Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները
18:34 - 24 փետրվարի, 2022

Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները

Այսօր առավոտյան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդիպել է ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու Ուկրաինաում վերջին իրադարձությունները։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան թվիթերյան էջը։ 

Նա քննարկել է, թե ինչպես ենք ՌԴ-ին պատասխանատվության ենթարկելու Ուկրաինայի վրա չհրահրված եւ չհիմնավորված հարձակման համար։

Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մտադրության մասին, որի նպատակն է պաշտպանել մարդկանց, «որոնք ութ տարի շարունակ Կիևի ռեժիմի կողմից ենթարկվել են բռնությունների ու ցեղասպանության»։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Պուտինը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայի դեմ՝  հարձակվելով ուկրաինական խաղաղ քաղաքների վրա։ Ուկրաինայի օդային սահմանը փակվել է, այդ երկրում ռազմական դրություն է հայտարարվել։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել