Ռուբեն Ռուբինյան

8-րդ գումարման Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ։

Ծնվել է 1990թ. մարտի 8-ին Երեւանում:

2012-2014թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում:

2010թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 2011թ.՝ Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL): «Քաղաքականություն եւ անվտանգություն» մասնագիտացման մագիստրոս է: 2012թ.՝ Լեհաստանի Յագելոնյան համալսարանը: Եվրոպագիտության մագիստրոս:

2017-2018թթ. զբաղվել է գիտական գործունեությամբ: 2018թ. մայիս-2019թ. հունվար եղել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է, 2015-2017թթ.՝ վարչության անդամ:

2019-2021թթ.՝ ԱԺ պատգամավոր («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, համապետական ընտրական ցուցակ): ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ: «Իմ քայլը» խմբակցության անդամ:

2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:

2021թ. օգոստոսի 3-ին ընտրվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ:

Այդ մենք ենք կոչ անում Թուրքիային սթափվել և սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին ․ Ռուբեն Ռուբինյան |tert.am|

Այդ մենք ենք կոչ անում Թուրքիային սթափվել և սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին ․ Ռուբեն Ռուբինյան |tert.am|

tert.am: Աշխարհում շարունակվում է տարածվել կորոնավիրուսի համաճարակը և այս պայմաններում, երբ կարծես ամբողջ աշխարհը և պետությունները պետք է միավորված պայքարեին համաճարակի դեմ, երեկ Ադրբեջանը սարդանքի է դիմել հայասատանաադրբեջանական սահմանին և նրանց ագրեսիվ գործողությունները շարունակվում են նաև այսօր: Այս մասին ԱԺ-ի իր ելույթում հայտարարեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը:Նա ընդգծեց, որ սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի հետադիմական և ռազմատենչ էությունը: «Ադրբեջանի գործողություններին մեր համապատասխան գերատեսչությունների կողմից պարզ և սպառիչ գնահատական է տրվել: Ես հիմա ուզում եմ խոսել Թուրքիայի արձագանքի մասին։ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարոթյուն է տարածել, որով իր անվերապահ աջակցությունն է հայտնել Ադրբեջանին և, ըստ էության, պաշտպանել է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի սահմանին։ Սա նշանակում է, որ Թուրքիան իրեն ներկայացնում է որպես ղարաբաղյան հակամարտության կողմ և ևս մեկ անգամ վերահաստատում է այն հանգամանքը, որ Թուրքիան չի կարող որևիցե միջազգային դերակատարում ունենալ, որը կառնչվի ղարաբաղյան համակարտությանը:Ավելին, ըստ թուքրական մամուլում շրջանառվող հարցազրույցի, թուրքիայի ԱԳ նախարարը Հայաստանին կոչ է արել սթափվել», - ասաց Ռուբինյանը։«Ես ուզում եմ ասել՝ այդ մենք ենք կոչ անում Թուրքիայի իշխանություններին սթափվել, ապա սթափեցնել իրենց ադրբեջանցի գործընկերներին։ Եթե վերջիններս չսթափվեն և չդադարեն սահմանին ապօրինի գործողությունները, նրանց կսթափեցնեն մեր զինված ուժերը, իսկ սթափեցնելը մեր ԶՈւ-երի մոտ, ինչպես ցույց տվեցին երեկվա և այսօրվա գործողությունները, ստացվում են շատ լավ»։
18:01 - 13 հուլիսի, 2020
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել․ Ռուբեն Ռուբինյան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել, որը ներկայացնում եմ ամբողջությամբ։ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ» «Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները»,- ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ «Այս կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։ Ավելին, նկատի ունենալով գործող նորմերի ազդեցությունը Սահմանադրական դատարանի կազմի վրա, Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ այդ ժամկետը, իսկ այն դատավորները, ովքեր արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը, պետք է կարողանան օգտվեն նոր անցումային ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն հայկական իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնելու, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։ Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները»,- եզրափակել է Գլխավոր քարտուղարը»։
13:32 - 22 հունիսի, 2020
Ով առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում փրկել ժողովրդին ու Արցախը․ Ռուբինյան
 |lragir.am|

Ով առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում փրկել ժողովրդին ու Արցախը․ Ռուբինյան |lragir.am|

lragir.am: Հարցազրույց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Պարոն Ռուբինյան, ԱԺ երկրորդ քաղաքական ուժի առաջնորդը պահանջում է կառավարության հրաժարականը 100 տոկոսով: Նրանց պատգամավորները նշում են նաև Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հրաժարականի մասին: Դուք ինչպես եք գնահատում այս հայտարարությունը: Հայստանում և ամբողջ աշխարհում կորոնավիրուսի ճգնաժամ է, և այդ պայմաններում, երբ կառավարությունը և հանրության գիտակից շատ ներկայացուցիչներ կենտրոնացած են համավարակի դեմ պայքարում, տարբեր ուժեր, և դրանց շարքը համալրեց նաև Ծառուկյանը, կարծել են, որ հարմար ժամանակ է փորձել քաղաքական ինչ-որ գործողություններ ծավալելու: Սա, կարծում եմ, ամոթալի իրողություն է։ Փառք Աստծո, որ վարչապետն առողջացավ, և որոշակի հույս է նշմարվում, որ համաճարակի տարածման տեմպերը փոքրանում են, բայց, միևնույն է, մենք համաճարակի դեմ պատերազմի մեջ ենք, և նրանց արածը այն ամենապետականամետ քայլը չէ, որ կարելի էր անել: Բացի այդ, արդեն ակնհայտ է դառնում, որ նրանց այդ քայլի մոտիվներից մեկն այն է, որ կան մի շարք քրեական գործեր, որոնցով պարոն Ծառուկյանը, ըստ էության, անհանգստացած է: Եթե նկատեցիք, պարոն Ծառուկյանը նաև Արցախի հարցի մասին էր խոսում և իր անհանգստությունը հայտնում, և սա շատ գեղեցիկ կերպով տեղավորվում է ՀՀ քաղաքական դաշտում արդեն ավանդույթ դարձած մի կոնտեքստի հետ, որ ով այս կամ այն կերպ առնչվում է այս կամ այն քրեական գործին, հանկարծ արթնանում է և սկսում է Արցախի հարցի վերաբերյալ գույժեր հայտնել և փորձում է փրկել ժողովրդին ու Արցախը: Սա շատ պարզ իրավիճակ է, բայց միաժամանակ ամոթալի իրավիճակ է: Այս պահի դրությամբ կառավարությունն ու իշխող մեծամասնությունը ունեն մեկ առաջնահերթություն, դա հակահամաճարակային պայքարն է և քարոզելը, համոզելը, խնդրելը, տեղ-տեղ ստիպելը, որ քաղաքացիները պահպանեն երեք պարզագույն կանոնները՝ դիմակ կրել, հաճախակի ախտահանել ձեռքերը, չդիպչել դեմքին և պահպանել սոցիալական հեռավորություն: ԲՀԿ-ականները հայտարարում են, թե ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներն այսքան ծանր տանում Գագիկ Ծառուկյանի ասածը, երբ ինքը 1,5 տարի առաջ ասում էր 97 տոկոսով կառավարությունը պետք է փոխվի, այդ ժամանակ «Իմ քայլի» ներկայացուցիչները դա ծանր չէին տանում և չէին արձագանքում: Նախ, իշխանության ներկայացուցիչները ծանր չեն տանում, և չեմ կարծում, թե պարոն Ծառուկյանն այնպիսի գործիչ է, ում ասածները պետք է ծանր տանել: Բայց կրկնում եմ, կա մի համատեքստ: Հիշենք, թե այդ հայտարարությունը երբ է արվել, երբ Հայաստանում համաճարակի աճի տեմպերը շատ բարձր էին, երբ շատ կարևոր պահ էր, երբ վարչապետը վարակված էր և մեկուսացած: Եվ այդ պայմաններում, երբ գլխավոր խնդիրը հակահամաճարակային պատերազմն է, հանկարծ մի շարք ուժեր, շատ հայտնի ուժեր սկսում են բարձրացնել կառավարության և վարչապետի հրաժարականի հարց: Չեմ կարծում, որ ՀՀ քաղաքացիները այս պահվածքը կհամարեն պատասխանատու պահվածք, և ես  վստահ եմ, որ համաճարակի հաղթահարումից հետո քաղաքական գնահատականներ կհնչեն այս անձանց և շրջանակների գործունեության վերաբերյալ:Ավելին՝ lragir.am-ում։
22:15 - 11 հունիսի, 2020
Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ, կարող եք սպասել մինչև մարտի 1-ը, նոր համախմբվել՝ ավելի խորհրդանշական լինի․ Ռուբինյան

Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ, կարող եք սպասել մինչև մարտի 1-ը, նոր համախմբվել՝ ավելի խորհրդանշական լինի․ Ռուբինյան

Որպեսզի լավ հասկանանք, թե ինչ աննկարագրելի փչացած քաղաքական համակարգ է ձևավորված եղել Հայաստանում հեղափոխությունից առաջ և թե ինչ աննկարագրելի փչացած են շարունակում մնալ այդ համակարգի որոշ բեկորներ, բավական է ֆիքսել ընդամենը մեկ իրողություն, ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ «Ամբողջ աշխարհում համաճարակ է՝ իր բոլոր ուղեկցող դժվարություններով։ Հայաստանում համաճարակի աճի տեմպը մեծացել է, վարակված է նաև վարչապետ Փաշինյանը՝ ամբողջ ընտանիքով։   Իշխանությունն ու բազմաթիվ գիտակից քաղաքացիներ անում են ամեն ինչ՝ ամրացնելու ու ավելի արդյունավետ դարձնելու համար հակահամաճարակային պայքարը։ Իսկ այդ միջոցին ինչո՞վ են զբաղված որոշ շատ կոնկրետ ուժեր։ Սկսել են պահանջել կառավարության փոփոխություն։ Հակահամաճարակային պատերազմի ամենաթեժ պահին, երբ վարակված է նաև վարչապետը՝ կառավարության ու վարչապետի փոփոխություն։ Սկսել են շահարկել Արցախի հարցը՝ առանց ամոթի որևէ նշույլի։ Այսօր, պարզվում է, խոսել է նաև Ծառուկյան Գագիկը։ Նա գուժել է երկրի կործանումը, խոսել է նաև Արցախի մասին և պատրաստակամություն հայտնել երկիրը իշխանություններից փրկելու համար համագործակցել ցանկացած քաղաքական ուժի ու անհատի հետ։ Առաջ, պարոն Ծառուկյան, ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը սպասում են ձեզ։ Կարող եք սպասել մինչև մարտի 1-ն ու նոր համախմբվել, որ ավելի խորհրդանշական լինի։ Որպես պատգամավոր՝ բացարձակ զարմացած չեմ, բայց որպես քաղաքացի՝ չեմ թաքցնի, ուղղակի ապշած եմ այս երեսպաշտության մասշտաբներով։ Կորոնավիրուսի համաճարակը մենք, վստահաբար, կհաղթահարենք՝ ի հեճուկս բոլորի, ու դրանից հետո գալու է հիշելու ու վերհիշելու ժամանակը՝ թե ով իրեն ինչպես է պահել պատասխանատու պահին»,- գրել է նա։ Հիշեցնենք՝ այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, թե Կառավարության կազմը 100 տոկոսով պետք է փոխվի, որովհետև տնտեսության բոլոր ճյուղերն այսօր ձախողված են։  
23:13 - 05 հունիսի, 2020
Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին

Նախագահ Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է հանդիպումները խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի, հասարակական կազմակերպությունների, տարբեր ոլորտների մասնագետների հետ՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ու դրա հետևանքները քննարկելու նպատակով: Այս շրջանակում նախագահն այսօր ընդունել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին և խմբակցության անդամ, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին: Հանդիպմանը խոսվել է համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակի, երկրի սոցիալ-տնտեսական կյանքի վրա դրա ազդեցության, դժվարությունների հաղթահարման հնարավորությունների մասին: Կարևոր է համարվել նաև միջազգային գործընկերների հետ, այդ թվում՝ խորհրդարանների մակարդակով, համագործակցությանն ու համավարակի դեմ պայքարի արդյունավետ փորձի փոխանակմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի, խորհրդարանի գործունեության և մի շարք այլ հարցերի շուրջ:
16:39 - 23 մայիսի, 2020
ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։ Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։ Այսպիսով, թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ, բայց այն, միևնույն է, հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի»։
17:15 - 15 մայիսի, 2020
Մենք խնդիր ունենք այնպես անելու, որ պրոֆեսիոնալ, էթիկական կամ քրեական տեսանկյունից դատավորի կոչմանը չհամապատասխանողները չլինեն դատավոր․ Ռուբեն Ռուբինյանը՝ դատական համակարգի փոփոխության մասին |tert.am|

Մենք խնդիր ունենք այնպես անելու, որ պրոֆեսիոնալ, էթիկական կամ քրեական տեսանկյունից դատավորի կոչմանը չհամապատասխանողները չլինեն դատավոր․ Ռուբեն Ռուբինյանը՝ դատական համակարգի փոփոխության մասին |tert.am|

tert.am: Բոլորն էլ գիտեն, որ դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, մենք ի սկզբանե նպատակ ենք դրել լուծել այս խնդիրը: Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով դժգոհություններին, թե ինչի դատական համակարգը այսքան ժամանակ անց չի փոփոխվել:«Մեր դատական համակարգը այս պահին հարիր չէ ժողովրդավարական համակարգին: Մենք ունենք խնդիր անել այնպես, որ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ կամ էթիկական տեսանկյունից կամ նույնիսկ քրեական տեսնակյունից չեն համապատասխանում դատավորի կոչմանը, չլինեն դատավոր, բայց միևնույն ժամանակ մենք շարունակենք ունենալ դատավորներ և ունենանք հնարավորություն դատավորների թափուր տեղերը լրացնելու»,- ասաց նա:Ըստ պատգամավորի՝ այստեղ երկու ծայրահեղ սահման կա: «Առաջին ծայրահեղությունը՝ չանել ոչինչ, այդ դեպքում կունենանք բավարար թվով դատավորներ, բայց կունենանք մեզ չգոհացնող դատական համակարգ և ծայրահեղություն համար երկուս՝ անել միանգամից, ծայրից ծայր փոխել համակարգը և արդյունքում չունենալ գործող թեկուզ վատ դատական համակարգ մի պարզ պատճառով, որ չեն լինի բավարար թվով դատավորներ»,- ասաց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
15:03 - 13 մայիսի, 2020
«Լուսավոր Հայաստան»-ի վերջին շրջանի պահվածքն այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել. Ռուբինյան |pastinfo.am|

«Լուսավոր Հայաստան»-ի վերջին շրջանի պահվածքն այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել. Ռուբինյան |pastinfo.am|

pastinfo.am: Այս գումարման Ազգային ժողովի ձևավորման առաջին օրվանից ծնունդ է առել մի քաղաքական համատեքստ, որը հետևյալն է՝ տպավորություն ստեղծել, որ ԱԺ-ն պրոֆեսիոնալ չէ, անլուրջ է, որ այստեղ ամբողջ օրն անիմաստ խոսակցություններով են զբաղված, որ այս ԱԺ պատգամավորները չեն տարբերվում նախկին պատգամավորներից և տրամաբանական է, թե ում էր ձեռնտու ստեղծել այս համատեքստը։ Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով հարցին արդյո՞ք ունեն փաստեր, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը համագործակցում է նախկին իշխանությունների հետ։ Պատգամավորի խոսքով՝ սա ձեռնտու է նախկին իշխանություններին, որոնք չեն անցել ԱԺ. «Եթե համադրենք մի քանի համատեքստ, կստացվի, որ վերջին շրջանում «Լուսավոր Հայաստան»-ը կամա թե ակամա գտնվում է այս համատեքստում, որովհետև այլ կերպ, քան ԱԺ-ի ապալեգիտիմացման փորձ հնարավոր չէ անվանել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի և առանձին պատգամավորների վերջին շրջանի պահվածքը։ Փաստ է, որ մի օր ԱԺ-ում են հայհոյում, մի օր ԱԺ-ից դուրս են հայհոյում»,-ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ նշելով, որ ժամանակն է վերջ տալ այս թեմայի քննարկմանը։
12:40 - 13 մայիսի, 2020
Մնացականյանի անդրադարձը առավել քան հստակ էր. Ռուբեն Ռուբինյան

Մնացականյանի անդրադարձը առավել քան հստակ էր. Ռուբեն Ռուբինյան

Արտգործնախարար Մնացականյանի այսօրվա անդրադարձը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ համապարփակ էր ու առավել քան հստակ։ Այս մասին ֆեյսբուքյան էր էջում գրել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշել է․ «Այս պահին բանակցային սեղանին որևէ փաստաթուղթ չկա։ Մեր սկզբունքային դիրքորոշումները վերջին երկու տարիներին բազմիցս բաց և անկեղծ արտահայտվել են ինչպես ներքին, այնպես էլ արտաքին լսարանների առաջ: Հակամարտության խաղաղ կարգավորման համատեքստում մեզ համար սկզբունքային առաջնայնություն են Արցախի անվտանգությունն ու կարգավիճակը։ Արցախի ճակատագիրը չի կարող որոշվել առանց Արցախի մասնակցության։Հակամարտությունը կարող է ունենալ բացառապես խաղաղ լուծում։ Հայկական կողմերը երբևէ չեն գնալու միակողմանի զիջումների։ Այն, ինչ ադրբեջանական կողմը դիտարկում է որպես տարածք, մենք դիտարկում ենք որպես անվտանգություն։ Արցախի անվտանգությունը զիջման ենթակա չէ»։
18:29 - 21 ապրիլի, 2020
Ընդդիմության բացակայության պատճառաբանությունները ամոթալի են և ծիծաղելի․ Ռուբինյան
 |shantnews.am|

Ընդդիմության բացակայության պատճառաբանությունները ամոթալի են և ծիծաղելի․ Ռուբինյան |shantnews.am|

shantnews.am: Ազգային ժողովի նոր արտահերթ նիստ անցկացնելու մասին որոշումը ծանուցվել է միաժամանակ։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց իմքայլական Ռուբեն Ռուբինյանը՝ հերքելով ԼՀԿ պատգամավորների պնդումները։ Վերջիններս նշում են, որ իրենց նիստից 5 րոպե առաջ են տեղեկացրել։ Ըստ այդմ՝ ԼՀԿ-ն հայտարարել է, որ չի մասնակցելու նիստին։ Ռուբինյանի խոսքերով՝ նման հրատապ նիստ անցկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև կորոնավիրուսի ստեղծած իրավիճակով։ «Հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի տեմպերը աշխարհում և Հայաստանում, զոհերի քանակը, արագ արձագանքման անհրաժեշտությունը, էս պատճառաբանությունները դառնում են ուղղակի ամոթալի և ծիծաղելի»,- ասաց Ռուբինյանը՝ հեռակա մեղադրելով ընդդիմադիր պատգամավորներին։ Նրա խոսքերով՝ ընդդիմությունը վերջին շրջանում իրեն անհասկանալի է պահում՝ օգտագործելով պոպուլիստական բոլոր այն հնարքները, որ մինչ այս չէր հասցրել կիրառել։
18:42 - 31 մարտի, 2020
Բրյուսելում քննարկվել է նաև Սահմանադրական հանրաքվեի հարցը. Ռուբեն Ռուբինյան |news.am|

Բրյուսելում քննարկվել է նաև Սահմանադրական հանրաքվեի հարցը. Ռուբեն Ռուբինյան |news.am|

news.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Բրյուսել այցի ընթացքում եվրոպացի գործընկերների հետ քննարկվել է նաև սահմանադրական հանրաքվեի հարցը: Այս մասին այսօր` մարտի 9-ին, Բրյուսելում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը: «Այսօր մեր ունեցած մեր բոլոր հանդիպումներում  մենք բնականաբար անդրադարձել ենք Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացներին եւ, ընդհանրապես, մեր երկրում տեղի ունեցող զարգացումներին եւ, բնականաբար, Սահմանադրական հանրաքվեն նույնպես քննարկվել է: Եւ մենք մեր բոլոր գործընկերներին ներկայացրել ենք գործընթացի նախապատմությունը, ներկան, նախանշված ապագան։  Պետք է ասեմ, որ մեր եվրոպացի գործընկերների մոտ առնվազն իմ նկատմամբ կա ընկալում, որ առկա խնդիրը Հայաստանում՝ կապված դատական համակարգի զարգացման անհրաժեշտության հետ, եւ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի լուծման  անհրաժեշտության  խնդրի ընկալումը կա»,- ասաց նա: Լրագրողի հարցին, թե ի  վերջո իրենք կարողացա՞ն իրենց եվրոպացի գործընկերների համար համոզիչ լինել, թե ինչու է  պետք անցկացնել հանրաքվե, Ռուբինյանը պատասխանեց, որ իրենք նպատակ չունեն  համոզիչ լինել եվրոպացիների համար, այլ ձգտում են համոզիչ լինել ՀՀ քաղաքացիների համար: «Մեր եվրոպացի ընկերների հետ շփումների ընթացքում մենք ներկայացնում ենք մեր դիրքորոշումը եւ պատմում ենք իրականությունը, եւ ես կարծում եմ, որ կա ընդհանուր ընկալում, որ կա խնդիր, եւ խնդիրը պիտի լուծվի, եւ որ մեր մոտիվացիան խնդիրը լուծելու դրական է» ,-ասաց նա: Անդրադառնալով մարտի 5-ին ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այցին Բրյուսել, նա ասաց, որ հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը տարբեր երկրներ են մեկնում` իրենց իշխանությունը փնովելու համար.  «Հանրապետականները եւ Սերժ Սարգսյանը փորձում են մարդկանց համոզել, որ Հայաստանում հաստատվել է բռնապետություն, որտեղ ամեն ինչ շատ վատ է, ատելության մթնոլորտ է եւ այլն, բայց կարծում եմ, որ բանական մարդկանց համար դա բավական զվարճալի է»: Հարցին՝ արդյոք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դիմել է ԵԺԿ–ին անդամակցելու համար, Ռուբինյանը պատասխանեց, որ որեւէ եվրոպական կուսակցության ընտանիքի անդամագրվելուն որոշում չկա։
20:59 - 09 մարտի, 2020
Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբեն Ռուբինյան

Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում. Ռուբեն Ռուբինյան

Վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած տրամաբանությունը ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ շատ պարզ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Կա հակամարտություն, հակամարտության վերաբերյալ տարվում են բանակցություններ: Հակամարտության հանգուցալուծումը կարող է լինել միայն խաղաղ ճանապարհով: Հակամարտության խաղաղ հանգուցալուծումը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կողմերը գալիս են համաձայնության: Հետևաբար՝ հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար:Եթե Ադրբեջանը չի ընդունում այս պարզ իրողությունը, սա նշանակում է, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության խաղաղ հանգուցալուծում, հետևաբար չի ուզում հանգուցալուծում: Ավելին՝ ադրբեջանցի պաշտոնյաների ապակառուցողական, մերժողական ու ռազմատենչ հայտարարությունները, որ Ադրբեջանը պատերազմի միջոցով կարող է գրավել Արցախը, Ադրբեջանում տարվող պաշտոնական հակահայկական քարոզը հիանալի կերպով ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի ուզում հակամարտության հանգուցալուծում, բանակցություններում ազնիվ չէ և էլ ավելի ամրապնդում այն անբեկանելի փաստարկը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- գրել է Ռուբինյանը:
09:39 - 27 սեպտեմբերի, 2019
«Հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, կորուստների և ձեռքբերումների գնահատման և քաղաքական խոստումների կատարման հիման վրա և ոչ էմոցիաների»․ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյան

«Հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, կորուստների և ձեռքբերումների գնահատման և քաղաքական խոստումների կատարման հիման վրա և ոչ էմոցիաների»․ ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում մասնավորապես ասվում է․ « «Եվ մենք հիմա ստիպված ենք այլ ճանապարհով գնալ: Եվ ըստ էության մեզ պետք է միջազգային անառարկելի հեղինակություն ունեցող կազմակեպության եզրակացություն: Ընդ որում, կարծում եմ, երկու հարցի պատասխան պետք է ստանանք: Գոնե ինձ այս երկու հարցն է անհանգստացնում՝ ինչքանո՞վ է նախագիծն անվտանգ Սևանի համար և ինչքանո՞վ է անվտանգ Ջերմուկի ջրերի և ընդհանրապես ջրահավաք ավազանի համար: Այս պահին մենք ոչ դրական, ոչ բացասական, այսինքն՝ չեզոք պատասխան չունենք: Կարծում եմ՝ մենք պետք է համաձայնենք այն հարցի շուրջ, որ Ամուլսարի շարագործել-չշահագործելու հարցը կապված է հենց այս հարցի հետ: Եթե պարզվի, որ անվտանգ է Սևանի համար, Ջերմուկի ջրերի ու ջրահավաք ավազանի համար, մենք, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և մեծ ծավալի ներդրումները, թույլ կտանք, որ շահագործվի հանքը: Եթե տեսնենք, որ Սևանի կամ ջրահավաք ավազանի համար վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք». Նիկոլ Փաշինյան, 15.09.2018 Սա, սիրելի բարեկամներ, կոնկրետ ու հստակ դիրքորոշում է ու կոնկրետ ու հստակ խոստում։ Փորձաքննության եզրակացությունն արդեն ստացվել է, համաձայն որի ռիսկերը կառավարելի են, և կառավարության հետագա որոշումները, կարծում եմ, պետք է բխեն վարչապետի՝ անցած տարվա սեպտեմբերին արտահայտած դիրքորոշումից ու խոստումից։ Հարցը պիտի լուծվի տրամաբանության, փաստերի, կորուստների և ձեռքբերումների գնահատման և քաղաքական խոստումների կատարման հիման վրա և ոչ էմոցիաների»։  
11:13 - 16 օգոստոսի, 2019
ԵԱՀԿ ԽՎ բանաձևում կարողացանք ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը․ Ռուբինյան |shantnews.am|

ԵԱՀԿ ԽՎ բանաձևում կարողացանք ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքը․ Ռուբինյան |shantnews.am|

shantnews.am։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իրենց հանձնաժողովի հաջողություններից է համարում ԵԱՀԿ ԽՎ վերջերս ընդունված բանաձևը։ Ռուբինյանը պնդում է, որ իրենք կարողացել են բանաձևից չեզոքացնել «հակահայկական տարրերը»։ Մեր պատվիրակությանը հաջողվել է ոչ միայն հանել հակահայկական, ոչ հայանպաստ ձևակերպումները, այլև առաջին անգամ վերջին 10 տարվա մեջ բանաձևում՝ հռչակագրում, ամրագրել ինքնորոշման իրավունքի սկզբունքն Արցախյան հակամարտության համատեքստում»,- ասաց Ռուբինյանը։ Պատգամավորի պնդմամբ՝ իրենք խորհրդարանական դիվանագիտության ընթացքում անդրադառնալու են ոչ միայն Արցախյան հակամարտությանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը, այլև համաեվրոպական ու համամարդկային հարցերի՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին վերաբերող և տնտեսական հարցերի։
12:36 - 12 հուլիսի, 2019