Շառլ Միշել

Շառլ Միշելը (Շառլ Իվ Ժան Գիզլեն Միշել) Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահն է։

Շառլ Միշելը ծնվել է 1975 թվականի դեկտեմբերի 21-ին Նամյուր քաղաքում։ Կրթություն ստացել է  Բրյուսելի ազատ համալսարանում։ Շառլը Բելգիայի 69-րդ վարչապետն է։

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի

 |armenpress.am|

Ուկրաինայի հարցով փետրվարի 24-ին ԵՄ արտակարգ նիստ կգումարվի |armenpress.am|

armenpress.am: Եվրամիության անդամ երկրների ու կառավարության ղեկավարները փետրվարի 24-ին արտահերթ գագաթնաժողով կգումարեն՝ կապված Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ ԵՄ անդամ 27 երկրների ղեկավարներին ուղղված նամակում: «Ռուսաստանի Դաշնության ագրեսիվ գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դրանք նաև խաթարում են եվրոպական անվտանգությունը:Կարևոր է, որ մենք նախկինի պես լինենք միասնական ու վճռական և համատեղ հստակեցնենք մեր հավաքական մոտեցումն ու գործողությունները: Այդ իսկ պատճառով ցանկանում եմ ձեզ հրավիրել փետրվարի 24-ին Բրյուսելում կայանալիք Եվրախորհրդի հատուկ նիստին»,- ասվում է նամակում:
21:10 - 23 փետրվարի, 2022
Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

Եվրամիությունը պատժամիջոցներով կպատասխանի Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչմանը

Եվրամիությունը դատապարտում է Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ) անկախության ճանաչումը և դրան կպատասխանի պատժամիջոցներով:  «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Բրյուսելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի համատեղ հայտարարության մեջ։ «Նախագահ Միշելը եւ նախագահ ֆոն դեր Լեյենը վճռականորեն դատապարտում են Ռուսաստանի նախագահի որոշումը՝ ճանաչել Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերի ՝ կառավարությանը չենթարկվող շրջանները որպես անկախ կազմավորումներ։ Այդ քայլը միջազգային իրավունքի, ինչպես նաև Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ Միությունը պատժամիջոցներով հանդես կգա նրանց դեմ, ովքեր մասնակից են այդ անօրինական գործողությանը», - ասվում է հաղորդագրության մեջ։ «Եվրամիությունը վերահաստատում է իր անփոփոխ աջակցությունը Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը իր միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,-եզրափակել են ԵՄ-ում: Ավելի վաղ Եվրոպական հանձնաժողովի, Եվրոպական խորհրդի նախագահները և ԵՄ դիվանագիտության ղեկավարը թվիթերում միաժամանակ հայտարարեցին, որ Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախության ճանաչումը միջազգային իրավունքի խախտում է. «Ուկրաինայում երկու անջատողական տարածքների ճանաչումը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության և Մինսկի համաձայնագրերի կոպիտ խախտում է։ ԵՄ-ն և նրա գործընկերները կարձագանքեն միասնությամբ, հաստատակամությամբ և վճռականությամբ՝ ի նշան համերաշխության [Ուկրաինայի հետ]»,- նրանք Twitter-ում հրապարակել են նույն տեքստերը:  
02:23 - 22 փետրվարի, 2022
Տոյվո Կլաարը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման հարցը |1lurer.am|

Տոյվո Կլաարը և Իլհամ Ալիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման հարցը |1lurer.am|

1lurer.am: Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին և կառուցողական երկխոսությունը։ Ալիևը դրական է գնահատել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանին արտոնյալ պայմաններով 2 մլրդ եվրո վարկային միջոցների տրամադրման որոշումը որակել է կարևոր ցուցիչ: Նա հույս է հայտնել նաև, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։ Կողմերն անդրադարձել են նաև Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին և կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կլաարը և Ալիևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման և սահմանների սահմանազատման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
16:51 - 21 փետրվարի, 2022
Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

Սյունիքում գերեվարված ոչ բոլոր զինծառայողներն են վերադարձվել Հայաստանին |hetq.am|

hetq.am: Փետրվարի 7-ին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 8 հայ ռազմագերիների, որոնց օդանավակայանում դիմավորում էին նաև ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ Հայրենադարձված գերիների մի մասը գերեվարվել էին նոյեմբերի 16-ին Սյունիքում տեղի ունեցած մարտական գործողությունների, իսկ մյուսները՝ Հադրութի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերում տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ։ Մի քանի լրատվամիջոց, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էին, որ 2021 թվականի նոյեմբերի 16-ին գերության մեջ հայտնված բոլոր հայ զինծառայողները վերադարձվել են։  Տեղեկությունը ճշտելու նպատակով «Հետք»-ը հարցում էր ուղարկել ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։ «2021 թվականի նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների ժամանակ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ի կողմից գերեվարված բոլոր զինծառայողների վերադարձի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ադրբեջանի Հանրապետության կողմից չի վերադարձվել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող Էդիկ Հովսեփյանը»,- նշվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության պաշտոնական պատասխանի մեջ։  Ստացվում է, որ նոյեմբերի 16-ին գերեվարված դեռևս առնվազն մեկ զինծառայող գտնվում է Ադրբեջանում գերության մեջ։  Ազգային անվտանգության ծառայությունից նաև նշում են, որ ադրբեջանական կողմից պաշտոնապես հաստատված տվյալներով Ադրբեջանում դեռևս պահվում են 38 հայ ռազմագերիներ։  Առավել մանրամասն՝ hetq.am-ում
14:26 - 16 փետրվարի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Ինչպես  հայտնում են ՀՀ կառավարությունից, հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Վարչապետը կարևորել է Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների շարունակական զարգացումը և կարևորել այդ ուղղությամբ համատեղ ջանքերը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը շարունակում է մնալ ՀՀ կառավարության առաջնահերթությունների թվում և հավելել, որ ՀՀ իշխանությունների նվիրվածությունը ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին անբեկանելի է: Զրուցակիցները քննարկել են ԵՄ-ի կողմից Հայաստանի համար նախատեսված 2,6 մլրդ եվրոյի ներդրումային փաթեթի իրականացման ուղղությամբ աշխատանքների ընթացքին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում, առանձնակի կարևորվել է Սյունիքի մարզում 80 մլն եվրոյի փաթեթի արդյունավետ կյանքի կոչումը:     Վարչապետը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի ջանքերը՝ տարածաշրջանում փոխըմբռնման ու կայունության ամրապնդման ուղղությամբ: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով Հարավային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի լիցքաթափմանն ու կայունության ապահովմանն ուղղված քայլերին: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել Սոչիում ՌԴ նախագահի, Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահի ու Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ կայացած հանդիպումների, ինչպես նաև փետրվարի 4-ին տեղի ունեցած քառակողմ տեսակոնֆերանսի արդյունքների ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ: Կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության ու միջազգային մարդասիրական կազմակերպությունների մուտքի ապահովումը՝ հաշվի առնելով հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ադրբեջանական կողմից հնչեցվող սպառնալից հայտարարություններն ու արդեն իսկ հայկական մի շարք կոթողների ոչնչացման ուղղությամբ իրականացված քայլերը:  Ընդգծվել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո խաղաղ գործընթացի լիարժեք գործարկման և համանախագահների գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը:
14:07 - 14 փետրվարի, 2022
Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ
 |azatutyun.am|

Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Թրյուդոյի և Միշելի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուս-ուկրաինական լարվածության ֆոնին` Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույցներ է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Եվրոպական խորհրդի նախագահը Շառլ Միշելի հետ: Կանադայի վարչապետի հետ Զելենսկին քննարկել է ուկրաինական սահմանների շուրջ անվտանգության իրավիճակը և Կիևին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցը, հայտնում է ուկրաինական պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը։Շառլ Միշելի հետ նրանք անդրադարձել են Բեռլինում «նորմանդական քառյակի» առաջնորդների խորհրդականների վերջին բանակցություններին և պատժամիջոցների կիրառմանը։«Այսօր մեզ համար ամենամեծ թշնամին խուճապն է: Աջակցության կարևոր ազդանշանը ԵՄ-ից այն է, որ եվրոպական երկրների դեսպանատները շարունակում են աշխատել Ուկրաինայում»,- գրել է Զելենսկին ինստագրամյան իր էջում։
14:55 - 13 փետրվարի, 2022
ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

ԿԽՄԿ-ն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցություններում. Ամատունին՝ հայ ռազմագերիների վերադարձի մասին |1lurer.am|

1lurer.am: Այսօր Հայաստան վերադառնալուց ժամեր առաջ Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցել են Կարմիր խաչի ներկայացուցիչները: Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է՝ իրենք տեղյակ են այսօրվա գործընթացի հետ կապված, սակայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեն ներգրավված չի եղել վերադարձի շուրջ արվող բանակցությունների մեջ: «Սակայն հարկ է նշել, որ մեր կազմակերպության ներկայացուցիչներն այս անձանց տեսակցել են նախքան իրենց վերադարձը, ինչպես նաև այս ողջ ընթացքում տեսակցել են իրենց և մյուսներին, որոնք դեռևս պահվում են մյուս կողմում: Թե՛ մեր պարբերական այցերը, թե՛ այս վերջին այցը նպատակ են ունեցել անձանց պայմանները գնահատել, նաև առողջական վիճակը: Ամբողջ ընթացքում անձանց հնարավորություն է տրվել պահել կապը իրենց հարազատների հետ»,- ասել է Զառա Ամատունին: 
14:56 - 07 փետրվարի, 2022
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, Իլհամ Ալիեւի, Էմանուել Մակրոնի, Շառլ Միշելի հեռավար հանդիպումը

Փետրվարի 4-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ և մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հեռավար հանդիպումը:Կողմերը մտքեր են փոխանակել առկա հումանիտար խնդիրների լուծման, երկու երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, ՀՀ-ԱՀ սահամանագոտում լարվածության նվազեցման և սահմանազատման, Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների ելումուտի, ինչպես նաև հարցերի լայն շրջանակի վերաբերյալ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահության ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ կարգավորման և խաղաղության համաձայնագրի կնքման անհրաժեշտությունը։
20:41 - 04 փետրվարի, 2022
Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել ԱլԳ գագաթնաժողովում. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտնել է, որ տարածաշրջանային լարվածությունը և «Ռուսաստանի ապակայունացնող քայլերն» առանցքային տեղ են գրավել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում, որը տեղի է ունեցել անցած չորեքշաբթի՝ Եվրոպայի խորհրդի նիստից անմիջապես առաջ: Ապշեցուցիչ է, որ Հայաստանի վարչապետն ու Ադրբեջանի նախագահը, որոնց երկրները թշնամի են Լեռնային Ղարաբաղի պատճառով, բացահայտ առճակատման փոխարեն առաջին անգամ կառուցողական մեկնաբանություններ են փոխանակել Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։ Դա հնարավոր դարձավ նախագահ Միշելի հովանու ներքո իրականացված միջնորդական ջանքերի շնորհիվ: Նա նախորդ գիշեր լարված և արդյունավետ հանդիպում է անցկացրել երկու առաջնորդների հետ: Ես ողջունում եմ այս հանդիպման արդյունքները և կողմերի պատրաստակամությունը՝ ներգրավվելու կոնկրետ նախագծերում և աջակցելու գաղափարներին, որոնք ճանապարհ կհարթեն հաշտեցման համար։ Հանդիպմանն ընդգծվել է ԵՄ-ի հանձնառությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ սերտ համագործակցությանը՝ հակամարտությունների հաղթահարման, վստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գործում, ինչպես նաև ԵՄ-ի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցել Անդրկովկասում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Բորելը։
20:08 - 22 դեկտեմբերի, 2021