1lurer.am: Փետրվարի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին և կառուցողական երկխոսությունը։ Ալիևը դրական է գնահատել Ադրբեջան-ԵՄ հարաբերությունների զարգացումը և Ադրբեջանին արտոնյալ պայմաններով 2 մլրդ եվրո վարկային միջոցների տրամադրման որոշումը որակել է կարևոր ցուցիչ: Նա հույս է հայտնել նաև, որ ԵՄ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտով կավարտվեն։
Կողմերն անդրադարձել են նաև Շառլ Միշելի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումներին և կարևորել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը: Կլաարը և Ալիևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման և սահմանների սահմանազատման և այլ կարևոր հարցերի վերաբերյալ:
comment.count (0)