Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է 10 հայ ռազմագերու ազատ արձակումը
 |tert.am|
13:46 - 19 դեկտեմբերի, 2021

Եվրոպական խորհրդի նախագահը ողջունել է 10 հայ ռազմագերու ազատ արձակումը |tert.am|

tert.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ողջունել է դեկտեմբերի 19-ին  Ադրբեջանի կողմից 10 հայ ռազմագերու վերադարձը հայրենիք:

Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Մենք անկեղծորեն ողջունում ենք Բաքվի կողմից 10 հայ պահվող անձանց ազատ արձակումն Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ քննարկումներից հետո։ Կարևոր մարդասիրական քայլ, որը ցույց է տալիս վստահությունը ամրապնդելու փոխադարձ կամքը, ինչպես որ քննարկվել է Բրյուսելում: ԵՄ-ն հեշտացրել է (խմբ․-գերիների) տեղափոխումը Երևան»,-գրել է Միշելը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել