Իլհամ Ալիև

Իլհամ Ալիևը Ադրբեջանի ներկայիս նախագահն է։ 1977 թվականին ընդունվել է Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ:

2003 թվականի հոկտեմբերի 15-ին ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ: Վերընտրվել է 2008, 2013, 2018 թվականներին։

Երբ Բաքուն ցանկանա, Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում․ Էրդողանը՝ Ալիևին
 |factor.am|

Երբ Բաքուն ցանկանա, Թուրքիան պատրաստ է հյուպատոսություն բացել Շուշիում․ Էրդողանը՝ Ալիևին |factor.am|

factor.am: Բաքվում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի դեմ առ դեմ բանակցություններից հետո տեղի է ունեցել պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ հանդիպմանն Էրդողանը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է զարգացնել Բաքվի հետ հարաբերությունները բոլոր ոլորտներում։ «Մենք լի ենք վճռականությամբ՝ զարգացնել մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում, որոնք Շուշիի հռչակագրի ստորագրմամբ հասել են դաշնակցային մակարդակի»,- ասել է Էրդողանը։ Բացի այդ, նա կրկին խոսել է հայկական գրավյալ Շուշի քաղաքում հյուպատոսություն բացելու մասին։ Էրդողանը  հայտարարել է, որ Թուրքիան պատրաստ է «գլխավոր հյուպատոսություն բացել Շուշիում», երբ Բաքուն ցանկանա, ինչն «ուղերձ կլինի ամբողջ աշխարհին, մասնավորապես՝ Հայաստանին»։ Հիշեցնենք, որ նախօրեին Էրդողանը պետական այցով ժամանել է Ադրբեջան։
15:35 - 13 հունիսի, 2023
«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

«Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով»․ Արարատ Միրզոյան |aravot.am|

aravot.am: Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հարցրեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին․ «Հայաստանի Հանրապետությունը որեւէ այլ երկրի հետ դիվանագիտական հարաբերություն հաստատելիս, տարածքային ամբողջականություն ճանաչելիս կոնկրետ մակերեսով ճանաչե՞լ է։ Պատեհ-անպատեհ առիթով կրկնում եք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մակերեսը, ադրբեջանցի որեւէ բարձրաստիճան պաշտոնյա մինչեւ հիմա այդ ձեր չարչրկած 29 800 քկմ տարածք ձեւակերպումն օգտագործե՞լ է, որ Հայաստանը ճանաչում է այդպիսին»։ Գեղամ Մանուկյանի խոսքով՝ եթե Հայաստանը իշխանությունը միշտ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ Արցախն էլ դրա մեջ եք պատկերացնում, ապա հարց է ծագում․ «ինչպե՞ս է ձեր կառավարությունը մի քանի անգամ զորակոչի մասին որոշում ընդունելիս զորքեր ու զինվոր ուղարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Եթե, ձեր կարծիքով, տարածքային ամբողջականությունը միշտ ճանաչվել է, որտեղի՞ց էիք հանրահավաք անում Արցախում ու գոռում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ»։ Արարատ Միրզոյանն ասաց, որ որեւէ երկրի տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, հարաբերությունների հաստատման պայմանագրում չկա մակերեսի հիշատակում։ «Եվ Հայաստանի դեպքում 29․8 հազար քկմ-ն, Ադրբեջանի դեպքում 86․6 հազարը, սրանք քաղաքական հայտարարություններ են։ Սրանք այն մասին, են, որ Հայաստանը չունի տարածքային պահանջ Ադրբեջանից, եւ Ադրբեջանը չունի տարածքային պահանջ ՀՀ-ից։ Ես չեմ կարծում, թե դուք կարծում եք, որ մենք սա պետք է ներառենք ապագա հարաբերությունների հաստատման պայմանագրում կամ այլ իրավական փաստաթղթում»։ Արարատ Միրզոյանը նաեւ ասաց․ «Ճիշտ եք նկատել, որ Ադրբեջանի նախագահը հրապարակավ չի ասել այն մասին, որ ճանաչում է ՀՀ տարածքային ամբողջականությունը 29․8 հազար քկմ տարածքով։ Բայց Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպումն ամփոփվել է Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից հայտարարությամբ, որտեղ նշվում է, որ երկրները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այդ թվերով։ Եվ դրանից հետո Ադրբեջանի կողմից որեւէ հրապարակային կամ չհրապարակային հերքում չի եղել։ Հուսամ, որ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը հենց այդ բառերով առաջիկայում հանդես կգա ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչմամբ։ Այս թվերի հիշատակումը հավելյալ հստակեցման մեխանիզմ է, սխեմա է, սա չի հերքվել Ադրբեջանի կողմից, բայց նաեւ հրապարակման հաստատման կարիք կա։ Հակառակ դեպքում մենք շարունակում ենք մտահոգություն ունենալ այն մասին, որ Ադրբեջանն իր քաղաքականությամբ տարածքային պահանջներ ունի կամ փորձում է ներկայացնել ՀՀ նկատմամբ։ Սրա մասին էր եւ 2022 թվականի ագրեսիան, ներխուժումը Հայաստանի Հանրապետության տարածք, եւ մինչ այդ տեղի ունեցած ներխուժումները, վերջերս Տեղ գյուղում տեղի ունեցած միջադեպը։ Մենք ունենք մտահոգություններ, որ կանխամտածված կերպով փորձ է արվում ՀՀ-ից նորանոր տարածքներ պոկել՝ մի դեպքում փոքր, մի դեպքում մեծ։ Եվ մենք ենք շահագրգռված, որ այդ սահմանագիծը որքան հնարավոր է հստակ ու որքան հնարավոր է շուտ ֆիքսվի»։
13:33 - 05 հունիսի, 2023
Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

Եվրոպական առաջնորդներն ընդգծել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը. Ելիսեյան պալատ |1lurer.am|

1lurer.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ բանակցություններ են անցկացրել հունիսի 1-ին Քիշնևում: Հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատը հայտարարություն է տարածել, որում ասված է. «ՀՀ վարչապետը և Ադրբեջանի նախագահը վերահաստատել են 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում ձևակերպված իրենց պարտավորությունները՝ Ալմա Աթայի հռչակագրով որոշված սահմանների պահպանման վերաբերյալ: Նրանք վերահաստատել են Հայաստանի ու Ադրբեջանի տարածքային ամբողջականության փոխադարձ հարգումը: Եվրոպական առաջնորդները Հայաստանին ու Ադրբեջանին կոչ են արել պահպանել իրենց բոլոր պարտավորությունները, մասնավորապես՝ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման վերաբերյալ: Նրանք նաև ընդգծել են Եվրամիության դիտորդական առաքելության կարևորությունը՝ ի նպաստ Հայաստանի։ Եվրոպական առաջնորդները նաև մատնանշել են ԼՂ հայերի իրավունքների և անվտանգության երաշխիքների ներդրման կարևորությունը։ Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության՝ խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը»:
09:33 - 02 հունիսի, 2023
Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը
 |armenpress.am|

Քիշևնում մեկնարկել է Փաշինյան-Ալիև-Միշել-Մակրոն-Շոլց հնգակողմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Քիշնևում ընթանում է հնգակողմ հանդիպումը՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ: Հանդիպումն անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի շրջանակներում: Ավելի վաղ գագաթնաժողովի բացման արարողությանը լրագրողների հետ ճեպազրույցում ԵԽ նախագահ Շառլ Միշելը հույս էր հայտնել,որ հնգակողմ հանդիպմանը Հայաստանն ու Ադրբեջանը կհաստատեն հարաբերությունները կարգավորելու ընդհանուր քաղաքական կամքը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ վերջին հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ կայացել է Մոսկվայում, մայիսի 25-ին: Դրանից առաջ՝ մայիսի 14-ին Բրյուսելում էր տեղի ունեցել եռակողմ հանդիպում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ: Այդ հանդիպումից հետո ԵԽ նախագահը հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ  Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները վերահաստատել են իրենց հավատարմությունը 1991 թվականի Ամլաթիի հռչակագրին և Հայաստանի (29,800 քառակուսի կիլոմետր) և Ադրբեջանի (86,600 քառակուսի կիլոմետր) համապատասխան տարածքային ամբողջականությանը:
18:19 - 01 հունիսի, 2023
Ադրբեջանի նախագահն արդեն Քիշնևում է․ հանդիպել է Մոլդովայի նախագահի, վարչապետի հետ
 |tert.am|

Ադրբեջանի նախագահն արդեն Քիշնևում է․ հանդիպել է Մոլդովայի նախագահի, վարչապետի հետ |tert.am|

tert.am: Ադրբեջանի նախագահ ԻԼհամ Ալիևն արդեն Մոլդովայի մայրքաղաք Քիշնևում է։ Քիշնև է մեկնել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քիշնևում Ալիևը հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուի հետ։ Այնուհետև հանդիպել է Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանի հետ։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում տեղի կունենա Եվրոպական քաղաքական համայնքի հանդիպումը։ 47 պետությունների և կառավարությունների ղեկավարներ հրավիրված են մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի այս երկրորդ հանդիպմանը: Հրավիրված են նաև Եվրոպական խորհրդի նախագահը, Եվրահանձնաժողովի նախագահն ու Եվրախորհրդարանի նախագահը։ Նախատեսվում է նաև հնգակողմ հանդիպում անցկացնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում: Միջնորդի գլխավոր դերակատարը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելն է։
22:29 - 31 մայիսի, 2023
Կարծում ենք՝ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը ամերիկյան կողմի հայտարարության վերաբերյալ

Կարծում ենք՝ ԱՄՆ-ն պետք է համարժեք արձագանքի Ալիևի հայտարարություններին․ ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը ամերիկյան կողմի հայտարարության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, մեկնաբանություն է հրապարակել ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի կողմից մայիսի 30-ին արված մամուլի հայտարարության վերաբերյալ։ «Հայկական կողմը մշտապես ողջունել է ԱՄՆ կողմից գործադրվող ջանքերը Հարավային Կովկասում խաղաղության, կայունության և անվտանգության հաստատման գործընթացում: Կարծում ենք՝ մեր բոլոր գործընկերների համար ակնհայտ պետք է լինի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առանցքային են ինչպես Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա միմյանց տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության ճանաչումը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրումը: Ինչպես ընդգծել ենք ՀՀ ԱԳՆ մայիսի 29-ի հայտարարությամբ, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը չի կարող մեկնաբանվել որպես ԼՂ ժողովրդի դեմ էթնիկ զտումներ և ինքնիրավչություն իրականացնելու իրավասություն: Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները ոչ միայն չէին առաջարկում արժանապատիվ լուծումներ վերոնշյալ խնդիրներին, այլև հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։ Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»,-նշված է հաղորդագրության մեջ։
13:38 - 31 մայիսի, 2023
ԱՄՆ-ն ողջունել է Ալիևի հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ |azatutyun.am|

ԱՄՆ-ն ողջունել է Ալիևի հայտարարությունները համաներման քննարկման վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգներն արդյունավետ հանդիպում է ակնկալում Քիշնևում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։ Ասվում է, որ ԱՄՆ վարչակազմը գոհ է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են»։ «Ինչպես հայտարարել էր պետքարտուղար Բլինքենը, Հարավային Կովկասում խաղաղություն հնարավոր է։ Վերջերս մենք բարձր ենք գնահատել վարչապետ Փաշինյանի հավատարմությունը խաղաղությանը, և մենք ողջունում ենք նախագահ Ալիևի վերջին հայտարարությունները [Ղարաբաղի նկատմամբ] համաներում քննարկելու մասին»,- նշել է Միլլերը։ Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Արցախի խորհրդարանը պետք է լուծարվի․ «Տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»։ Այս հայտարարությանն արձագանքել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով․ «Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարության մեջ նշվում է նաև․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն այս շաբաթավերջին Քիշնևում կհանդիպեն մեր եվրոպացի գործընկերների հետ: Եվ մենք հուսով ենք, որ դա արդյունավետ քայլ կլինի բանակցությունների սեղանի շուրջ այս խնդիրները լուծելու ուղղությամբ, այլ ոչ թե բռնության կիրառմամբ»։ Նրա խոսքով «ագրեսիվ հռետորաբանությունը կարող է հանգեցնել միայն անցյալի բռնության շարունակականության, կառուցողական երկխոսությունը ինչպես հրապարակային, այնպես էլ փակ, կարող է ստեղծել խաղաղություն, հնարավորություններ և հույս»։ «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել երկու կողմերի ջանքերին՝ կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագիր կնքելու համար»,- հավաստիացրել է Միլլերը։
09:34 - 31 մայիսի, 2023
Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին

Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը․ ԱՀ ԱԺ-ի պատասխանն Իլհամ Ալիևին

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնի մեկնաբանություն է տարածել Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարության վերաբերյալ։ «Ադրբեջանի նախագահի մայիսի 28-ի հայտարարությունները հերթական անգամ ընդգծված սպառնալիքներ են պարունակել Արցախի ժողովրդի և իշխանությունների հանդեպ՝ ոտնահարելով միջազգային իրավունքի հանրահայտ նորմերը և Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները: Այս անգամ պահանջելով Արցախի ժողովրդի կողմից ժողովրդավարական հիմունքներով ընտրված մարմինների՝ Նախագահի և Ազգային ժողովի, ինչպես նաև պետական մնացած ինստիտուտների կազմաքանդումը՝ Ադրբեջանի ղեկավարը հերթական անգամ ապացուցել է, որ պատրաստ է ուժի և ուժի սպառնալիքի կիրառմամբ շարունակել Արցախի ժողովրդի էթնիկ զտման և տարածքների բռնազավթման քաղաքականության իրականացումը: Սա ևս մեկ ապացույց է, որ Արցախի ժողովուրդը պարզապես չի կարող Ադրբեջանի կազմում ապրել՝ այնտեղ տիրող հայատյաց ու հայամերժ քաղաքականությունից բխող գոյաբանական վտանգների պատճառով: Արցախի ժողովուրդն ընտրել է իր ինքնորոշման, ինքնիշխանության ու պետականակերտման ճանապարհը, որոնց հենասյուներից են Նախագահն ու Ազգային ժողովը: Ուստի, վճռականորեն դատապարտում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինքնիշխանության և անվտանգության, ինչպես նաև տարածաշրջանի խաղաղության հանդեպ այսպիսի հարձակումները և ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքները: Դիմելով միջազգային հանրության բոլոր դերակատարներին, այդ թվում՝ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած Ռուսաստանի Դաշնությանն ու Հայաստանի Հանրապետությանը, ինչպես նաև՝ տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ շահագրգռված բոլոր սուբյեկտներին՝ ակնկալում ենք նրանց գործնական ու ակտիվ գործողությունները՝ վերացնելու Արցախի գրեթե վեցամսյա շրջափակումը և այլ շարունակական ոտնձգությունները, ինչպես նաև՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ ուղղված նոր հանցագործությունները, այդ թվում՝ հնարավոր ռազմական ագրեսիան: Միջազգային հանրության պարտավորությունն է երաշխավորելու նաև Արցախի ժողովրդի անվտանգությունը, որը ոչ մի վտանգ չի ներկայացնում միջազգային խաղաղության հանդեպ և պարզապես ձգտում է ազատ ու արժանապատիվ կերպով ապրել իր հայրենի հողում՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերի հիման վրա: Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որպես ժողովրդի կողմից ընտրված բարձրագույն մարմին, անկախ Ադրբեջանի կողմից պարբերաբար կրկնվող սպառնալիքներից, կշարունակի իրագործել պետականակերտման իր հիմնական առաքելությունը և ազատ ապրելու մեր իրավունքների պաշտպանությունը»:
18:35 - 29 մայիսի, 2023
Չեմ կարող ասել, որ Մոսկվայում ԼՂ-ի շուրջ ծավալված քննարկման արդյունքները գոհացնող են․ Նիկոլ Փաշինյան

Չեմ կարող ասել, որ Մոսկվայում ԼՂ-ի շուրջ ծավալված քննարկման արդյունքները գոհացնող են․ Նիկոլ Փաշինյան

Մոսկվայում եռակողմ հանդիպման քննարկման թեմաներից մեկը վերաբերում էր ԼՂ-ում հաստատված հումանիտար իրավիաճակին ու Լաչինի միջանցքի ապօրինի փակմանը։ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ չի կարող ասել, թե այդ քննարկման արդյունքները գոհացնող են։ «Պիտի արձանագրենք, որ շատ ցավալի իրավիճակ է։ Ես հրապարակային առիթ ունեցա ասելու, որ Լաչինի միջանցիքի փակումը տեղի է ունեցել ռուս խաղաղապահների աչքի առաջ ու ներկայությամբ, ինչը բավականին մտահոգիչ է», - ընդգծեց վարչապետը: Նա ասաց, որ շարունակելու են քննարկումները, այդ թվում՝ ռուս գործընկերների հետ՝ իրադրության կարգավորման ուղղությամբ: Փաշինյանը նշեց՝ Մոսկովյան քննարկումների թեմաներից մեկն էլ եղել է տարածաշրջանային կոմունիկացիների բացումը․ «Եվ մենք ասել ենք, որ ինչպես նախկինում պատրաստ ենք տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։ Եվ մենք պատկերացնում ենք, որ դա պետք է տեղի ունենա ՀՀ-ի ու նաև Ադրբեջանին է վերաբերում մեր ասածը։ Խոսքը 2020թ․  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ընդգծված կոմունիկացիաների մասին է։ Եվ մենք պատրաստ ենք շատ արագ այդ կոմունիկացիաների բացմանը՝ երկրների սուվերենության և իրավազորության ներքո։ Եվ մենք այս ընգծումն արել ենք։ Մենք հիմա փորձում ենք աշխատել երկաթուղային ենթակառուցվածքների բացման վրա»։ ՀՀ վարչապետի խոսքով հայկական կողմը շահագրգռված է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն, և ըստ նրա՝ մեծ ճկունություն են ցուցաբերում՝ տարածաշրջանային երկրների սուվերենության և իրավազորության ներքո կոմունիկացիաների բացման սկզբունքն է․ «Պատրաստ ենք իսկապես գնալ այդ կոմունիկացիաների բացմանը։ Համոզված եմ՝ երբ դա տեղի ունենա, լրացուցիչ խթան կլինի Հայաստանի տնտեսության զարգացման համար»։ Նա հավելեց, որ այս հարցի լուծումը միայն հայկական կողմից կախված չէ, եթե այդպես լիներ, հարցը վաղուց լուծված կլիներ:
11:57 - 29 մայիսի, 2023
Փաշինյանը արձագանքել է Ալիևի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին

Փաշինյանը արձագանքել է Ալիևի՝ Արցախի վերաբերյալ հայտարարություններին

Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարություններ։ Ես կարծում եմ՝ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է առնվազն պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից։ Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասաց ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ։ «Եթե նշանակում է հրաժարում, այսինքն՝ տեքստը, որը հնչել է, շատ մոտիկ է դրան, բայց ես չեմ ուզում մեկնաբանություն անել։ Կարծում եմ՝ պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել, որ մեր հետագա գործողությունները նաև պլանավորենք»,- ասաց Փաշինյանը։  Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը երեկ արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել․ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում (Արցախ՝ խմբ․) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»: Ըստ Ալիևի՝ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։
11:42 - 29 մայիսի, 2023
Ալիևը պահանջել է լուծարել Արցախի խորհրդարանը |news.am|

Ալիևը պահանջել է լուծարել Արցախի խորհրդարանը |news.am|

news.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ միջազգային կազմակերպությունները վերջին ժամանակներս փաստորեն լիովին համաձայնել են Ղարաբաղի հարցում Բաքվի դիրքորոշման հետ։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ «Վերջին ժամանակներս միջազգային կազմակերպությունները փաստորեն լիովին համաձայնել են մեր դիրքորոշման հետ։ Ես դա տեսնում եմ տարբեր հանդիպումների ժամանակ։ Ինչո՞ւ են նրանք համաձայնել։ Որովհետև մենք ճիշտ ենք, և որովհետև մենք չենք շեղվում մեր դիրքորոշումից։ Հենց այդ պատճառով էլ այսօր ոչ ոք չի խոսում ո՛չ «անկախության», ո՛չ «ինքնավարության», ոչ էլ ուրիշ բանի մասին։ Վերջին ուղերձները, որ մեզ են ուղարկվում․ իսկ ի՞նչ կլինի այնտեղի «ղեկավարության» ճակատագիրը։ Նրանք համաներում կստանա՞ն, թե՞ ոչ։ Ես պատասխանում եմ, որ դա պետք քննել,- հայտարարել է Ալիևը Լաչին կատարած այցի ժամանակ։ Ալիևը նաև արցախցիներին ուղղված մի շարք պահանջներ է բարձրաձայնել։ «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ տարածաշրջանում (Արցախ՝ խմբ․) ցանկացած գործողություն իրականացնելու համար։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի, տարրը, որ իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք լինել ինչ-որ համաներման մասին»,- հայտարարել է նա։ ««Միացումի» գիրքը փակված է, անջատողականության հարցը փակված է։ Անկախության երազանքը գնացել է  կարգավիճակի հետևից։ Մենք արդեն ուղարկել ենք կարգավիճակը պետք եղած տեղը Երկրորդ ղարաբաղյան պատերազմի ժամանակ»,- ասել է նա։ Ըստ Ալիևի՝ Ղարաբաղի հայերը ընդամենը «մեկ տարբերակ» ունեն՝ «ենթարկվել Ադրբեջանի օրենքներին, լինել Ադրբեջանի լոյալ և նորմալ քաղաքացի, աղբանոց նետել իրենց կեղծ պետական ատրիբուտներն ու լուծարել խորհրդարանը»։ Ալիևը նշել է, որ Լաչինի միջանցքում սահմանային անցակետ տեղադրելուց հետո Ադրբեջանը լիովին վերահսկում է այդ ճանապարհը։ «Մեր տարածքային ամբողջականությունը առանց այդ էլ վերականգնվել էր Երկրորդ ղարաբաղյան պատերազմի արդյունքում։ Բայց սահմանային անցակետը վերջին կետն էր, որով անվերահսկելի շարժում էր իրականացվում Հայաստանից դեպի Ադրբեջանի Ղարաբաղի շրջան և հակառակը։ Շարժումն այսօր էլ կա, բայց այն կատարյալ հսկողության տակ է»,- ասել է նա։  
20:58 - 28 մայիսի, 2023