Ղազախստան

Ղազախստանը պետություն է Եվրասիայում։ Մինչև 1936 թվականը եղել է Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմում՝ որպես ինքնավար հանրապետություն։ Հետագայում՝ մինչև անկախացումը (1991 թվական), ունեցել է ԽՍՀՄ միութենական հանրապետության կարգավիճակ։ Այդ ընթացքում մայրաքաղաքը եղել է Ալմա Աթան, անկախացումից հետո տեղափոխվել է Նուր-Սուլթան։

Երկրի նախագահը Կասիմ-Ժոմարտ Տոկաևն է։

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ |armenpress.am|

Ռուսաստանը Թուրքիայից պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ի մասին Էրդողանի օգնականի խոսքերի առնչությամբ |armenpress.am|

armenpress.am: Մոսկվան Անկարայից պարզաբանում է խնդրել Ղազախստանում ՀԱՊԿ ուժերը կիրառելու վերաբերյալ Թուրքիայի նախագահի օգնականի հայտարարության առնչությամբ: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ հրավիրված մամուլի ասուլիսում այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:   «Անկարայում, մեղմ ասած, անհասկանալի հայտարարություն եղավ նախագահ Էրդողանի խորհրդականներից մեկի կողմից, որը դատապարտել է ՀԱՊԿ-ին հրավիրելու հետ կապված՝ Ղազախստանի գործողությունները: Մենք հիմա խնդրել ենք մեր թուրք գործընկերներից պարզաբանում այն մասին, թե ինչ է դա նշանակում»,- ասել է նա: Միևնույն ժամանակ, նախարարը, պատասխանելով հայաստանցի լրագրողի հարցին, ընդգծել է, որ չի նկատել Ադրբեջանի և Թուրքիայի պաշտոնական ներկայացուցիչների «նյարդային արձագանքը»՝ կապված ՀԱՊԿ խաղաղապահներ Ղազախստան ուղարկելու առնչությամբ:
14:31 - 14 հունվարի, 2022
ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում օգնեցին հաղթահարել ահաբեկչական բացահայտ սպառնալիքը. Լավրով |1lurer.am|

ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանում օգնեցին հաղթահարել ահաբեկչական բացահայտ սպառնալիքը. Լավրով |1lurer.am|

1lurer.am: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը 2021 թվականին ռուս դիվանագետների աշխատանքի արդյունքների վերաբերյալ մեծ ասուլիս է անցկացնում՝ պատասխանելով լրագրողների հարցերին։ Այս անգամ այն ​​անցկացվում է խառը ձևաչափով. նախարարի հետ կարող են կապ հաստատել և՛ առցանց, և՛ անձամբ՝ գրում է ТАСС-ը։ Չնայած ֆորմալ առումով միջոցառումը նվիրված է անցնող տարվա արդյունքներին, լրագրողներին հետաքրքրել են նաև այս տարվա սկզբին Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն ու ՀԱՊԿ-ի խաղաղապահների մասնակցությունը: Լավրովը մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ առաքելությունը նախագահ Տոկաևի խնդրանքով օգնել է Ղազախստանում հաղթահարել ահաբեկչական սպառնալիքը: «Ղազախստանի նախագահի խնդրանքով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը օգնեցին հաղթահարել ահաբեկչական բացահայտ սպառնալիքը, որը հայտնվել էր Ղազախստանի տարածքում ոչ առանց արտաքին ազդեցության»,- ասել է արտգործնախարարը։
13:36 - 14 հունվարի, 2022
Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝  Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին

 |armenpress.am|

Որպես ՀԱՊԿ նախագահող երկիր՝ Հայաստանը հիմնական դերը խաղաց բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում. Շոյգուն՝ Պուտինին |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել երկրի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի գործունեությունը: Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, Շոյգուն շեշտել է, որ Հայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, պետք է խաղար հիմնական դերը բոլոր փաստաթղթային որոշումների կայացման հարցում, և այդ ամենն արվել է: Ժամանակին ու շատ կարճ ժամանակում ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանում, հսկողության տակ վերցրել առանձնահատուկ կարևորություն ունեցող 14 օբյեկտ: «Դրանք կապի, էներգետիկայի, պետության կենսագործունեության ու գործունակության ապահովման համար պատասխանատու օբյեկտներ են: Այդ թվում, Ղազախստանի ղեկավարության խնդրանքով ու Ձեր հանձնարարականով հսկողության տակ են վերցվել մի շարք օբյեկտներ, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում ահաբեկիչների վերահսկողության տակ անցնելու դեպքում»,- նշել է Շոյգուն: ՌԴ պաշտպանության նախարարն ընդգծել է նաև, որ այս պահին կառավարումը կայուն է, ՀԱՊԿ խաղաղապահ ուժերն աշխատում են լիարժեք փոխգործակցության պայմաններում: «Հաստատել ենք զորքի փուլային դուրսբերման ու օբյեկտները Ղազախստանի հսկողությանը հանձնելու որոշումը: Դուրսբերումը սկսվում է այսօր: Վաղը 14 ինքնաթիռներով դուրս ենք հանում մեր գործընկերների՝ Հայաստանի, Տաջիկստանի, Բելառուսի խաղաղապահ ուժերը: Պլանավորվում է ամբողջ աշխատանքն ավարտել հունվարի 19-ին»,- հավելել է նա: Վլադիմիր Պուտինն էլ նշել է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը շատ կարևոր դեր են խաղացել Ղազախստանում իրավիճակի կայունացման հարցում: «Շատ կարևոր է, որ իրավիճակը կարգավորվեց ՀԱՊԿ օգնությամբ: Սա, ըստ էության, ՀԱՊԿ ուժերի առաջին նման օպերացիան էր: Միացյալ ջանքերով մենք շատ կարևոր խնդիր լուծեցինք: Կարողացանք արագ կենտրոնացնել բոլոր անհրաժեշտ ուժերն ու միջոցները, ռեսուրսները: Ամեն ինչ աշխատեց ժամացույցի նման. արագ, կազմակերպված ու արդյունավետ»,- հավելել է ՌԴ նախագահը:
20:18 - 13 հունվարի, 2022
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները

Հունվարի 13-ին կայացած ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի արտահերթ նիստի ժամանակ քննարկվել են Ղազախստանում խաղաղապահ ուժերի գործողության արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը։  «Հանդիպման ընթացքում ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարները քննարկել են Ղազախստանի Հանրապետությունում խաղաղապահ գործողության արդյունքները և առաջացող սպառնալիքներին արագ արձագանքելու մեխանիզմների կատարելագործումը։ Նիստից հետո ստորագրվել է ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի համատեղ որոշումը՝ «Ղազախստանի Հանրապետության տարածքից ՀԱՊԿ անդամ երկրների խաղաղապահ ստորաբաժանումների վերադարձը մշտական ​​տեղակայման կետեր կազմակերպելու մասին»,-նշված է հաղորդագրության մեջ։ 
18:54 - 13 հունվարի, 2022
Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը |armenpress.am|

Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը |armenpress.am|

armenpress.am: Հունվարի 13-ին առաջին միջազգային չվերթն է Ալմաթիի օդանավակայան ժամանել թուրքական Անթալիայից՝ Ղազախստանի օդային նավահանգստի աշխատանքի վերսկսվելուց հետո, որն ընդհատվել էր զանգվածային անկարգությունների պատճառով: Այս մասին հաղորդել է հանրապետության Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (ՔԱԿ): «Աշխատանքի վերսկսվելուց հետո Ալմաթիի օդանավակայան է ժամանել առաջին միջազգային չվերթը «էյր Աստանա» ավիաընկերության Անթալիա-Ալմաթի ուղղությամբ»,-ասվում է ՔԱԿ-ի հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, հունվարի 13-ին Ղազախստանի խոշորագույն քաղաքի օդանավակայանում նաեւ պլանավորում է իրականացնել «էյր Աստանա» ավիաընկերության Կոլոմբո-Ալմաթի եւ Asiana Airlines ավիաընկերության Ալմաթի-Սեուլ երթուղիներով միջազգային չվերթները: Ավելի վաղ ՔԱԿ-ը հաղորդել է, որ հունվարի 13-ին Ալմաթիի օդանավակայանը կսպասարկի տեղական ավիաընկերությունների ութ ավիաչվերթները մայրաքաղաք եւ հակառակ ուղղությամբ: Օդանավակայանի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ Ալմաթիում պարետային ժամ գործելու կապակցությամբ, որը արտակարգ դրության շրջանակներում սահմանվել էր անկարգությունների պատճառով, օդանավակայանի աշխատանքը կիրականացվի 08:00-ից մինչեւ 21:00-ն (Երեւկանի ժամանակով 06:00-ից մինչեւ 19:00-ն): Դրա հետ մեկտեղ անվտանգության ապահովման նպատակներով թույլատրված է թերմինալ մուտք գործել միայն ուղեւորներին: Ռուսաստանյան «Աերոֆլոտ» խոշորագույն ավիաընկերությունը հունվարի 12-ին հաղորդել է, որ ամենօրյա չվերթները Մոսկվայի եւ Ալմաթիի միջեւ կվերսկսվեն հունվարի 14-ից: Ալմաթիի օդանավակայանն անկարգությունների մասնակիցների հարձակմանն էր ենթարկվել հունվարի 5-ին, բայց այդ նույն երեկոյան էլ հարձակումը հետ է մղվել: Արտակարգ դրության ռեժիմի գործողության սկսվելուց ի վեր օդանավակայանն սպասարկել է օդուժի չվերթները՝ քաղաք հասցնելով ՀԱՊԿ-ի խաղաղապահ զորակազմին, իսկ ավելի ուշ՝ Ալմաթիից տարհանվող Ռուսաստանի քաղաքացիներին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
11:54 - 13 հունվարի, 2022
ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին

 |armenpress.am|

ՀԱՊԿ քարտուղարությունը Ղազախստանում խաղաղապահ առաքելությունն ավարտելու նախագիծն ուղարկել է անդամ պետություններին |armenpress.am|

armenpress.am: Հայկական կողմը տեղեկացրել է ՀԱՊԿ քարտուղարությանը, որ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դիմել է կազմակերպությունում նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով համապատասխան հանձնարարական տալ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեությունը հունվարի 13-ից դադարեցնելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է  ՀԱՊԿ մամուլի քարտուղարությունը: «ՀԱՊԿ քարտուղարությունում նախապատրաստվել է կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի համապատասխան որոշման նախագիծն ու հաստատման համար ուղարկվել ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին»,- ասվում է հայտարարության մեջ: ՀԱՊԿ քարտուղարությունից հայտնել են, որ խաղաղապահ ուժերի դուրսբերման կարգը կորոշվի հունվարի 13-ին կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացվող նիստի ընթացքում: Ավելի վաղ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ալմաթիում կայացած օպերատիվ շտաբի նիստում ասել էր, որ ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբի դուրսբերման մեկնարկը նախատեսվում է հինգշաբթի օրը։ 
20:22 - 12 հունվարի, 2022
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով Ղազախստանում իրավիճակի կարգավորմանը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ պայմանավորվածությունների կատարման հետ կապված որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։
13:21 - 12 հունվարի, 2022