Պուտինն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերելու հարցը |armenpress.am|
14:34 - 13 հունվարի, 2022

Պուտինն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերելու հարցը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ:

Ինչպես հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը, Ղազախստանի նախագահը տեղեկություններ է հաղորդել երկրում կարգուկանոնը վերականգնելու վերջնական քայլերի մասին, որոնք ձեռնարկվել են՝ հաշվի առնելով ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի արդյունավետ գործողությունները:

Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են հարցեր՝ կապված Ղազախստանի տարածքից ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի դուրսբերման գործընթացի մեկնարկի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել