Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին Ղազախստանի հարցը չի քննարկվել

 |armenpress.am|
23:12 - 12 հունվարի, 2022

Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստին Ղազախստանի հարցը չի քննարկվել |armenpress.am|

armenpress.am: Ղազախստանի իրադարձությունները Բրյուսելում տեղի ունեցած Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ընթացքում չեն քննարկվել: Այս մասին, պատասխանելով ՏԱՍՍ-ի թղթակցի հարցին, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն:

Հյուսիսատլանտյան դաշինքի Բրյուսելի կենտրոնակայանում հունվարի 12-ին տեղի է ունեցել Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստը, որը շարունակվել է ավելի քան 4 ժամ:

Ռուսական կողմը ներկայացրել են ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: ՆԱՏՕ-ից ներկա են եղել գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը և ներկայացուցիչները դաշնակից անդամ 30 երկրներից:

Ստոլտենբերգը հանդիպման ավարտից հրավիրված մամուլի ասուլիսին դրական էր գնահատել Ռուսաստանի հետ երկխոսության վերսկսումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել