ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որն իրականացնում է պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը: Պաշտոնապես հիմնադրվել է 1992թ. հունվարի 28-ին։

ՀՀ պաշտպանության նախարարը Սուրեն Պապիկյանն է։ Տեղակալներն են Արման Սարգսյանը և Կարեն Բրուտյանը։

Դատարանը բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը |hetq.am|

Դատարանը բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու միջնորդությունը |hetq.am|

hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ բավարարեց Դավիթ Գալստյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ-ի միջնորդությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք:
15:50 - 02 փետրվարի, 2021
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի խափանման միջոցի գործով որոշում կայացնելու |hetq.am|

hetq.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, քիչ առաջ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Գալստյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու: Այս մասին դատարանի դիմաց գտնվող լրագրողներին ասաց Գալստյանի պաշտպան Արմեն Հարությունյանը: Վերջինս գործից մանրամասներ չհայտնեց՝ պատճառաբանելով, թե գործն առանձնահատուկ է, առնչվում է պետական գաղտնիքի: Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա. Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ, ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ, սակայն մատակարարվել է կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույք: Դեպքի առթիվ հարոցված քրեական գործով վերը նշված անձանց մեղադրանք է առաջադրվել և նրանց կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան: Դավիթ Գալստյանն ու ընկերության տնօրեն Ա. Բ.-ն չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները: Նրանք այս պահին գտնվում են ազատության մեջ:
15:07 - 02 փետրվարի, 2021
Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի ՊԲ-ում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում․ Արցախի ԱԽ գրասենյակի տեղեկատվության վարչության պետ

Արցախի Պաշտպանության բանակում եւ դրան հավասարեցված ուժային այլ կառույցներում կառուցվածքային փոփոխություններ են նախատեսվում։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակի տեղեկատվության վարչության պետ Տիգրան Աթանեսյանը։ Մեր ճշտող հարցին՝ կառուցվածքային փոփոխությունը ենթադրում է կազմալուծո՞ւմ՝ ինչպիսի տեղեկություն տարածվել է մամուլում, Աթանեսյանը պատասխանեց, որ կազմալուծման որեւէ գործողություն չի նախատեսվում: ԱԽ տեղեկատվության վարչության պետից հետաքրքրվեցինք՝ կառուցվածքի փոփոխությունը ենթադրում է նաեւ կարգավիճակի՞ փոփոխություն, այսինքն՝ այլեւս չի՞ լինելու ՊԲ, Աթանեսյանն արձագանքեց, որ այս պահին մանրամասաներ չի կարող հայտնել կառույցի վերանվանման վերաբերյալ, քանզի դեռեւս հստակեցում չկա։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե ինչ իրավական ակտի հիման վրա են նախատեսվում այդպիսի փոփոխություններ, մեր զրուցակիցը նշեց, որ Անվտանգության խորհրդում այժմ իրականացվում են գործնական ու կազմակերպական աշխատանքներ, եւ ոչ թե փաստաթղթային․ այլ մանրամասներ նա չհայտնեց։  Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տարածվում է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՀ ՊՆ Վաղարշակ Հարությունյանն արդեն տվել են իրենց համաձայնությունը, եւ Արցախի պաշտպանության բանակն առաջիկայում կկազմալուծվի։ Պնդման վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ ՀՀ պաշտպանության նախարարությունից․ խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Հարցման պատասխանն ստանալուն պես կհրապարակենք ՊՆ-ի մեկնաբանությունը։ Հայարփի Բաղդասարյան
14:23 - 02 փետրվարի, 2021
Կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-ին մատակարարվել է 70-ականների զինամթերք. Դավիթ Գալստյան

Կա՛մ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ, կա՛մ փորձում է ստեղծել պատրանք, որ ԶՈՒ-ին մատակարարվել է 70-ականների զինամթերք. Դավիթ Գալստյան

«Մոսսթոն էնջինիերինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը (հայտնի «Պատրոն Դավիթ» մականվամբ) հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է ՊՆ–ի հետ կատարած զենքի գործարքի շրջանակում իրեն առաջադրված մեղադրանքին։ Ինչպես տեղեկացնում է, 168.am–ը, հայտարարությունում ասվում է․ «Սիրելի հայրենակիցներ,ՀՀ ԱԱԾ-ի կողմից երեկ հրապարակած տեսահաղորդագրությամբ քրեական գործով ինձ մեղսագրվում է ծանր հանցագործություն։Հաշվի առնելով այն հանգամանքը, որ քրեական գործով առկա տեղեկությունները պարունակում են ոչ միայն նախաքննական, այլև պետական գաղտնիքներ, այս պահին ձեռնպահ ենք մնում հրապարակային ներկայացնել քրեական գործին վերաբերող մի շարք հանգամանքներ, որոնց լուսաբանումը կբացահայտեր քրեական գործ հարուցելու և ինձ մեղադրանք ներկայացնելու իրական շարժառիթները։Այնուամենայնիվ, դուրս չգալով նախաքննության մարմնի հայտարարությամբ բացահայտված տեղեկատվության շրջանակներից, ի շարս դրանում բերվող մեղադրանքների, սույն հայտարարությամբ կանդրադառնանք դրանից էական համարվող առնվազն մեկ հանգամանքի, որը կարծում եմ իրականացվել է այն նպատակով, որ հանրության շրջանում առաջացնի ավելի մեծ մտահոգություն և ապահովի հուզական հոգեվիճակ։Ըստ հաղորդագրության, մեր ընկերության կողմից ՀՀ ՊՆ-ին մատակարարված ապրանքը ի հակառակ պայմանագրով նախատեսված պայմանների եղել է 1977 թվականի արտադրության։ Գտնում ենք, որ նմանատիպ պնդումը կարող է ունենալ երկու պատճառ։ Կամ նախաքննական մարմինը չի ցուցաբերել բավարար պրոֆեսիոնալիզմ և գործում առկա տվյալների վերլուծությամբ չի տվել ճիշտ գնահատական /իրականում 1977 թվականը հանդիսանում է տվյալ տեսակի զինամթերքի սերիական արտադրության սկզբնաժամկետը, այլ ոչ թե մատակարված ապրանքի արտադրության ժամկետը/ կամ փորձ է արվել իրականությունն ակնհայտ խեղաթյուրելու միջոցով ստեղծել պատրանք, որ զինված ուժերին խարդախության միջոցով մատակարարվել է 70-ական թվականների արտադրության զինամթերք։ Հայտնում ենք, որ իրականում մատակարարվել է պայմանագրով նախատեսված տեսականուն և տարեթվերին արտադրված զինամթերք, ինչի վերաբերյալ հետագայում մեր կողմից կբացահայտվեն դրանք հիմնավորող ապացույցները և մյուս բոլոր փաստական տվյալները։Ինչպես նշեցինք նախաքննության այս փուլում զերծ կմնանք քրեական գործի անհիմն լինելու վերաբերյալ այլ մանրամասները հրապարակային ներկայացնելուց և դրանց կանդրադառնանք՝ ինձ կալանավորելու վերաբերյալ ներկայացված միջնորդությունը դատարանի կողմից քննելուց հետո»։
11:54 - 02 փետրվարի, 2021
Աշխարհազորի ձևավորման աշխատանքները շարունակվում են, առայժմ վարժանքներ չեն իրականացվում

Աշխարհազորի ձևավորման աշխատանքները շարունակվում են, առայժմ վարժանքներ չեն իրականացվում

Աշխարհազորի ստեղծման նպատակը Ազգային ժողովը 2020թ․ հոկտեմբերի 28-ի նիստում երկրորդ ընթերմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծ, որով առաջարկվում էր Հայաստանում ստեղծել աշխարհազոր։ Նախագիծը շրջանառության մեջ էր դրվել դեռ Արցախյան վերջին պատերազմից առաջ՝ 2020-ի օգոստոսին։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունն օգտագործվում է ոչ լրիվ ծավալով, չունի համակարգված, կազմակերպված ու նպատակաուղղված բնույթ․ «Հավանական հակառակորդի ռազմական գործողությունների ուսումնասիրումը ցույց է տալիս, որ ռազմական գործողությունների ծանրության կենտրոնը կարող է տեղափոխվել երկրի տարածքի խորքը՝ դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների, ինչպես նաև հակառակորդի զինված ուժերի ներթափանցած խմբերի լայնորեն կիրառմամբ: Դրանց դիմակայելու, չեզոքացնելու և ոչնչացնելու նպատակով անհրաժեշտ է ստեղծել միասնական ղեկավարության ներքո գործող ուժերի և միջոցների համախումբ՝ աշխարհազոր, որը պատերազմի ժամանակ ի զորու կլինի հակառակորդի հավանական գործողություններից հուսալիորեն պաշտպանելու երկրի տարածքը, բնակչությունը, կարևորագույն օբյեկտներն ու ենթակառուցվածքները»: «Պաշտպանության մասին» օրենքում կատարված փոփոխություններից հետո սահմանվեց «աշխարհազոր» եզրույթը․ «Աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է»:    Օրենսդրական հարցեր « «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում նշվում էր, որ նախագծի ընդունումը ՀՀ 2020 թ․ և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնելու։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ), որին ուղարկվել էր նախագիծը մեկնաբանություններ ստանալու համար, խիստ անհավանական էր որակել այս պնդումը, քանի որ նախատեսվում է աշխարհազորայիններին ամրակցել զենք, հատկացնել համազգեստ, ինչպես նաև ենթադրվում է աշխարհազորայինների զինվորական պատրաստության անցկացում։ Պաշտպանության նախարարությունից (ՊՆ) հետաքրքրվել էինք, թե ինչ միջոցներով են աշխարհազորայինների վարժանքներն անցկացվելու, նրանց զենք, համազգեստ բաժանվելու, եթե նշվում է, որ օրենքի ընդունումը լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնելու։ ՊՆ-ից մեզ պատասխանել են, որ հարցը քննարկման փուլում է։ Նախագծի վերաբերյալ իր դիրքորոշումը հայտնելիս Ազգային ժողովի (ԱԺ) աշխատակազմի փորձագիտական և վերլուծական վարչության պետաիրավական փորձաքննության բաժինը նշել էր, որ անհրաժեշտ է ապահովել նախագծի համապատասխանությունը «Պաշտպանության մասին» օրենքի պահանջներին․ « «Պաշտպանության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետով, որպես զորահավաքային նախապատրաստության մաս, տարանջատվում են տնտեսության զորահավաքային պլանների հաստատումը և մշակումը և տնտեսության զորահավաքային ծրագրերի հաստատումը և մշակումը: Նախագծով սահմանված լրացմամբ համապատասխան օրենքում միայն տնտեսության զորահավաքային պլանների հաստատմանը վերաբերող կարգավորման մասով է ամրագրում նախատեսվում, մինչդեռ «Պաշտպանության մասին» օրենքով նախատեսված տնտեսության զորահավաքային ծրագրերի հաստատմանը վերաբերող օրենսդրական կարգավորման բացակայության պարագայում նշված ծրագրերի հաստատման հետ կապված հարցերը շարունակելու են բաց մնալ»: ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե ինչպես է նախատեսվում լուծել «Պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատասխանության հարցը։ նախարարությունն այս հարցին տվել է ընդհանուր և  անորոշ պատասխան․ «Բազմաթիվ սկզբունքային հարցերը կարգավորելու, աշխարհազորի համակարգը լիարժեք ներդնելու համար անհրաժեշտ կլինի կատարել ծավալուն աշխատանք, մշակել մի շարք իրավական ակտեր»։   Աշխարհազորի կիրառումը և ղեկավարումը ՊՆ-ից հետքրքրվել էինք, թե ինչ փուլում է աշխարհազորի ստեղծման գործընթացը։ Նախարարությունից մեզ հայտնել են, որ աշխարհազորի կառուցվածքը հաստատված է, ձևավորման աշխատանքները շարունակվում են։ Ըստ օրենքի՝  աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը, մասնակցությունը զորքերի և բնակչության զանգվածային տեղաշարժի կենտրոնական երթուղիների զինված պահպանությանը և պաշտպանությանը, մասնակցությունը քաղաքացիական պաշտպանությանը: Աշխարհազորի ընդհանուր ղեկավարումն իրականացնելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։ Աշխարհազորը կազմվելու է տարածքային սկզբունքով, բաղկացած է լինելու զորամիավորումներից և դրանց ենթակա բրիգադներից ու գումարտակներից:  Զորամիավորումների հրամանատարները խաղաղ ժամանակ և պատերազմի ընթացքում մարզերում մարզպետերի տեղակալներն են, Երևանում՝ քաղաքապետի տեղակալը։ Բրիգադների հրամանատարները մարզերում քաղաքների կամ խոշորացված և քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների ղեկավարների տեղակալներն են, Երևանում՝ վարչական շրջանների ղեկավարների տեղակալները։ Գումարտակների հրամանատարները չխոշորացված գյուղական համայնքների դեպքում համայնքապետերի տեղակալներն են, իսկ խոշորացված և գյուղական բնակավայրեր ընդգրկող համայնքների դեպքում՝ բնակավայրերի վարչական ղեկավարները։ «Տարածքային կառավարման մասին» օրենքում կատարված փոփոխություններով սահմանվել են մարզպետի տեղակալի նոր գործառույթները․  «Մարզպետի տեղակալը մարզի աշխարհազորային պայմանական զորամիավորման ղեկավարն (հրամանատարն) է, ապահովում է մարզի համայնքների աշխարհազորային պայմանական բրիգադների և գումարտակների համալրումն աշխարհազորայիններով մարզի տարածքում՝ ըստ համայնքների հաշվառված քաղաքացիներից»: Խորհրդարանը 2020-ի նոյեմբերի 3-ին ընդունեց ևս երկու նախագիծ, որոնք կապված են աշխարհազորի ստեղծման հետ։ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ընդունված փոփոխություններով սահմանվեցին վերը նշված կետերը, ըստ որոնց՝ համայնքների ղեկավարների տեղակալները, վարչական ղեկավարները աշխարհազորային բրիգադների և գումարտակների հրամանատարներ են։ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում ընդունված փոփոխություններով էլ Երևանի քաղաքապետի տեղակալների թիվը երեքից դարձավ չորս։ Քաղաքապետի չորրորդ տեղակալը լինելու է Երևանի աշխարհազորային զորամիավորման հրամանատարը։ Խորհրդարանում այս նախագծերի առաջին ընթերցմամբ քննարկման ժամանակ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը պարզաբանեց, որ Երևանի դեպքում մեկ տեղակալի հաստիք են ավելացրել, իսկ համայնքների դեպքում պարզապես օրենքով սահմանել են, թե աշխարհազորին վերաբերող ինչ գործառույթներ պետք է իրականացնեն տեղակալները․ «Ենթադրվում է, որ գյուղական և քաղաքային համայնքների ճնշող մեծամասնությունն այսօր էլ ունի տեղակալ կամ տեղակալներ, և մենք ակնկալում ենք, որ իրենք իրենց նպատակահարմարության և աշխատանքների կազմակերպման շրջանակներում այս հարցի լուծումը կտան։ Դա իրենց իրավասությունն է, և իրենք իրենց կառուցվածքը հաստատում են»։ Այս փոփոխություններից հետո Երևանի քաղաքապետի տեղակալ, որը պետք է լինի աշխարհազորային զորամիավորման հրամանատար, չի նշանակվել։ Իսկ մարզերի մեծ մասում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամաններով նշանակվել են մարզպետերի նոր տեղակալներ։ Այսպես, հոկտեմբերի 29-ին նշանակվեցին մարզպետների միանգամից 7 տեղակալներ (նշանակումները՝ այստեղ և այստեղ)։ Ավելի ուշ՝ դեկտեմբերի 8-ին, Սյունիքի մարզպետի տեղակալ նշանակված Մելիքսեթ Պողոսյանն ազատվեց այդ պաշտոնից՝ նշանակվելով Սյունիքի մարզպետ։ Մի քանի օր անց Կարո Ավանեսյանը նշանակվեց մարզպետի տեղակալ։ Նոյեմբերի 3-ին Շիրակի մարզպետի տեղական նշանակվեց Պողոս Աբրահամյանը, իսկ դեկտեմբերի 28-ին Լոռու մարզպետի տեղակալ նշանակվեց Գոռ Ասրյանը։ Կոտայքի մարզպետի նոր տեղակալ դեռ չի նշանակվել։ Մարզպետների նոր տեղակալների մեծ մասն ունի զինվորական կեսնագրություն, ինչը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ նրանք լինելու են աշխարհազորային զորամիավորումերի հրամանատարները։ Սլայդը թերթելով՝ կարող եք ծանոթանալ տեղակալների կենսագրություններին (կենսագրությունների մասին մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ 1, 2, 3, 4, 5, 6)։ Եթե մարզպետների նոր տեղակալներն ունեն զինվորական կենսագրություն, և ենթադրվում է, որ Երևանի քաղաքապետի նոր տեղակալն էլ կունենա զինվորական կենսագրություն, ապա համայնքապետերի տեղակալների և վարչական ղեկավարների դեպքում հարցը մնում է բաց։ ՊՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք զինվորական կենսագրություն չունենալու հանգամանքը չի՞ խանգարի նրանց ղեկավարել աշխարհազորային բրիգադները և գումարտակները։ Նախարարությունից մեզ պատասխանել են․ «Մարզպետների (Երևանի քաղաքապետի), ինչպես նաև համայնքների ղեկավարների տեղակալները խաղաղ և պատերազմի ժամանակ աշխարհազորային համապատասխան կառույցի աշխատանքները լիարժեք և մասնագիտորեն իրականացնելու համար պետք է ունենան զինվորական կենսագրություն։ Սակայն, ինչպես այս, այնպես էլ բազմաթիվ սկզբունքային հարցերը կարգավորելու, աշխարհազորի համակարգը լիարժեք ներդնելու համար անհրաժեշտ կլինի կատարել ծավալուն աշխատանք, մշակել մի շարք իրավական ակտեր»։ Պատասխանի երկրորդ մասը, փաստորեն, կրկնում է նույն ընդհանրական պատասխանը, ինչ տրվել էր նախագծի օրենսդրական բացի վերաբերյալ մեր հարցին   Աշխարհազորին կամավորագրվելը Աշխարհազորին անդամագրվելը կամավոր է, անդամարգվելու համար քաղաքացու հետ կնքվում է պայմանագիր։ Կամավորագրվել չեն կարող այն մարդիկ, որոնք ենթակա են պարտադիր զինվորական ծառայության, զինծառայող, ոստիկանության ծառայող, փրկարար ծառայող, քրեակատարողական ծառայող կամ հարկադիր ծառայող են, պատիժ են կրում ազատազրկման կամ կալանքի ձևով, կամ նրանց նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում: Պահեստազորում հաշվառված և պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիները ևս չեն կարող աշխարհազորի մաս կազմել։ ՊՆ-ից մեզ հայտնել են, որ աշխարհազորայինների կամավորագրումն ընթացքի մեջ է, առայժմ վարժանքներ չեն իրականացվում․ «Կամավորականների հավաքագրումից (ստորաբաժանումների համալրումից) հետո կորոշվի դրանց հետ վարժանքների անցկացման պարբերականությունը»։ Աշխարհազորին կարող են կամավորագրվել նաև կանայք։ ՊՆ-ից հետաքրքրվել էինք՝ կանանց և տղամարդկանց վարժանքներն անցկացվելու են առաձի՞ն, թե՞ միասին, ինչպես նաև կանայք առանձի՞ն ստորաբաժանումներում են ներգրավվելու։ Նախարարության պատասխանում նշված էր, որ աշխարհազորայինների ստորաբաժանումներում կանանց ներգրավումը հնարավոր է համապատասխան պաշտոններում նշանակման ակնկալիքով, իսկ նրանց վարժանքներն անցկացվելու են  ստորաբաժանման կազմով՝ տղամարդկանց հետ միասին։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ կանանց առանձին ստորաբաժանումների կազմավորումը նպատակահարմար չէ։ 2020-ի դեկտեմբերին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով հաստատվեցին աշխարհազորայիններին զենքի ամրակցման և պահպանման կարգը, ինչպես նաև աշխարհազորայինների հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը։ Համաձայն նախարարի հրամանի՝ աշխարհազորայինի հետ պայմանագիրը կնքվում է մեկ տարի ժամկետով, և ժամկետը լրանալիս այն չլուծելու դեպքում պայմանագիրն ավտոմատ երկարացվում է ևս մի տարով։ Աշխարհազորայինները հնարավորություն ունեն վաղաժամ լուծելու պայմանագիրը։ Ինչ վերաբերում է աշխարհազորայիններին զենք հատկացնելու հարցին, հրամանով սահմանվում է, որ նրանք զենքն իրենց մոտ կարող են պահել միայն պատրաստության ժամանակահատվածում և աշխարհազորայինների կիառման դեպքում։ Նախարարությունից նաև տեղեկացանք, որ աշխարհազորայինների համազգեստը և տարբերանշանները չեն տարբերվելու ՀՀ զինված ուժերում ընդունված համազգեստից և տարբերանշաններից։ Իսկ աշխարհազորի պատրաստման և կիրառման պլանների, ինչպես նաև ղեկավարման կարգի մշակման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Աննա Սահակյան
19:26 - 01 փետրվարի, 2021
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դավիթ Գրիգորյանին (Պատրոն Դավո) կալանավորելու վերաբերյալ

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Դավիթ Գրիգորյանին (Պատրոն Դավո) կալանավորելու վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված արդյունավետ քննչական և այլ դատավարական գործողությունների շրջանակներում պարզվել է, որ արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ Դ.Գ.-ն, նախնական համաձայնության գալով նույն ընկերության տնօրեն Ա.Բ.-ի հետ, ի սկզբանե առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դիտավորությամբ,  ընկերության անունից ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, որի համաձայն՝ ընկերությունը պարտավորություն է ստանձնել 2018 թվականի ընթացքում, ՀՀ ԶՈՒ ԳՇ կարիքների համար մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ: Այնուհետև, օգտվելով կնքված պայմանագրի ուժով ընձեռնված հնարավորությունից, Ա. Բ.-ն և Դ. Գ.-ն ձեռնամուխ են եղել  կնքված պայմանագրի առարկային չհամապատասխանող գույքը խաբեությամբ իրացնելու և դրա դիմաց ՀՀ պաշտպանության նախարարությունից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու ուղղակի դիտավորության իրագործմանը և այդ նպատակով պայմանագրով նախատեսված հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցների փոխարեն, խաբեության եղանակով՝ թաքցնելով մատակարարված գույքի տակտիկատեխնիկական բնութագրին չհամապատասխանելու փաստը, մեկ միասնական դիտավորությամբ, ՊՆ-ին են մատակարարել ընդհանուր՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար արժեքով ավելի հին՝ 1977 թվականի Չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի կրակոցներ, որոնք իրենց մարտավարական և տեխնիկական հատկանիշներով էապես զիջել են այն հրանոթի կրակոցներին, որոնց համար դրանք մատակարարվել են, մասնավորապես՝ չեն ապահովել թիրախի խոցման հեռավորությունը, ձգաբանական բնութագրով չեն համապատասխանել ՊՆ-ի տրամադրության տակ առկա հրանոթների կրակոցի ձգաբանական բնութագրին և ՀՀ զինված ուժերում գործող լեռնային հրաձգության աղյուսակի պարամետրերին, հետևաբար անհնար է եղել մատակարարված կրակոցները կիրառելու դեպքում լուծել մարտական խնդիրներ, որի արդյունքում կնքված պայմանագրի հիման վրա ընկերության հաշվին է փոխանցվել առանձնապես խոշոր չափերի՝ 523.089.000 ՀՀ դրամին համարժեք, 1.083.000 ԱՄՆ դոլար՝ այդ կերպ խարդախությամբ հափշտակվել է  առանձնապես խոշոր չափերի հիշյալ գումարը: Առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու կասկածանքով ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ է բերման ենթարկվել մատակարար կազմակերպության խորհրդի նախագահ Դ. Գ.-ն, ով նույն օրը ներգրավվել է մեղադրյալ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով և միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ: Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ընկերության տնօրենին և դարձյալ միջնորդություն է ներկայացվել Դատարան՝ խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ կատարված հանցագործությունների արդյունքում պետությանը պատճառված վնասը վերականգնելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: Հարկ է նշել, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ներկայումս քննվում են նաև Դ.Գ.-ի կողմից կոռուպցիոն մեխանիզմների գործադրմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կատարված մատակարարումների ընթացքում թույլ տրված չարաշահումների վերաբերյալ այլ քրեական գործեր, որոնցով այս պահին իրականացվում են ակտիվ քննչական և դատավարական գործողություններ: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:10 - 01 փետրվարի, 2021
Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. վարչապետ Փաշինյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Անպայման կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովմանը. վարչապետ Փաշինյանի շնորհավորական խոսքը Բանակի օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բանակի օրվա՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն, որտեղ հանդիպել է Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին: Հանդիպման մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել բոլոր այն զինծառայողների, կամավորների, ազատամարտիկների հիշատակին, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն հայրենիքի: Այնուհետև վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում, մասնավորապես, նշել է. «Պաշտպանության մեծարգո նախարար,Պարոնայք գեներալներ և սպաներ,Հարգելի ներկաներ, Հայոց բանակը, Հայաստանի Հանրապետությունը, Արցախը, հայ ժողովուրդը բավականին ծանր և դաժան փորձության միջով են անցել և անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Ես ուզում եմ ընդգծել, որ այս դառնության միջավայրում մենք չպետք է մոռանանք այն անօրինակ սխրանքները, հերոսությունները, որ հանուն հայրենիքի պաշտպանության 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացրել են մեր բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Իհարկե, այսօր պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում: Պետք է կարողանանք նայել ապագային լավատեսորեն և այսօր, իհարկե նաև պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ի՞նչն այնպես չենք արել այս ընթացքում, որպեսզի մեր երկրի ու բանակի դիմակայությունն ավելի բարձր մակարդակի լիներ: Սրանք հարցեր են, որոնց պատասխաներն իհարկե պետք է ստանանք, այս հարցերին պետք է առերեսվենք և սա մեր առաջիկա ամենակարևոր անելիքն է: Ընդ որոում, ուզում եմ արձանագրել, որ այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Պաշտպանության նախարարության կողմից, այս անելիքը որպես օրակարգ արձանագրված է Զինված ուժերի Գլխավոր շտաբի հրամկազմի կողմից և սա մի աշխատանք է, որն արդեն փաստացի սկսել է իրականացվել: Այս աշխատանքի արդյունավետությունից մեծապես կախված է մեր երկրի անվտանգության մարտահրավերների հետագա սպասարկումը, մեր երկրի ու Զինված ուժերի մարտունակության և դիմակայության հարցերի հետագա լուծումը: Մի բան ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունն ինչպես նախկինում՝ այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի Զինված ուժերը: Մենք պետք է նաև Հայաստանում տեղի ունեցող տնտեսական, իրավական, նաև քաղաքական պրոցեսների ու Զինված ուժերի մարտունակության հստակ կապն արձանագրենք, որովհետև Զինված ուժերն իրենք առանձին վերցված կղզի չեն և նրանք կրում են բոլոր այն ազդեցությունները, բոլոր այն պոզիտիվ և նեգատիվ երևույթների հետքը, որ ունենք և ունենում ենք մեր երկրում, սկսած տնտեսական գործունեության և հարկեր վճարելու մշակույթից. ի վերջո ինչի՞ վրա է հիմնված մեր բանակը, ինչի՞ վրա է հենվում և զարգանում մեր բանակը, այն միջոցների, որոնք տնտեսության, քաղաքացիների կողմից հավաքագրվում և բյուջեով տրվում են բանակին՝ ապահովելու նրա նպատակները, կարիքները և այդպես շարունակ: Մենք պետք է այս մարտահրավերները, օրակարգը նորովի գնահատենք, նոր մոտեցումներ, նոր ընկալումներ և ըմբռնումներ ձևավորենք այս օրակարգի վերաբերյալ, որը պետք է երաշխավորի մեր երկրի անվտանգությունը: Իհարկե, ժամանակակից աշխարհն այնպիսի կառուցվածք չունի, որտեղ երկրներն առանձին վերցրած իրենք իրենց անվտանգությունն ամբողջությամբ և համապարփակ ապահովելու հնարավորություն ունեն: Նույնիսկ աշխարհի ամենահզոր երկրները փնտրում են դաշինքներ, ձևավորում են դաշինքներ և փոխօգնության տրամաբանության մեջ են դնում իրենց երկրների անվտանգությունը: Այս առումով, Հայաստանի Հանրապետությունը նույնպես բացառություն չէ, և մենք մեր դաշնակցային հարաբերությունները մեր անվտանգության հիմնական գործընկերոջ՝ Ռուսաստանի Դաշնության հետ պետք է շարունակենք զարգացնել: Պետք է շարունակենք զարգացնել մեր հարաբերությունները նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակում՝ միջազգային մեխանիզմներով նույնպես ապահովենք մեր երկրի և ժողովրդի անվտանգությունը: Բայց ամեն դեպքում, ուզում եմ արձանագրել, որ մեր երկրի անվտանգության համատեքստում անելիքն ու աշխատանքն առաջին հերթին մերն է: Մենք այդ աշխատանքը պետք է կատարենք անհոգնել, առանց ընկճվելու և առանց հոռետեսության: Պետք է լավատեսությամբ զինվենք մեր ապագա անվտանգային միջավայրը կառուցելու համար: Ուզում եմ Բանակի օրվա առիթով շնորհավորել բոլոր զինծառայողներին, զինվորներին, գեներալներին, կամավորներին, ազատամարտիկներին, ում գործունեությունը դրվել է Հայոց բանակի ձևավորման հիմքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր զինծառայողներին՝ իրենց կատարած ծառայության համար: Այսօր և երեկ նրանց ծառայությունը շատ բարդ է եղել և շարունակում է մնալ բարդ՝ բոլոր առումներով, ընդ որում, պատերազմից հետո բնականաբար բազմաթիվ նոր բարդություններ են առաջացել, բայց պատերազմից առաջ էլ զինծառայողի մասնագիտությունը և ծառայությունը Հայաստանի Հանրապետությունում հեշտ չի եղել և կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ: Զինծառայող, զինվորական լինելը մեծ պատիվ է, առավել ևս Հայաստանի Հանրապետությունում, բայց նաև պետք է խոստովանենք, որ մեծ փորձություն է յուրաքանչյուրի համար: Մեծ փորձություն է ոչ միայն հենց իրենց՝ զինծառայողների, այլև նրանց ընտանիքների համար, ովքեր անցնում են բարդությունների միջով, ովքեր հաղթահարում են բազմաթիվ բարդություններ: Ցանկանում եմ մեր բոլոր զինծառայողների ընտանիքներին շնորհակալություն հայտնել իրենց համբերության, տոկունության և այն բանի համար, որ ամուր կանգնած են իրենց զինծառայող հարազատների թիկունքին՝ ապահովելով նրանց նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը: Պարոնայք գեներալներ,Պարոնայք սպաներ, Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել այն նվիրումի, այն զոհողությունների, այն ծառայության համար, որ դուք մատուցել եք Հայաստանի Հանրապետությանը: Եվ ուզում եմ հույս ու համոզմունք հայտնել, որ այդ ծառայությունները կգնահատվեն ըստ արժանվույն: Թող տպավորություն չստեղծվի, թե պնդում եմ, որ զինծառայողների, ինչպես նաև բոլորիս ծառայությունն անթերի է, կատարյալ և զերծ սխալներից ու բացթողումներից: Ամենևին այդպես չէ. չկա այդպիսի ծառայություն ոչ միայն Հայաստանում, այլև ընդհանրապես որևէ տեղ: Բայց, այնուամենայնիվ, մենք ապագան կառուցելու համար պետք է կարողանանք ըստ արժանվույն գնահատել իսկապես գնահատանքի արժանի ծառայությունները և վճռականություն, համարձակություն ցուցաբերել՝ առերեսվելու թերությունների հետ, գնահատելու, շտկելու և արմատախիլ անելու այդ թերությունները: Համոզված եմ, այս աշխատանքի արդյունքում կունենանք մեր խնդիրների լուծումը և այն իրավիճակը, որի մասին երազել ենք և երազում ենք: Մենք անպայն կհասնենք մեր խնդրի լուծմանը, այն է՝ Հայաստանի և Արցախի ժողովուրդների անվտանգության ապահովմանը: Սա մեր առաջնային խնդիրն է եղել երեկ և մեր առաջնային խնդիրն է այսօր: Շնորհակալ եմ»: Այնուհետև տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ զինված ուժերի առջև ծառացած խնդիրները, մարտահրավերներն ու նախանշվել դրանց լուծման ուղղությամբ հետագա հետևողական ու առարկայական քայլերը:
17:07 - 28 հունվարի, 2021
ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ այցելել է Պաշտպանության նախարարություն՝ հանդիպելու բարձրաստիճան սպաների հետ: Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զինծառայողների կամավորների, ազատամարտիկների հիշատակը, որոնք իրենց կյանքն են զոհաբերել հանուն Հայրենիքի: «Հայոց բանակը և Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը ծանր փորձության միջով են անցնում՝ կապված 44-օրյա պատերազմի հետ: Այս դառնության միջավայրում չպետք է մոռանանք այն սխրանքները, հերոսությունները, որ հանուն Հայրենիքի իրականացրել են բազմաթիվ զինվորներ, սպաներ, գեներալներ, կամավորներ: Մենք այսօր պիտի կարողանանք ըստ արժանվույն գնահատել այն զոհողությունները, որ մեր զինվորները, սպաները, գեներալները, կամավորները ցուցաբերել են այս պատերազմի ընթացքում, և մենք պետք է կարողանանք նայել ապագային: Պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն: Պետք է կարողանանք ինքներս մեզ հարց տալ, թե ինչ չենք այնպես արել այս ընթացքում, որ մեր բանակի դիմակայությունն ավելի բարձր լիներ: Այս հարցերին պետք է առերեսվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանն՝ ընդգծելով, որ դա է լինելու առաջիկա անելիքը: Նա արձանագրեց, որ այս անելիքը, որպես օրակարգ արձանագրված է, Պաշտպանության նախարարության, Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից: Այդ աշխատանքը փաստացի սկսել է իրականացվել: Նիկոլ Փաշինյանի խոսքով, մի բան ակնհայտ է, Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի անվտանգությունը, ինչպես նախկինում, այսօր էլ շարունակում է մնալ բացարձակ առաջնահերթություն և այդ անվտանգության ապահովման թիվ մեկ գործիքը Հայաստանի բանակն է, Հայաստանի զինված ուժերը:    
16:27 - 28 հունվարի, 2021