Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ  ռազմական վերահսկողական ծառայության պետ |tert.am|
11:28 - 04 փետրվարի, 2021

Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ |tert.am|

tert.am: Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է  ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: 

Տեղեկությունը հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։

Հիշեցնենք, որ 2018թ․ նոյեմբերի18-ին ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ Մովսես Հակոբյանը ազատման դիմում էր ներկայացրել:

Նա նշել էր, որ «հրաժարականի որոշումը կայացրել է, երբ վարչապետը կոչ է արել կռվող տղաներին գալ հրապարակ և վնգստացողներին դուրս մղել»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել