ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

Վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք:  ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից հայտոնում են, որ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Տ. Խաչատրյանը նաև անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին և զեկուցել խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին:  Հաջորդիվ մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետագա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերը: Քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Կարևորվել են գործարար միջավայրին՝ պարետատան սահմանած կանոնների ներկայացման ուղղությամբ շարունակական աշխատանքը, տնտեսության խթանմանը միտված ծրագրերում կրթական և որակական չափանիշների ներդրումը:  Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները և առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար:
12:47 - 28 հունիսի, 2020
Վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

Վարչապետը հանձնարարել է մշակել տնտեսական աճի ներուժի վերականգնման գործողությունների ծրագիր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են ֆինանսատնտեսական հատվածը ներկայացնող գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի շահագրգիռ հանձնաժողովների պատգամավորները, հակաճգնաժամային միջոցառումների իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ամփոփ վերլուծություն է ներկայացրել տնտեսության ընթացիկ վիճակի և մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ: Նախարարը նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Տ. Խաչատրյանը նաև անդրադարձել է մթերման շրջանի հետ կապված հարցերին և զեկուցել խաղողագործության և գինեգործության ոլորտների արտադրող ու մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման արդյունքների մասին: Հաջորդիվ մտքերի փոխանակության ձևաչափով քննարկվել են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման ուղղությամբ հետագա անելիքները, կարճաժամկետ և երկարաժամկետ քայլերը: Քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել՝ ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Կարևորվել են գործարար միջավայրին՝ պարետատան սահմանած կանոնների ներկայացման ուղղությամբ շարունակական աշխատանքը, տնտեսության խթանմանը միտված ծրագրերում կրթական և որակական չափանիշների ներդրումը: Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խորհրդակցության արդյունքներով ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիր-ռազմավարության մշակմանը: Կառավարության ղեկավարն առաջարկել է ԱԺ համապատասխան հանձնաժողովների ներկայացուցիչ պատգամավորներին՝ նախաձեռնել քննարկումներ տնտեսության տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հետ, գույքագրել նրանց գաղափարները և առաջարկներ ներկայացնել նշված գործողությունների պլանի համար:
21:26 - 27 հունիսի, 2020
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Մեղրի համայնքում կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Սուրեն Պապիկյանը ծանոթացել է Մեղրի համայնքում կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին:

Նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային այցը շարունակել է Մեղրի համայնքում` մարզպետ Հունան Պողոսյանի ուղեկցությամբ ծանոթանալով ՀՀ կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Այս մասին հայտնում են ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Ծրագրով նախատեսվում է Մեղրիում հիմնել 4178 քմ ընդհանուր մակերեսով համայնքային զբոսայգի` նորակառույց հետիոտնային ուղիներով և էլեկտրախնայող ժամանակակից լուծումներով լուսավորությամբ: Նախարարն այցելել է այգու շինհրապարակ, պատասխանատուների հետ զրուցել աշխատանքների իրականացման, ոռոգման համակարգի անհրաժեշտության հարցերի շուրջ: Սուրեն Պապիկյանն իր դժգոհությունն է հայտնել կատարված աշխատանքների ընթացքից և հանձնարարել է դրանք ավարտել սահմանված ժամկետներում` միևնույն ժամանակ առաջնահերթ ուշադրություն դարձնելով որակին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել մարզպետի հետ` մշտական վերահսոկողություն սահմանել այգու կառուցման աշխատանքների նկատմամբ: Մեղրիում ընթացքի մեջ են համայնքի միակ մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքները, ներկայումս կատարվում են նոր հենապատերի կառուցման և հների ամրացման աշխատանքներ: Նախատեսվում է, որ համայնքը կունենա ժամանակակից և բարեկարգ նախակրթարան`12 խմբասենյակով: Սուրեն Պապիկյանը ծանոթացել է աշխատանքների ընթացքին, կարևորել հնարավորինս շուտ նախակրթարանի շահագործման հանգամանքը: Մարզերում բարեկարգ նախակրթարաններ ունենալը կառավարության առաջնահերթություններից է, և այս առումով ևս կարևորվել է աշխատանքների' սահմանված ժամկետներում և որակյալ իրականացումը: Մանկապարտեզի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 94 մլն դրամ, որից 61 մլն-ը սուբվենցիոն ծրագրով պետբյուջեից հատկացված միջոցներն են, 33 մլն-ը` համայնքի համաֆինանսավորումը: Մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներում իր ներդրումն ունի նաև Իմ Քայլը» հիմնադրամի, որի աջակցությամբ մանկապարտեզում կտեղադրվի արևային էներգիայի համակարգ և ջրատաքացուցիչ` հնարավորություն տալով մանկապարտեզին խնայել էլէներգիա և թեթևացնել համայնքային բյուջեի բեռը։ Մեղրիում նախարար Սուրեն Պապիկյանը եղել է նաև սուբվեցիոն ծրագրով բարեկարգված Մեղրի համայնքի ավտոկայանատեղիի և գյուղատնտեսական շուկայի տարածքում, հետաքրքրվել դրանց շահագործման ժամկետներով:Նախարարը նշել է, որ շուկայի վերանորոգման աշխատանքերը պետք էր այնպես կազմակերպել, որ գյուղացիներն արդեն հնարավորություն ունենային օգտվել իրենց գյուղմթերքը վաճառելու բարեկեցիկ պայաններից և հանձնարարել է հնարավորինս շուտ շուկան շահագործել: Սուրեն Պապիկյանը մարզպետի հետ զրույցում կարևորել է համայնք-կառավարություն համագործակցության ձևաչափով համայնքային խնդիրների լուծման հնարավորությունը, բայց միևնույն ժամանակ շեշտել է դրանց սահմանված ժամկետներում և որակյալ իրականացնելու անհրաժեշտությունը:Նշված ծրագրերի շինարարությունը նախատեսվում է ավարտել այս տարվա օգոստոսին:
20:20 - 27 հունիսի, 2020
Համայնքները խոշորացնելիս կարևոր է հաշվի առնել դրանց սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները․ Եվգինե Վարդանյան

Համայնքները խոշորացնելիս կարևոր է հաշվի առնել դրանց սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները․ Եվգինե Վարդանյան

Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի դասախոս Եվիգնե Վարդանյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի թեմայով։ - Երբ Հայաստանում սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, բնակիչները բավականաչափ իրազեկվեցի՞ն, թե ինչու են խոշորացվում համայնքները, և այդ գործընթացն ինչ հետևանքներ է ունենալու իրենց համար։ - Մի հետազոտություն կարողացանք անցկացնել 2014 թվականին։ Խոշորացումը դեռ չէր մեկնարկել, և դա բավականին հարմար ժամանակահատված էր հետազոտություն անցկացնելու համար։ Հանդիպումներ ունեցանք խոշորացման ենթակա համայնքների ներկայացուցիչների և բնակիչների հետ։ Ձեր բարձրաձայնած հարցի պատասխանն այն էր, որ բնակչությունը և նույնիսկ համայնքների ղեկավարները լիարժեք ու բավականաչափ իրազեկված չէին համայնքների խոշորացման մասին։ Ավելին, նրանք ունեին շատ կարծրատիպային ընկալումներ, բացարձակապես չէին ցանկանում, որ խոշորացման գործընթացը մեկնարկեր, և կարծում էին, որ իրենց համայնքը տուժելու է դրանից։ Առկա էր իրազեկման պակաս։ Անհրաժեշտ էր օբյետիվ իրազեկում ինչպես համայնքների խոշորացման գործընթացի, փնջերի ձևավորման, այնպես էլ հնարավոր արդյունքների մասին։ Դրա պակասը կար դեռ այն ժամանակ, ու ինձ թվում է՝ այդ խնդիրն առկա է նաև այսօր։ Նոր կառավարությունը պարբերաբար բարձրաձայնում է խոշորացման գործընթացի մասին, և նույն խնդիրը կարծես նկատվում է նաև այսօր․ մենք իրազեկմանը բավականաչափ կարևորություն չենք հատկացնում, այնինչ դա անհրաժեշտ է խոշորացման գործընթացի և դրա արդյունքների վերաբերյալ օբյեկտիվ պատկերացումներ ձևավորելու համար։  -Ի՞նչն է պատճառը, որ մարդիկ լավ իրազեկված չեն։ - Համալիր տեղեկություններ չեն տրամադրում բնակչությանը, կամ դա արվում է հատվածային։ Երբ խոսակցությունների ալիք է բարձրանում, որ կարող է լինել խոշորացում, մի փոքր քննարկում է գնում, շահագրգիռ տարբեր կողմեր, փորձագետներ ներգրավվում են քննարկման մեջ, բայց երբ այդ ալիքը մարում է, որովհետև, օրինակ, կառավարությունը դեռևս չի նախաձեռնում որևէ քայլ, դրան զուգահեռ մարդիկ զրկվում են օբյեկտիվ տեղեկություններ ստանալու հնարավորությունից ու մնում են իրենց ունեցած պատկերացումների շրջանակներում։ Իսկ փոխել այդ պատկերացումները, ձերբազատվել կարծրատիպերից կամ սուբյեկտիվ մոտեցումներից բավականին դժվար է, եթե գործընթացն իրականացվում է հատվածային, մասնակի։ Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ոչ միայն պարբերաբար անդրադառնալ այս խնդրին, այլև հաճախակի հանդիպել բնակչությանը, լսել նրանց հարցերը, որոնք շատ են, եթե մենք իսկապես որոշել ենք հասնել խոշորացման տրամաբանական ավարտին։ Կարևորում եմ նաև փորձագիտական հանրույթի ներգրավումը գործընթացում։ Փորձագետները կարող են ներկայացնել օգյեկտիվ և վերլուծությունների վրա հիմնված տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են մեկ այլ կողմի կարծիք լսելու համար: Ես գտնում եմ, որ խոշորացումն այս պահի դրությամբ ունի դրական արդյունքներ, բայց այդ մասին շատ քիչ է խոսվում, քիչ է ներկայացվում։  - Ըստ Ձեզ՝ որո՞նք են խոշորացման գործընթացի դրական արդյունքները։ - Հաճախ եմ լինում համայնքներում, շփվում եմ շահագրգիռ կողմերի՝ խոշորացված համայնքների բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային ծառայողների, համայնքների ղեկավարների, բնակչության հետ։ Ձեռքբերումներ իսպակես առկա են, և ես դրանք կարող եմ մեկնաբանել մի քանի ուղղություններով։ Կա ֆինանսական խնդիների որոշակի կարգավորում․ եթե առաջ ֆինանսական ռեսուրսները, որոնք համայնքներին տրամադրվում էր պետությունը դոտացիաների տեսքով, հիմնականում մասնատված էին հասնում շատ փոքր միավորների և փոշիացվում էին, այս պահի դրությամբ հնարավոր է դրանք մեկտեղել մի տեղական ինքնակառավարման միավորման մեջ և ինչ-որ չափով արձագանքել որոշակի խնդիրների, որոնք կապված են համայնքի զարգացման հետ։  Երկրորդն այն է, որ  խոշորացված համայնքները դոտացիոն միջոցների առումով բավականին լուրջ աջակցություն են ստանում պետությունից, որովհետև նրանց բնակչության թիվը զգալիորեն աճել է խոշորացման արդյունքում։ Էլի ֆինանսական մեծ ռեսուրսների հոսք է ստացվում դեպի համայնք։  Բացի դրանից՝ սուբվենցիոն ծրագրերին համայնքները կարողանում են ավելի ակտիվորեն մասնակցել, որովհետև այդ առումով ունենում են արդեն որոշակի բյուջե, որը կարող են հատկացնել այդ ծրագրերին, և, ինչու ոչ, մարդկային ռեսուրսներ, որոնք համայնքապետարանում հիմա ավելի ակտիվորեն են ներգրավված և կարողանում են աջակցել սուբվենցիոն ծրագրերի մշակմանը, իրականացմանը։ Երբ խոշորացումը մեկնարկեց՝ հենց 2015 թվականին, անցումային փուլի ընթացքն ավելի մեղմ հաղթահարելու համար խոշորացված համայնքներին տրամադրվեցին ոչ միայն նյութական, այլև տեխնիկական, գյուղատնտեսական միջոցներ։ Նաև այդ առումով համալրվեցին համայնքների ռեսուրսները, և այս պահի դրությամբ շատերն օգտագործում են գյուղատնտեսական կոմունալ տեխնիկան՝ իրենց համայնքների կարիքները հոգալու նպատակով։  Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ մենք ինչ-որ չափով նկատում ենք համայնքների ենթակառուցվածքների զարգացում։ Շատ բնակավայրերում, որտեղ երբևէ լուսավորություն չի եղել, խոշորացումից հետո արդեն կա, ճանապարհների վերանորոգում որոշակի չափով իրականացվում է, որովհետև ռեսուրսները մեկտեղված են, ու արդեն հնարավոր է հասկանալ, թե ուր կարելի է դա ուղղել, որ կարողանանք որևէ բնակավայրի այս կամ այն խնդիրը լուծել։ Բացի դրանից՝ հիմա ավելի ակտիվորեն է իրականացվում նախակրթարանների հարցի կարգավորումը։ Առաջ փոքրիկ համայնքներն իրենց տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով դժվարանում էին որևէ հարց լուծել մանկապարտեզի, նախակրթարանի առումով։  Իհարկե, խնդիրներ էլ շարունակում են լինել։ - Խնդիրներից մեկն այն է, որ խոշորացված համայնքների բնակավայրերն ունեն վարչական ղեկավարներ, բայց բնակավայրերից ոչ բոլորն են ներկայացված ավագանում։ Ի՞նչ անել, որ բոլոր բնակավայրերը տեղական ինքնակառավարմանը հավասարաչափ մասնակցություն ունենան։  - Այդ իրավական կարգավորման բացակայությունն այս պահին իսկապես խնդիր է, որովհետև մենք ուղղակի պետք է հուսանք, որ տեղերում որոշումները կայացվում են այնպես, որ բոլոր բնակավայրերն էլ կարողանան օգտվել խոշորացման արդյունքներից ու հնարավորություններից։ Իսկ որպեսզի դա պարզապես  չթողնենք համայնքների ավագանու անդամների հայեցողությանը, մեզ իսկապես պետք են իրավական կարգավորումներ այդ հարցում, որ քվոտաներ սահմանվեն ավագանու անդամների թվի համար, որոնք կներկայացնեն խոշորացված համայնքում ներառված բնակավայրերը։ Որովհետև եթե բնակավայրը խոշոր  է, պետք է համապատասխան քվոտա ունենա, որ ավագանու այսքան  ներկայացուցիչ կարող է ունենալ, եթե բնակավայրը փոքր է՝ առնվազն այսքան պետք է ունենա։ Հակառակ դեպքում մենք այդ անհամամասնության արդյունքում չենք կարողանա պահպանել ավագանու հակակշիռ լինելը համայնքի ղեկավարին։ Ավելին, մենք այստեղ խնդիր ունենք ապահովելու բնակավայրերի բնակչների իրավունքների պաշտպանությունը, որպեսզի հնարավոր ռեսուրսներից օգտվեն նաև  բոլոր բնակավայրերը, եթե ոչ հավասարաչափ, ապա ըստ իրենց կարիքների։  - Նախկին Տարածքային կառավարման նախարարությունը խոսում էր համայնքների խոշորացման երկու սցենարի մասին՝ փնջային և շրջանային։ Ի վերջո, համայնքների մի մասի խոշորացման դեպքում կիրառվեց փնջային սցենարը, մի մասի դեպքում՝ շրջանայինը։ Այս մոտեցումը ճի՞շտ է, թե՞ բոլոր համայնքներում միասնական մոտեցում է պետք։  - Ես կասեմ՝ մեզ անհատական մոտեցում է պետք, որովհետև միանշանակ ասել՝ այս մոդելով ենք առաջ գնում կամ այն՝ դժվար է։ Միևնույն ժամանակ, պետք է սահմանված լինեն որոշակի չափանիշներ, որոնց միջոցով համայնքների խոշորացման հետագա գործընթացը և փնջերի ձևավորումը պիտի կազմավորվի։ Ինչո՞ւ եմ ասում անհատականացված մոտեցում, որովհետև շատ կարևոր է, որ մենք հաշվի առնենք համայնքների բնակիչների կարծիքը, նրանց տարբերակները, այն, թե ինչպես են նրանք պատկերացնում խոշորացման գործընթացը։ Երրորդ փուլում, երբ խոշորացումը տեղի ունեցավ, մենք այդ հարցում ոչ մի չափանիշ չունեինք և չպահպանեցինք։ Եթե առաջին երկու փուլերում՝ 2015 թ․ և 2016 թ․, որոշակի չափանիշներ կային, և ինչպես Դուք նշեցիք, մի դեպքում դա շրջանային տարբերակն էր, մյուս դեպքում՝ փնջերի ձևավորման տարբերակը, երրորդ փուլում որևէ չափանիշ, համենայն դեպս, փորձագետները դժվարանում են առանձնացնել։  Ես կարևորում եմ երկու չափանիշ․ մեկը ծառայությունների հասանելիության հնարավորությունն է։ Պետք է այնպես կազմակերպենք, որ խոշորացված համայնքների բոլոր բնակավայրերի բնակիչները կարողանան օգտվել այդ ծառայություններից։ Իհարկե, հնարավոր չի լինի ամեն ծառայություն բերել, հասցնել մինչև բնակավայր (ընդ որում՝ մենք սրանից փորձեցինք հրաժարվել, որ կարողանանք մարդկային ռեսուրսներ խնայել և ունենալ մի տեղից կառավարման ընդհանուր մոտեցում), բայց գոնե պետք է հաշվի առնենք՝ որքանով է հնարավոր  ապահովել ծառայությունների հասանելիությունը։  Նաև շատ կարևոր է սոցիալական հարաբերություններն ու մշակութային ընդհանրությունները հաշվի առնելը։ Ռազմավարության մեջ, որի համաձայն՝ պետք է իրականացվեր խոշորացումը, ի սկզբանե այս մասին նշված է։ Բայց մենք երևի թե կիրառման ընթացքում մոռանում ենք սրա մասին, այն հնարավորության մասին, որ հետագայում բնակավայրերի բնակչությունը միմյանց վստահի, ՏԻՄ-ին վստահի։  Եթե ի սկզանե այդպիսի հարաբերություններ, մշակութային ընդհանրություններ եղել են, ապա շատ դեպքերում ավելի նպատակահարմար է լինում համայնքների փունջը ձևավորել հենց այդպիսի առանձնահատկություններ կամ բնութագրիչներ ունեցող համայնքներից, այլ ոչ թե այն համայնքներից, որոնք, օրինակ, տարիներ շարունակ միմյանց հետ կապ չեն պահպանել։ Այդ դեպքում բնակչության մոտ էլ է հարց առաջանալու, թե ինչու, ի վերջո, այս համայնքի հետ, այլ ոչ թե մեկ ուրիշ։  Աննա Սահակյան  
20:09 - 26 հունիսի, 2020
Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին 76,5 միլիոն դրամ  տրամադրելու  նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից

Հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին 76,5 միլիոն դրամ  տրամադրելու  նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից

ՀՀ  կառավարության կողմից հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին 76,5 միլիոն դրամ  տրամադրելու  նախագիծը  հանվել է կառավարության նիստի օրակարգից։  Կառավարությունը ներկայացրել էր նախագիծ, ըստ որի  գումարը հեռուստա և ռադիոընկերություններին պետք է  տրամադրվեր կորոնավիրուսի արդյունքում ունեցած տնտեսական դժվարությունների դեմ պայքարելու համար։ Ըստ նախագծի հիմնավորման՝ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։  «Հարկ է նաև նշել, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 76,5 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով»,- ասված էնախագծի  հիմնավորման մեջ։  Կառավարությունը ներկայացրել էր նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք պետք է ստանային այդ օգնությունը և նշել դրանց չափերը։ Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին պետք է  տրամադրվեր  օգնություն 10 միլիոն դրամի չափով։  «Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը  պետք է կազմեր 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն պետք  է ստանային ռադիոընկերությունները։ 
12:42 - 25 հունիսի, 2020
Հաստատվեց ծանր հանցագործությունների դեպքում ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը |armenpress.am|

Հաստատվեց ծանր հանցագործությունների դեպքում ԴՆԹ-ի արդյունքները ոստիկանությանը տրամադրելու կարգը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց «Կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված եւ նույնականացված ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը տրամադրելու կարգը»: Ըստ հիմնավորման, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 6.2-րդ կետի համաձայն` ոստիկանությունն իրավասու է կենսաբանական ծագում ունեցող հետքերով ծանր և առանձնապես ծանր, ինչպես նաեւ սեռական ազատության և անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու (բացահայտելու) նպատակով իրականացնել կենսաբանական ծագման նմուշներում հայտնաբերված և նույնականացված ԴՆԹ (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) բնութագրերի հաշվառումներ: Նախագծով սահմանվում են ԴՆԹ բնութագրերի հաշվառմանը և փոխանցմանը ներկայացվող պահանջները, նախատեսվում են ԴՆԹ բնութագրերն ոստիկանությանը տրամադրելու, դրանք ԴՆԹ  բազա մուտքագրելու ու համընկնման հարցի պարզման, ԴՆԹ բնութագրերի բազայից տեղեկությունների տրամադրման, ԴՆԹ բնութագրերի պահպանման և ոչնչացմանն  հետ կապված իրավակարգավորումներ, ինչպես նաև կանոնակարգվում են նշված գործընթացում շահագրգիռ պետական մարմինների փոխգործակցության հետ կապված որոշ հարցեր: Նախագիծը նպատակ ունի կարգավորել ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված իրավահարաբերությունները: Նշված գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր չեն պահանջվում, տեխնիկական միջոցների եւ սարքավորումների կարիք չկա, իսկ համապատասխան հաստիքներ  կհատկացվեն ընդհանուր օպտիմալացումից հետո: Արդեն իսկ ստեղծվել եւ փորձարկվել է դատաբժշկական գիտագործնական կենտրոնի հետ էլեկտրոնային պաշտպանված կապը, ինչպես նաեւ ոստիկանության police.am  հասցեում ստեղծվել է բավարար պաշտպանված էլեկտրոնային հասցե: Նախագծի ընդունմամբ կապահովվի ԴՆԹ բնութագրերի հաշվառում իրականացնելու, ինչպես նաեւ դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում հայտնաբերված ԴՆԹ բնութագրերը փորձագիտական հիմնարկների կողմից ՀՀ ոստիկանությանը տրամադրելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը: 
12:37 - 25 հունիսի, 2020
Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

Նորք Մարաշում գտնվող պետական գույքը 1 մլրդ 331 մլն դրամով մրցույթով կօտարվի․ Կառավարությունը հաստատեց նախագիծը |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մրցույթով օտարել պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող Երեւան քաղաքի Նորք-Մարաշ, Նորքի այգիներ փողոց 180 հասցեում գտնվող 2018.12 քառ. մետր մակերեսով շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը։ Հարցը զեկուցվող տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ շենք-շինությունները եւ դրա օգտագործման եւ սպասարկման համար հատկացված 1.84871 հեկտար մակերեսով հողամասը նախատեսվում է օտարել մրցույթով գույքի նվազագույն գինը սահմանելով գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝  1 մլրդ 333 մլն 763 հազար դրամ։ «Սա ըստ էության մեր հակաճգնաժամային գործողությունների շարքում է։ Որովհետեւ 3-րդ ուղղությունը՝ այսպես ասած ներդրումային գրավչություն ունեցող պետական գույքը մասնավորեցման հանելն է։ Ընդ որում՝ ծրագրով, որպեսզի այդտեղ ոչ թե ուղղակի գույքը ձեռք բերվի, այլ ներկայացվի ծրագիր, որպեսզի մենք երաշխավորված լինենք, որ այդտեղ ներդրումներ են իրականացվելու, նախապես հայտնի ներդրումներ, Կառավարության հավանությանն արժանացած ներդրումներ։ Եվ սրանով մենք նպատակ ունենք խթանել ներդրումները Հայաստանի Հանրապետությունում, տվյալ դեպքում խոսքը՝ Նորքի այգիներ կոչվող տարածքի մասին է»,- ասաց վարչապետը։ Օտարման առաջարկվող գույքը պետական գույքի կառավարման կոմիտեին է հանձնվել 2002 թվականին։ Գույքն իրենից ներկայացնում է առողջապահական բժշկական կենտրոնի շենք-շինություններ եւ հողամաս ու փաստացի որեւէ սուբյեկտի կողմից չի շահագործվում։ Գնորդը պարտավոր է նաեւ վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասի կադաստրային արժեքը՝ 197 մլն 996 հազար 841 դրամ:
12:31 - 25 հունիսի, 2020
Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

Հաստատվեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներկուերորդ միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նշեց, որ այս միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջեւ կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին: «Միջոցառման շահառու են հանդիսանում այն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձինք, ովքեր առնվազն 85 օրացուցային օր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի հիման վրա աշխատանքային հարաբերությունների մեջ են գտնվել գործատուի հետ (բացառությամբ բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների, ապահովագրական ընկերությունների, արտարժույթի փոխանակման կետերի,  ներդրումային կազմակերպությունների, ներդրումային ֆոնդերի, վիճակախաղերի եւ շահումով խաղերի կազմակերպիչների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, վճարահաշվարկային կազմակերպությունների, ապահովագրական բրոքերների, վարկային եւ ապահովագրական բյուրոների, պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների, պետական ոչ առեւտրային կազմակերպությունների, համայնքային ոչ առեւտրային կազմակերպությունների, պետական կառավարչական հիմնարկների, համայնքային կառավարչական հիմնարկների, հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, հասարակական միավորումների, ոչ առեւտրային կոոպերատիվների, կուսակցությունների) 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում, սակայն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 31-ից մինչեւ հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում եւ այդ նույն ժամանակահատվածում չեն անցել մեկ այլ աշխատանքի»,- ասաց նախարարը: Աջակցությունը տրամադրվում է միանվագ՝ նվազագույն ամսական աշխատավարձի չափով: Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն անձինք՝ 1) ում աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը. 2) ով 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ աշխատանքային հարաբերությունների մեջ է գտնվել նաեւ այլ գործատուի հետ կամ նույն գործատուի հետ՝ այլ աշխատանքային պայմանագրի հիման վրա. 3) 2020 թվականի հունիսի 1-ի (ներառյալ) դրությամբ հանդիսացել է անհատ ձեռնարկատեր (բացառությամբ այն անհատ ձեռնարկատերերի, որոնք հաշվառվել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո), ում գործունեությունը նույն ամսաթվի դրությամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չի եղել. 4) ովքեր հանդիսացել են (հանդիսանում են) Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 983-Լ որոշումով սահմանված միջոցառման շահառու։ Սույն միջոցառման իմաստով աշխատանքից ազատման ամսաթիվ է համարվում 2020 թվականի հունիսի 25-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե ներկայացված աշխատանքից ազատման հայտի ամսաթիվը: 
12:12 - 25 հունիսի, 2020
Կառավարությունը արտոնություն տվեց արևային կայանի կառուցման ներդրումային ծրագրին |armenpress.am|

Կառավարությունը արտոնություն տվեց արևային կայանի կառուցման ներդրումային ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը բավարարեց «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից ստանալու հայտը: «ՍՈԼԱՐ ՖԱՐՄ»-ի կողմից ներմուծվող ապրանքները օգտագործվելու են էլեկտրաէներգիայի արտադրության համար (արևային կայանի կառուցում Երևանում)։ Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել ընդհանուր շուրջ 1 մլրդ 873 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների ձեռքբերման, իսկ մնացած մասը արեւային կայանի կառուցմանն ուղղված շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 1 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 5 հիմնական եւ 50 ժամանակավոր նոր աշխատատեղ` 100,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրի շրջանակում էլեկտրաէներգիայի արտադրության տարեկան ծավալը կազմելու է շուրջ 254.3 մլն դրամ: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 51.3 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 4.2 մլն դրամ: Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին:
11:46 - 25 հունիսի, 2020
ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար
 |shantnews.am|

ԱՄՆ ՄԶԳ-ն ենթակառուցվածքային ծրագրերի համար ՀՀ կառավարությանը կհատկացնի 7,5 մլն դոլար |shantnews.am|

shantnews.am: Ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի ձևավորման նպատակով ԱՄՆ-ի կառավարության կողմից ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության միջոցով ՀՀ կառավարությանն օժանդակության նոր փուլով կհատկացվի գրեթե 7,5 մլն դոլար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, 2010թ. օգոստոսի 6-ին կնքված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև ավելի մրցունակ և զանազանեցված մասնավոր հատվածի շուրջ օժանդակության մասին» համաձայնագրի 14-րդ փոփոխությանը համաձայնություն տալու մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հունիսի 25-ի նիստի օրակարգում: 2010-2019թթ. ընթացքում ստորագրվել են վերոնշյալ համաձայնագրի փոփոխություններ թիվ 1-13-ը: Ֆինանսական հատկացումները իրականացվել են մասնավոր հատվածի զարգացման, ֆինանսական ոլորտի օժանդակության և ենթակառուցվածքների ծրագրային ոլորտների ներքո: ԱՄՆ ՄԶԳ կողմից ներկայացված թիվ 14 փոփոխությամբ նախատեսվում է լրացուցիչ 7 մլն 467 հազար դոլարի չափով ֆինանսական հատկացումների իրականացում (ամերիկյան կողմի տրամադրած դրամաշնորհների ընդհանուր գումարը վերոնշյալ համաձայնագրի շրջանակներում կկազմի 91 մլն 871 հազար 406.36 դոլար: Նոր միջոցներն ուղղվելու են ենթակառուցվածքային ծառայությունների զարգացման աջակցության ծրագրերին։    
22:52 - 24 հունիսի, 2020
Կառավարությունը գումար կհատկացնի հեռուստաընկերություններին
 |civilnet.am|

Կառավարությունը գումար կհատկացնի հեռուստաընկերություններին |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի կառավարությունը 76,5 միլիոն դրամ է տրամադրելու հեռուստաընկերություններին և ռադիոընկերություններին՝ կորոնավիրուսի արդյունքում ունեցած տնտեսական դժվարություններին դիմագրավելու համար։ Հարցն ընդգրկված է հունիսի 25-ի կառավարության նիստի օրակարգում։  Ըստ հիմնավորման՝ հեռուստաընկերություններն առանց կառավարության կամ պարետատան պարտադրանքի առողջապահական կանոնների պահպանման և սոցիալ-տնտեսական վիճակի մեղմման վերաբերյալ հոլովակներ են ցուցադրել մեծ ծավալով և կամավոր։  «Հարկ է նաև նշել, որ կորոնավիրուսային հիվանդության հետ կապված տնտեսական դժվարությունները կտրուկ նվազեցրել են հեռարձակողների գովազդային եկամուտները, ինչի պատճառով հեռարձակողները «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերության կողմից մատուցվող վերգետնյա հեռուստառադիոհեռարձակման ծառայությունների դիմաց պարտքեր են կուտակել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել 76,5 մլն դրամ` հեռարձակողներին աջակցելու նպատակով»,- ասված է որոշման հիմնավորման մեջ։  Կառավարությունը ներկայացրել է նաև այն հեռուստա և ռադիոընկերությունների ցանկը, որոնք կստանան այդ օգնությունը և նշել դրանց չափերը։ Ըստ այդմ՝ «Կենտրոն», «Հայկական երկրորդ», «Շանթ», «Արմենիա», «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններից յուրաքանչյուրին կտրամադրվի օգնություն 10 միլիոն դրամի չափով։  «Ար», «Արմնյուզ», «Մո թիվի», «5-րդ ալիք», «Ա-թիվի», «ԴԱՐ 21» հեռուստաընկերություններին տրամադրվելիք օգնությունը կկազմի 2,5 միլիոն դրամ։ 250 - 500 000-ական դրամի չափով էլ օգնություն կստանան ռադիոընկերությունները։ 
22:50 - 24 հունիսի, 2020
Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

Ավելի լավ է՝ վարչական պատասխանատուին ավելի մեծ լիազորություններ տային՝ դնելով մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ․ Օլեգ Դուլգարյան

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի հետ զրուցել ենք Հայաստանում համայնքների խոշորացման թեմայով։   - Պարո՛ն Դուլգարյան, 2011-ին ՀՀ կառավարությունը հայեցակարգ մշակեց, որտեղ համայնքների խնդիրների լուծման երկու տարբերակ էր առաջարկում՝ համայնքների խոշորացում և միջհամայնքային միավորումների ստեղծում։ Այս տարբերակներից ո՞րն էր ավելի հարմար Հայաստանին։ - Միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը։ Այսինքն՝ խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։  Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա միանշանակ չեմ կարող ասել՝ այո։ Դրա համար այս պահին զերծ կմնամ ասելուց, թե որը ավելի լավ կլիներ՝ համայնքների խոշորացո՞ւմը, թե՞ միջհամայնքային միավորումները, որովհետև նույն կերպ էլ միջհամայնքային միավորումները ներկա պահին կարող էին լավ չգործել, եթե Հայաստանը գնար այդ ուղղությամբ։ - Այսինքն՝ իրականացման ձև՞ն է կարևոր, ոչ թե այն, թե որ տարբերակն է ընտրվել։ - Այո՛։ Այսինքն՝ նախ սկզբունքորեն լինել այդ քաղաքականության կրողը, ոչ թե իրականացնել նրա համար, որ այդպիսի հայեցակարգ ենք ընդունել։ Նախ լինել այդ գաղափարախոսության կրողը ոչ թե անհատների մակարդակով, այլ՝ հասարակության և ընկալումների, և լինել շատ դինամիկ, որ արագ հասկանանք, թե որտեղ ունենք թերացումներ, և փորձենք այդ թերացումները շտկել թե՛ տեղային մակարդակում և թե՛ ազգային մակարդակում համապատասխան քաղաքականությունների փոփոխման շրջանակներում։  - 2013-ին Տարածքային կառավարման նախարարությունը համայնքների խոշորացման երկու սցենար առաջարկեց՝ խոշորացում՝ ըստ փնջերի և ըստ շրջանների։ Առաջին դեպքում խոշորացումների հիմքում ընկնելու էին կառավարության հայեցակարգը և ուսումնասիրությունները, երկրորդ դեպքում վերականգնվելու էին Խորհրդային Հայստանի շրջանները՝  գումարած մեծ բնակչությամբ քաղաքները և զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքները։ Այս սցենարներից որի՞ն եք կողմնակից։ - Այս պահին ես ավելի կողմնակից կլինեի  շրջանային սկզբունքին, որովհետև հատկապես մինչհեղափոխական ժամանակաշրջանի Հայաստանում (միգուցե նաև դրանից հետո, քանի որ շատ փնջեր արդեն ուրվագծվել էին հեղափոխությունից առաջ) մենք գնացինք մի ճանապարհով, որ ունենք կողք կողքի համայնքներ, մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։  Ձևավորվել են անտրամաբանական փնջեր՝ ավելի շատ ըստ ցանկությունների։ Նախապես որոշված է եղել, որ պետք է ձևավորվի համայնք, օրինակ, 10 բնակավայրից, հետո եղել են ուժեղ մարդիկ, որոնք հանդիպել են կառավարության համապատասխան մարդկանց հետ և պայմանավորվել են, համայնքները ձևավորել են այլ սկզբունքով, որպեսզի մեկը մյուսին չխանգարի։  Շատ լավ կլիներ, որ լիներ կոնկրետ՝ բացի փնջերի ձևավորման որգեգրված հիմնական սկզբունքներից (ընդհանուր ճանապարհներ և այլն), որպեսզի նաև խոշորացման ժամանակ թույլ չտրվեին որոշակի սուբյեկտիվ մոտեցումներ։ Այն, ինչ հիմա կատարվել է, այդքան արդյունավետ չէ, և ես համոզված եմ, որ նախկին շրջանները, որոնք ունեին 30-40-50-60 բնակավայրեր, կարող էին մի համայնք լինել՝ ուժեղ համայնքապետի և ուժեղ օրենսդրական հենքի պարագայում։ Այնպես  չէ, որ այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվն ավելի շատ է, ավելի դժվար և վատ են աշխատում, քան այն համայնքները, որտեղ բնակավայրերի թիվը փոքր է։ Քանակի մեջ չէ խնդիրը, այլ կատարված աշխատանքի, քաղաքականությունների, կարողունակ համայնքապետերի, համայնքապետերի աշխատակազմի, պետական քաղաքականության։  Մենք ունենք հարևան՝ Վրաստանի Հանրապետությունը, որտեղ խոշորացումը հենց այդպես էլ կատարվել է․ համայնքները գործում են նախկին Սովետական միության շրջանների թվով։ Իհարկե, Վրաստանում ևս քննադատությունները շատ են, այնտեղ ևս անընդհատ առաջարկում են բարեփոխումներ իրականացնել, բայց դա որևէ ձև չի անդրադառնում կառավարման որակի վրա։  Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը։  - Նաև հստակություն չկա բնակիչների, համայնքների թվի առումով։ Չպիտի՞ լինեին չափանիշներ՝ խոշորացված համայնքի տարածքի մեծություն, բնակչության կամ համայնքների առավելագույն թվաքանակ, և այդ չափաշիններին համապատասխան իրականացվեր խոշորացումը։  - Ինչ-որ չափանիշներ պետք է դրվեին։ Այդ չափանիշները պետք է լինեին նաև խոշորացումից հետո, որովհետև մենք ունենք շատ բացեր։ Օրինակ, ունենք շատ բնակավայրեր, որոնք խոշորացված համայնքի մեջ են, բայց ավագանու կազմում չունեն ներկայացուցիչներ։ Այդ չափորոշիչները պետք է հանրային լայն քննարկումների շրջանակներում նախապես մշակված լինեին, այնինչ խոշորացման հայեցակարգը շատ վաղուց էր շրջանառվում, բայց այնքան էլ չի կարելի ասել, որ շատ մասնակցային տեղի ունեցավ այդ գործընթացը, որովհետև համայնքներն անմասն մնացին քննարկումների մեծամասնությունից։  Ինչպե՞ս էր տեղի ունենում․ գալիս էին համայնք, օրինակ, Տարածքային կառավարման նախարարության կամ մարզպետարանի ներկայացուցիչները, գյուղապետարանում հանդիպում էին գյուղապետի, նրա աշխատակազմի կամ ավագանու անդամների և փոքր թվով բնակիչների հետ ու ներկայացնում էին հայեցակարգը, միգուցե նաև ինչ-որ առաջարկություններ էին հավաքում։ Բայց մասնակցայինն այն չէ, երբ մասնակցում են համայնքի պատասխանատու մարմինները, հաստատությունների ներկայացուցիչները, մասնակցայինը նախևառաջ տեղական քաղհասարակության,  համայնքի բնակիչների ակտիվ մասնակցությունն է այդ ամենին։ Իսկ մենք հայեցակարգը բերեցինք, կիրառեցինք և հետո ասում ենք՝ համայնքները չեն ցանկանում միանալ։ Շատ համայնքներ կան, որոնց բնակիչները մի շաբաթվա ընթացքում իմացան, որ իրենց համայնքը պետք է խոշորանա, և դա բերեց բունտերի։  Այո՛, ես համաձայն եմ Ձեզ հետ, որ պետք է չափանիշներ լինեին։ Բայց համայնքների խոշորացման արդյունավետությունը բնակչության և աշխարհագրական թվի մեջ չէ։ Մենք ունենք փոքր գյուղ կամ շատ փոքր քաղաք, գյուղապետ, քաղաքապետ․․․ Խոշորացրինք համայնքը, և շատ դժվար է կարճ ժամանակում լայն մտածել, հատկապես երբ այդ փնջի գյուղերից ինչ-որ մի համայնքապետ հիմա էլ խոշորացված փնջի համայքապետ է ընտրվել։ Այսինքն՝ դու միշտ աշխատել ես, գործել ես մեկ գյուղի շրջանակներում, իսկ հիմա պետք է յոթ գյուղ կառավարես։ Այդ տեղային մտածելակերպից կտրվելն էլ մի ահագին երկար պրոցես է։ Խոշորացման արդարացումներից մեկն այն էր, որ համայնքներում պետք է ավելի քիչ մարդիկ աշխատեն։ Բայց մեր հայկական սովորության համաձայն՝ համայնքապետերից շատերը գտել են միջոցները, որոնցով կարելի է համայնքում շատ աշխատողներ պահել։ Թվաքանակն այնքան էլ չի քչացել։ Քչացել է ինչ-որ չափով, բայց ոչ այն արդյունավետությամբ, բնականաբար, որով նախատեսվում էր։ Մենք ունենք նաև այլ խնդիր․ մեր իշխանությունները հիմնականում խոշորացված համայնքների  նախկին գյուղապետերին նշանակեցին խոշորացված համայնքի մեջ մտած բնակավայրերի վարչական պատասխանատուներ։  - Սխա՞լ էր նրանց նշանակելը։ - Իհա՛րկե, սխալ է։ Դա ինչ-որ ձև փոխհատուցում էր․ մարդը՝ որպես ընտրված գյուղապետ, զրկվում էր իր պաշտոնից, և նրան փոխհատուցման նման առաջարկում էին ինչ-որ գյուղում լինել վարչական ղեկավար։ Նախևառաջ, այստեղ ի հայտ եկավ շատ վարչական պատասխանատուների անգործությունը, որը մի քիչ նման էր սաբոտաժի, որովհետև ինքը զրկվել էր ինքնակառավարվող սեփական բյուջեի հնարավորություն ունենալուց և սկզբունքորեն դեմ էր խոշորացմանը, բայց մի օր խոշորացվեց, իրեն նշանակեցին վարչական պատասխանատու, և ինքը լավ աշխատելու մոտիվացիա չուներ։  Երկրորդ խնդիրն այն է, որ մենք ունենք շատ փոքր գյուղական համայնքներ, այնտեղ 10-15-20 տարի միևնույն անձը եղել է համայնքապետ ու այդքան տարի իր գյուղում որևէ էական ծրագիր չի իրականացվել։ Եթե այդ մարդն արդյունավետ չի աշխատել որպես համայնքապետ, ինչպե՞ս կարող է արդյունավետ աշխատել որպես վարչական պատասխանատու։ Դա ևս խոշորացման ամբողջ տրամաբանության ձախողումն էր, այդ ամենը պետք է լիներ մրցութային․ գային, մրցույթներին մասնակցեին մասնագետներ և ընտրվեին բարձր մրցակցության արդյունքում։ Օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատուն պետք է լինի տվյալ բնակավայրի մշտական բնակիչ։ Ես համարում եմ, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ - Նա ավելի լավ չի՞ հասկանա իր համայնքի խնդիրները, քան դրսից եկած որևէ մեկը։  - Խնդիրը հասկանալու մեջ չէ։ Եթե Ձեզ հրավիրենք ինչ-որ գյուղ, Դուք՝ որպես լրագրող, անմիջապես այդ գյուղի խնդիրները կհասկանաք։ Մենք ունենք մասնագետների խնդիր։ Ավելի լավ է՝ մի քիչ ավելի մեծ լիազորություններ տային վարչական պատասխանատուին, բայց մենեջերության ավելի բարձր մասնագիտական պահանջներ դրվեին։  - Խոշորացված համայնքի համայնքապետի թեկնածո՞ւն էլ պիտի այդ համայնքի բնակավայրերից չլիներ։ - Համայնքապետը քաղաքական պաշտոն է, պետք է տվյալ համայնքից լինի։ Դա մի քիչ քաղաքական պատասխանատվության խնդիր է։ Մենք ունենք այդպիսի օրինակներ․ դա կախված է երկրից, տեղական ինքնակառավարման քաղաքականությունից։ Կան այնպիսի երկրներ, որտեղ համայնքում, այդ թվում՝ խոշորացված համայնքում, ձևավորվում է համայնքային ավագանի՝ կուսակցական քվոտաներով (ինչպես մենք հիմա Հայաստանում գնում ենք դեպի համամասնական), և ավագանին անցկացնում է մրցույթ՝ ընտրելու համայնքի մենեջեր։ Մեր օրենքի տեսանկյունից դա քաղաքական պաշտոն է, և մեր օրենսդրությունը դրան համապատասխանեցված չէ։  Բայց բնակավայրերի պարագայում մեզ պետք են լավ մասնագետներ։ Մենք պետք է ունենանք վարչական պատասխանատու, որը ոչ միայն տվյալ բնակավայրում հետևում է համայնքի ղեկավարի հրահանգների կամ որոշումների կատարմանը, այլ նաև զբաղվում է բնակավայրի խնդիրների վերհանմամբ, առաջնայնությունների սահմանմամբ։  Բայց այսօրվա դրությամբ մեր վարչական պատասխանատուները տալիս են տեղեկանք և տվյալ բնակավայրում իրականացնում են համայնքի ղեկավարի կամ ընդհանուր համայնքի քաղաքականությունը։  Շատ դեպքերում նաև չեն կարողանում բարձրաձայնել ինչ-որ խնդիրների մասին, որովհետև դա կարող է համայնքի ղեկավարի կողմից ընկալվել, թե ինքը տվյալ համայնքի ղեկավարի դեմ է խոսում։ Դրա համար պետք է օրենքով ավելի շատ պաշտպանված լինեին։ - Երբ Էստոնիայում տեղի ունեցան վարչատարածքային բարեփոխումներ, համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեց, և կառավարությունը խոշորացրեց միայն այն համայնքները, որոնք ձախողել էին կամավոր խոշորացման գործընթացը։ Արդյո՞ք մեր երկրում չպետք է համայնքներին կամավոր խոշորանալու հնարավորություն տրվեր։ - Եթե խոսքը կամավոր միավորման մասին լիներ, հավատացե՛ք, դա բավականաչափ ծանր գործընթաց էր լինելու Հայաստանում։ Միգուցե այլ երկրներում, նույն Էստոնիայում, փոխհարաբերություններն ավեի թույլ են միմյանց հետ։ Մեզ մոտ մի քիչ այլ է․ գյուղերը տարբերվում են ծավալներով, մտածելակերպով, ծագումնաբանությամբ։ Յուրաքանչյուր բնակավայր մյուսի նկատմամբ ունի որոշակի վերապահում։ Բավականաչափ մեծ տարանջատում է։ 1995թ․ մենք ունեինք գյուղխորհուրդներ, որոնք բաղկացած էին 4-5 բնակավայրերից։ Այդ ժամանակաշրջանում Հայաստանում տեղի ունեցան, այսպես ասած, համայնքային անկախացման գործընթացներ։ Մարդիկ հիշեցին, որ իրենց պապերը միմյանց չեն սիրել, չեն հարգել, և գնացին մինչև Գերագույն խորհուրդ, հետո՝ Ազգային ժողով, ու հասան նրան, որ իրենց փոքր, նույնիսկ 50-60 տուն ունեցող բնակավայրերն առանձնացան։  - 2019-ին մեր երկրում վերականգնվեց համայնքների միավորման և բաժանման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու հնարավորությունը։ Չնայած հանրաքվեների արդյուքներն ունեն խորհրդատվական բնույթ, կառավարությունը վստահեցնում է, որ չի գնա խոշորացման, եթե որևէ համայնքի բնակիչների մեծամասնությունը «ոչ» ասի։ Այսպես ավելի չի՞ դժվարանա խոշորացման գործընթացը։ - Դժվարանալու է։ Ամեն ինչ կախված է լինելու համայնքապետերի դիրքորոշումից հատկապես այնտեղ, որտեղ դեռևս հին համայնքապետերն են, որոնք 10 և ավելի տարի ղեկավարում են համայնքը։ Անտեղ նույնիսկ հանրաքվեն չի կարելի հետագայում դիտարկել որպես օբյեկտիվ կարծիքի դրսևորում։ Շատ հնարավոր է՝ տվյալ համայնքապետերն աշխատեն, որ ժողովուրդն ասի ոչ։ Ես Հայաստանում գիտեմ համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Մենք խոշորացման գործընթացի ամբողջ տրամաբանությունը մարդկանց ճիշտ ներկայացնելու խնդիր ունենք և նրանց ցույց տալու, թե վաղը խոշորացման պարագայում իրենց կյանքն ինչով է բարելավվելու, իսկ մենք այսօր դա չենք կարող ցույց տալ։ Դրա համար ես կարծում եմ, որ նման հանրաքվեների դեպքում մարդիկ մեծամասամբ կասեն «ոչ», նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ տեսե՛ք, խոշորացումը լավ է, և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում համայնքապետերը մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի «ոչ»։  Երկրորդ պարագան այն է, որ պետք է գործարկվեն պետական իշխանության լծակները, որ մարդիկ հանրաքվեին ասեն «այո»․ դա էլ ամենավատ ճանապարհն է։ Ես չեմ մտածում, որ նման բան տեղի կունենա, բայց եթե տեղի ունենա, ավելի վատ․ մեզ այդպիսի խոշորացված համայնք պետք չէ։  Պիլոտային առաջին խոշորացված համայնքներից օրինակ բերեմ Թումանյանը, որի մեջ յոթ բնակավայր էր միավորվել։ Այդ յոթ բնակավայրերի համայնքապետերը տարբեր պատճառներով դեմ էին խոշորացմանը, դեմ էին նաև բնակիչները, բայց պետական խողովակներով՝ մարզպետարանով և այլն, այդ նույն համայնքապետերը դուրս եկած համայնքի բնակիչներին համոզում էին, որ անպայման  քվեարկեն «այո»։  - Եվ Լոռու մարզի 4 համայնքում մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։ - Այո՛, դեմ գնալով իրենց սկզբունքներին։ Այստեղ քաղաքական պատվեր էր՝ ուղիղ մասնակցություն, վարչական լծակների օգտագործում։ Մեզ դա ևս պետք չէ։ Ավելի լավ է՝ ապագայում ամեն ինչ լինի այն տրամաբանության մեջ, որ ժողովրդի կամարտահայտումն իսկապես աշխատի, բայց դա հնարավոր չէ այն խոշորացվող համայնքներում, որտեղ համայնքապետերը 10 կամ ավելի տարի համայնքի ղեկավար են։ Ավելի լավ է՝ փոքր բնակավայրը շարունակի իր գոյակցությունը, քան բերեն այնտեղ մի օր հանրաքվե անցկացնեն, և համայնքի բնակիչներն ասեն՝ մենք դեմ ենք խոշորացմանը, բայց դա լինի այնտեղի ներկայիս համայնքի ղեկավարի ծանր, ուժեղ ձեռքի կամքը։  Աննա Սահակյան
20:46 - 24 հունիսի, 2020
Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում․ Տիգրան Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան

Համայնքների խոշորացման գործընթացը Հայաստանում․ Տիգրան Սարգսյանից՝ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանումը Խորհրդային Միությունից անկախանալուց հետո Հայաստանի Հանրապետության առաջին Սահմանադրությունն ընդունվեց 1995 թվականին։ Սահմանադրության 7-րդ գլուխը սահմանում էր, որ ՀՀ վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները: Մարզերը կազմված են գյուղական և քաղաքային համայնքներից: Համայնքներում իրականացվում է տեղական ինքնակառավարում (ՀՀ Սահմանադրություն, 1995 թ, գլուխ 7, հոդված 104-105): 1995թ․ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքը։ Հայաստանը բաժանվեց 10 մարզերի  («Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենք, 1995 թ․, հոդված 2) և 931 համայնքների: Մայրաքաղաք Երևանը ևս ստացավ մարզի կարգավիճակ: 2005 թ․ սահմանադրական փոփոխություններից հետո Երևանին տրվեց համայնքի կարգավիճակ (ՀՀ Սահմանադրություն, 2005 թ․, գլուխ 7, հոդված 108)։ Համայնքների խոշորացո՞ւմ թե՞ միջհամայնքային միավորումների ստեղծում 2011թ․ Հայաստանի Հանրապետության՝ այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացրեց  «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգ։ Հայեցակարգում նշվում էր, որ Հայաստանի 915 համայնքներից 866-ը գյուղական են, որոնց մեծամասնությունում բնակչությանը տրամադրվող ծառայություններից շատերը կա՛մ իրականացվում են ցածր մակարդակով, կա՛մ էլ ընդհանրապես չեն իրականացվում: Ըստ փաստաթղթի՝ գյուղական համայնքներում հիմնական կենսապահովման ծառայությունների վիճակը գնալով վատանում էր, ինչն էլ բերում էր գյուղական բնակավայրերից բնակչության լրացուցիչ արտահոսքի:  «Մեր հանրապետությունում համայնքներից շատերի ֆինանսական հնարավորությունները բավարար չեն տեղական ինքնակառավարումն արդյունավետ իրականացնելու և բնակչությանը անհրաժեշտ ծառայությունները մատուցելու համար»,- նշվում էր հայեցակարգում:  Այսպիսով, առաջարկվում էր խնդիրների լուծման երկու հնարավոր տարբերակ․ վարչատարածքային համակարգի վերակազմակերպմամբ համայնքների խոշորացում, միջհամայնքային համագործակցության ինստիտուտի ներդրում։  Համայնքների խոշորացման դեպքում վարչատարածքային բարեփոխումներ էին տեղի ունենալու, և իրականացվելու էր համայնքների միավորման գործընթաց, ինչի արդյունքում հանրապետությունում համայնքների թիվը կրճատվելու էր։ «Ինչքան մեծանում են ծառայությունների մատուցման ծավալները, այնքան փոքրանում է միավոր ծառայության մատուցման ինքնարժեքը: Այս դրույթը միջազգային պրակտիկայում ընդունված է անվանել «մասշտաբի էֆեկտ», որը համայնքների խոշորացման տարբերակում նշանակում է՝ ինչքան մեծ են համայնքները, այնքան էժան կարող են լինել համայնքի մատուցած ծառայությունները»,- նշվում էր նախկին Տարածքային կառավարման նախարարության՝ 2013թ․ «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում, որը հիմնված էր կառավարության ներկայացրած հայեցակարգի վրա:  Համայնքների խոշորացման դեպքում ակնկալվող դրական արդյունքներից մեկն էլ այն էր, որ նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ էր լինելու, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը:  «Դա հնարավորություն կտա օրենքով սահմանված շրջանակներում տնտեսված միջոցների հաշվին ավելի բարձր աշխատավարձեր առաջարկել համայնքային ծառայողներին` խթանելով որակյալ ծառայողների մուտքը համայնքի աշխատակազմ: Բացի դրանից՝ զգալիորեն կկրճատվեն նաև ապարատի պահպանման ծախսերը, որի արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական միջոցների չափերը»,- նշվում էր կառավարության հայեցակարգում:   Լուծման հաջորդ տարբերակը միջհամայնքային միավորումների ստեղծումն էր։ Միջհամայնքային համագործակցությունը վերաբերում է երկու կամ ավելի հարևան համայնքների կողմից համատեղ գործունեությանը՝ համայնքային վարչական խնդիրների, համայնքային ծառայությունների և տեղական զարգացման ոլորտներում, որը հնարավորություն է ընձեռում այդ գործընթացներն իրականացնել ավելի արդյունավետ, քան համայնքները դա կանեին առանձին: Այսինքն, եթե առաջին դեպքում համայնքները միանալու էին, երկրորդ դեպքում պահպանվելու էին, բայց որոշ ծառայություններ իրականացնելու էին միասին։ ՀՀ կառավարության հետագա գործողություններից պարզ դարձավ, որ Հայաստանում մեկնարկելու է համայնքների խոշորացման գործընթաց։ «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, համայնքային զարգացման և ՏԻՄ փորձագետ Օլեգ Դուլգարյանի խոսքով՝ միջհամայնքային միավորումները չեն հակասում խոշորացմանը, խոշորացված համայնքները ևս կարող են միավորվել ինչ-որ ծրագրերի շուրջ։ «Ես սկզբունքորեն միշտ կողմնակից եմ եղել համայնքների խոշորացմանը, բայց ներկա պահին վերապահումներ ունեմ խոշորացման գործընթացի վերաբերյալ։ Այն, ինչ կատարվել է մինչև հիմա, սկզբունքորեն ամենը ճիշտ է, բայց եթե մենք գործնականում տեսնենք, թե ինչ է կատարվել այս ընթացքում, և արդյո՞ք արդյունավետ էր համայնքների խոշորացումը այս փուլում, ապա ես միանշանակ չեմ կարող ասել՝ այո»,- նշում է նա։  Համայնքների խոշորացման սցենարները 2013-ին տարածքային կառավարման նախարարությունն իր աշխատանքային տեղեկանքում առաջարկում էր համայնքների խոշորացման երկու սցենար՝ խոշորացում՝ ըստ համայնքների փնջերի (1-ին սցենար), և խոշորացում՝ ըստ նախկին շրջանների տարածքների (2-րդ սցենար)։ 1-ին սցենարի հիմքում ընկած էր կառավարության՝ «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման» հայեցակարգը։ Որպես համայնքների խոշորացման կարևոր սկզբունքներ՝ հայեցակարգում ներառված էին տնտեսական նպատակահարմարությունը, բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորության ապահովումը, բնակչության համար հանրային ծառայություններից օգտվելու հասանելիությունը, ՏԻՄ-երի ինքնուրույնության ապահովումը և այլն: 2-րդ սցենարի դեպքում նախատեսվում էր ունենալ` քաղաքային բնակավայրում որոշ թվաքանակից ավելի բնակչություն ունեցող ինքնուրույն համայնքներ, շրջանային համայնքներ, որոնք ներառելու էին նախկին խորհրդային վարչական շրջանի տարածքում գտնվող բոլոր բնակավայրերը (մինչև 1995թ․ Հայաստանում գոյություն ունեին 37 վարչական շրջաններ), իսկ  այն դեպքում, երբ նախկին շրջանի բնակավայրերի բնակչության թվաքանակը մեծ էր սահմանված առավելագույն չափից, շրջանի տարածքում ներառված որոշ բնակավայրեր կարող էին ձևավորել նոր համայնք, զարգացման մեծ ներուժ ունեցող համայնքներ՝ Ջերմուկ, Դիլիջան և Ծաղկաձոր տուրիստական կենտրոնները՝ իրենց հարակից բնակավայերով:  Օլեգ Դուլգարյանը կողմ է խոշորացման շրջանային սցենարին։ Նրա խոսքով` համայնքների խոշորացման արդյունքում Հայաստանում ձևավորվել են անտրամաբանական փնջեր․ մի համայնքում 7 բնակավայր է ընդգրկված, մյուսում՝ 3։ «Ես ավելի շատ կողմնակից եմ այնպիսի մոտեցման, որը չարաշահումների տեղիք, հնարավորություն չէր տա, իսկ փնջային տարբերակը մեզ թույլ տվեց այն, որ մենք նաև ըստ ցանկությունների կազմեցինք այդ փնջերը»,- նշում է նա։ Տեղական հանրաքվեները՝ համայնքների խոշորացման ժամանակ Մինչև 2015թ․ սահմանադրական բարեփոխումները ՀՀ Սահմանադրության 7-րդ գլխի 110-րդ հոդվածում ասվում էր․ «Համայնքները, հանրության շահերից ելնելով, կարող են օրենքով միացվել միմյանց կամ առանձնացվել: Ազգային ժողովը համապատասխան օրենքն ընդունում է կառավարության առաջարկով: Մինչև օրենսդրական նախաձեռնության ներկայացումը կառավարությունը համապատասխան համայնքներում նշանակում է տեղական հանրաքվեներ: Տեղական հանրաքվեների արդյունքները կցվում են օրենսդրական նախաձեռնությանը։ Համայնքները կարող են միավորվել կամ բաժանվել` անկախ տեղական հանրաքվեների արդյունքից»։ Այն ժամանակվա Սահմանադրությամբ, փաստորեն, համայնքները միավորելիս կամ բաժանելիս դրանցում տեղական հանրքավեներ անցկացնելու միջոցով բնակիչների կարծիքը լսելը պարտադիր էր։ Բայց քանի որ այդ տեղական հանրաքվեներն ունեին խորհրդատվական բնույթ, անկախ դրանց արդյունքներից՝ համայնքները կարող էին միավորվել կամ բաժանվել։  2015թ․ մայիսի 17-ին տեղական հանրաքվեներ անցկացվեցին Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերի այն համայնքներում, որոնք կառավարությունը մտադիր էր խոշորացնել։  Լոռու մարզում պատկերը հետևյալն էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվն Աթան համայնքն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 47,14 %-ը, իսկ ամենապասիվը Լորուտն էր, որտեղ տեղական հանրքավեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 34,12 %-ը։     Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքներից 4-ում բնակչության մեծամասնությունը խոշորացմանն ասաց «այո», 3 համայնքում՝ «ոչ»։     Սյունիքի մարզում ունեինք այսպիսի պատկեր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Քաշունին էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 88,89 %-ը, իսկ ամենապասիվը Հալիձորն էր, որտեղ տեղական հանրաքվեին մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 51,69 %-ը։     Մարզի բոլոր համայնքներում, որտեղ տեղական հանրաքվե էր անցկացվել, բնակչության մեծամասնությունն «այո» ասաց խոշորացմանը։     Տավուշի մարզում պատկերն այսպիսին էր․ մասնակցայնության առումով ամենաակտիվը Աղավնավանքն էր, որտեղ  տեղական հանրաքվեին մասնակեց  ընտրելու իրավունք ունեցող բնակիչների 59,55 %-ը, իսկ ամենապասիվը Հաղարծինն էր, որտեղ մասնակցեց ընտրելու իրավունք ունեցող բնակչների 24,41 %-ը։     Տեղական հանրաքվեների արդյունքում մարզի 7 համայնքից 4-ն «այո» ասաց խոշորացմանը, 3-ը՝ «ոչ»։     2015-ի դեկտեմբերի վարչատարածքային բարեփոխումներով համայնքները, որտեղ անցկացվել էին տեղական հանրաքվեներ, խոշորացվեցին․ Լոռու մարզում  ստեղծվեց Թումանյան խոշորացված համայնքը, Սյունիքի մարզում ստեղծվեց Տաթև խոշորացված համայնքը, Տավուշի մարզում  ստեղծվեց Դիլիջան խոշորացված համայնքը։ 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո Սահմանադրությունից հանվեց այն դրույթը, համաձայն որի՝ համայնքները խոշորացնելիս տեղական հանրաքվեներ պետք է անցկացվեն։ Սահմանդրության 190-րդ հոդվածում նշվում է միայն հետևյալը․ «Հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել։ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։ Համայնքների խոշորացման հետագա գործընթացը 2016-ի հունիսի վարչատարածքային փոփոխություններից առաջ տեղական հանրաքվեներ չանցկացվեցին, քանի որ օրենքն այլևս դա չէր պահանջում։ Խոշորացումներ իրականացվեցին Արարատի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Վարչատարածքային հաջորդ բարեփոխումն իրականացվեց 2017-ի հունիսին։ Խոշորացումներ կատարվեցին Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում։ Համայնքային փնջերում ներառված բնակավայրերի թիվը խոշորացված համայնքներում բավականին  տարբեր է․ օրինակ, Սյունիքի մարզի Կապան խոշորացված համայնքում ներառված է միանգամից 38 բնակավայր, Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում՝ 19 բնակավայր, Լոռու մարզի Օձուն խոշորացված համայնքում՝  9 բնակավայր, իսկ ահա Կոտայքի մարզի Բյուրեղավան խոշորացված համայքնում՝ 3 բնակավայր։ Նոր կառավարության դիրքորոշումը 2018-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, որոնք ստացան Թավշյա հեղափոխություն անվանումը, Հայաստանում ձևավորվեց նոր կառավարություն, վարչապետ ընտրվեց Նիկոլ Փաշինյանը։ 2018-ին Սյունիքի մարզ աշխատանքային այցելության ժամանակ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով համայնքների խոշորացման հարցին, նշել էր․ «Մենք մի իրավիճակ ունենք, որ բազմաթիվ համայնքներ խոշորացվել են։ Պետք է մի պահ դադար առնել ու տեսնել՝ ինչ արդյունքներ են գրանցվել խոշորացված համայնքներում ու գրանցվո՞ւմ են արդյոք։ Մեր կառավարությունը պարտավորվում է առանց համայնքների համաձայնության՝ ՀՀ-ում խոշորացման որևէ գործընթաց չանել»։ 2019-ի մարտին նախկին Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Ազգային ժողովի քննարկումներից մեկի ժամանակ ասել էր․ «Խոշորացմանը մենք վերաբերվում ենք դրական, քանի որ ունենք համայնքներ, որտեղ խոշորացումը իրավամբ տվել է այն արդյունքները, որ սպասելի էին։ Այդպիսին են այն համայնքները, որոնց հետ կառավարությունը ժամանակին հաշվի է նստել, եղել են քննարկումներ, եղել են տնտեսական հաշվարկներ։ Խոշորացման գործընթացը հաճախ տեղի է ունեցել՝ ելնելով մեկ քաղաքական ուժի նպատակահարմարություններից, այսինքն՝ դրանք երբեմն արհեստական բնույթ են կրել։ Միևնույն ժամանակ ուզում եմ կարևորել, որ երբ ուշադրություն ենք դարձնում տնտեսական հատվածին, այն է՝ համայնքների ունակությանը, նրանց պոտենցիալին, կարևոր է դառնում նրանց ունակությունների, նրանց տնտեսական պոտենցիալի համալրումը և ճիշտ կառավարումը»։  Նախարար Պապիկյանը  նշել էր, որ այդ աշնանը կարող էր տեղի ունենալ խոշորացման հաջորդ փուլը, եթե տվյալ համայնքների հանրությունը տար իր համաձայնությունը։  «Ընդհանուր տարածքային կառավարման մեր տեսլականում զարգացումը հետևյալն է․ մենք պետք է ունենանք ավելի պակաս թվով համայնքներ, որոնք տնտեսապես ունակ կլինեն լուծելու իրենց խնդիրները և կառավարության աջակցությամբ կկարողնան ավելի լավ արդյունքներ արձանագրել, քան այսօր։ Մեզ անհրաժեշտ են տնտեսապես կայուն, ունակ համայնքներ, որովհետև փոքր համայնքներն իրենց խնդիրները չեն կարողանում լուծել, և միակ հույսը կառավարության կողմից տրվող դոտացիաներն են»,- ասել էր նա։ Համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվե անցկացնելու պրակտիկայի վերականգնումը 2019-ի աշնանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Վարազդատ Կարապետյանը և Վահե Ղալումյանը հեղինակեցին ««Տեղական հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ։ Նախագծի հիմնավորման մեջ խոսվում էր 2015-ի սահմանադրական փոփոխությունների մասին, որոնցից հետո Սահմանադրությունից հանվեց համայնքների խոշորացման ժամանակ տեղական հանրաքվեներ անցկացնելու պահանջը։ «Փաստորեն, գործող Սահմանադրությունը համայնքների կարծիքը պարտադիր լսելու պարտավորությունը վերապահել է ոչ թե գործադիր իշխանությանը, այլ օրենսդիր մարմնին, սակայն առանց տեղական հանրաքվե անցկացնելու պայմանի: Տեղական հանրաքվե անցկացնելու վերաբերյալ սահմանադրական համապատասխան նորմի բացակայությունն ի սկզբանե կանխորոշում է համայնքների կարծիքը լսելու այլ ձևաչափեր սահմանելու անհրաժեշտությունը»,- նշվում էր հիմնավորման մեջ։ Ըստ դրա՝ նոր Սահմանադրությամբ համայնքների միավորման կամ բաժանման ժամանակ հանրության կարծիքը լսելու պարտավորությունը դրված է ԱԺ-ի վրա, իսկ ըստ օրենսդրական կարգավորումների՝ ԱԺ-ն, բացի խորհրդարանական լսումներ կազմակերպելուց, այլ եղանակով չի կարող լսել համայնքների կարծիքը։ Նախագծով առաջարկվում էր «Տեղական հանրաքվեի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարել և սահմանել, որ համայնքի բնակչության նախաձեռնությամբ տեղական հանրաքվեի կարող է դրվել համայնքի միավորման կամ բաժանման հարցը: Միաժամանակ առաջարկվում էր սահմանել, որ  միավորման կամ բաժանման հարցով անցկացված տեղական հանրաքվեի արդյունքները կրելու են  խորհրդատվական բնույթ: Փաստորեն, ինչպես 2015-ի սահմանադրական փոփոխություններից առաջ, համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվեների արդյունքները կրելու էին միայն խորհրդատվական բնույթ։ Բայց, ի տարբերություն մինչև 2015թ․ գործող կարգավորումների, համայնքները միավորելիս կամ բաժանելիս տեղական հանրաքվեների անցկացումը պարտադիր չէր լինելու։ «Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման ոլորտը կարգավորող օրենսդրությունը ևս մեկ լրացուցիչ ինստիտուցիոնալ գործիքի միջոցով կհամապատասխանեցվի «Տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի» դրույթներին: Մասնավորապես՝ խարտիայի 5-րդ հոդվածը հստակ սահմանում է, որ համայնքների  տարածքային սահմանազատումների ցանկացած փոփոխություն չպետք է կատարվի առանց նախապես խորհրդակցելու տեղական շահագրգիռ համայնքների հետ, հնարավորության դեպքում՝ նաև հանրաքվե անցկացնելու միջոցով (եթե թույլատրված է օրենքով)»,- նշվում էր նախագծի հիմնավորման մեջ։ Վարազդատ Կարապետյանի և Վահե Ղալումյանի՝ ԱԺ-ում ընդունված նախագիծը ՀՀ նախագահը ստորագրեց 2019-ի դեկտեմբերի 26-ին։ 2020 թ․ փետրվարի 6-ի նիստին կառավարությունը հավանություն տվեց  «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին: Փաթեթով առաջարկվում էր իրականացնել համայնքների միավորման 2 ծրագիր՝ Լոռու մարզի Լերմոնտովո և Տավուշի մարզի Իջևան համայնքային փնջերում: Նիստի ընթացում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ինչու է համայնքների խոշորացումից առաջ անցկացվող տեղական հանրաքվեն ոչ պարտադիր, նշեց․ «Քանի որ հանրաքվե անցկացնելը որոշակի բեռ է համայնքային բյուջեի վրա, հարց առաջացավ՝ իսկ ինչո՞ւ ենք մենք պարտադրում հանրաքվե, եթե կարող է լինել դեպք, երբ առարկություն չկա խոշորացման վերաբերյալ: Այսինքն՝ կստացվեր, որ նույնիսկ այն դեպքերում, երբ առարկություն չկա, մենք համայնքին պարտադրում ենք սեփական միջոցները ծախսել հարցի ակնհայտ պատասխան ստանալու վրա: Եվ, հետևաբար, մենք որոշեցինք չգնալ այս ճանապարհով, այլ գնալ մի փոքր այլ ճանապարհով: Երբ մենք հայտարարում ենք խոշորացման վերաբերյալ կառավարության մտադրության մասին, հայտարարում ենք համայնքների փունջը, այն համայնքում, որտեղ կա առարկություն, կարող են քաղաքացիներն իրենք նախաձեռնել հանրաքվե: Եվ երբ հանրաքվեն նախաձեռնվում  է, և դե յուրե արձանագրվում է, որ համայնքի մեծամասնությունը դեմ է խոշորացմանը, մենք այդ կարծիքը հաշվի ենք առնում, և, ինչպես ասել ենք, նման պարագայում ձեռնպահ կմնանք խոշորացումից»։ Օլեգ Դուլգարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումից առաջ տեղական հանրաքվե կազմակերպելու հնարավորությունը կդժվարացնի խոշորացման գործընթացը, քանի որ այդ դեպքում ամեն ինչ կախված կլինի խոշորացվելիք համայնքների ղեկավարների դիրքորոշումներից։ «Ես գիտեմ Հայաստանում համայնքներ, որտեղ խոշորացման դեմ շատ խիստ արտահայտված ներքին պայքար է գնում, և դրանց հիմնական գաղափարախոսները տեղի համայնքների ղեկավարներն են։ Կարծում եմ, որ մեծամասամբ նման հանրաքվեների դեպքում մարդիկ կասեն՝ ոչ, նախևառաջ, որովհետև մենք արդեն իսկ նախկինում խոշորացված  համայնքներում չունենք շատ մեծ առաջընթացներ, ձեռքբերումներ, որպեսզի ցույց տանք հանրությանը՝ «տեսե՛ք, խոշորացումը լավ է», և երկրորդը՝ մենք համայնքներում, որոնք պետք է խոշորացվեն, ունենք փոքր իշխանիկներ, որոնք 10-15 տարուց ավելի եղել են այնպիսի համայնքապետ, որ նույնիսկ իրենց համայնքի բնակիչները տեղյակ չեն իրենց համայնքի բյուջեի չափի մասին։ Այդքան կարծրացած և փակ համայնքներ ունենք։ Տվյալ համայնքներում ղեկավարները մեծ մանիպուլյատիվ գործիքներ ունեն և այդ գործիքը կիրառելու են, որ բնակչությունն ասի՝ ոչ։  ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օերնքը ԱԺ-ում ընդունվելուց հետո ստորագրվեց այս տարվա ապրիլի 29-ին։ Իրականացվեցին հետևյալ փոփոխությունները․ Լուռու մարզի 2 համայնք միավորվեց Լերմոնտովո խոշորացված համայնքում, Տավուշի մարզի 20 համայնք միավորվեց Իջևան խոշորացված համայնքում։   Աննա Սահակյան
19:59 - 23 հունիսի, 2020
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել․ Ռուբեն Ռուբինյան

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը սահմանադրական ճգնաժամի լուծման հարցում ՀՀ իշխանություններին աջակցող հայտարարություն է տարածել, որը ներկայացնում եմ ամբողջությամբ։ «Հայաստանում սահմանադրական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությամբ» «Հունիսի 19-ին հաստատված և այսօր հրապարակված Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավոր է դարձնում լուծել Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև առկա սահմանադրական ճգնաժամի կենտոնական խնդիրները»,- ասել է ԵԽ Գլխավոր քարտուղար տիկին Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ «Այս կարծիքում Վենետիկի հանձնաժողովը հստակեցրել է Սահմանադրության փոփոխությունների գործընթացում Սահմանադրական դատարանի վերանայման շրջանակը, ինչպես նաև ընդունել է իր կողմից հանրաքվե նախաձեռնելու մասին որոշումը չեղարկելու Ազգային ժողովի իրավասությունը։ Ավելին, նկատի ունենալով գործող նորմերի ազդեցությունը Սահմանադրական դատարանի կազմի վրա, Վենետիկի հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթների ամբողջական իրագործումը լեգիտիմ նպատակ է հետապնդում։ Եվ որպեսզի այս նպատակը համադրվի դատավորների պաշտոնավարման ժամկետի և անկախության պահպանման անհրաժեշտության հետ, Վենետիկի հանձնաժողովն առաջարկել է, որ այն դատավորները, ում 12-ամյա պաշտոնավարման ժամկետը դեռ չի լրացել, շարունակեն պաշտոնավարել մինչ այդ ժամկետը, իսկ այն դատավորները, ովքեր արդեն իսկ 12 տարի պաշտոնավարել են, մինչև փոխարինվելը, պետք է կարողանան օգտվեն նոր անցումային ժամանակից, որի տևողությունը պետք է որոշեն հայկական իշխանությունները։ Վենետիկի հանձնաժողովը ստիպված է եղել ափսոսանք հայտնելու, որ իր կարծիքի հաստատման օրը պատգամավորների կողմից շրջանառության մեջ դրված նախագիծը չի նախատեսում նման անցումային ժամկետ։ Ես կոչ եմ անում իշխանության բոլոր ճյուղերին սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար ուղղորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ եվրոպական ստանդարտներին համապատասխան սահուն կյանքի կոչելով 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները»,- եզրափակել է Գլխավոր քարտուղարը»։
13:32 - 22 հունիսի, 2020
«Նորավանք» հիմնադրամի լուծարման համար նախատեսվում է 47 միլիոն դրամ հատկացնել, իսկ գույքը փոխանցել ՏՄՊՊՀ-ին  |hetq.am|

«Նորավանք» հիմնադրամի լուծարման համար նախատեսվում է 47 միլիոն դրամ հատկացնել, իսկ գույքը փոխանցել ՏՄՊՊՀ-ին |hetq.am|

hetq.am: Պետական գույքի կառավարման կոմիտեն նախատեսում է «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի լուծարման գործընթացը և պարտավորությունները մարելու նպատակով 47 միլիոն դրամ հատկացնել։ Իսկ հիմնադրամի պարտավորությունները մարելուց հետո դրա զբաղեցրած  շենքը և հողամասը (Գարեգին Նժդեհի 23/1 հասցե) ամրացնել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)։ Նման նախագիծ է քննարկման ներկայացրել Պետական գույքի կառավարման կոմիտեն իրավական ակտերի միասնական կայքում։ Պետական գույքի կառավարման կոմիտեի փոխանցմամբ՝ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը գրությամբ դիմել է՝ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամին սեփականության իրավունքով պատկանող շենքը և հողամասը հանձնաժողովի գործառույթների տեղակայման համար տրամադրելու նպատակով։ Կոմիտեն ընդգծել է, որ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գույքը կազմավորվել է պետության կողմից փոխանցված միջոցներից, այլ նվիրատուների մասին տեղեկատվություն չկա։ Հատկացված 47 միլիոն դրամից 20 միլիոն դրամը տրամադրվելու է հարկային պարտավորությունների մարմանը, 19 միլիոն դրամը նախատեսվելու է աշխատավարձի և աշխատակիցների այլ կարճաժամկետ հատուցումների համար, իսկ մնացած գումարը՝ այլ ծախսերի։   
12:59 - 22 հունիսի, 2020