Դավիթ Տոնոյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար:

Ծնվել է 1967թ.դեկտեմբերի 27-ին։ Մասնագիտությամբ ռազմական դիվանագետ է: Ծառությունը սկսել է 1992թ.-ից` ՀՀ ՆԳՆ կազմակերպված հանցավորդության դեմ պայքարի գլխավոր վարչությունից: 1994-2017 տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ Պաշտպանության նախարարությունում` հասնելով մինչև ՊՆ նախարարի տեղակալի պաշտոնը։ 2017թ.-ին նշանակվել է ՀՀ ԱԻՆ նախարար։

2018թ.-ի մայիսից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ նշանակվել է պաշտպանության նախարար։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին՝ արցախա-ադրբեջանական պատերազմի ավարտից տասն օր անց ազատվել է պաշտոնից։

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Էլիսոն Չիքին և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Էնթոնի Բրամուելին (նստավայրը ք. Թբիլիսի): Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է ռազմական կցորդին՝ առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Դավիթ Տոնոյանը նշել է, որ պաշտպանության բնագավառում հայ-բրիտանական համագործակցությունը, որը ներառում է տարբեր ուղղություններ՝ խորհրդատվություն ռազմավարական մակարդակում, ռազմական կրթություն, մարտական պատրաստություն և այլն, գտնվում է բարձր մակարդակի վրա և շարունակում է կանոնավոր զարգանալ: Տիկին Չիքն իր հերթին հաստատելով համագործակցությունը զարգացնելու բրիտանական կողմի պատրաստակամությունը, նշել է, որ այն կարևորվում է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության կողմից: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
15:48 - 30 հոկտեմբերի, 2019
Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ. Դավիթ Տոնոյանը Բրյուսելում է

Հանդիպում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ. Դավիթ Տոնոյանը Բրյուսելում է

Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջեոանայի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Միրչա Ջեոանային նշանակման կապակցությամբ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում իրականացվող առաքելություններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի կողմից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելության ընթացքը, նպատակները, առաքելության կարողությունների և աշխարհագրության ընդլայնման հնարավորությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
05:34 - 25 հոկտեմբերի, 2019
Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Կայացել է Հայաստանի և Չինաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Պեկինում անցկացվող միջազգային անվտանգության հարցերով Սյանշանի 9-րդ համաժողովի շրջանակում հոկտեմբերի 22-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի առանձին երկկողմ հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Վեյ Ֆենխեի հետ: Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-չինական երկկողմ համագործակցության ընթացքը, գոհունակություն են հայտնել ռազմական և ռազմատեխնիկական բնագավառում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հատուկ ուշադրության են արժանացել երկու պետությունների ուսումնական հաստատություններում զինծառայողների փոխադարձ վերապատրաստման, խաղաղապահ առաքելություններին ներգրավման, օպերատիվ և մարտական պատրաստության միջոցառումներին համատեղ մասնակցության հարցերը: Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-չինական փոխգործակցության հետագա զարգացման ուղիների, ոլորտների ու հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ:
08:32 - 22 հոկտեմբերի, 2019
ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Գերմանիայի դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջև ձևավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջև առկա ջերմ գործնական հարաբերությունները և ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և գնահատականների համար՝ դեսպան Միխայել Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի և Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը: Երկուստեք կարևորվել է առկա բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաև հայ և գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
11:31 - 16 հոկտեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին |armenpress.am|

Դավիթ Տոնոյանը մասնակցել է զինծառայողներին բնակարաններ հանձնելու արարողություններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանրապետության մի շարք համայնքներում մասնակցել է զինծառայողների և նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց բնակելի շենքերի բացման հանդիսավոր արարողություններին։ Բնակելի շենքերից մեկը կառուցվել և շահագործման է հանձնվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Նորակառույց շենքի 22 բնակարանների բանալիները զինծառայողներին է հանձնել պաշտպանության նախարարը։ Սիսիան քաղաքում ևս սպաները ստացել են կահավորված 28 ծառայողական բնակարաններ։ Զինծառայողները և նրանց ընտանիքների անդամները բնակարանամուտ են տոնել նաև Վայք քաղաքում, որտեղ ծառայողական բնակարաններ են ստացել 44 զինծառայողներ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորակառույց շենքերում բնակարաններ ստացած զինծառայողներին և ընդգծել, որ զինված ուժերի սպայակազմի բնակավորման, սոցիալական ապահովության հարցը մշտապես գտնվում է ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության ուշադրության կենտրոնում: Վստահեցնելով, որ արվում է ամեն հնարավորը զինծառայողների սոցիալական բեռը թեթևացնելու համար, Դավիթ Տոնոյանը համոզմունք է հայտնել, որ բնակարանային խնդրի լուծումը մեծապես կնպաստի զինծառայողների մարտունակության բարձրացմանը և մարտական առաջադրանքների կատարմանը։
11:11 - 14 հոկտեմբերի, 2019
Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար. Դավիթ Տոնոյան |tert.am

Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ և բոլոր երկրապահների համար. Դավիթ Տոնոյան |tert.am

tert.am: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Վայոց ձորի մարզում տեղի ունեցած միջադեպին և մարզպետի լիազորությունների վայր դնելուն, նախաքննության այս փուլում սխալ համարեց գնահատական տալը: «Բայց հետևողական ենք լինելու, որ ամեն ինչ պարզվի մինչև վերջ, և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը, ազնվությունը պետք է ապահովված լինի: Մենք իրականում հետևել ենք, քանի որ նա մեր գործընկերն է, և մեր զինակցի այդ վիճակը ոչ մարտական պայմաններում պետք է պատասխան ստանա»,-ասաց նա: Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքն անփոփոխ թողնելու դատարանի որոշմանը և նրա առողջությանը, Դավիթ Տոնոյանն ասաց. «Ես ընդհանրապես մտահոգություն ունեմ իմ զինակցի այդ վիճակի հետ կապված: Գեներալ Մանվել Գրիգորյանի այսօրվա կարգավիճակը շատ մտահոգիչ է անձամբ իմ համար և բոլոր երկրապահների համար»:Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Դատարանը, անհիմն լինելու պատճառաբանությամբ, մերժեց պաշտպանների՝ Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։
12:42 - 24 սեպտեմբերի, 2019
Արդյունքներից գոհ եմ. ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին |aysor.am|

Արդյունքներից գոհ եմ. ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը. Դավիթ Տոնոյանը՝ զորավարժությունների մասին |aysor.am|

aysor.am: Այսպիսի բան, երբ հազարավոր մարդիկ ներգրավում են զորահավաքային վարժանքներին, երբևէ չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով այսօր մեկնարկած զորավարժություններին:«Շատ շնորհակալ եմ բոլորին, որովհետև ընդհամենը 6 ժամ հետո հազարավոր զինապարտներ ներկայացան զինկոմիսարիատներ և հավաքակայաններ: Արդյունքներից գոհ եմ», - ասաց Տոնոյանը՝ նշելով, որ մասնակիցների թիվը իր ակնկալիքից էլ մեծ է եղել.«Սա ինչ-որ մեծ հասարակական շարժում էր», - ասաց նախարարը:Ինչո՞վ է պայմանավորում մասնակցության նման ցուցանիշը ՝ Տոնոյանը նշեց՝ բացատրական ու տեղեկատվական աշխատանքները:Նախարարը նաև նկատեց, որ զորավարժություններն անհանգստության պատճառ չպիտի դառնան, քանի որ դրանք ընդհամենը նպատակ ունեն ստուգել կենտորնացված ղեկավարման կառավարման համակարգը, զորահավաքային պլանները, ՏԻՄ պլանները, տեխնիկական պատրաստվածությունը և այլն: «Կարիք չկա անհանգստանալու, ուղղակի ստուգում ենք մեր պատրաստության աստիճանը», - ասաց նա:Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ԶՈՒ պատրաստության 2019 թ. պլանի համաձայն, սեպտեմբերի 24-ին ՀՀ տարածքում մեկնարկելու են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով լայնածավալ ռազմավարական զորավարժություն, որին ընդգրկված են նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները:
11:47 - 24 սեպտեմբերի, 2019
Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ |aysor.am|

Դավիթ Տոնոյանը չի բացառում Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների փոխանակումն Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ |aysor.am|

aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը երեկ հանդիպում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցիչի հետ, փոխանցվել է Ադրբեջանի առաջարկությունը։«Կան քննարկման որոշ խնդիրներ, որոնք ես հիմա բացահայտել չեմ կարող։ Հավելյալ աշխատանք է պահանջվում որոշ տեղեկատվության ճշգրտման, և երբ այն ստանանք ադրբեջանական կողմից, կարձագանքենք», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախարարը։ Տոնոյանն ասաց, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու իրենց տները և աջակցելու է այդ գործընթացին։Հարցը, նախարարի խոսքով, փոխանակման տեսանկյունից չի դիտարկում և դա ճիշտ մոտեցում չէ։ Դա, ըստ նախարարի, հումանիտար գործողություն է։«Ես աշխատում եմ, որ իմ քաղաքացիներին վերադարձնեմ Հայաստան», - ասաց նախարարը։ Պաշտպանության նախարարը չբացառեց տարբերակը, որ հայկական կողմը կարող է փոխանակել Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիներին Արցախում դատապարտված ադրբեջանցի դիվերսանտների հետ։«Չեմ բացառում, բայց դա Արցախի սուվերեն որոշման խնդիրն է», - ընդգծեց նախարարը:
08:01 - 20 սեպտեմբերի, 2019
Նիկոլ Փաշինյանի հետ չեն կարող տարաձայնություններ լինել. Դավիթ Տոնոյան |aysor.am|

Նիկոլ Փաշինյանի հետ չեն կարող տարաձայնություններ լինել. Դավիթ Տոնոյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը տեղյակ չէ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հնարավոր հրաժարականի մասին։ «Ես հերքում եմ այդ թեմայի հետ կապված որևէ քննարկում Ազգային անվտանգության խորհրդում», - լրագրողների հետ զրույցում այսօր ասաց նախարարը։ Հարցին՝ տարաձայնութուններ ունի՞ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Դավիթ Տոնոյանը բացասական պատասխան հնչեցրեց։«Չեն կարող տարաձայնություններ լինել։ Որպես կառավարության անդամ՝ շատ սինխրոնիզացված աշխատանք է ծավալվում», - նշեց պաշտպանության նախարարը՝ միաժամանակ հավաստիացնելով, որ իրեն հայտնի չէ նաև Փաշինյան-Վանեցյան տարաձայնությունների մասին։Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ուժային մարմինների ղեկավարների հրաժարականները ազգային անվտանգության տեսանկյունից վտանգ չեն ներկայացնում, ի պատասխան Տոնոյանն ասաց. «Չեմ կարծում, համակարգ է գործում»:  
07:35 - 18 սեպտեմբերի, 2019
Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների մասին |tert.am|

Ցավոտ անակնկալներ չեն սպասվում. Դավիթ Տոնոյանը՝ Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի աշխատանքների մասին |tert.am|

tert.am։ ԱԺ-ում ստեղծված Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող քննիչ հանձնաժողով Դավիթ Տոնոյանը քննարկման դեռ չի հրավիրվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարը: Հարցին, թե ճիշտ են արդյոք մամուլում շրջանառվող այն լուրերը, որ այդ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում ՊՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում, Տոնոյանը պատասխանեց, որ դեռ քննարկվում են, որից հետո որոշումները կկայացնեն: Տոնոյանը նշեց, որ որոշ չափով ծանոթ է հանձնաժողովի աշխատանքների արդյունքներին, որը, իր գնահատմամբ, արդյունավետ աշխատանք է:«Հանձնաժողովի աշխատանքը արդյունավետ է, որովհետև այն տեղեկությունները, որոնք իրենք ստանում են, կարծում եմ, որ բավարար են լինելու եզրակացություններ անելու համար: Ցավոտ անակնկալներ չեն սպասվում»,- նշեց նա: Շարունակությունը՝ tert.am-ում
07:29 - 18 սեպտեմբերի, 2019