Միացյալ Թագավորություն

Պետական կարգը՝ միապետություն
Մայրաքաղաքը՝ Լոնդոն
Տարածքը՝ 244 հզ. կմ
Բնակչությունը՝ 59,8 մլն
Պետական լեզուն՝ անգլերեն
Դրամական միավորը՝ ֆունտ ստեռլինգ

Միացյալ Թագավորությունն ունի մասամբ կարգավորվող շուկայական տնտեսություն։ Ըստ շուկայական փոխարժեքների՝ Միացյալ Թագավորությունը համարվում է աշխարհում 8-րդ և Եվրոպայում 2-րդ (Գերմանիայից հետո) ամենամեծ տնտեսություն ունեցող պետությունը։ Թագուհու գանձապետարանը, որը գլխավորում է կանցլերը, պատասխանատու է բրիտանական կառավարության կողմից հասարակական ֆինանսական և տնտեսական քաղաքականության մշակման և կիրառման համար։

Անգլիայի բանկը կամ Միացյալ Թագավորության կենտրոնական բանկը պատասխանատու է ազգային արտարժույթի՝ ֆունտ ստերլինգի թողարկման համար։ Տուրիզմը համարվում է բրիտանական տնտեսության ամենակարևոր մասը, և 2004թ․ 27 մլն զբոսաշրջիկներով պետությունը զբաղեցնում է 6-րդ տեղը համաշխարհային տուրիզմի շարքերում, իսկ Լոնդոնը համարվում է զբոսաշրջիկների կողմից ամենաշատ այցելվող քաղաքը աշխարհում։

 Դեսպան Ներսեսյանը միջազգային համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

Դեսպան Ներսեսյանը միջազգային համաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից ԼՂ-ում հայկական ժառանգության ոչնչացման փաստերը

Հուլիսի 5-6-ը Լոնդոնում անցկացվել է կրոնի և հավատքի ազատության միջազգային նախարարական համաժողովը։ Այդ մասին ասված է Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջում: Համաժողովում Հայաստանը ներկայացնում էր ՄԹ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանը։   Իր ելույթում դեսպան Ներսեսյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին, մարդու իրավունքներին, ներառյալ՝ հավատքի և կրոնի ազատությանը։ Դեսպանը, անդրադառնալով Մերձավոր Արևելքում քրիստոնյաների բարդ կացությանը, կարևորել է տարածաշրջանում քրիստոնեության պատմական ներկայության պաշտպանության և վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև ներկայացրել Հայաստանի հետևողական ջանքերը այդ հազարամյա ժառանգության վերականգնման և պահպանման ուղղությամբ։Դեսպան Ներսեսյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման փաստերը՝ որպես կրոնական անհանդուրժողականության և ատելության վառ դրսևորումներ: Դեսպանն ուշադրություն է հրավիրել 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի ժամանակ և դրանից հետո Շուշիի Սուրբ Ամենափրկիչ տաճարի թիրախավորմանն ու պղծմանը, ինչպես նաև բազմաթիվ այլ հայկական հոգևոր հուշարձանների ավերմանը՝ ընդգծելով նաև Նախիջևանի հայկական ժառանգության լիակատար ոչնչացման փաստերը։ Դեսպան Ներսեսյանը նաև ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի (7/12/2021) վճռի իրականացման անտեսման վրա, որով Ադրբեջանին հանձնարարվում էր կանխել և պատժել հայկական մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի և պղծման գործողությունները։ Իր եզրափակիչ խոսքում դեսպան Ներսեսյանն ընդգծել է մարդու իրավունքների և ազատությունների գործող միջազգային մեխանիզմները և վերանայելու անհրաժեշտությունը, ինչպես նաև վերահաստատել Հայաստանի պատրաստակամությունը՝ համագործակցելու բոլոր շահագրգիռ գործընկերների հետ՝ պաշտպանելու կրոնական փոքրամասնությունների շահերը և պահպանելու միջազգային հանրության համընդհանուր արժեքները: Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում։
18:29 - 08 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի վարչապետն իշխանությունը կորցնելու շեմին է. 3 օրում հրաժարական է տվել կառավարության 53 անդամ. Sky News |tert.am|

Մեծ Բրիտանիայի վարչապետն իշխանությունը կորցնելու շեմին է. 3 օրում հրաժարական է տվել կառավարության 53 անդամ. Sky News |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի կառավարությունից երեքշաբթի օրվանից առ այսօր հեռացել է արդեն 53 նախարար, քաղաքական գործիչ։ Այս մասին հայտնում է Sky News-ը` ընդգծելով, որ Ջոնսոնը, թեև երեկոյան հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ, սակայն այժմ իշխանությունը կորցնելու շեմին է:Նշենք, որ հրաժարականների զանգվածային ալիքի հիմքը դրել են Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, որոնք հայտարարել էին, որ հրաժարական են տալիս վարչապետ Բորիս Ջոնսոնի նկատմամբ անվստահության և նրա ղեկավարման մեթոդների հետ անհամաձայնության պատճառով։ Հրաժարականները պայմանավորված են նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերի նշանակման հետ կապված սկանդալի հետ:Անցյալ շաբաթ հայտնի էր դարձել, որ Մեծ Բրիտանիայի նախկին փոխարտգործնախարար Քրիստոֆեր Պինչերը նախկինում լոնդոնյան ակումբներից մեկում հարբած վիճակում ծեծկռտուք էր կազմակերպել։ Մի շարք քաղաքական գործիչներ պնդում են, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը Պինչերին նշանակել է Պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխհամակարգողի պաշտոնում, թեև իմացել է նրա տխրահռչակ անցյալի մասին։
12:32 - 07 հուլիսի, 2022
Մեծ Բրիտանիայի երկու առանցքային բարձրաստիճան նախարարները լքել են Ջոնսոնի կառավարությունը |1lurer.am|

Մեծ Բրիտանիայի երկու առանցքային բարձրաստիճան նախարարները լքել են Ջոնսոնի կառավարությունը |1lurer.am|

1lurer.am: Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի կաբինետի բարձրաստիճան նախարարներից երկուսը՝ ֆինանսների նախարար Ռիշի Սունակը և առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը, հրաժարական են ներկայացրել մի քանի րոպեի տարբերությամբ: Ըստ npr.org-ի՝ այդ քայլը կարող է վերջ դնել վարչապետ Բորիս Ջոնսոնի ղեկավարությանը ամիսներ տևած սկանդալներից հետո: Բրիտանական Պահպանողական կուսակցության մի քանի քաղաքական գործիչներ նույնպես որոշել են հեռանալ իրենց պաշտոններից: Հրաժարական է տվել Մարոկկոյում Մեծ Բրիտանիայի առևտրային ներկայացուցիչ Էնդրյու Մարիսոնը: Բրիտանական Պահպանողական կուսակցության փոխնախագահ Բիմ Աֆոլամին ուղիղ եթերում նույնպես հայտարարել է իր հրաժարականի մասին, հայտնում է The Guardian-ը։ Աֆոլամին ասել է, որ վարչապետ Բորիս Ջոնսոնը կորցրել է ոչ միայն իր, այլև կուսակցության և երկրի աջակցությունը։ Նախարարներ Սունակի և Ջավիդի հրաժարականները պայմանավորված են պահպանողական պատգամավոր Քրիս Փինչերի հետ կապված սկանդալով։ Ըստ բրիտանական լրատվամիջոցների՝ Փինչերը նոր պաշտոն է ստացել այն դեպքում, երբ վարչապետ Բորիս Ջոնսոնը տեղյակ է եղել նրա դեմ սեռական ոտնձգությունների մեղադրանքների մասին։
12:54 - 06 հուլիսի, 2022
Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով

 |armenpress.am|

Միացյալ Թագավորությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման նպատակով |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Թագավորության կառավարությունը կես միլիոն ֆունտ ստերլինգ կհատկացնի Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Զարգացման ծրագրին՝ աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին՝ տարածքների ականազերծման հարցում: Այս մասին հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունից։ Հատկացված գումարի միջոցով իրականացվելու են կենսական կարևորություն ունեցող վերապատրաստումներ, տրամադրվելու է փորձագիտական խորհրդատվություն՝ տարածքն ավելի ապահով դարձնելու, վիրավորումներից խուսափելու ու կյանքեր փրկելու նպատակով: «Միացյալ Թագավորության այս ներդրումը թույլ կտա օգտագործել ՄԱԿ-ի փորձառությունը, նվազեցնել Հայաստանում և Ադրբեջանում քաղաքացիական կյանքին սպառնացող ռիսկերը ու օգնելու մարդկանց՝ կառուցելու իրենց կյանքը»,- նշել է ՄԹ Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի հարցերով նախարար Ջեյմս Քլևերլին: Նա կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ստորագրել հակահետևակային ականների արգելման ՄԱԿ-ի կոնվենցիան: «Կոչ ենք անում իշխանություններին՝ ապահովել, որ ՄԱԿ-ն ու մյուս մարդասիրական կազմակերպությունները կարողանան լիարժեքորեն աջակցել խաղաղությանն ու զարգացմանը ողջ տարածաշրջանում»,- ասել է նախարարը: 44-օրյա պատերազմից հետո Միացյալ Թագավորությունը 2021 թվականին արդեն իսկ կես միլիոն ֆունտ ստերլինգ էր հատկացրել Լեռնային Ղարաբաղում և ԼՂ շուրջ ականազերծման աշխատանքներին աջակցելու նպատակով:
17:36 - 30 հունիսի, 2022
Ջոնսոնը նախաձեռնելու է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի ավելացում
 |azatutyun.am|

Ջոնսոնը նախաձեռնելու է ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերի ավելացում |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի վարչապետը պատրաստվում է նախաձեռնել ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի ավելացում: Բորիս Ջոնսոնի կարծիքով՝ դաշինքի անդամ երկրները պետք է իրենց համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 2 տոկոսից ավելին ծախսեն ռազմական կարիքների վրա։ Նա Մադրիդի գագաթնաժողովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ կանի մեծացնել իրենց պաշտպանական ծախսերը՝ ի պատասխան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման, հայտնել են Միացյալ Թագավորության վարչապետի գրասենյակից։ 2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո ՆԱՏՕ-ի անդամ երկրները պարտավորվել են իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը ծախսել պաշտպանության վրա: ՆԱՏՕ-ի 30 երկրներից միայն 8-ն են հասել դրան կամ գերազանցել այդ նպատակը 2021-ին, ընդ որում մի շարք երկրներ` ներառյալ Գերմանիան և Իտալիան, այս տարի ավելացրել են իրենց պաշտպանական ծախսերը Ուկրաինայի պատերազմի պատճառով:
12:10 - 29 հունիսի, 2022
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել |tert.am|

ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և ևս երեք երկիր Խաղաղօվկիանոսյան նոր դաշինք են ստեղծել |tert.am|

tert.am: Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան ու Միացյալ Նահանգները նոր դաշինք են ստեղծել Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Այս մասին ասվում է վերոնշյալ երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան պաշտոնական կայքէջում։ Հայտարարության մեջ նշվում է, որ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունն ուղղված է արդյունավետ համագործակցությանն ու տարածաշրջանում կղզի պետությունների աջակցությանը։ «Մեր հինգ երկրները գործարկել են համապարփակ ոչ պաշտոնական մեխանիզմ՝ Partners in the Blue Pacific (PBP) գործընկերությունը, խաղաղօվկիանոսյան առաջնահերթություններին ավելի արդյունավետ ու գործող աջակցություն ապահովելու համար։ Այս նոր նախաձեռնությունը հիմնված է տարածաշրջանի հանդեպ մեր տևական հանձնառության և խաղաղօվկիանոսյան կղզի պետությունների հետ մեր երկարաժամկետ համագործակցության ու սերտ կապերի վրա։ Մենք միասնական ենք տարածաշրջանին աջակցելու մեր վճռականության մեջ՝ ինքնիշխանության, թափանցիկության ու հաշվետվողականության սկզբունքների համաձայն և խաղաղօվկիանոսյան պետությունների առաջնորդության ու ղեկավարության ներքո»,- ասված է հայտարարության մեջ։ Շարունակությունը՝ tert.am-ում Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
10:45 - 25 հունիսի, 2022
Մեծ Բրիտանիայում երկաթուղու աշխատակիցները վերջին 30 տարվա ամենախոշոր գործադուլն են անում

Մեծ Բրիտանիայում երկաթուղու աշխատակիցները վերջին 30 տարվա ամենախոշոր գործադուլն են անում

Մեծ Բրիտանիայի երկաթուղային ենթակառուցվածքերի սեփականատեր և կառավարիչ Network Rail ընկերության և 13 երկաթուղային օպերատորների հազարավոր աշխատակիցներ գործադուլ են սկսել, որն ամենախոշորն է վերջին 30 տարում, հայտնում է BBC Russian-ը։ Այսօր Անգլիայում, Ուելսում և Շոտլանդիայում կաշխատի չվացուցակում ներառված միայն յուրաքանչյուր 5-րդ գնացք։ Ակնկալվում է, որ երկրում այսօր 20 հազար կանոնավոր երկաթուղային երթաշրջանի փոխարեն կիրականացվի միայն 4500-ը։ Եվս երկու նույնատիպ գործադուլ է իրականացվելու հինգշաբթի և շաբաթ օրերին։ Կեսգիշերին գործադուլավորներին են միացել Լոնդոնի մետրոյի աշխատակիցները։ Դրա ուղղություններից 9-ը չի աշխատում, մնացածն էլ աշխատում են սահմանափակ ռեժիմով։   Ինչո՞ւ են գործադուլ անում երկաթուղու աշխատակիցները Արհմիության և կառավարության միջև բանակցությունները տևել են մինչև երկուշաբթի օրը, սակայն նրանք պայմանավորվածության չեն կարողացել գալ։ RMT արհմիությունը պահանջում է բարձրացնել աշխատակիցների աշխատավարձը նվազագույնը 7%-ով՝ փոխհատուցելու համար կտրուկ գնաճը։ Սակայն գործատուներն առաջարկել են միայն 3% այն պայմանով, որ աշխատատեղեր են կրճատվելու և փոխվելու են աշխատանքի մեթոդները։ RMT-ի կարծիքով՝ գործադուլի հետ կապված իրավիճակը միտումնավոր կերպով սադրել է Մեծ Բրիտանիայի տրանսպորտի նախարար Գրանտ Շափսը։ Իսկ վերջինիս խոսքով՝ կոնֆլիկտը ստեղծել են արհմիությունները։ Սակայն գլխավոր պատճառը կորոնավիրուսի համավարակի հետևանքներն են։   Որքա՞ն է արժենալու գործադուլը Գործադուլի հետևանքով առաջացած վնասները դեռևս ոչ ոք չի կարող հաշվել։ RMT արհմիությունը խոստացել է պարբերաբար գործադուլներ կազմակերպել նվազագույնը մինչև ամառվա վերջ, եթե կողմերը համաձայնության չգան։ Եվ պարզ է դառնում, որ վասները հսկայական են լինելու։   Նորա Վանյան
17:34 - 21 հունիսի, 2022
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ
 |hetq.am|

Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը թույլատրել է Ջուլիան Ասանժին արտահանձնել ԱՄՆ |hetq.am|

hetq.am: Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը թույլատրել է WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին արտահանձնել Միացյալ Նահանգներին։ Այնտեղ նրան կդատեն գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար, որոնք վերաբերում են Իրաքի և Աֆղանստանի պատերազմներին։ ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է ցմահ բանտարկություն։ Ներքին գործերի նախարարության հայտարարության մեջ ամերիկյան արդարադատության համակարգին կոչ է արվում պահպանել Ասանժի բոլոր իրավունքները։  BBC-ի փոխանցմամբ` Ասանժի իրավաբանները 14 օր ունեն որոշումը բողոքարկելու համար։ WikiLeaks-ի թիմը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ որոշումը կբողոքարկվի։ «Այսօր պայքարը չի ավարտվել։ Սկսվել է նոր իրավաբանական ճակատամարտ»,- նշվում է հայտարարության մեջ։ Ասանժի աջակիցների կարծիքով՝ ԱՄՆ-ն փորձում է հասնել նրա դատապարտմանը, որովհետև Ասանժը հրապարակել է փաստաթղթեր այն մասին, որ «զինվորականներն իրականացրել են հանցագործություններ և թաքցրել դրանք, զբաղվել կտտանքներով, կաշառել օտարերկրյա պաշտոնյաներին»։ Բրիտանական դատարանը դեռ այս տարվա ապրիլի վերջին թույլատրել էր ԱՄՆ-ին Ասանժի արտահանձնումը, իսկ դատարանն Ասանժի թիմին թույլ չէր տվել բողոքարկման համար դիմել Բարձրագույն դատարան։ Չնայած դատարանի որոշմանը, Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Փրիթի Փաթելը կարող էր չարտահանձնման որոշում ընդունել։  Լուսանկարը՝ Henry Nicholls/Reuters Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
15:43 - 17 հունիսի, 2022