azatutyun.am: «ԱՄՆ-ը կշարունակի իր սերտ համագործակցությունը Բրիտանիայի հետ՝ ներառյալ համատեղ աջակցությունը Ուկրաինային՝ ռուսական ագրեսիայի պայմաններում», - հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը՝ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հրաժարականից ժամեր անց։
«Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ը մերձավոր ընկերներ ու դաշնակիցներ են, մեր ժողովուրդների միջև առանձնահատուկ հարաբերությունները մնում են ամուր և հարատև»,- ընդգծել է Բայդենը։
Հուլիսի 7-ին Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտատարեց իր հրաժարականի մասին։
comment.count (0)