Բրիտանական բանակի նոր ղեկավար Պատրիկ Սանդերսն ասել է, որ պետք է բանակ ստեղծել, որն ունակ կլինի կռվելու Եվրոպայում և պարտության մատնելու Ռուսաստանին, հայտնում է Reuters-ը։
«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա ակնառու է դարձնում մեր հիմնական նպատակը՝ պաշտպանել Մեծ Բրիտանիան՝ պատրաստ լինելով կռվել ցամաքում և հաղթել պատերազմներում», - ասել է Սանդերսը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը մեծապես աջակցում է Ուկրաինային ռուսական ներխուժումից հետո, բացառել է, որ իր երկիրը զորքեր կուղարկի Ուկրաինա, սակայն նշել է, որ Լոնդոնը պետք է այդ աջակցությունը ցուցաբերի «երկարաժամկետ կտրվածքով»։
Նորա Վանյան
comment.count (0)