ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․  արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

Տարբեր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար․ արդյո՞ք մարզիկը պարտք է նշված կառույցներին, թե՞ դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է․ Արսեն Ջուլֆալակյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հարգելինե'ր, ես՝ Արսեն Ջուլֆալակյանս, 2002-ից մինչ այսօր ՀՀ-ում գործող առաջատար մարզիկներից մեկն եմ։ Նվաճել եմ Եվրոպայի, Աշխարհի և Օլիմպիական խաղերի 12 մեդալ (ևս 3 մեդալ պատանիների և 3-ը՝ երիտասարդների տարիքում...)։Այդ տարիներին օրենքով նախատեսված կարգով պարգևատրվել եմ պետությունից-կառավարություն Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեից(ՀԱՕԿ) Միջազգային Օլիմպիական Կոմիտեից(ՄՕԿ) Ըմբշամարտի ազգային ֆեդերացիայից 2002-2019թթ. վերոնշյալ ինստիտուտները/կառույցները ղեկավարել են Նախագահներ - Ռոբերտ Քոչարյան(2002-2008)Սերժ Սարգսյան(2008-2018)Վարչապետ-Նիկոլ Փաշինյան ՀԱՕԿ- Գագիկ Ծառուկյան ՄՕԿ - Թոմաս Բախ՝ մարզիկների սոլիդարության ծրագրով...(athlete’s solidarity program) Ըմբշամարտի Ազգային ֆեդերացիա - Սամվել Ալեքսանյան(2002-2008թթ), Սամվել Կարապետյան(2008-2016թթ), Ռոբերտ Խաչատրյան Այդ բոլոր կառույցներից ստացել եմ աշխատավարձ, պարգևավճար, հավելավճար, թոշակ, պարգևատրում։Այդ կարգը գործել է բոլոր, կրկնում եմ, բոլոր տիտղոսակիր մարզիկների համար՝ առանց բացառության։Նրանք, ովքեր հաղթել են, պարգևատրվել են, ովքեր պարտվել են, չեն պարգևատրվել (կներեք շատ պարզ գրելու համար...)։ Հարց. արդյո՞ք մարզիկը պարտք Է նշված կառույցներին/ինստիտուտներին կամ դրանց ղեկավարներին, թե դա ուղղակի տվյալ մարզիկի հաղթանակների գնահատականն է այդ կառույցների/ինստիտուների կողմից։ Իսկ եթե պարտք է, ապա կոնկրետ ու՞մ։ Մտածենք։ հ.գ. Միշտ նշել եմ ու կնշեմ. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր կարևորել ու գնահատել են իմ գործը և արժեքավորել այն։ հ.գ.2 այս թեմային այլևս չեմ անդրադառնա, կարծում եմ ամեն ինչ շատ պարզ է»։
13:24 - 17 հունիսի, 2020
Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․ Բաբկեն Թունյան

Կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի․ Բաբկեն Թունյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ժամը 17։00-ին կառավարության նախաձեռնությամբ տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի ընթացքում լուծում կտրվի մեր տնտեսվարողներին հուզող մի կարևոր խնդրի։ Շահութահարկ վճարողները կազատվեն 2020 թվականի 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից։ Հիշեցնեմ, որ վերջնաժամկետը հունիսի 20-ն էր։ Ամբողջությամբ կվերանայվի շահութահարկի կանխավճարների համակարգը՝ սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով։ Զուգահեռաբար, վերացվում է կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը։ Այս փոփոխությունը ոչ թե ժամանակավոր է, այլ մշտական։Այսինքն, տնտեսվարողներն այլևս ստիպված չեն լինի ամեն տարի մինչև մարտի 20-ը հայտարարություն ներկայացնել, թե որ տարբերակով են շահութահարկ վճարելու։ Ավտոմատ կընտրվի այն տարբերակը, որն ի օգուտ տնտեսվարողի է։ Այսպիսով, նախագծի ընդունումը ինչ-որ առումով հակաճգնաժամային միջոցառում է՝ հարկային արձակուրդ, որը թույլ կտա մեղմել կորոնավիրուսի հետևանքով տնտեսվարողների մոտ ծագած իրացվելիության խնդիրը՝ ազատելով նրանց 2-րդ եռամսյակի համար շահութահարկի կանխավճարներ կատարելու պարտավորությունից ։Մյուս կողմից, շահութահարկի կանխավճարների համակարգը կդառնա ավելի ճկուն և տնտեսավարող սուբյեկտների ընթացիկ իրացվելիության տեսանկյունից՝ նպաստավոր»։
11:50 - 15 հունիսի, 2020
Վարչապետի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ |armenpress.am|

Վարչապետի մոտ քննարկվել են հակաճգնաժամային միջոցառումների իրականացման նոր առաջարկություններ |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են կառավարության հակաճգնաժամային միջոցառումներին ու ծրագրերին վերաբերող հարցեր:  Մասնավորապես, պարենային անվտանգության ապահովման համատեքստում ներկայացվել է ցորենի ցանքատարածությունների ավելացմանն ու այդպիսով արտադրողականության բարձրացմանն ուղղված տնտեսական միջոցառման նախագիծը: Միջոցառումը նախատեսվում է իրականացնել կառավարության սուբսիդավորմամբ, մասնավոր հատվածի ներգրավմամբ գյուղացիական տնտեսություններին բարձր արտադրողականությամբ ցորենի որակյալ սերմացու առաջարկելու միջոցով: Քննարկման արդյունքներով վարչապետը հանձնարարել է ներկայացնել կառավարության համապատասխան որոշման նախագիծ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական նշանակության միջոցառումների իրականացմանը վերաբերող հարցերի: Ներկայացվել են ճգնաժամի հետևանքով տուժած ոլորտների ներկայացուցիչներին օժանդակություն ցուցաբերելու գործիքակազմերն ու հնարվորությունները: Այդ ուղղությամբ առաջիկայում պատասխանատուների  կողմից քննարկումները կշարունակվեն և կներկայացվեն միջոցառումների իրականացման հստակ առաջարկություններ:
16:04 - 13 հունիսի, 2020
Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ․ ճարտարապետ Սերգո Տոնոյան

Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ․ ճարտարապետ Սերգո Տոնոյան

Սույն թվականի մայիսի 19-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ստորագրել է Երեւան քաղաքի 33-րդ թաղամասի (Ֆիրդուսի) կառուցապատման ծրագրի իրականացման աշխատանքային խումբ ստեղծելու եւ դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշումը։ Դրանից հետո՝ մի քանի օր առաջ, Ֆիրդուսի թաղամասի՝ 19-րդ դարին թվագրվող շենքերի քանդման-կառուցապատման աշխատանքներն են սկսել։ Այս գործընթացը հանրային դժգոհության առիթ է դարձել։ Ընդ որում՝ հարցը քննարկվում է ոչ միայն պատմամշակութային ժառանգության պահպանության կոնտեքստում, այլ նաեւ իրավական։ Բանն այն է, որ, ինչպես պնդում է ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանը, տեղի ունեցող գործընթացն ուղղակի ապօրինի է, քանի որ լիազոր մարմինը՝ նախարարությունը՝ ի դեմս նշյալ գործակալության, չի տվել համաձայնություն։ Ի դեպ՝ երեկ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը հարապարակում արեց՝ նշելով, որ մինչեւ ուշ երեկո ընթացել է Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի նիստը։ Նիստի օրակարգում ընգրկված է եղել հինգ հարց, որոնցից որեւէ մեկը Ֆիրդուսի կառուցապատմանը չի վերաբերել։ Սակայն ֆեյսբուքյան այս հրապարակման մեկնաբանություններում, ի պատասխան քաղաքացու դիտարկմանը, Մարությանը գրել է, որ այսօր այդ թեմայով ավագանու հանձնաժողովում քննարկում կա, որին մասնակցելու են նաեւ քաղաքացիական հասարակության եւ կառավարության ներկայացուցիչներ: Ֆիրդուսի աղյուսե շինության քանդման աշխատանքների ու այդ տարածքի հետագա ճակատագրի մասին զրուցել ենք նաեւ ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանի հետ։ - Պարոն Տոնոյան, համավարակով պայմանավորված՝ կարծես մի ընթացք գոնե ակտիվորեն չէր քննարկվում Երեւանի պատմական միջավայրի պահպանության հարցը, բայց արդեն վերջին օրերին հանրային քննարկման ու քննադատության տիրույթում է Ֆիրդուսում 19-րդ դարավերջին թվագրվող շինության քանդման աշխատանքների խնդիրը։ Ի՞նչ է կատարվում այսօր։  - Եթե համավարակի բռնկման ամենաթեժ շրջանում ակտիվորեն չէին քննարկվում Երեւանի քաղաքային պլանավորմանն ու հուշարձանների պահպանությանն առնչվող խնդիրները, ապա դրան նախորդած ժամանակահատվածը՝ հատկապես նախորդ տարեվերջից սկսած, երբ ի հայտ եկավ Գրապալատի շենքի հարցը, իսկապես հագեցած էր ոլորտին վերաբերող ամենաթեժ քննարկումներով։ Ցավով ենք արձանագրում, որ պատկան մարմիններն այս դադարը ոչ միայն չօգտագործեցին կուտակված բազմաթիվ խնդիրները վերանայելու նպատակով, այլ անսպասելի կերպով, կարծես՝ թիկունքից, հարված հասցրին՝ սկսելով Ֆիրդուսու կառուցապատման խիստ վիճահարույց ծրագիրը։ Ի դեպ, մի ծրագիր, որի վերաբերյալ քննարկումները նույնպես բավական ակտիվ էին համավարակին նախորդած շրջանում։ - Վստահաբար լսել եք մեկնաբանություններ, թե այսօր կառավարող ուժը, այսպես ասած, կապ չունի տեղի ունեցողի հետ, ի վերջո Սերժ Սարգսյանի իշխանությունն է արտոնել այս թաղամասում կառուցապատումը։ Բացի այդ, պնդումներ են անում նաեւ, թե շենքը, որն այսօր քանդվում է, չկա հուշարձանների ցանկում։ Իսկ իրականում արդյոք այդ շինությունը, ինչպես կառավարության՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշման մեջ է նշված, «խառը, անկանոն կառուցապատո՞ւմ է` տարերայնորեն տեղակայված հին եւ խարխուլ շինություններով», եւ արդյոք այդ տարածքում հնարավո՞ր չէ իրականացնել կառուցապատում՝ առանց այդ շինությունն ուղղակի վերացնելու։  - Գիտեք, արդեն հոգնեցուցիչ են այն փաստարկները, թե քաղաքաշինական այս կամ այն ծրագիրը հաստատվել է նախկին իշխանությունների ժամանակ։ Այդքանը բոլորս էլ հասկանում ենք, եւ մեր արդարացի պահանջն է՝ վերանայել այդ խայտառակ որոշումները։ Հարկավոր է կամք ցուցաբերել եւ առնվազն վերամշակել բոլոր վիճելի նախագծերը։  Ինչ վերաբերում է կոնկրետ քանդված շենքի հուշարձանների ցանկում չլինելու փաստարկին, ապա ձեր ուշադրությունը կհրավիրեի հետեւյալ համգամանքի վրա․ այո՛, թե այդ, թե մյուս հին շենքերը ներառված չեն պատմության եւ մշակույթի հուշարձանների ցուցակում, սակայն դրանք վերցված են հաշվառման, հետեւաբար շենքերի քանդումը դուրս է օրինականության սահմանից։ ԿԳՄՍ նախարարության ներսում առկա է լուրջ ճգնաժամ, եւ վերոբերյալ օրինակը դրա վառ ապացույցն է։ Ինչպե՞ս է ընթացել այդ շենքերը ցուցակում ներառելու աշխատանքը, ի՞նչ հիմավորումներ են բերվել, ովքե՞ր են որոշողները. այս հարցերի կապակցությամբ պարզաբանումներ պետք է ներկայացնի նախարարությունը։ Իսկ թե հնարավո՞ր է առանց այդ շենքերը քանդելու իրականացնել Ֆիրդուսու տարածքի կառուցապատումը, ապա պետք է նկատենք, որ ճարտարապետ Նարեկ Սարգսյանի ներկայացրած նախագծով՝ ոչ, հնարավոր չէ։ Բայց խնդիրն էլ հենց այդ նախագծի ամբողջական վերանայումն է, մի գործ, որը, ինչպես արդեն նշեցի, պահանջում է կամք եւ ցանկություն՝ գործող իշխանության կողմից։ -Ձեր կարծիքով՝ այս բնագավառում շարունակվում է նախկինների քաղաքականությո՞ւնը։ Ըստ Ձեզ՝ հետհեղափոխական Հայաստանում բիզնեսին խթանելու ու ներդրումային քաղաքականությունը կարո՞ղ է խաթարել մայրաքաղաքի պատմական միջավայրը։ Օրինակ, պատմության եւ մշակույթի հուշարձանների գործակալության պետն այս համոզմանն է։  -Ոչ միայն շարունակվում է նախկինների քաղաքականությունը, այլ ավելի են խորանում այդ քաղաքականության հետեւանքով առաջ եկած խնդիրները։ Պետք է դադարել Երեւանը դիտարկել որպես ներդրումների եւ բիզնես շահերի սպասարկման նպատակով ծառայող շինհրապարակ։ Այս բոլոր ծրագրերը որեւէ առնչություն չունեն քաղաքի, քաղաքային միջավայրի, դրա պատմական շերտերի պահպանության գաղափարների հետ։   - Ձեր հարցազրույցներից մեկում նշել եք, որ Ֆիրդուսում նախատեսվող կառուցապատման նախագծի հեղինակի մասին գերատեսչությունները պաշտոնական տեղեկություն չէին տալիս։ Սակայն ե՛ւ լրատվամիջոցները, ե՛ւ մասնագիտական շրջանակները բազմիցս գրել են, որ հեղինակը Նարեկ Սարգսյանն է՝ Քաղաքաշինության նախկին նախարարը։ Վերջինս անձամբ տարբեր հարցազրույցներում խոսել է Ֆիրդուսի նախագծի մասին՝ ընդ որում՝ իր պաշտոնավարման տարիներին։ Այստեղ հնարավոր օրինախախտում տեսնո՞ւմ եք։  - Արդեն պաշտոնապես հաստատվել է Նարեկ Սարգսյանի՝ նախագծի հեղինակը լինելու փաստը։ Սրան պետք է հետեւի ձեր նշած ենթադրյալ օրինախախտումը հետաքննելու հարցը։ Առհասարակ, ոչ միայն անձամբ Նարեկ Սարգսյանի գործունեությունը, այլեւ անցյալ երկու տասնամյակներում քաղաքաշինության ոլորտի բազմաթիվ ծրագրերը պետք է մանրադիտակով ուսումնասիրության առարկա դառնան։ Վստահեցնում եմ ձեզ՝ բացահայտումների ծավալն իսկապես աննախադեպ է լինելու։ - Ինչպե՞ս է հնարավոր լուծել այս խնդիրը, ի՞նչ կարող է եւ պետք է անի քաղհասարակությունը, ի՞նչ քայլեր են նախատեսվում, եւ ի վերջո հնարավո՞ր է փրկել այդ տարածքի պատմական շենքերը։  - Քաղհասարակությունը, ինչպես նախկինում, այդպես էլ հիմա, հետեւողականորեն շարունակելու է պայքարը։ Ցավոք, մեր հույսերը, որ նոր իշխանությունները այս դժվարին գործում հնարավոր եւ տրամաբանական սահմաններում կաջակցեն մեզ, չարդարացան։ Մեկտեղելով բոլորիս ջանքերը, կարելի էր հասնել բոլորովին ուրիշ արդյունքների, լրջագույն եւ ծանրակշիռ բարեփոխումների։ Ֆիրդուսու կառուցապատման ծրագիրը հիանալի առիթ է այդպիսի համագործակցության համար, սակայն իշխանությունն առայժմ լուռ է, ինչը որեւէ դեպքում չպետք է թեւաթափ անի քաղհասարակությանը։ Համավարակի պայմաններում, մեր գործիքակազմը շատ ավելի սեղմ է, հատկապես տեղում միջոցառումներ կազմակերպելու հարցում, սակայն վճռականության մասով՝ թող ոչ ոք կասկածներ չունենա։ Իսկ թեմայի վերաբերյալ ԿԳՄՍՆ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արմեն Աբրոյանի հետ մեր հարցազրույցը կարող եք կարդալ այստեղ։ Հայարփի Բաղդասարյան
10:18 - 13 հունիսի, 2020
Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված աջակցության գումարների վրա

Արտակարգ դրության ընթացքում բռնագանձում չի տարածվելու ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված աջակցության գումարների վրա

Կառավարության՝ արտակարգ դրությունը երկարաձգելու մասին այսօրվա որոշման համաձայն՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառի նաև ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիներին որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը։Աջակցություն են համարվելու այն դրամական միջոցները, որոնք տրամադրվել են 2020 թվականի մարտի 16-ից հետո` անհատույց կերպով` կորոնավիրուսի հետևանքով սոցիալական խնդիրների առաջացումը կանխարգելելու կամ կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու (հաղթահարելու) համար:Որոշման համաձայն՝ նշված դրամական միջոցների վերաբերյալ տեղեկատվությունը Ծառայությանը տրամադրում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ հիմք ընդունելով աջակցության շահառուների շրջանակի որոշման գործընթացում ներգրավված պետական մարմնից կամ աջակցություն տրամադրող անձից ստացված տեղեկատվությունը՝ աջակցության նպատակի, շահառուների շրջանակի, աջակցություն տրամադրողի, ինչպես նաև այն հաշվեհամարի վերաբերյալ, որից փոխանցվել (փոխանցվելու) են դրամական միջոցները։Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը հորդորում է ս․թ․ մարտի 16-ից հետո ֆիզիկական անձանց դրամական աջակցություն տրամադրած անհատներին և կազմակերպություններին համապատասխան տեղեկատվությունը սեղմ ժամկետներում ներկայացնել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։Ծառայությունը հիշեցնում է, որ Կառավարության 23․04․2020 թվականի թիվ 555-Ն որոշման համաձայն` Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք և բռնագանձում չի կիրառում կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտի 16-ից հետո ֆիզիկական և իրավաբանական անձանց որպես աջակցություն տրամադրված դրամական միջոցների վրա։
20:03 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում նոր հիվանդանոցներ ներգրավելու խնդրին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարին նոր հիվանդանոցներ կներգրավվեն, եթե դրա անհրաժեշտությունն առաջանա: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր ընկալումը շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսվ հիվանդները պետք է տարանջատվեն մյուս հիվանդներից ու հիվանդանոցներից: Նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ ընտրություն կատարել, քանի որ հիվանդանոցներում կան այլ հիվանդություններով գտնվող մարդիկ, պետք է ամեն ինչ անել այդ մարդկանց ևս պաշտպանելու համար: Կարող է գալ պահ, երբ այդ սկզբունքն այլևս չգործի՝ կապված կարիքների և անհրաժեշտությունների հետ»,- ասաց Փաշինյանը:
15:06 - 12 հունիսի, 2020
Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունում շարունակվում է քննարկվել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում հեռավար աշխատանքի կազմակերպման հարցը: Այս մասին հունիսի 12-ին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությունը ևս 30 օրով երկարաձգելու հարցի քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի հարցին: «Եթե անմիջական հանդիպելը շատ մեծ անհրաժեշտություն չէ, կարող ենք մեր խորհրդակցություններն ու քննարկումներն անցկացնել հեռավար: Դա շատ լավ հնարավորություն է: Արդյունավետության անկում ընդհանրապես չի լինում, որոշ դեպքերում կարող է լինել արդյունավետության ավելացում»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ, ցավոք, օրենսդրությունը թույլ չի տալիս խորհրդարանի նիստերն անցկացնել հեռավար կարգով, սակայն ԱԺ պատգամավորների մեջ չկան վարակված անձինք, ինչը նշանակում է, որ նրանք բացառիկ պատասխանատու մարդիկ են, որոնցով կարելի է հպարտանալ:
14:00 - 12 հունիսի, 2020
Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է |hetq.am|

hetq.am: Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ` արտակարգ դրության ժամկետը երկարացնելու օրակարգով: Կառավարությունն այսօրվա արտահերթ նիստով երկարաձգել է արտակարգ դրության ժամկետը` մինչ հուլիսի 13-ը: Հիմնական զեկուցողն է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում խոսքով` որոշման պատճառն այն է, որ դեռևս մարտին հայտարարված արտակարգ դրության պատճառները չեն վերացել, և, ցավոք, կորոնավիրուսի համավարակը շարունակում է տարածվել: Վարչապետը հիշեցրեց, որ մինչ այժմ երկրում հաստատվել է 15 հազար 281 ընդհանուր վարակակիր: Այս պահին ծանր վիճակում գտնվողների թիվը 425 է, ծայրահեղ ծանրերինը` 100: Կառավարության ղեկավարի խոսքով` կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկող ԲԿ-ները գերբեռնված վիճակում են, մահճակալային ֆոնդի և թթվածնային սարքերի սնուցման մահճակալների ձեռքբերումը շարունակվում է և այն շարունակական պրոցես է: «Բայց ընդհանուր առմամբ իրավիճակը ճգնաժամային է, հիմնական հարցը, որը ծագում է, թե որն է ճգնաժամից դուրս գալու և վարակակիրների թիվն իջեցնելու հայեցակարգային պատկերացումը: Մեզ մոտ ի սկզբանե ձևավորված պատկերացումը չի փոխվել. կորոնավիրուսի հաղթահարումն այս պահին ոչ այնքան առողջապահական, որքան հանրային վարքագծային ու կարգապահական խնդիր է: Իմ համոզմունքն այն է, որ լուծումը մեր գլխում ու մտքում է, իրավիճակը կարող է փոխվել միայն վարքագծային փոփոխություններով»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ըստ տարբեր կանխատեսումների` կորոնավիրուսի համավարակը հինգ տարիների ընթացքում լինելու է ամբողջ աշխարհում: «Այս ընթացքում պատվաստանյութ հայտնաբերելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում, տեսականորեն այն կարող է ստեղծվել երեք ամիս անց կամ առաջիկա երեք տարիներին, հետևաբար այստեղ էլ մենք պետք է առաջնորդվենք` հույս ունեցիր լավագույնի, բայց պատրաստվիր վատթարագույն սցենարին»,- ասաց նա: Ըստ Փաշինյանի` անկախ Կառավարության ջանքերից, եթե հակահամաճարակային կանոնները չպահպանվեն, կորոնավիրուսի հաղթահարումը կդառնա անհնար: Փաշինյանը ստեղծված իրավիճակում առաջարկեց բանաձև, որն, իր խոսքով, իրականացրել է իր ողջ քաղաքական կյանքում: «Այն է` 1+1+1 ու այդպես միլիոնավոր մարդիկ, ես կոչ եմ անում գնահատենք պահի լրջությունը և հասկանանք, որ այն մի շաբաթվա և նույնիսկ մեկ տարվա խնդիր չէ: Մենք խնդիր ունենք հարմարվելու նոր իրողություններին, և էդ նոր աշխարհում որպես հանրություն խնդիր ունենք ապացուցելու մեր կենսունակությունը»,- ասաց նա:
13:45 - 12 հունիսի, 2020
Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագծին |armenpress.am|

Կառավարությունն արտահերթ նիստի ժամանակ կողմ քվեարկեց արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին նախագծին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտակարգ դրության ժամկետը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Այդ մասին որոշում ընդունվեց կառավարության հունիսի 12-ի արտահերթ նիստում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ որոշմամբ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև 2020 թվականի հուլիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ: «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ու առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, հունիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը, ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում են սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը»,- ասված է որոշման մեջ։
11:39 - 12 հունիսի, 2020
Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Ծանր վիճակում գտնում է 425 քաղաքացի, 100 հոգի՝ ծայրահեղ ծանր, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի․ նախարարի տեղակալ

Կառավարությունը քննարկում է արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարացնելու որոշումը։ Առաղջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց այսօրվա իրավիճակը Հայաստանում նշելով, որ կան 7000 քաղաքացիներ, ովքեր բուժումը ստանում են տանը,  1800 քաղաքացի գտնվում  է հիվանդանոցային հսկողության տակ, որոնցից 425-ը ծանր վիճակում է, 100 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ 23 հոգի միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքերի։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին շեշտեց, որ ամեն օր գրանցված թվերը խոսում են այն մասին, թե նախորդ 7-14 օրերի ընթացքում ինչպես են պահվել հակահամաճարակային կանոնները։ Վերջինս իր խոսքում նշեց․ «Մենք նկատում ենք, որ եթե երկու օր պոզիտիվ ցուցանիշներ են լինում, դրան զուգահեռ կտրուկ նվազում է հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը։ Սա մեր ամենամեծ պրոբլեմն է։ ՀՀ քաղաքացիները պետք է հստակ արձանագրեն, որ նոր դեպքերի վերաբերյալ թվերը, ըստ էության արտահայտում են, թե մենք բոլորս  ինչպես ենք պահպանել այդ հակահամաճարակային կանոնները՝ դիմակ կրելը, հեռավորություն պահպանելը և ձեռքերը ախտահանելը։  Ես կրկին ուզում եմ արձանագրել, որ այս իրավիճակը ուղիղ կապ ունի մեր հանրային, համընդհանուր վարքագծի հետ։ Իհարկե, պետք է նաև արձանագրենք, որ վարչական լծակներ ունեցող մարմինները պետք է գործադրեն վարչական լծակները՝ կանոնների պահպանման մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։ Բայց հիմնական անելիքը պարփակվում է մեզնից յուրաքանչյուրի անելիքի մեջ։ Ընդ որում, ուզում եմ արձանագրել, որ մահվան թվերը, ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվն էլ կապի մեջ  է ընդհանուր թվի հետ , որովհետև ինչքան մեծ է վարակվածների թիվը, այնքան մեծ է ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվողների թիվը։ Հետևաբար,  մեծ է նաև մահվան դեպքերը։ Այսինքն, մեր  դեպքերի 75 տոկոսն անցնում է առանց բարդության, բայց մեր վիճակագրությամբ անուղղակիորեն մեծացնում ենք ծանր, ծայրահեղ ծանր դեպքերի և մահերի թիվը։ Սա կարևոր արձանագրում է և մենք բոլորս բոլոր հնարավոր միջոցներով պետք  է այս ուղերձը տեղ հասցնենք մեր քաղաքացիներին, առանց հոգնելու, եթե թվերը անկում չեն գրանցում պետք է ասել 1000, 10000 անգամ։ Հատուկ կարևորություն է ստանում արձանագրել և տեղորոշելը  էն դեպքերը, էն շրջանակներին,   որոնք մարդկանց շրջանում տարածում են, որ հիվանդություն չկա սա սուտ է և այլն։ Պետք է լուրջ զբաղվելու մեխանիզմներ գտնենք և կարողանանք նաև տեղորոշել այդ մարդկանց, հասկանալ նրանց նպատակը , գործունեության շարժառիթները, կապերը, սա նույնպես կարող է մեզ որոշակի հետևություններ անելու տեղ թողնել Ես կարծում եմ, որ սրանով պետք է զբաղվեն նաև մեր օպերատիվ հնարավորություն ունեցող մարմինները, որպեսզի մենք կարողանանք այստեղ նույնպես եզրակացությւոնների գալ»։
11:31 - 12 հունիսի, 2020
Կառավարությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2019-ի գործունեության կատարողականը

Կառավարությունում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության 2019-ի գործունեության կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների լսումները: Հունիսի 11-ին ներկայացվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կատարած աշխատանքները: Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը զեկուցել է 2019թ. և 2020թ. առաջին 4 ամսում իրականացված միջոցառումների մասին. հիմնվել է 18 նախակրթարան,  5-6 տարեկան ևս 425 երեխա ներառվել է նախադպրոցական կրթության մեջ: Այս տարի կկառուցվի ևս 21 նախակրթարան: «Առաջին անգամ Երևանում 13000 երեխայի ընդունելությունը 1-ին դասարան իրականացվել է էլեկտրոնային համակարգի միջոցով, 50 տոկոսով կրճատվել է թերբեռնված/գերծանրաբեռնված 1-ին դասարան ունեցող դպրոցների թիվը: Ընդունվել է նախադպրոցական կրթության նոր օրենքը, որով ակնկալվում է ոլորտում էական փոփոխությունների իրականացում: Վերջին 10 տարում  առաջին անգամ 10 տոկոսով  բարձրացվել է ուսուցիչների աշխատավարձը: 2020թ. հունվարի 1-ից ՀՀ մարզերի դպրոցների՝ աշխատելու և սովորելու նպատակով մի բնակավայրից մյուսը երթևեկող 3000 ուսուցչի և 1000 աշակերտի տրամադրվում է 3.5 անգամ ավելի փոխհատուցում: Ծրագրի համար 2020թ. նախատեսվել է 276 մլն դրամ, ընդգրկվելու են բոլոր մարզերը։ Covid-19 համավարակով պայմանավորված՝ մարտի 16-ից կրթության  ոլորտն անցել է հեռավար ուսուցման, մասնակցությունը կազմել է 80 տոկոս: 2019թ. սեպտեմբերին Արագածոտնի մարզի բոլոր 117 դպրոցներն անցել են «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրին: Ապահովվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ: Նախարարի խոսքով՝ 2019 թ. իրականացված ամենալավ ծրագրերից է Երևանի և ՀՀ մարզերի  բոլոր ավագ դպրոցների համալրումը բնագիտական առարկաների ժամանակակից սարքավորումներով և լաբորատորիաներով, որոնցից կօգտվի ավագ դպրոցների շուրջ 30.000 աշակերտ: Շահագործման է հանձնվել հիմնանորոգված 5 ավագ դպրոց մարզերում և Երևանում, մեկնարկել է 2-րդ փուլով 8 ավագ դպրոցի հիմնանորոգում: Պետբյուջեից առաջին անգամ միջոցներ են հատկացվել 6 դպրոցի՝ աղետներին արձագանքման կարողությունների մակարդակը բարելավելու համար: Բոլոր դպրոցների տարրական դասարաններում ներդրվել է ձեռնարկատիրական կրթության բաղադրիչը, վերապատրաստվել է 2498 ուսուցիչ, 10 դպրոցում ստեղծվել են մասնագիտական կողմնորոշման ակումբներ: Մեկնարկել են հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական ծրագրերի և չափորոշիչների վերանայման, փոփոխման, մշակման աշխատանքները։ 14 մարզային ուսումնարանների համար իրականացվել է շինարարական աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակում, մի մասն արդեն ֆինանսավորվում է: Երևանի և մարզերի քոլեջներում 2019թ. սեպտեմբերից ներդրվել է 4 նոր մասնագիտություն, բոլոր տեղերը համալրվել են, այս տարվա սեպտեմբերից կներդրվի ևս 1-ը: 50-100 տոկոսի չափով փոխհատուցվել է սոցիալապես անապահով 2230 ուսանողի և սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի 917 ուսանողի ուսման վարձավճարը, գումարը կազմել է 654  մլն ՀՀ դրամ, որից 525 մլն դրամը՝ սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողների համար: Երևանում մեկնարկել է ԵՄ-Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի հիմնադրումը, որը նախատեսվում է ավարտել 2023 թ.: Հայագիտության ոլորտում ֆինանսավորման է երաշխավորվել 30 գիտական թեմա, 327 մլն դրամով ձեռք է բերվել նոր միջուկային մագնիսական ռեզոնանսի սպեկտրոմետր, որից օգտվում է ՀՀ 18-ից ավելի գիտատեխնիկական կազմակերպություն: Մշակութային ծրագրերի շրջանակում նախարարն առանձնացրել է Կոմիտասի 150-ամյակին և Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումները, որոնք թե՛ Հայաստանում, թե՛ միջազգային ասպարեզում անցկացվել են բարձր մակարդակով: Աջակցություն է ցուցաբերվել մշակութային կրթության ոլորտի 12 ներառական ծրագրի, հիմնականում ՀՀ մարզերում: Հիմնվել է Երևանի Նորք ինտերնատի տարեցների «Տարմանի» թատերախումբը: Մշակվել է տարիքային աշխատանքային կենսաթոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց անվճար տոմսեր տրամադրելու նոր կարգը, որը հնարավորություն է տալիս շահառուներին 2020թ. սկսած անվճար օգտվել մշակութային ծառայություններից: Ա. Հարությունյանի խոսքով՝ ամենահաջողվածներից են «Դասարան+Դասական» և «ԴասA» կրթամշակութային նախագծերը: Նախարարության ենթակայության թանգարանների այցելուների թիվը կազմել է 1.230.000, ինչը 18 տոկոսով ավելի է 2018թ. ցուցանիշից:  Արդյունավետ կյանքի է կոչվել «Քո արվեստը դպրոցում» նորարարական նախագիծը: ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցվել է «Հայկական տառարվեստը և դրա մշակութային դրսևորումները» ՀՀ հայտը: Սպորտի բնագավառում արձանագրված արդյունքների առնչությամբ նախարարը նշել է, որ տարվա 10 լավագույն մարզիկներն առաջին անգամ միանվագ պարգևատրվել են 5.000.000-ական դրամով, պարգևատրումը շարունակական բնույթ է կրելու: Ավելացել են մարզիկներին տրվող պատվովճարների չափերը: 56 մարզական հաստատություն ստացել է 99 անուն մասնագիտական բազմակազմ մարզագույք՝ 200 մլն դրամի չափով: Մեղմացվել են «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի պայմանները, որի շրջանակում աճել է վարկառուների թիվը, ավելացել են վարկավորման ծավալները: Ա. Հարությունյանը, անդրադառնալով կառավարության 2019-2023թթ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարմանը, նշել է, որ կառուցվածքային գործընթացներով և ռազմավարությունների մշակման գործընթացով պայմանավորված՝ որոշ միջոցառումներ մասնակի են իրականացվել: Դրանք առնչվում են ԿԳՄՍ գործունեության ոլորտի օրենսդրական փոփոխություններին, առկա կարգավորումների ներդաշնակեցմանը, նախատեսված բարեփոխումների արագ իրականացմանը և այլն: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ նախարարը պարզաբանումներ է ներկայացրել այս համատեքստում տարվող աշխատանքների վերաբերյալ, նաև զեկուցել ԿԳՄՍ ոլորտային ռազմավարությունների մշակման գործընթացի և ՀՀ վարչապետի հանձնարարականների կատարողականի վերաբերյալ:   Նիկոլ Փաշինյանը կարևորել է գերատեսչության առջև դրված խնդիրների և նախատեսված բարեփոխումների արդյունավետ իրականացումը՝ միևնույն ժամանակ կարևորելով դրանց հետևողական, աստիճանական ընթացքը: Կառավարության ղեկավարն անդրադարձել է, մասնավորապես, կրթության ոլորտի ռեֆորմին՝ ընդգծելով դրա առաջնահերթությունը: Այս համատեքստում քննարկվել է կրթական համապատասխան միջավայրի ստեղծման և կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման չափորոշիչների հարցը:  Վարչապետի դիտարկմամբ՝ ամբողջական հայեցակարգը պետք է մշակվի կրթության բովանդակություն-ուսուցման որակ-համարժեք ենթակառուցվածք փոխկապակցած շղթայի հիման վրա: Առանձնահատուկ կարևորություն ունի ուսուցիչների վերապատրաստումը, որը պետք է նպատակաուղղված լինի մասնագիտական զարգացմանը և ֆինանսական խրախուսմանը: ԿԳՄՍ պատասխանատուները վարչապետ Փաշինյանին են ներկայացրել այս ուղղությամբ տարվող աշխատանքները: Քննարկվել են նաև բարձրագույն կրթության, գիտության, մասնագիտական կրթության բարեփոխումները և անելիքները: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է նաև «Աշխատիր, Հայաստան» ծրագրի շրջանակում այս ուղղություններով իրականացվող նախաձեռնությունները: Ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են մի շարք դիտարկումներ: Վարչապետն ընդգծել է տարբեր գերատեսչությունների ռազմավարությունների հետ այս բնագավառների հայեցակարգերի ներդաշնակեցման կարևորությունը և հանձնարարել համատեղ աշխատել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ կրթական համակարգերի զարգացման հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ առաջիկայում քննարկում կազմակերպել շահագրգիռ կողմերի ներգրավմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
20:10 - 11 հունիսի, 2020
Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

Առաջարկվում է բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով․ Պապիկյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու եւ անհետաձգելի համարելու մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ ներկայացվում են ընդերքօգտագործման լայն խումբ հարցեր՝ նշեց նախարարը՝ հավելելով, որ դրանք հիմնականում պատասխանատու ընդերքօգտագործող ունենալու, ընդերքը ռացիոնալ եւ արդյունավետ օգտագործելուն առնչվող հարցեր են: «Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի եւ տեղամասերի մասնատումը, պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով: Սա մի կարեւոր պատճառ ունի: Նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տալիս ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածները օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել»,- նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ նախագիծը կբացառի նման հարցերը: Նախարարը տեղեկացրեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում: «Սա արվում է նրա համար, որ ցանկացած գործարար, որը ցանկանում է ներդրում կատարել, արդյունավետ շահագործում իրականացնել, նախ իրականացնի համապատասխան ուսումնասիրություն, քանզի Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել»,- նշեց Պապիկյանը: Նախարարը նշեց, որ նախագծով նաեւ իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարի: Որոշումն ընդունվեց։ 
14:12 - 11 հունիսի, 2020