Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել է իր արտասահմանյան ուղեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: «Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփման գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել է նա: «Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել է նա: Գուտերիշը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը։
11:26 - 23 փետրվարի, 2022
Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

Եվրախորհրդարանի պատգամավորը չի բացառել, որ Կիեւը կարող է դուրս գալ ճգնաժամից՝ ճանաչելով Դոնբասի հանրապետությունների ինքնավարությունը |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի ճգնաժամի կարգավորումը հնարավոր է, եթե Կիեւն օպերատիվ կերպով ձեռնարկի Դոնբասի հանրապետությունների լայն ինքնավարության ճանաչման միջոցներ՝ Մինսկի համաձայնություններին համապատասխան: ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ֆրանսիացի եվրախորհրդարանական, Եվրախորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության կոմիտեի անդամ էրվե Ժյուվենը: «Ակնհայտ է, խաղաղ կարգավորումը հնարավոր է արեւելյան տարածաշրջանների ինքնավարությունը ճանաչելու՝ Կիեւի արագ համաձայնության միջոցով»,- ասել է նա: Քաղաքական գործիչն ափսոսանք է հայտնել այն կապակցությամբ, որ Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները ճանաչելու՝ Ռուսաստանի որոշումը «կասկածանքի տակ դրեց դրա գործընթացը Մինսի համաձայնությունների շրջանակներում»,- սակայն նշել է, որ հակամարտության գրեթե ութ տարվա ընթացքում Ուկրաինայի իշխանություններն այդպես էլ չեն կատարել իրենց ստանձնած պարտավորությունները: «Նրանք սահմանել են ռուսերենի գործածության սահմանափակումներ, այդ թվում կրթության համակարգում եւ զանգվածային լրատվամիջոցներում,- ասել է Ժյուվենը՝ նշելով, որ այդ համաձայնությունները նախատեսում են նաեւ լայն ինքնավարության տրամադրում հանրապետություններին:- Վերադարձը Մինսկի համաձայնությունների արձանագրությանը կպահանջի լուրջ փոփոխություններ Ուկրաինայի իշխանությունների կողմից»: Ռուսաստանի նախագահը փետրվարի 21-ին հայտարարել է Դոնեցկի եւ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ինքինշխանության ճանչման մասին: Դրանց ղեկավարներ Դենիս Պուշիլինի եւ Լեոնիդ Պասեչնիկի հետ ստորագրվել են բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրեր:
10:55 - 23 փետրվարի, 2022
ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների

 |armenpress.am|

ՌԴ Պետդումայի 351 պատգամավոր կենթարկվի ԵՄ պատժամիջոցների |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի 351 պատգամավորի և ևս 27 ֆիզիկական ու իրավաբանական անձանց դեմ՝ Ուկրաինայից անջատված Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչելու համար, hայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը: Ռուսաստանի նախագահն, ըստ Բորելի, ընդգրկված չէ այդ անձանց ցուցակում: «ՌԻԱ Նովոստի»-ն գրում է, որ մինչ այդ Ֆրանսիայի արտգործնախարարն էր հայտարարել, որ Եվրամիության երկրները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի վերաբերյալ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 21-ին ռուսաստանցիներին հասցեագրված իր հեռուստաուղերձում հայտարարել էր, որ որոշում է ընդունել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախությունը ճանաչելու մասին: Ելույթից հետո Ռուսաստանի նախագահը ստորագրեց համապատասխան հրամանագրեր ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն ճանաչելու մասին, ինչպես նաև բարեկամության, փոխգործակցության և փոխօգնության մասին պայմանագրեր ստորագրեց Դոնեցկի ղեկավար Դենիսի Պուշիլինի և Լուգանսկի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի հետ:
22:11 - 22 փետրվարի, 2022
ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների հարցն ապագայի խնդիր է. Զախարովա
 |1lurer.am|

ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների հարցն ապագայի խնդիր է. Զախարովա |1lurer.am|

1lurer.am: Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների սահմանների հարցն ապագայի խնդիր է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Այս պահին անհրաժեշտ էր կանգնեցնել մարդկային զոհերի հանգեցնող իրադարձությունների զարգացումը, ուստի ճանաչվեց այն իրողությունը, որ ձևավորվել է։ Մնացած հարցերը՝ պետականության զարգացումը, դիվանագիտական հարաբերությունների զարգացումը, ապագայի խնդիր են»,- ասել է դիվանագետը: Նա նշել է, որ շատ ինքնիշխան պետություններ կան, որոնք ունեն չճշտված և չամրագրված սահմաններ, ուստի ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների ճշգրտումը ևս ապագայի խնդիր է, որը պետք է կարգավորում ստանա: Ավելի վաղ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն նշել էր, որ Ռուսաստանը Դոնեցկի և Լուգանսկի անկախությունը ճանաչում է այն սահմաններում, որոնցում ինքնահռչակ հանրապետությունների իշխանություններն իրականացնում են իրենց լիազորությունները և իրավասությունը:
21:25 - 22 փետրվարի, 2022
Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը
 |factor.am|

Սպիտակ տունը ողջունել է «Հյուսիսային հոսք 2»-ի վերաբերյալ Գերմանիայի որոշումը |factor.am|

factor.am: ԱՄՆ-ն ողջունում է Գերմանիայի որոշումը՝ դադարեցնելու «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացումը՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի  ինքնահռչակ  Հանրապետությունների  ճանաչման։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին։ «Նախագահ Ջո Բայդենը պարզ հասկացրել էր, որ եթե Ռուսաստանը ներխուժի Ուկրաինա, մենք կաշխատենք Գերմանիայի հետ՝ ապահովելու, որ Հյուսիսային հոսք 2-ը  ավելի հեռուն չգնա: Նախորդ գիշեր մենք սերտ  խորհրդակցություններ ունեցանք  Գերմանիայի հետ և ողջունում ենք նրանց հայտարարությունը։ Այսօր կհետևեն մեր սեփական միջոցառումները»-գրել է  Փսակին։  Հիշեցնենք, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի  սերտիֆիակցումը դադարեցնելու հրաման է տվել էկոնոմիկայի նախարարությանը։
20:07 - 22 փետրվարի, 2022
Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները ողջունել են ՌԴ նախագահի կողմից Դոնբասի հանրապետությունների ճանաչումը

Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։  «Արցախի Հանրապետության Ազգային ժողովը՝ ի դեմս Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունների, ողջունում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Դոնբասի զույգ հանրապետությունների ճանաչումը։ Յուրաքանչյուր ժողովուրդ, ով միջազգային իրավունքին համապատասխան իրականացրել է իր ինքնորոշման իրավունքը, քաղաքակիրթ կերպով ձևավորել ու զարգացրել է իր պետականությունը, սակայն առերեսվում է անվտանգային ու գոյաբանական լուրջ սպառնալիքների, արժանի է ճանաչման։ Արցախի Հանրապետությունն այս առումով ունի բոլոր անհրաժեշտ հիմքերը․ իր անկախ պետականության կերտման գործընթացում անցնելով բազում դժվարությունների, փորձությունների, արհավիրքների միջով՝ պահպանել է իր հաստատակամությունն ու վճռականությունը՝ արժանանալու միջազգային ճանաչման։ Արցախի խորհրդարանի «Ազատ հայրենիք - ՔՄԴ» և «Միասնական հայրենիք» խմբակցությունները շնորհավորում են Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների պատգամավորներին և ողջ հանրությանն այս կարևորագույն իրադարձության կապակցությամբ, մաղթում խաղաղություն և ամենայն բարիք»,- ասված է հայտարարության մեջ:  
19:56 - 22 փետրվարի, 2022
Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

Գերմանիան սառեցրել է «Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը․ Օլաֆ Շոլց |factor.am|

factor.am: «Հյուսիսային հոսք 2» գազատարի շահագործման հանձնումը կսառեցվի։ Այս մասին այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ Տնտեսական հարցերի և կլիմայի պաշտպանության նախարարությանը խնդրել է հետ կանչել մատակարարման անվտանգության վերլուծության զեկույցը, որը պատրաստվել է Բոննի դաշնային ցանցային գործակալության (Bundesnetzagentur, BNetzA) կողմից: «Տեխնիկական է հնչում, բայց դա վարչական օրենսդրությանը համապատասխան անհրաժեշտ քայլ է, որպեսզի գազատարը հետագա սերտիֆիկացում չանցնի»,- ասել է նա։ Առանց այս հավաստագրման՝ «Հյուսիսային հոսք 2»-ը չի կարող շահագործման հանձնվել: Գերմանիայի Էկոնոմիկայի նախարարության պրոֆիլային վարչությունը մատակարարման անվտանգության նոր գնահատական ​​կտա՝ հաշվի առնելով «վերջին մի քանի օրվա փոփոխությունները», պարզաբանել է կանցլերը։ «Այս փուլում կարևոր է, բացի նախնական պատժամիջոցներից, կանխել հետագա էսկալացիան և, հետևաբար, մեկ այլ աղետ: Մեր բոլոր դիվանագիտական ​​ջանքերն ուղղված են դրան»,- ասել է Շոլցը։
19:42 - 22 փետրվարի, 2022
Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ

 |factor.am|

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական 5 բանկերի և Պուտինի մերձավորների նկատմամբ |factor.am|

factor.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ հինգ ռուսական բանկեր ընդգրկվել են Միացյալ Թագավորության պատժամիջոցների թարմացված ցուցակում, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մոտ կանգնած երեք գործարարներ՝ Գենադի Տիմչենկոն, Բորիս Ռոտենբերգը և Իգոր Ռոտենբերգը, անհատական ​​պատժամիջոցների տակ են հայտնվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Պատժամիջոցների տակ հայտնված բանկերի թվում են Պրոմսվյազբանկը, Արդյունաբերական խնայբանկը, Չեռնոմորսկի Զարգացման և վերակառուցման Բանկը, Գենբանկը և Ռուսաստանի բաժնետիրական բանկը: Ռուսաստանի Բանկի բաժնետերերի զգալի մասը նախագահ Պուտինի մերձավոր շրջապատից է։ Այս բանկն արդեն գտնվում է ամերիկյան պատժամիջոցների տակ. ԱՄՆ գանձապետարանն այն անվանել է Ռուսաստանի խոշոր պաշտոնյաների բանկ, իսկ նրա ամենամեծ բաժնետերը նախագահին մոտ կանգնած գործարար Յուրի Կովալչուկն է։ Պրոմսվյազբանկը պետական է դարձել 2017 թվականից։ 2019-ին այս բանկին տրվել են ՌԴ ՊՆ-ի տեղեկատու բանկի լիազորություններ․ փաստորեն, սա միակ բանկն է, որի միջոցով մշակվում և իրականացվում է պաշտպանական ոլորտի պետական ​​պատվերը։ Ռուսաստանը դա արել է՝ մյուս բանկերին պատժամիջոցներից պաշտպանելու համար, այլապես դրանք կաշխատեին Պաշտպանության նախարարության հետ։ Պատժամիջոցային ցուցակի մնացյալ բանկերը գործում են Ղրիմում, ինչը նշանակում է, որ դրանք արդեն բավականին սահմանափակ են իրենց գործունեությամբ, օրինակ՝ չեն կարող թողարկել Visa և MasterCard քարտեր։
18:13 - 22 փետրվարի, 2022
Սիրիան կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը |hetq.am|

Սիրիան կարող է ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը |hetq.am|

hetq.am: Դամասկոսը կարող է շատ շուտով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։  Նա հայտարարել է, որ Դամասկոսը վճռականորեն աջակցում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման Ռուսաստանի որոշմանը։ «Սիրիայի կողմից Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը պետք է անցնի խորհրդարանով և այլ մարմիններով»,- Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Միքդադը։  Նա հավելել է, որ ճանաչումը կարող է լինել շատ շուտով։ Միքդադի խոսքով՝ հարցը նախ պետք է ուսումնասիրվի, սակայն Դամասկոսը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ երկու հանրապետությունների հետ վաղուց հարաբերություններ ունի։ 
17:14 - 22 փետրվարի, 2022
Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ |news.am|

Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին ճանաչել ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն․ ՌԴ ԱԳՆ |news.am|

news.am: Ռուսաստանը այլ երկրներին կոչ է անում ճանաչել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ եւ ԼԺՀ) անկախությունը։ Այս մասին հայտարարությունը հրապարակվել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում։ «Ռուսաստանը կոչ է անում այլ երկրներին հետեւել իր օրինակին»,- ասվում է հաղորդագրությունում։ Հայտարարությունում ընդգծվում է, որ Դոնբասի հանրապետությունների ճանաչումը հարկադրական եւ միակ ճիշտ որոշումն էր՝ Կիեւի ռեժիմի կողմից սպառնալիքների պայմաններում։ Այն թույլ կտա երաշխավորել տեղի բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը, պաշտպանել նրանց օրինական իրավունքներն ու շահերը։ «Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտությունը՝ ՄԱԿ Կանոնադրության, Միջազգային իրավունքի սկզբունքների մասին 1970թ. Հռչակագրի...դրույթների հիման վրա»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում։ Նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամաններ է ստորագրել Դոնեցկի եւ Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների անկախության ճանաչման մասին, որոնց շրջանակում հանձնարարել է  ՌԴ պաշտպանության նախարարությանը ապահովել այդ տարածքներում խաղաղության պահպանումը։ Փետրվարի 22-ին ԴԺՀ եւ ԼԺՀ ղեկավարները վավերացրել են Ռուսաստանի հետ բարեկամության, համագործակցության եւ փոխօգնության պայմանագիրը։
15:42 - 22 փետրվարի, 2022