hetq.am: Դամասկոսը կարող է շատ շուտով ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Այդ մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։
Նա հայտարարել է, որ Դամասկոսը վճռականորեն աջակցում է Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման Ռուսաստանի որոշմանը։ «Սիրիայի կողմից Դոնբասի հանրապետությունների անկախության ճանաչման հարցը պետք է անցնի խորհրդարանով և այլ մարմիններով»,- Մոսկվայում Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Միքդադը։
Նա հավելել է, որ ճանաչումը կարող է լինել շատ շուտով։ Միքդադի խոսքով՝ հարցը նախ պետք է ուսումնասիրվի, սակայն Դամասկոսը Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ երկու հանրապետությունների հետ վաղուց հարաբերություններ ունի։
comment.count (0)