ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|
11:26 - 23 փետրվարի, 2022

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ անհանգստացած է Ուկրաինայում հետագա Էսկալացիայի ռիսկերից |armenpress.am|

armenpress.am: Ուկրանիայի շուրջ իրադրության հետ կապված վերջին իրադարձությունները, այդ թվում հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերը, լուրջ անհանգստւթյուն են առաջացնում: Փետրվարի 22-ին այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, որն այդ պատճառով կրճատել է իր արտասահմանյան ուղեւորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

«Ես լրջորեն անհանգստացած եմ Ուկրաինայի հետ կապված վերջին իրադարձություններից, այդ թվում շփման գծին հրադադարի ռեժիմի խախտման հաճախացած դեպքերի մասին հաղորդումներից»,- ասել է նա:

«Այս ճգնաժամային պահին ես անհապաղ հրադադարի եւ իրավունքի գերակայության վերականգնման կոչ եմ նում»,- հավելել է նա: Գուտերիշը կարծում է, որ Ուկրաինայի շուրջ ներկայիս ճգնաժամը կարող է կործանարար լինել Կիեւի եւ Մոսկվայի համար, նա կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալու այն գործողություններից եւ հայտարարություններից, որոնք կարող են սաստկացնել վտանգավոր իրադրությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել