ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

Կիևն ու Վաշինգտոնը դեմ են «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը․ Բայդենն ու Զելենսկին համատեղ հայտարարություն են ընդունել |azatutyun.am|

Կիևն ու Վաշինգտոնը դեմ են «Հյուսիսային հոսք 2»-ի կառուցմանը․ Բայդենն ու Զելենսկին համատեղ հայտարարություն են ընդունել |azatutyun.am|

azatutyun.am: Կիևը և Վաշինգտոնը շարունակում են դեմ լինել «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցմանը՝ այն դիտարկելով որպես սպառնալիք եվրոպական էներգետիկ անվտանգության համար: Այս մասին ասված է Ուկրաինայի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության վերաբերյալ համատեղ հայտարարությունում, որն ընդունվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում: Երկու տարի պատրաստվող հանդիպմանը Զելենսկին և Բայդենը քննարկել են բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ էներգետիկ քաղաքականությունը և տնտեսական համագործակցությունը: Հայտարարության մեջ նաև ասվում է, որ Ռուսաստանի ագրեսիան, ներառյալ հակամարտությունները Դոնբասում և Ղրիմի բռնակցումը, խլել են ավելի քան 14 հազար ուկրաինացու կյանք, ապակայունացրել են Եվրոպան և Սևծովյան տարածաշրջանը: Մոսկվան հերքում է իր մասնակցությունը Ուկրաինայի արևելքում հակամարտությանը և ասում է, որ Ղրիմի պատկանելիության հարցը փակված է: Բայդենի և Զելենսկու բանակցությունների ընթացքում ընդունված հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը Ուկրաինային 463 մլն դոլար կհատկացնի 2021 թվականին՝ ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին, ապակենտրոնացմանն աջակցող ծրագրերին, ինչպես նաև մոտ 60 մլն դոլար՝ անվտանգության ապահովման համար։ Ըստ հայտարարության, սա կօգնի Ուկրաինային «առավել արդյունավետ պաշտպանվել ռուսական ագրեսիայից»։
12:17 - 02 սեպտեմբերի, 2021
ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

ՄԱԿ-ն Աֆղանստանի հարցով բանաձև ընդունեց |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգները պետք է այսօր դուրս բերի բանակն Աֆղանստանից: Այդպիսով, 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվում է: Մինչդեռ, նախօրեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրուրդն ընդունել է բանաձև, որը թալիբներին պարտավորեցնում է հարգել երկրից մարդկանց ազատ հեռանալու իրավունքը: Այնուամենայնիվ բանաձևում տեղ չի գտել դրույթը Քաբուլի օդակայանի տարածքն անվտանգության գոտի հռչակելու և ապահով տարհանում իրականացնելու մասին, որն առաջարկել է Ֆրանսիան: Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ առաջարկած բանաձևի նախագիծն ընունվել է 13 կողմ և 2 ձեռնպահ քվեների հարաբերակցությամբ: Չեզոքություն են պահպանել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկու մշտական անդամներ Ռուսաստանը և Չինաստանը: Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան ասել է, որ բանաձևի հեղինակներն անտեսել են ռուսական կողմի առաջարկները: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջարկել է տեքստում նշել արտասահմանում Աֆղանստանի ֆինանսական միջոցների սառեցման անբարենպաստ ազդեցությունն այդ երկրի տնտեսության վրա և տնտեսական ոլորտում աֆղանստանցի բարձրակարգ մասնագետների հեռանալու բացասական հետևանքը: Արդյունքում Ռուսաստանը ձեռնպահ է մնացել, բայցև վետո չի սահմանել: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը թալիբներին կոչ է անում երկրից անարգել հեռանալու իրավունք տալ բոլոր օտարեկրացիներին, ինչպես նաև այդ ցանկությունը հայտնած աֆղանստանցիներին: Ընդ որում, բանաձևում աֆղանստանցիներին առնչվող այդ դրույթը ժամանակի առումով սահմանափակում չունի: Տեքստում նշվում է, որ աֆղանստանցիները կարող են երկրից հեռանալ ցանկացած ժամանակ՝ ցամաքային բոլոր անցակետերով և օդային ճանապարհյով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը թալիբներից ակնկալում է կատարել բոլոր ստանձնած պարտավորությունները: Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի համոզմամբ, նպատակահարմար կլիներ, որ ՄԱԿ-ը Քաբուլի օդակայանի տարածքը հռչակի «անվտանգ գոտի» և ստանձնի այդ ռեժիմն ապահովելու առաքելությունը, սակայն տեքստում այդ դրույթը տեղ չի գտել: Շարունակությունը՝ azatutyun.am-ում
11:28 - 31 օգոստոսի, 2021
Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Արշակ Կարապետյանն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը

Օգոստոսի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան  Լին Թրեյսիին՝ ուղեկցությամբ ՀՀ-ում ԱՄՆ առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Վիլյամ Լաիտենենի և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Գրեգորի Փայփսի: Այս մասին հայտնում է ՊՆ-ն: Պաշտպանության նախարարը շնորհավորել է պարոն Լաիտենենին և գնդապետ Փայփսին Հայաստանում առաքելությունն ստանձնելու կապակցությամբ և նորանոր ձեռքբերումներ մաղթել` ի նպաստ հայ-ամերիկյան համագործակցության զարգացման: Տիկին դեսպանն, իր հերթին, շնորհավորել է Արշակ Կարապետյանին պաշտպանության նախարարի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, նշելով, որ դա տեղի է ունենում Հայաստանի համար բավական բարդ ժամանակահատվածում։  ԱՄՆ դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի սահմաններին տիրող իրավիճակը` նշելով ադրբեջանական կողմից պարբերաբար իրականացվող սադրանքների մասին:  Արշակ Կարապետյանը վերահաստատել է խնդիրները խաղաղ ճանապարհով կարգավորելու հայկական կողմի պատրաստակամությունը՝ միևնույն ժամանակ շեշտելով Հայաստանի սահմանները և տարածքային անձեռնմխելիությունը պաշտպանելու վճռականությունը:   Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև պաշտպանական բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանը նոր թափ հաղորդելու հնարավորությունները: Կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել արդյունավետ համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում:
17:09 - 30 օգոստոսի, 2021
Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից |azatutyun.am|

Եվրամիությունը Միացյալ Նահանգները դուրս է հանում կորոնավիրուսի առումով ապահով երկրների ցանկից |azatutyun.am|

azatutyun.am: Եվրոպական միությունը մտադիր վերականգնել արգելքները Միացյալ Նահանգներից ժամանողների նկատմամբ, քանի որ ԱՄՆ-ում նոր ախտահարումների թիվն ավելացել է: Ենթադրվում է, որ այսօր կընդունվի Միացյալ Նահանգները կորոնավիրուսի առումով Եվրամիության կազմած «ապահով երկրների» ցանկից դուրս հանելու որոշում: Դրա հետևանքով ԱՄՆ-ից Եվրամիություն ժամանող մարդիկ ստիպված կլինեն կարանտինի և կորոնավիրուսի ստուգումների ենթարկվել: Եվրամիության երկրների մեծ մասը հուլիսին բացել է սահմանները Միացյալ Նահանգներից ժամանողների համար, սակայն որոշ պետություններ պահանջում են կա՛մ ամբողջական պատվաստման վկայագիր, կա՛մ տեղեկանք կորոնավիրուսով վարակվելու և կազդուրվելու մասին: Եվրամիության ընդունելիք որոշումը նաև փոխադարձության սկզբունքի տրամաբանության մեջ է լինելու, քանի որ չնայած Եվրամիության պահանջներին, Միացյալ Նահանգները կորոնավիրուսի կապակցությամբ եվրոպացիների անարգել մուտքի հնարավորություն դեռ չի տալիս:
15:05 - 30 օգոստոսի, 2021
ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

ԵՄ-ն աջակցություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականների ընդունելու համար |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը (ԵՄ) ֆինանսական օգնություն ցույց կտա Աֆղանստանի հարեւան երկրներին փախստականներին տեղավորելու համար: Օգոստոսի 30-ին Corriere della Sera թերթում հարապարկված հարցազրույցում այդ մասին հայտարարել Է Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը: «Եվրոպայի կարողություններն ունեն իրենց սահմանները, առանց սերտ համագործակցության ոչինչ չի կարելի անել: Հարեւան երկրները գոծընթացում կներգրավվեն ավելի շատ եւ ավելի շուտ, քան Եվրոպան: Այնպես որ, այո՛, դա նաեւ նշանակում Է ֆինանսական օժանդակության տրամադրում այդ երկրներին, ինչպես դա եղավ Թուրքիայի հետ»,- հայտարարել Է Եվրոպայի դիվանագիտության ղեկավարը: Նրա կարծիքով՝ Եվրոպան պետք Է դասեր քաղի Աֆղանստանի իրադրությունից, որպեսզի ամրապնդի «անդրատլանտյան հարաբերությունները եւ դրանք դարձնի ավելի հավասարակշռված»: Բորելն ընդգծել Է, որ Եվրամիությանն անհրաժեշտ Է «սովորել աշխատել միասին եւ ամրապնդել ռազմավարական ինքնավարության գաղափարը»: «Եվրամիության ռազմավարական կողմնացույցում» «արտաքին քաղաքական ռազմավարական հայեցակարգում» մենք առաջարկում ենք ստեղծել արագ հակազդման ուժերի (Initial Entry Force) եվրոպական ստորաբաժանում, որը կարողանա արագորեն գործել արտակարգ իրավիճակներում: Եվրամիությունը պետք Է հնարավորություններ ունենա միջամտելու սեփական շահերի պաշտպանության համար, երբ ամերիկացիները չեն ցանականում միջամտել»,- ընդգծել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:30 - 30 օգոստոսի, 2021
ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

ԱՄՆ-ը չի մասնակցի Հարավային Կորեայի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի վարժանքներին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ը չի մասնակցի Կորեայի Հանրապետության եւ Մեծ Բրիտանիայի հարվածային ավիակիր խմբի համատեղ ռազմածովային զորավարժություններին: Օգոստոսի 30-ին այդ մասին հաղորդել Է Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը: «Հարվածային խմբի մեջ են մտնում մի շարք այլ երկրների, այդ թվում ԱՄՆ-ի նավեր, սակայն զինավարժանքները կլինեն բացառապես երկկողմ»,- նշված Է հաղորդագրության մեջ: Հումանիտար առաքելություններին եւ տարերային աղետների դեպքում օգնության ցուցաբերման մասնակցության մշակման վարժանքները պլանավորված են օգոստոսի 31-ին Կորեական թերակղզու ջրերում՝ Queen Elizabeth ավիակրի ձասնակցությամբ: Queen Elizabeth-ը մայիսի 22-ին դուրս Է եկել Փորտսմուտում Մեծ Բրիտանիայի ռազմածովային ուժերի հենակայանից՝ գլխավորելով 28-շաբաթյա արշավը: Դրա տարածությունը կկազմի ընդհանուր առամբ 26 հազար ծովային մղոն (48,1 հազար կիլոմետ)՝ կանգ աներով Հնդկաստանում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում եւ Սինգապուրում: Ավելի վաղ Հարավային Կորեայի զանգվածային լրատվամիջոցները հայտնել Էին, որ բրիտանական ավիակրի՝ սկզբնապես պլանավորված մուտքը Պուսան քաղաքի նավահանգիստ չեղյալ Է հայտարարվել Հարավային Կորեայում բարդ համաճարակային իրադրության պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
12:07 - 30 օգոստոսի, 2021
Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանին մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին |tert.am|

Բայդենին զեկուցել են Քաբուլի օդանավակայանին մոտակայքում տեղի ունեցած հարձակման և օդակայանի աշխատանքի մասին |tert.am|

tert.am: ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները զեկուցել են երկրի նախագահ Ջո Բայդենին Քաբուլի օդանավակայանի մոտակայքում հասցված ավիահարվածի մասին: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին:«Նախագահին տեղեկացրել են, որ Համիդ Քարզայի անվան օդանավակայանում աշխատանքը շարունակվում է առանց խափանումների: Նա հաստատել է հրամանը, որի համաձայն հրամանատարները պետք է բազմապատկեն ջանքերն առաջանահերթ առաջադրանքների կատարման համար և անեն ամեն անհրաժեշտ բան մեր քաղաքացիներին երկրում պաշտպանելու համար»,- ասվում է Փսակիի հաղորդագրության մեջ:Ինչպես ավելի վաղ հայտնի է դարձել, որ ամերիկյան ՀՕՊ համակարգերն առնվազն 5 հրթիռային հարված է որսացել երկուշաբթի առավոտյան Քաբուլի օդանավակայանի մոտակայքում:
10:47 - 30 օգոստոսի, 2021
Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին
 |azatutyun.am|

Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարվածել են «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան զինված ուժերը անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել «Իսլամական պետության» ահաբեկիչներից մեկին` զինված խմբավորման կողմից Քաբուլի օդանավակայանում օրեր առաջ իրականացված պայթյունից հետո, որոնք ավելի քան 170 աֆղանցու և 13 ամերիկացի զինվորների կյանք էին խլել: «Օդային գրոհով սպանվել է այդ հարձակման կազմակերպիչներից մեկը», - հայտարարել է Ամերիկայի Կենտրոնական հրամանատարությունը, մանրամասնելով, - «անօդաչու թռչող սարքը կիրառվել է Աֆղանստանի արևելյան Նանգահար նահանգում, խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին տեղեկություններ չկան»: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օդանավակայանում իրականացված պայթյուններից հետո խոստացել էր վրեժխնդիր լինել: «Մենք կգտնենք ձեզ և կստիպենք վճարել կատարվածի համար», - հայտարարել էր նա ահաբեկչությունից ժամեր անց հրապարակված ուղերձում:
12:08 - 28 օգոստոսի, 2021
Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին |armenpress.am|

Բայդենը հրաման է տվել Քաբուլի պայթյուններից հետո հարվածներ պատրաստել ԻՊ-ին |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հրաման Է տվել հարվածներ պատրաստել «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորման պարագլուխներին եւ օբյեկտներին, որը «Իսլամական պետության» բջիջն Է եւ մեղադրվում Է Քաբուլի օդանավակայանի մերձակայքում պայթյուններ կազմակերպելու մեջ: «Մենք հրաման ենք տվել մեր հրամանատարությանը՝ հարվածների օպերատիվ պլաններ մշակել, որոնք կհասցվեն ԻՊ-Խ-ի ակտիվներին, ղեկավարությանն ու օբյեկտներին: Մենք ուժեղ եւ ճիշտ կպատասխանենք այն ժամանակ եւ այն վայրում, որոնք ինքներս կընտրենք»,-ասել Է Բայդենը: Նա ընդգծել Է, որ գրոհի համար պատասխանատուները կգտնվեն եւ կպատժվեն: Բայդենը հավաստիացրել Է, որ ԱՄՆ-ը կգտնի նրանց հասնելու միջոցները: Դրա հետ մեկտեղ պետության ղեկավարը հայտարարել Է, որ «հիմնավորապես» ընդունում Է իր պատասխանատվությունն այն ամեն համար, ինչը տեղի Է ունենում Աֆղանստանում: Օգոստոսի 26-ին երկու պայթյուն Է որոտացել Քաբուլի օդանավակայանի մերձակայքում, դրանցից մեկը՝ «Բերոն» հյուրանոցից ոչ հեռու, որտեղ, ըստ ԶԼՄ-ների տվյալների, հավաքվել Էին օտարերկրացիներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի քաղաքացիներ: Առաջին պայթյունը կազմակերպել Էր մահապարտ ահաբեկիչը, այնուհետեւ պայթել Է ականապատված ավտոմեքենան: Աֆղանստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել Է 103 մարդ, այդ թվում 13 ամերիկացի զինծառայող: Վերքեր Է ստացել ավելի քան 150 մարդ, այդ թվում՝ ԱՄՆ-ի 18 զինվորական: ԶԼՄ-ները, վկայակոչելով ԻՊ-ի հայտարարությունը, հաղորդել են, որ հարձակման համար պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: ԱՄՆ-ը կարծում Է, որ գրոհներին մասնակցել Է «Վիլայաթ Խորասան» ահաբեկչական խմբավորումը, որը, գործում Է Աֆղանստանի եւ Պակիստանի տարածքներում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:18 - 27 օգոստոսի, 2021
Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը |armenpress.am|

Եվրամիությունն Աֆղանստանից տարհանել Է իր ներկայացուցչության ամբողջ անձնակազմը |armenpress.am|

armenpress.am: Եվրամիությունը լիովին ավարտել Է Աֆղանստանում իր դիվանագիտական ներկայացուցչության անձնակազմի տարհանումը, բացառությամբ դիվանագետների փոքր խմբի, որոնք համակարգում են Եվրամիության պետությունների տարհանման ջանքերը: Այդ մասին հայտնել Է Եվրամիության արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Պետեր Ստանոն:«Ինչ վերաբերում Է ԵՄ-ի ներկայացուչության անձնակազմին, այն լիովին դուրս Է բերվել Քաբուլից, բացառությամբ շատ փոքր խմբի, որն ապահովում Է տարհանումը: Մենք նաեւ դուրս ենք տարել 400 հոգու տեղական անձնակազմից (Աֆղանստանի քաղաքացիների), ներառյալ նրանց ընտանիքների անդամները»,- հայտարարել Է նա:Ստանոն ոչ մի կարգի լրացուցիչ տեղեկատվություն չի տրամադրել Քաբուլում մնացած՝ Եվրամիության դիվանագետների մասին:«Նրանք այնտեղ կգտնվեն այնքան ժամանակ, որքան հարկավոր կլինի, քանի դեռ կշարունակվի տարհանումը: Նրանք աշխատում են ոչ բարեկամական իրադրության մեջ, ուստ մենք այլեւս ոչ մի կարգի տեղեկատվություն չենք հրապարակում այդ խմբի մասին»,- ասել Է Ստանոն:«Թալիբանն» Աֆղանստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ընդգրկուն գործողություն Է ծավալել երկրից ուժերը դուրս բերելու մասին գարանանն ԱՄՆ-ի հայտարարությունից հետո: Օգոստոսի 15-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին վայր Է դրել լիազորությունները եւ լքել երկիրը, իսկ թալիբներն առանց մարտի մտել են Քաբուլ: Արմատականների իշխանությանը չհամաձայնվող ուժերը Փանջշերի նահանգում կազմակերպել են դիմադրություն, որը գլխավորել Է Ահմադ Մասուդը: Նրան պաշտպանելու կոչ Է արել փոխնախագահ Ամրուլա Սալեհը, որն իեն հայտարարել Է պետության ղեկավարի պաշտոնակատար: Արեւմուտքի երկրները տարհանում են իրենց քաղաքացիներին, դեսպանությունների աշխատակիցներին եւ օգնած աֆղաններին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:22 - 26 օգոստոսի, 2021
Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից |azatutyun.am|

Արևմտյան երկրները հորդորել են քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ-ը, արևմտյան այլ երկրներ նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին անհապաղ հեռանալ Քաբուլի օդանավակայանի հարակից տարածքներից՝ ահաբեկչության սպառնալիքի պատճառով: Հազարավոր մարդիկ կուտակվել են օդանավակայանի մոտ՝ փորձելով հասնել տարհանման թռիչքներին: Քաբուլում ԱՄՆ դեսպանատունը օգոստոսի 25-ի ուշ երեկոյան տարածած հայտարարության մեջ կոչ է արել լքել տարածքը՝ նշելով «անվտանգության սպառնալիքները»: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը ևս նմանատիպ հայտարարությամբ է հանդես եկել՝ օդանավակայանի մոտ գտնվող մարդկանց հորդորելով «հեռանալ անվտանգ վայր»՝ հավելելով, որ կա «ահաբեկչական հարձակման շարունակական և բարձր սպառնալիք»: Ավստրալիան ևս կոչ է արել իր քաղաքացիներին՝ լքել տարածքը՝ նախազգուշացնելով «ահաբեկչական հարձակման շատ բարձր սպառնալիքի» մասին: ԱՄՆ նախագահը օրերս հայտարարել էր, որ մտադիր են ավելացնել թռիչքների թիվը՝ արագացնելու համար տարհանման գործընթացը: Ընդհանուր առմամբ, կոալիցիոն ուժերը նախատեսում էին Քաբուլից տարհանել ևս մոտ12 հազար մարդու:
10:41 - 26 օգոստոսի, 2021