Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը․ ԱՄՆ-ն ավարտեց տարհանումը |azatutyun.am|
12:37 - 31 օգոստոսի, 2021

Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը․ ԱՄՆ-ն ավարտեց տարհանումը |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկացի վերջին զինծառայողը լքեց Աֆղանստանը, և տարհանման գործողությունն ավարտված է, Պենտագոնում կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին ասել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հրամանատար գեներալ Քենեթ ՄըքՔենզին:

Աֆղանստանը լքած ԱՄՆ-ի վերջին ռազմական ինքնաթիռի մեջ են եղել Քաբուլում ամերիկյան զորքերի հրամանատար Քրիս Դոնահյուն և Աֆղանստանում ԱՄՆ դեսպան Ռոսս Վիլսոնը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհակալություն է հայտնել ամերիկացի զինվորականներին՝ 17 օրում ավելի քան 120 հազար մարդու տարհանման աննախադեպ գործողությունն իրականացնելու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել