ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է
 |armtimes.com|

Տաթեւիկ Հայրապետյանը համամիտ չէ, որ գերիների վերադարձի հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ չընդգրկելը ձախողում է |armtimes.com|

armtimes.com: Այսօր ԵԽԽՎ-ում մեկնարկեց ձմեռային նստաշրջանը, որին մասնակցելու նպատակով Ստրասբուրգ են մեկնել նաեւ հայկական պատվիրակության անդամները: Լիագումար նիստի ընթացքում առաջարկ էր ներկայացվել քննարկել հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման հարցը: Առաջարկը, սակայն, մերժվեց վեհաժողովի պատվիրակների մեծամասնության կողմից: Փոխարենը, վեհաժողովի պատվիրակների մեծամասնությունը կողմ քվեարկեց ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու հարցին: Գերիների հարցը ԵԽԽՎ քաղաքական խմբերում բարձրացրել է նաեւ մեր պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանը: Նրա հետ զրույցը՝ ստորեւ. - Տիկին Հայրապետյան, այսօր Ստրասբուրգում մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը Covid-ի համավարակի տարածումից հետո առաջին անգամ է գումարվում հիբրիդ (հեռավարի ու ֆիզիկական ներկայության համադրությամբ) տարբերակով: Ի՞նչ խնդիր էր իր առջեւ դրել հայկական պատվիրակությունն այս նստաշրջանին մասնակցելով եւ ինչպե՞ս եք գնահատում առաջին օրը: - Մեր թիվ մեկ նպատակն է գերիների և պատանդ պահվող այլ անձանց վերադարձի հարցը: Թե՛ քաղաքական խմբերում, թե՛ հանձնաժողովների նիստերին և թե՛ լիագումար նիստի ժամանակ հայկական պատվիրակության անդամները շեշտում են, որ Ադրբեջանը արհեստականորեն ձգձգում է գերիների վերադարձը, ինչը սպառնալիք է այդ մարդկանց կյանքի համար: Նշեմ, որ մենք նախաձեռնել էինք և առաջարկել անցկացնել հրատապ քննարկում հայ ռազմագերիների հայրենադարձության հարցով՝ ընդգրկելով այն ԵԽԽՎ օրակարգում, սակայն մեր առաջարկը, ցավոք, մերժվեց: Մերժվելով հանդերձ հարցը այնուամենայնիվ ուշադրություն գրավեց լիագումարի նիստի ժամանակ, օրինակ քաղաքական խմբերից ԵԺԿ–ի և ԱԼԴԵ–ի ղեկավարները խոսեցին խնդրի կարևորության մասին: -  Գերիների հարցի քննարկման մերժումը նշանակում է, որ այդ հարցն այլեւս հնարավոր չէ՞ օրակարգ բերել: Թե՞ այլ տարբերակներ կօգտագործեք հարցը բարձրացնելու համար: -Ինչպես նշեցի նախորդիվ, չնայած մերժմանը՝ հարցն այդուհանդերձ ուշադրության արժանացավ և քաղաքական խմբերից երկուսի ղեկավարները խոսեցին թեմայի կարևորության մասին: Գերիների թեման մեր թիվ մեկ առաջնահերությունն է և օգտագործելու ենք բոլոր հնարավոր հարթակները, ինչպես նաև անձնական հանդիպումների ձևաչափը խնդիրը բարձրաձայնելու համար՝ փորձելով մեր գործընկերներին ցույց տալ, որ Ադրբեջանի վրա անհրաժեշտ է ճնշում գործադրել իր ստանձնած պարտավորությունները կատարելու համար: - Տիկին Հայրապետյան, արդեն կան քննադատություններ, թե ինչ իմաստ ուներ պատվիրակության մեկնումը, եթե չէիք կարողանալու գերիների հարցը օրակարգ մտցնել: Համամի՞տ եք որոշ ձեւակերպումների հետ, որ այդ հարցը օրակարգում չընդգրկելը դիվանագիտական հերթական տապալումն է: -Իհարկե ոչ, ԵԽԽՎ–ի գործունեությանը ծանոթ յուրաքանչյուր նախկին պատգամավոր շատ լավ տեղյակ է ԵԽԽՎ ընթացակարգերից, այս հարթակում կարելի է բազմաթիվ նախաձեռնություններով հանդես գալ և հաջողել կամ չհաջողել: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ խնդիրն ընդգրկվեր օրակարգում, բայց չընդգրկվելով հանդերձ՝ այն քննարկման թեմա դարձավ: Օրակարգ մտցնելու առաջարկն իսկ դարձրեց թեման ուշադրության առարկա, բացի այդ՝ մենք հարցը բարձրաձայնում ենք բոլոր հնարավոր հարթակներով: Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։
22:50 - 25 հունվարի, 2021
Պահանջում եմ ազատել մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Էդմոն Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում
 |1lurer.am|

Պահանջում եմ ազատել մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց. Էդմոն Մարուքյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում |1lurer.am|

1lurer.am: Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ելույթ է ունեցել ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամներից ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: «Իմ ելույթում ուզում եմ անդրադառնալ ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը, որ այսօր մերժվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցով հրատապ քննարկման կազմակերպումը։ Ես կարծում եմ, որ մենք այստեղ շատ կարևոր հարցեր ենք քննարկում, սակայն սույն հարցը չի զիջում իր կարևորությամբ որևէ այլ հարցի, սակայն այն անտեսվել է Բյուրոյի կողմից։Դրանից հետո Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այստեղ ելույթ է ունենում՝ խոսելով վստահության մթնոլորտի ձևավորման և խաղաղության մասին, սակայն ինչպե՞ս է հնարավոր խոսել այդ մասին, եթե Ադրբեջանը հրադադարից հետո իր բանտերում շարունակում է պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց, խոշտանգել նրանց:Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է միջանկյալ միջոցներ Ադրբեջանի դեմ այս հարցով, սակայն նրանք անտեսում են Բարձր դատարանի որոշումները: Դեռ ավելին, դրանից հետո նրանք նաև սպանել են ռազմագերու։ Ադրբեջանը մեծարում է իր զինվորականներին, որոնք գլխատում են հայ զինվորներին և կտրում Շուշիի խաղաղ տարեց բնակչի գլուխը։ Եվ այսքանից հետո նրանք խոսում են վստահության մասին։Ես կարծում եմ՝ մենք ունենք այս իրավիճակում երկու ելք. մեկը՝ գնալ ադրբեջանցի պատվիրակի կոչով, այն է՝ խաղաղության ճանապարհով և ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և ապա խոսել այլ հարցերի մասին։ Իսկ եթե նրանք շարունակում են պահել մեր ռազմագերիներին իրենց բանտերում, ապա հարկ է նկատել, որ դա ահաբեկչական երկրի գործելաոճ է։  Միայն ահաբեկիչներն են պատանդ պահում և հետո նախապայմաններ առաջ քաշում վերջիններիս ազատման համար։Այսպիսով՝ իրեն ահաբեկչի նման պահող երկիրն ինչպե՞ս կարող է լինեմ Եվրոպայի Խորհրդի անդամ պետություն, որտեղ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, իրավունքի գերակայությունը անկյունաքարերն են։ Այդ իսկ պատճառով, ես կոչ եմ անում միջազգային հանրությանը, բոլոր միջազգային ատյաններին ու կազմակերպություններին ճնշում կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց ազատ արձակելու պահանջով, այլապես Ադրբեջանը կդիտարկվի որպես ահաբեկչական պետություն, որը պահում է ռազմագերիներին իր մոտ հրադադարից հետո։Հայաստանն, իր կողմից, կատարել է հրադադարի պայմանագրով նախատեսված բոլոր կետերը, իսկ Ադրբեջանը խախտում է այն՝ ազատ չարձակելով մեր ռազմագերիներին։ Այսպիսով՝ պահանջում եմ ազատել մեր ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց։
22:47 - 25 հունվարի, 2021
ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի |1lurer.am|

ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի |1lurer.am|

1lurer.am: ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, ելույթ ունենալով Ստրասբուրգում մեկնարկած ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում, խոսել է այն մասին, որ ադրբեջանցի գործընկերը՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սեիդովը, փորձում էր իր ելույթը կառուցել այնպես, կարծես այլևս որևէ խնդիր չկա Հայաստանի ու Ադրբեջանի միջև, ինչպես նաև խոսում էր խաղաղությունից:Ռուբինյանն ի պատասխան նշել է, որ խաղաղությունից խոսելուց առաջ Սեիդովը թող հիշի, թե ինչ դրոշմանիշներ են հրապարակվում Ադրբեջանում, որոնք ամբողջությամբ կրկնօրինակում են այն երևույթը, ինչը կար նացիստական Գերմանիայում և ցույց են տալիս, թե ինչպես են էթնիկ զտման ենթարկում Արցախի բնակչությանը:Այնուհետև Ռուբինյանն անդրադարձել է ռազմագերիների թեմային: Նա նշել է, որ այդ հարցում Ադրբեջանն ապակառուցողական է, արհեստականորեն ձգձգում է խնդրի լուծումը:Ռուբինյանը հավելել է, որ ԵԽԽՎ-ում բոլոր պատվիրակները տարիներ շարունակ լսել են հայերից ու ադրբեջանցիներից իրար դեմ ուղղված ելույթներ և կարծես ինչ-որ առումով հոգնել են դրանք լսելուց, բայց իրենք պետք է հասկանան, թե ինչ կարևորություն ունի այս խնդիրը:Հայաստանի պատվիրակության ղեկավարը կոչ է արել դիրքորոշում ունենալ ոչ թե հանուն ՀՀ-ի կամ ԼՂ-ի, այլ հանուն մարդկության ու հումանիզմի, քանի որ մարդկային կյանքերի մասին է խոսքը:
22:13 - 25 հունվարի, 2021
ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կբարձրացնի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու հայ գերիների հարցերը |armenpress.am|

ՀՀ պատվիրակությունը ԵԽԽՎ-ում կբարձրացնի Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների ու հայ գերիների հարցերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի խորհրդարանականների պատվիրակությունը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում կբարձրաձայնի Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմի ընթացքում Ադրբեջանի կատարած պատերազմական հանցագործությունների և այդ երկրում պահվող հայ գերիների վերադարձի վերաբերյալ հարցերը: Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը:  «Առաջնահերթությունը, բնականաբար, Արցախյան վերջին պատերազմն է և դրա հետևանքների խնդիրներն են, որ պետք է այնտեղ բարձրաձայնել, կարողանալ կոնսոլիդացնել բոլոր մեր միջազգային գործընկերներին, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումը մեծանա և ռազմագերիների, այնտեղ պահվող քաղաքացիական անձանց խնդիրը լուծվի: Բարձրաձայնելու ենք նաև Ադրբեջանի կողմից կատարված պատերազմական հանցագործությունների մասին և այն ամենի, ինչ մինչև օրս տեղի է ունեցել»,- ասաց Մարուքյանը: Պատգամավորը նշեց, որ պատերազմի թեմայի շուրջ քննարկում է նախատեսված ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովում, բայց ոչ լիագումար նիստում: «Լիագումար նիստում բնականաբար մեր ելույթներով կմիջամտենք: Հույս ունեմ, որ կկարողանանք այնտեղ լավ աշխատանք տանել, չնայած նրան, որ Ֆրանսիայում պարետային ժամ է, և կորոնավիրուսի սահմանափակումների հետ կապված բազմաթիվ խնդիրներ կան»,- նշեց Էդմոն Մարուքյանը: Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված` ԵԽԽՎ նիստն այս անգամ հիբրիդային է, սակայն ՀՀ պատվիրակությունն, այնուամենայնիվ, որոշել է ֆիզիկապես ներկա գտնվել դրան: «Նիստը հիբրիդ է, դա նշանակում է, որ պատվիրակները կարող են կամ ֆիզիկապես մասնակցել կամ օնլայն: Մեր պարագայում որոշում ենք կայացրել մասնակցել, որովհետև շատ կարևոր հարցեր ունենք բարձրաձայնելու և այդ ուղղությամբ աշխատանք տանելու: Հետևաբար, ամեն ինչ անելու ենք, որ գնանք և մասնակցենք»,- ասաց ԼՀԿ ղեկավարը:
09:22 - 22 հունվարի, 2021
Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում խոսել է ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ հանձնաժողովի նիստում խոսել է ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին

Հայաստանի Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը Վեհաժողովի միգրացիայի եւ տեղահանված անձանց նիստում խոսել է ռազմագերիների անհապաղ վերադարձի մասին: Այս մասին Զոհրաբյանը գրել է Ֆեյսբուքի իր էջում: «Այսօր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հանձնաժողովի նիստում քննարկվեց հումանիտար ճգնաժամի հարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, որն առաջիկայում պիտի դառնա ԵԽԽՎ զեկույց։ Զեկույցի հեղինակը կլինի Հայաստանում եւ Ադրբեջանում եւ նաեւ մեր առաջարկով կփորձի լինել Արցախում։ Իհարկե, քննարկման ընթացքում Ադրբեջանի պատվիրակը մի քանի անգամ հատուկ շեշտեց, որ զեկուցողն Արցախ գնալու համար անպայման պիտի ստանա Ադրբեջանի իշխանությունների թույլտվությունը։ Եւ քանի որ զեկույցը վերաբերելու է բացառապես պատերազմի հումանիտար ասպեկտին, ես խոսել եմ երկու կարեւոր խնդրի մասին, ինչը համարում եմ անհետաձգելի լուծման հիմնախնդիրներ։ Առաջինը, բնականաբար, ռազմագերիների հարցն է, ովքեր պատերազմի ավարտից անմիջապես հետո պետք է վերադարձվեին հայկական կողմին, ինչը մինչ օրս չի արվել եւ զեկուցողի ուշադրությունն եմ հրավիրել, որ Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել հայ ռազմագերիներին եւ գերի ընկած քաղաքացիական անձանց, այլեւ նրանց հայտարարում է դիվերսանտներ, ինչը միջազգային բոլոր իրավակարգավորումների կոպտագույն խախտում է։ Երկրորդ խնդիրը, որին անդրադարձել եմ, Արցախից տեղահանված եւ իրենց բնակավայրն ու տունը կորցրած արցախցիների հարցն է, որը եւս այս աղետալի պատերազմի հումանիտար հետեւանքներից է, ինչը անպայմանորեն պիտի լինի միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Եւ, բնականաբար, քանի որ թուրք-ադրբեջանական տանդեմի «լավագույն ավանդույթները» շարունակվում են, Ադրբեջանի եւ Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու բովանդակությունը, այն փորձելով ներկայացնել որպես հայերի կողմից 90-ականներին սկսված ցեղասպանության շարունակություն, ես իմ ելույթում նշել եմ նման հայտարարությունների կատարյալ տխմարություն լինելը, պնդելով, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պատերազմի հանցագործներ են եւ որպես այդպիսին պիտի ենթարկվեն պատասխանատվության միջազգային իրավունքի առաջ»,- գրել է Զոհրաբյանը։
16:57 - 21 հունվարի, 2021
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Դեկտեմբերի 7-ին ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից: Ռուստամ Բաքոյանը շնորհակալություն է հայտնել հյուրին՝ իր հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ նրա, վկայում է Լարս Ասլան Ռասմուսենի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրություն և վերաբերմունք ունենալու մասին: Պատգամավորը տեղեկացրել է, որ Հայաստանում ամենամեծ ազգային փոքրամասնությունը եզդիներն են: Զրուցակիցները խոսել են եզդի համայնքի խնդիրների մասին՝ կապված լեզվի, կրոնի և մշակույթի պահպանության հետ: Ռուստամ Բաքոյանը նշել է, որ Հայաստանն աշխարհում միակ երկիրն է, որտեղ դպրոցներում եզդիները հնարավորություն ունեն սովորելու իրենց մայրենի լեզուն: Պատգամավորը խոսել է Սինջարի ցեղասպանությունից, հետաքրքրվել Դանիայի խորհրդարանի կողմից դրա ընդունման հնարավորությունից: ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարը նշել է, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են: Ըստ Լարս Ասլան Ռասմուսենի՝ Դանիայի խորհրդարանում պետք է ընդունվեն ցեղասպանություններ դատապարտող մի շարք բանաձևեր, որոնց թվում են եզդիների և հայերի ցեղասպանությունները:
10:42 - 08 դեկտեմբերի, 2020
Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

Հայ խորհրդարանականները հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավարի հետ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար, Ռուբեն Ռուբինյանը եւ պատվիրակության անդամներ Սոս Ավետիսյանը, Վլադիմիր Վարդանյանը դեկտեմբերի 7-ին հանդիպել են ԵԽԽՎ-ում Դանիայի պատվիրակության ղեկավար Լարս Ասլան Ռասմուսենի հետ: Հայ խորհրդարանականները մանրամասներ են ներկայացրել  Արցախում Ադրբեջանի սանձազերծած պատերազմի վերաբերյալ, ընդգծել ռազմական գործողություններում Թուրքիայի միջոցով վարձկան ահաբեկիչների ներգրավվածության փաստը: Նշվել է, որ պատերազմի ընթացքում փորձ է արվել հերթական ցեղասպանությունն իրականացնել խաղաղ հայ բնակչության նկատմամբ: Հյուրի խնդրանքով հայ խորհրդարանականներն  անդրադարձել են հետպատերազմական իրավիճակին, կարեւորել Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում կրոնական, պատմական, մշակութային ժառանգության պահպանության հարցը: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
17:01 - 07 դեկտեմբերի, 2020
Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ստեղծված ահաբեկչական վտանգը չի վերացել. պատգամավորը՝ ԵԽԽՎ-ում

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղի պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, որպես Հայաստանից զեկուցող, նշել եմ. Հարգելի գործընկերներ, Նախևառաջ, ցանկանում եմ շեշտել, որ ադրբեջանական կողմը արհեստականորեն ձգձգում է գերիների և պատանդների վերադարձի խնդիրը: Այդ ընթացքում ադրբեջանական կողմը շարունակում է սոցցանցերում տարածել տեսանյութեր, որտեղ տանջում և նվաստացնում են ազգությամբ հայ գերիներին և պատանդներին: Այս գործելաոճը Ժնևի կոնվենցիաների կոպիտ խախտում է և պետք է համապատասխան գնահատականի արժանանա: Միևնույն ժամանակ, հարկ եմ համարում շեշտել, որ ադրբեջանական կողմը շարունակում է վնաս հասցնել քրիստոնեական ժառանգությանը: Մասնավորապես, Շուշիի եկեղեցիները վանդալիզմի են ենթարկվել: Բացի այդ, Ադրբեջանի նախագահի մակարդակով շարունակվում է պատմության կեղծումը, երբ հայկական քրիստոնեական եկեղեցիները փորձ է արվում ներկայացնել որպես ալբանական: Սա ևս անթույլատրելի գործելաոճ է: Հավելեմ նաև, որ Թուրքիայի կողմից օժանդակվող ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տասնյակ հազարավոր հայեր հարկադրված են եղել լքել Արցախի իրենց բնակավայրերը, այս պահի դրությամբ նրանց մի մասն արդեն վերադարձել է, իսկ մյուսները՝ դեռ ոչ, քանի որ վնասված են բնակավայրերը և ինֆրաստրուկտուրաները: Ավելին, նրանց մի մասը ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զրկվել է իր բնակավայր վերադառնալու հնարավորությունից: Ամփոփելով նշեմ, որ ինչպես նախկինում, այնպես էլ այժմ տարածաշրջանում կան ահաբեկիչներ և ահաբեկչական վտանգը, որը ստեղծվել է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից, չի վերացել: Այս բոլոր հարցերը առնչվում են հումանիտար խնդիրների և քաղաքացիական բնակչության անվտանգության հետ, ուստի պետք է պատշաճ ուշադրության արժանանան»:
21:02 - 02 դեկտեմբերի, 2020
Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

Մարքույանը ռազմագերիներին Ադրբեջանում ռազմական շքերթին ներկայացնելու լուրերի վերաբերյալ նամակ է ուղարկել միջազգային կառույցների ղեկավարներին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ հայ ռազմագերիների վերաբերյալ հետևյալ բովանդակությամբ նամակն իմ կողմից ուղարկվել է՝- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին,- ԿԽՄԿ նախագահ Փեթեր Մաուրերին,- ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչին,- ԵԽԽՎ նախագահ Ռիք Դամսին։ «Ձեզ եմ դիմում՝ ակնկալելով անհապաղ գործողություններ՝ պաշտպանելու համար Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների կոնվենցիոնալ իրավունքները։ Մասնավորապես՝ մեզ են հասնում լուրեր առ այն, որ Ադրբեջանի իշխանությունը ծրագրում է հաղթական շքերթ, որտեղ պատրաստվում է քայլերթի հանել նաև հայ ռազմագերիներին։ Այս տեղեկությունները սարսուռ են առաջացնում։ Եթե այս ենթադրությունները համապատասխանում են իրականությանը, ապա Ադրբեջանի գործողություններն անցնում են քաղաքակիրթ պետությանը վերագրելի ցանկացած թույլատրելի սահման։ Նման քայլն արգելված է «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949թ. Ժնևի կոնվենցիայով, որի 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն՝ - Ռազմագերիները հավասարապես պետք է մշտապես օգտվեն պաշտպանությունից և, մասնավորապես, բռնության կամ ահաբեկման, ամեն տեսակի ակտերից, վիրավորանքից և ամբոխի հետաքրքրասիրությունից: - Ցանկացած հանգամանքներում ռազմագերիներն ունեն իրենց անձի և պատվի նկատմամբ հարգանքի իրավունք: Ընդ որում, նույն կոնվենցիայի ընդհանուր դրույթների ուժով՝ Բարձր Պայմանավորվող Կողմերը պարտավորվում են ցանկացած հանգամանքներում պահպանել և ստիպել պահպանելու սույն կոնվենցիան (եթե կոնֆլիկտի մեջ մտնող տերություններից մեկը չի հանդիսանում սույն Կոնվենցիայի մասնակից, այնուամենայնիվ, դրա մասնակից տերություններն իրենց փոխհարաբերություններում կմնան Կոնվենցիայով կապված: Դրանից բացի, նրանք Կոնվենցիայով կապված կլինեն վերը նշված տերության վերաբերմամբ, եթե վերջինս ընդունում և կիրառում է Կոնվենցիայի դրույթները): Հայցում ենք Ձեր անհապաղ միջամտությունը՝ ապահովելու համար հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը՝ Կոնվենցիայի դրույթներին համապատասխան և թույլ չտալու Ադրբեջանի իշխանությունների կողմից հերթական պատերազմական հանցագործության իրագործումը»։  
16:37 - 26 նոյեմբերի, 2020
ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում ներառված էր ԼՂ-ում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը

ԵԽԽՎ «Միգրացիայի, փախստականների և տեղահանվածների հարցերով» հանձնաժողովի այսօրվա օրակարգում նաև ներառված էր Լեռնային Ղարաբաղում ընթացող պատերազմի հումանիտար ասպեկտի քննարկման հարցը: Հարցի ներկայացման ժամանակ, Հայաստանից զեկուցող է եղել ԱԺ պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը։ Նրա զեկույցը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի գործընկերներ, սա ագրեսիա է Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ, այս պահի դրությամբ քաղաքացիական բնակչության շրջանում գրանցվել է մահվան 50, վիրավորման՝ 154 դեպք: Հսկայական վնաս է հասցվել բնակավայրերին և քաղաքացիական ինֆրաստրուկտուրաներին: Ադրբեջանի նախագահն ինքն է խոստովանել, որ իրենք թիրախավորել են բնակավայրերը, թեև ընդունել է, որ դա արել են մինչև հոկտեմբերի 10-ը, բայց նա ստում է, քանի որ հենց երեկ Շուշիի հրետանակոծման հետևանքով 3 զոհ կա՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Հավելեմ, որ մինչ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, Արցախում համավարակը լայնորեն տարածվել է, քանի որ Արցախի խաղաղ բնակչությունը հարկադրված է ապրել կացարաններում, իսկ դա անկառավարելի է դարձնում համավարակի հետագա տարածումը: Ստեղծվել է հումանիտար աղետի իրական վտանգ: Ավելի քան 25000 երեխա զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, ցանկը կարելի է անվերջ շարունակել: Ահաբեկիչների ներգրավումը միայն քաղաքական հարց չէ, դա ունի հումանիտար լուրջ հետևանքներ, քանի որ նրանք կոչված են նաև գլխատումներ իրականացնելու ու վճարվելու դրա համար: Դրա մասին խոստովանել են հենց ահաբեկիչները: Ամփոփելով նշեմ, որ Թուրքիայի ակնհայտ աջակցությամբ սկսված այս ագրեսիան ապացուցում է ևս մեկ անգամ, որ Ադրբեջանի նպատակը արցախահայության վերացումն է և բոլոր գործողությունները դրա վառ ապացույցն են»:                        
19:19 - 06 նոյեմբերի, 2020
Մարդկային կյանքեր են կորսվում Արցախում․ սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

Մարդկային կյանքեր են կորսվում Արցախում․ սպասում ենք այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի, որ մեկ-երկու քաղաքակիրթ հայտարարությո՞ւն անենք․ Մ․ Մելքումյանը՝ ԵԽԽՎ-ում

ԵԽԽՎ լիագումար նիստում ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը բարձրացրել է արցախյան հակամարտության գոտում արհեստական բանականության ռազմականացման աղետալի հետևանքների հարցը: Այս մասին հայտնում է պատգամավորը։ «Արհեստական բանականությունն ի շահ հանրության օգտագործելու մասին խոսելիս պետք է ասենք, որ հաճախ դա հանգեցնում է մի շարք խնդիրների։ Այդ խնդիրների մի մասը հստակ վերաբերում է մարդու իրավունքներին։ Մենք ուզում ենք արհեստական բանականությունը կառավարելի դարձնել, օրինակ՝ օգտակար լինել հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Բայց մյուս կողմից մարդկանց կառավարելու խնդիր կարող է առաջանալ, և պետք է հասկանալ, թե սա ինչքանով է հակասում մարդու իրավունքների կոնվենցիային։ Մյուս մասը հետևյալն է։ Բոլորս տեղյակ ենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում Ադրբեջանը Թուրքիայի մասնակցությամբ սանձազերծել է լայնածավալ ռազմական ագրեսիա Արցախի նկատմամբ։ Թուրքական և իսրայելական արտադրության անօդաչու թռչող սարքերի, այդ թվում՝ Բայրաքթարերի օգտագործման արդյունքում խաղաղ բնակչության շրջանում ունենք տասնյակ զոհեր, հարյուրավոր վիրավորներ։ Սա արհեստական բանականության միջոցով խաղաղ մարդկանց ապրելու իրավունքիոտնահարում է։ Ո՞րն է այստեղ սահմանը, որքանո՞վ է զենքերի արտադրության մեջ արհեստական բանականության օգտագործումը համապատասխանում համամարդկային արժեքներին և տարբեր կոնվենցիաներին։ Արհեստական բանականության տեխնոլոգիական իրացման պարագայում պետք է կարողանանք համամարդկայինը զատել, տարանջատել հանրային պահանջներից և խիստ սանկցիաներ սահմանել այդ առումով։ Հարցս շատ կոնկրետ է՝ արհեստական բանականության օգտագործման արդյունքում մարդկային կյանքեր ենք կորսվում։ Մեր Վեհաժողովը կարողանու՞մ է հստակ միջամտել դրա կասեցմանը կամ սանկցիաների կիրառմանը։ Թե՞ մենք սպասում ենք, որպեսզի այդ մարդկանց ապրելու իրավունքը ոտնահարվի վերջնականապես, որից հետո մեկ-երկու քաղաքակիրթ տեսքով հայտարարություն անենք։ Կարծում եմ՝ սա շատ բարդ խնդիր է, նման է սանկցիայի կիրառման՝ հանուն ոչ սանկցիայի։ Մենք պետք է կարողանանք ճիշտ մոտեցում ցուցաբերել։ Ամեն մի արյուն չէ, որ վիրահատական արյուն է. դահիճի արյունը վիրահատական արյունից հստակ տարանջատելու խնդիր ունենք։ Եվ վերջում ուզում եմ ընդգծել, որ քիչ առաջ Ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեյիդովի հայտարարությունը բալիստիկ հրթիռներով Գյանջան ռմբակոծելու մասին պարզապես կեղտոտ սուտ է և չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Միքայել Մելքումյանը։
15:39 - 22 հոկտեմբերի, 2020
Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ-ում |armenpress.am|

armenpress.am: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը ԵԽԽՎ ընդլայնված նիստում անդրադարձել է Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմին: Իր ելույթում Վարդանյանը նշել է, որ Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության վտանգի առաջ: «Կարծո՞ւմ եք, որ 3 միլիոնանոց հայերը Արցախի հետ միասին ագրեսիա են սկսել 8 միլիոնանոց Ադրբեջանի և 80 միլիոնանոց Թուրքիայի դեմ: Յուրաքանչյուր տարաձայնություն պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Արցախի ժողովուրդն այժմ կանգնած է ցեղասպանության զոհ դառնալու վտանգի առջև, որովհետև Արցախի բոլոր քաղաքները ծանր հրետակոծության են ենթարկվում, բազմաթիվ անմեղ մարդիկ են մահացել, խաղաղ բնակչությունը հարձակման է ենթարկվում, միջազգային լրագրողները հարձակման են ենթարկվում: Մենք գործ ունենք միջազգային ագրեսորի հետ, որին սատարում է Թուրքիան»,- ասել է Վարդանյանը:
23:58 - 12 հոկտեմբերի, 2020