Հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ օրակարգում
 |1lurer.am|
19:53 - 25 հունվարի, 2021

Հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ընդգրկվել ԵԽԽՎ օրակարգում |1lurer.am|

1lurer.am: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի 2021 թ. Ձմեռային նստաշրջանը, որն առաջին անգամ անցկացվում է հիբրիդային ձևաչափով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման հարցը չի ներառվել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի օրակարգում:

Հիշեցնենք՝ նիստի ընթացքում հայ ռազմագերիների վերադարձի անհիմն ձգձգման մասին հրատապ քննարկում կազմակերպելու առաջարկ էր ներկայացվել:

Վեհաժողովի պատվիրակների մեծ մասը կողմ է քվեարկել ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հարցով հրատապ քննարկում կազմակերպելու մասին առաջարկին: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել