Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել |tert.am|

Ավստրիան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել |tert.am|

tert.am: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը հայտնել է, որ Վիեննան նախատեսում է տարհանել Կիևում դեսպանատան աշխատակիցներին, սակայն վերջնական որոշում դեռ չի կայացվել։ Այս մասին հայտնում է tass.ru-ն։«Իհարկե, մենք Կիևում մեր դեսպանատունը տարհանելու ծրագրեր ունենք, բայց այս պահին դրանք դեռ չենք իրականացրել, քանի որ հենց հիմա մեզ անհրաժեշտ է ամբողջ ուժով վերահսկել այնտեղ տիրող իրավիճակը»,- ասել է նա։Նախարարը հավելել է, որ Վիեննան կգնա նման քայլի, եթե Ուկրաինայում փոխվի սպառնալիքը կամ անվտանգության իրավիճակը։Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Կիևից դիվանագետների տարհանման հատուկ պատճառներ չկան և հորդորել էր չդրամատիզացնել իրավիճակը։Մինչդեռ Մեծ Բրիտանիան սկսել է Ուկրաինայից տարհանել իր դեսպանատան աշխատակիցների մի մասին։ Այս որոշումն ընդունվել է Ուկրաինա Ռուսաստանի մոտալուտ ռազմական ներխուժման մասին լուրերի ֆոնին։«Դեսպանատան որոշ աշխատակիցներ և նրանց ընտանիքի անդամները դուրս են բերվում Կիևից՝ ի պատասխան Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի: Բրիտանական դեսպանատունը մնում է բաց և կշարունակի իրականացնել հիմնական աշխատանքները», - ասվում է դիվանագիտական ծառայության հայտարարության մեջ:
13:34 - 24 հունվարի, 2022
ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT |armenpress.am|

ԱՄՆ-ը քննարկում Է Մերձբալթիկայում եւ Արեւելյան Եվրոպայում զորքերի տեղաբաշման հնարավորությունը. NYT |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը քննարկում է ամերիկյան զորքերի, օդուժի եւ նավատորմի տեղաբախման հնարավորությունը Մերձբալթիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրներում: Այս պնդմամբ հունվարի 23-ին հանդես է եկել The New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների վարչակազմի աղբյուրներ: Հրատարակության տեղեկատվությամբ՝ խոսքը կարող է վերաբերել մի քանի հազար» զինծառայողների: Զորքերի տեղաբաշման մասին որոշումը կարող է ընդունվել շաբաթվա ընթացքում, ճշտել են աղբյուրները: Ինչպես հաղորդել է թերթը, Պենտագոնի ներկայացուցիչները հունվարի 22-ին Բայդենին են ներկայացրել Ռուսաստանի սահմաններին հնարավորինս մոտ ԱՄՆ-ի ուժերի տեղափոխման մի քանի տարբերակներ: Այդ տարբերակերից մեկի շրջանակներում պաշտպանական գերատեսչության մասնագետներն առաջարկում են Արեւելյան Եվոպայի երկրներ ուղարկել հազարից մինչեւ 5 հազար զինծառայողներ՝ նրանց թվաքականի հնարավոր ավելացմամբ տարածաշրջանում լարվածության էսկալացիայի դեպքում: Շաբաթ օրՆ Ուկրաինա է հասցվել ռազմական նշանակության բեռի առաջին խմբաքանակը, այդ թվում ավելի քան 90 տոննա ընդհանուր քաշով ռազմամթերք: Ինչպես հայտնել են Միացյալ Նահանգների դեսպանությունում, անցյալ տարի ԱՄՆ-ը երկրին  տրամադրել է 650 միլիոն դոլարից ավելի գումարի ռազմական օգնություն, իսկ 2014 թվականից Կիեւն այդ նպատակի համար ստացել է 2,7 միլիարդ դոլարի օգնություն: Հունվարի 23-ին պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հայտնել է ավելի քան 80 տոննա քաշով սպառազինությունների երկրորդ խմբաքանակն ստացվելու մասին: Վերջին ժամանակներս Արեւմուտքի երկրներում, ինչպես նաեւ Կիեւում հնչում են պնդումներ Ուկրաինա Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկատվությունը որակել է լարվածության սին եւ անպատասխանատու բորբոքում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում: Ըստ որում Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունն այդ հայտարարությունների արդարացման համար եւ ընդգծել է, որ Ուկրաինայի հարավ - արեւելքում ճգնաժամի ուժային լուծման փորձերը կարող են ունենալ ամենալուրջ հետեւանքները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:24 - 24 հունվարի, 2022
Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել
 |azatutyun.am|

Ուկրաինան հայտարարում է, որ Գերմանիան «խրախուսում է Պուտինին»՝ հրաժարվելով զենք մատակարարել |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան մեղադրել է Գերմանիային «միասնությունը խաթարելու» և «Վլադիմիր Պուտինին խրախուսելու» մեջ՝ հրաժարվելով Կիևին զենք մատակարարել՝ ռուսական հնարավոր ներխուժման մտավախությունների ֆոնին: Կուլեբան Թվիթերում գրել է, որ «Գերմանիայի վերջին հայտարարությունները Ուկրաինային պաշտպանական զենք փոխանցելու անհնարինության մասին չեն համապատասխանում» երկու երկրների հարաբերությունների մակարդակին և «անվտանգության ներկա իրավիճակին»։ Կուլեբան ասել է, որ Կիևը երախտապարտ է Բեռլինին՝ 2014 թվականից ի վեր աջակցության համար, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա և բռնակցեց Ղրիմի թերակղզին, միաժամանակ հավելել` «Գերմանիայի ներկայիս փակուղային իրավիճակը հիասթափեցնող է և հակասում է այդ աջակցությանը և ջանքերին»: Գերմանիայի պաշտպանության նախարարը երեկ տեղեկացրել է, որ Բեռլինը փետրվարին դաշտային հոսպիտալ կուղարկի Ուկրաինա, սակայն հրաժարվում է զենքի մատակարարումից։ «Զենքի մատակարարումն այս պահին օգտակար չի լինի, դա դաշնային կառավարության կոնսենսուսն է», - ասել է Լամբրեխտը: Ուկրաինական սահմանների երկայնքում կուտակված 127 հազար ռուս զինվորականների առկայության պայմաններում` Կիևը խնդրել է Բեռլինին տրամադրել սաղավարտներ և պաշտպանիչ բաճկոններ, ինչպես նաև վերանայել իր դիրքորոշումը զենքի մատակարարման հարցում:
17:14 - 23 հունվարի, 2022
Մեծ Բրիտանիան Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի մեջ․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մեղադրանքներին  |tert.am|

Մեծ Բրիտանիան Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի մեջ․ ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է մեղադրանքներին |tert.am|

tert.am: Մեծ Բրիտանիան, հիմնվելով իր հետախուզական տվյալների վրա, Մոսկվային մեղադրել է Ուկրաինայում ռուսամետ քաղաքական գործիչներին իշխանության բերելու փորձի համար։ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայի ղեկավարի պաշտոնում Կրեմլի թեկնածու է անվանել Գերագույն Ռադայի նախկին պատգամավոր Եվգենի Մուրաևին, գրում է Daily Mail-ն։Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը հայտարարության մեջ ասել է, որ «այսօր հրապարակված տեղեկատվությունը լույս է սփռում Ռուսաստանի գործողությունների ծավալի վրա, որոնք ուղղված են Ուկրաինային տապալելուն և պատկերացում են տալիս Կրեմլի մտածելակերպի մասին»:Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ՌԴ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունն Ուկրաինայի վերաբերյալ իբր Մոսկվայում կառուցվող ծրագրերի մասին, բրիտանացի գործընկերներին կոչ է արել դադարեցնել սադրանքները։«Բրիտանական ԱԳՆ-ի տարածած ապատեղեկատվությունը ևս մեկ վկայություն է, որ ՆԱՏՕ-ի երկրներն են՝ անգլո-սաքսոնների գլխավորությամբ, որոնք սրում են լարվածությունը Ուկրաինայի շուրջ։
14:55 - 23 հունվարի, 2022
Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|

Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը․ Ուկրաինայի ԱԳՆ-ը Գերմանիայի կառավարությունից հերքում է պահանջում |factor.am|

factor.am: Գերմանիայի ռազմածովային ուժերի ղեկավար, փոխծովակալ Կայ-Ահիմ Շենբախը հայտարարել է, որ Ուկրաինային չի հաջողվի վերադարձնել Ղրիմը։ Корреспондент.net-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ասել է Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների հնդկական ինստիտուտի համաժողովում։ Նրա խոսքով ՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ուկրաինային անհրաժեշտ է համապատասխանել դաշինքի բոլոր պահանջներին, իսկ այժմ դա անհնար է օկուպացիայի պատճառով: «Ինչ է տեղի ունեցել Ուկրաինայում։ Ղրիմի կղզին կորել է, և այն երբեք չի վերադառնա։ Դա փաստ է», – ասել է Շենբախը։ Ուկրաինայի ԱԳՆ-ն պահանջել է Գերմանիայի կառավարությունից հրապարակայնորեն հերքել Ղրիմի մասին երկրի ռազմածովային ուժերի հրամանատար Կայ-Ահիմ Շենբահի հայտարարությունները: Այս մասին հունվարի 22-ին հայտնել է ուկրաինական գերատեսչության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։
19:37 - 22 հունվարի, 2022
ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից. Բլինկենի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո |tert.am|

ՆԱՏՕ-ն չի հրաժարվի «բաց դռների» քաղաքականությունից. Բլինկենի հայտարարությունը Լավրովի հետ բանակցություններից հետո |tert.am|

tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքը չի հետ քաշվում «բաց դռների» իր քաղաքականությունից նոր երկրների ընդունելու առումով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում: «Շատ կարևոր է պարզաբանել այն, ինչ մենք չենք անելու: Դրանցից մեկն այն է, որ մենք հետ չենք քաշվի մեր հիմնարար սկզբունքներից: Մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք: Դրանցից մեկը ՆԱՏՕ-ի «բաց դռներն» են»,- ասել է պաշտոնյան: «Մյուսը, ինչպես վերջին օրերին և շաբաթներին ասել եմ, ներառում է մեր հավատարմությունն այն սկզբունքին, որ մի երկիր չի կարող պարզապես խախտել և փոխել մյուսի սահմանը ուժի միջոցով, չի կարող ուժով մյուսին թելադրել իր ընտրությունը, քաղաքականությունը»,- ընդգծել է ամերիկացի գործիչը: ՆԱՏՕ-ի պարտավորությունները չեն ենթադրում անմիջական մասնակցություն Ուկրաինայի պաշտպանությանը, թեև դաշինքը կշարունակի աջակցել նրան, ընդգծել է Բլինկենը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա «ռուսական ներխուժումը» կանխելու համար։
20:41 - 21 հունվարի, 2022
Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը |armenpress.am|

Ուկրաինայի վարչապետը հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը նախարարություններին հանձնարարել է վերանայել կանանց զինվորական հաշվառման վերցնելու հետ կապված նորմերը: Այս մասին հայտնել է  Գերագույն ռադայի «Եվրոպական համերաշխություն» խմբակցության պատգամավոր խմբակցության անդամ Ալեքսեյ Գոնչարենկոն իր «Տելեգրամ» ալիքում: «Պատասխան է ստացվել նաեւ վարչապետ Դենիս Շմիգալի կողմից, որտեղ նա հայտնել է, որ արդարադատության նախարարությանը եւ պաշտպանության նախարարությանը հանձնարարել է քննարկել կանանց զինվորական հաշվառման պարտադիր գրանցումը չեղարկելու հարցը: Իսկ մեկ շաբաթ առաջ ես Գերագույն ռադա օրինագիծ եմ ներկայացրել այդ հարցի վերաբերյալ», - հայտնել է նա: Պատգամավորը հստակեցրել է, որ Ուկրաինայի նախագահի գրասենյակից նաեւ երկրի պաշտպանության նախարարությանը հանձնարարել են քննարկել նշված հարցը: Գոնչարենկոն հույս ունի, որ այդ նորմը կվերանայվի:
20:15 - 21 հունվարի, 2022
Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը

 |armenpress.am|

Էրդողանն առաջարկել է կազմակերպել Պուտինի և Զելենսկու դեմ առ դեմ հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ասել էր, որ Էրդողանը Պուտինին և Զելենսկիին հրավիրել է Թուրքիա՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։ «Պատերազմի մթնոլորտը, այս հոգեբանական վիճակը հիասթափեցնող են մեզ համար, քանի որ մենք երկու կողմերի հետ լավ հարաբերություններ ունեցող երկիր ենք: Մեր հույսն է կազմակերպել հարգարժան Պուտինի և Զելենսկու հանդիպումը, ապահովել դեմ առ դեմ հանդիպում»,- ասել է Էրդողանը մամուլի ասուլիսում: Էրդողանը նաև նշել է, որ կշարունակի շփումները Պուտինի հետ՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։
22:23 - 20 հունվարի, 2022