tert.am: Հյուսիսատլանտյան դաշինքը չի հետ քաշվում «բաց դռների» իր քաղաքականությունից նոր երկրների ընդունելու առումով: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո կայացած ասուլիսում:
«Շատ կարևոր է պարզաբանել այն, ինչ մենք չենք անելու: Դրանցից մեկն այն է, որ մենք հետ չենք քաշվի մեր հիմնարար սկզբունքներից: Մենք պատրաստ ենք պաշտպանել դրանք: Դրանցից մեկը ՆԱՏՕ-ի «բաց դռներն» են»,- ասել է պաշտոնյան:
«Մյուսը, ինչպես վերջին օրերին և շաբաթներին ասել եմ, ներառում է մեր հավատարմությունն այն սկզբունքին, որ մի երկիր չի կարող պարզապես խախտել և փոխել մյուսի սահմանը ուժի միջոցով, չի կարող ուժով մյուսին թելադրել իր ընտրությունը, քաղաքականությունը»,- ընդգծել է ամերիկացի գործիչը:
ՆԱՏՕ-ի պարտավորությունները չեն ենթադրում անմիջական մասնակցություն Ուկրաինայի պաշտպանությանը, թեև դաշինքը կշարունակի աջակցել նրան, ընդգծել է Բլինկենը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Վաշինգտոնը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա «ռուսական ներխուժումը» կանխելու համար։
comment.count (0)