«Հունաստանն ու Թուրքիան պատրաստ են նախնական բանակցությունների». Էրդողանը, Մերկելն ու ԵԽ նախագահը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակը
|tert.am|
tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 22-ին բանակցություններ է վարել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել տեսակոնֆերանսի ձևաչափով, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Միջերկրական ծովի արևելքում տիրող իրավիճակն ու Թուրքիա-ԵՄ հարաբերությունները:
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Միջերկրական ծովի արևելյան տարածաշրջանային խորհրդաժողովը, որին կմասնակցեն բոլոր կողմերը` ներառյալ կիպրոսցի թուրքերը, կավարտվի կառուցողական որոշումների ընդունմամբ:
11:40 - 23 սեպտեմբերի, 2020