tert.am: Եվրոպական խորհուրդն օգոստոսի 19-ին Բելառուսում տիրող իրավիճակի հարցով արտահերթ նիստ կանցկացնի, այս մասին այսօր թվիթերյան իր օգտահաշվում հայտնել է կառույցի ղեկավար Շառլ Միշելը:
«Ես այս չորեքշաբթի ժամը 12։00-ին Եվրախորհրդի անդամների խորհրդակցություն կհրավիրեմ՝ Բելառուսում տիրող իրավիճակը քննարկելու համար»,- գրել է Միշելը։
Կառույցի ղեկավարը գրառման մեջ նշել է, որ Բելառուսի ժողովուրդն իր ապագան որոշելու և ազատորեն իր ղեկավարին ընտրելու իրավունք ունի։
«Ցուցարարների նկատմամբ բռնությունն անթույլատրելի է»,-ընդգծել է Շառլ Միշելը։
comment.count (0)