Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը |shantnews.am|
19:40 - 07 հունիսի, 2021

Վլադիմիր Պուտինն ու Շառլ Միշելը քննարկել են ԼՂ-ում տիրող ներկայիս իրավիճակը |shantnews.am|

shantnews.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ հանգամանորեն քննարկվել են Ռուսաստանի և Եվրամիության հարաբերությունները, ինչպես նաև միջազգային մի շարք հրատապ խնդիրներ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տիրող ներկայիս իրավիճակը։

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թ. նոյեմբերի 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի հայտարարությունների հետագա հետևողական իրականացման կարևորությունը: Առաջնային խնդիրներից նշվել են տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը։ Շառլ Միշելը աջակցություն է հայտնել կատարվող աշխատանքներին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների գծով»,- գրված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։

Պուտինն ու Միշելը քննարկել են նաև Բելառուսի շուրջ իրավիճակը։ ՌԴ նախագահը անարդյունավետ է անվանել Բելառուսի վրա ճնշումը պատժամիջոցների միջոցով։ Քննարկվել են նաև Ուկրաինան, Դոնբասում տիրող իրավիճակը, Լիբիան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել