ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին

Կառավարությունը հավանություն տվեց «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծին, որով առաջարկվում է սահմանել, որ կենսաթոշակը վճարվում է անկանխիկ եղանակով։ Բացառություն սահմանել հետևյալ դեպքերում. կենսաթոշակառուն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կենսաթոշակը վճարվում է լիազորագրով, կենսաթոշակը վճարվում է 14 տարին լրացած անչափահասին: Ընդ որում, կենսաթոշակը լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին վճարվում է միայն կանխիկ եղանակով, իսկ վերը նշված մնացած դեպքերում՝ անկանխիկ կամ կանխիկ եղանակով՝ անձի ընտրությամբ։ Նախատեսվում է նաև բացառապես անկանխիկ եղանակով վճարել կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը (բացառությամբ այն դեպքի, երբ այդ գումարը վճարվում է մահացածի 14 տարեկան և դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային), կենսաթոշակառուի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելուց հետո չվճարված կենսաթոշակի գումարը և թաղման նպաստը` անկախ բնակության վայրից: Ընդ որում, քանի որ թաղման նպաստը վճարվում է այն նշանակելու ամսվան հաջորդող ամսվա ընթացքում, ապա թաղման նպաստն անկանխիկ եղանակով վճարելու դեպքում բացառվում է թաղման նպաստի գումարն ստանալու համար այն նշանակելու ամսվան հաջորդող վեց ամսվա ընթացքում կրկին դիմելու անհրաժեշտությունը: Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ խնամքի նպաստը վճարվում է անկանխիկ եղանակով։Առաջարկվում է բացառություն սահմանել այն դեպքում, երբ ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է։Ինչպես և կենսաթոշակների դեպքում, առաջարկվում է հստակեցնել, որ խնամքի նպաստը լիազորագրով կարող է վճարվել միայն կանխիկ եղանակով։ Միաժամանակ, անցումը կենսաթոշակների անկանխիկ համակարգի անցնցում իրականացնելու համար, ինչպես նաև հաշվի առնելով նաև առանձին բնակավայրերում բանկային ենթակառուցվածքների և անկանխիկ գործառնություններ կատարելու հնարավորությունների հասանելիության հետ կապված խնդիրը՝ նախատեսվում է անցումը կատարել փուլային տարբերակով` նախ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում, ապա հաջորդաբար` մնացած քաղաքային բնակավայրերում, 1000-ից ավել բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում, իսկ վերջում՝ մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում։ Նախատեսվում է նաև, որ տվյալ բնակավայրում մինչև սահմանված ժամկետները նշանակված կենսաթոշակը շարունակվելու է վճարվել կանխիկ եղանակով՝ մինչև սահանված ժամկետում կենսաթոշակ (խնամքի նպաստ) վճարելը վերսկսելու, կենսաթոշակ (խնամքի նպաստ) ստանալու իրավունքը վերականգնելու, կենսաթոշակը վերահաշվարկելու, կենսաթոշակի տեսակը փոխելու դիմում ներկայացնելը։ Ընդ որում, նշված դիմումները չներկայացնելուց հետո ևս 6 ամսվա ընթացքում շահառուն կարող է ներկայացնել կենսաթոշակի (խնամքի նպաստ) վճարման եղանակը փոխելու դիմում: Եթե նշված դիմումները չեն ներկայացվում, ապա կենսաթոշակի վճարումը շարունակվում է անկանխիկ եղանակով, Կառավարության սահմանած կարգով ընտրված բանկի միջոցով:
07:56 - 05 դեկտեմբերի, 2019
Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ |armenpress.am|

Ձևավորվում է ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը հավանություն տվեց «Նյութական պահուստի մասին» և հարակից օրենքների փաթեթին: Ըստ նախագծի հիմնավորման, ներկայումս Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման ու թարմացման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրանից բխող այլ իրավական ակտերով: Ելնելով ՀՀ աշխարհաքաղաքական դիրքից, առաջին պլան է մղվում ռազմական գործողությունների ժամանակ ճանապարհային շրջափակման պայմաններում բնակչության և Զինված ուժերի կարիքների ապահովման խնդրի լուծումը: «Հաշվի առնելով, որ էներգակիրները, ինչպես նաև ցորենի, շաքարավազի, բուսական և կենդանական յուղի ու մի շարք այլ պարենային ապրանքների գերակշռող մասը ներմուծվող են, ապրանքների մատակարարման նույնիսկ կարճատև խափանումը կարող է առաջացնել ճգնաժամ, որի կանխարգելումը կամ հետևանքների վերացումը պետական նյութական պահուստի նշանակությունն է: Խնդիր է առաջանում բարձրացնել պետական նյութական պահուստի արդյունավետությունը, արդիականացնել դրա ձևավորման մոտեցումներն ու կառավարման համակարգը: Նախորդ տարիների փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ ՀՀ-ում ձևավորված ազատական տնտեսական հարաբերությունների պայմաններում որդեգրված մոտեցումներն այլևս չեն կարող համարվել բավարար ու չեն ապահովում նյութական պահուստի զարգացման գործընթացը: Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման, պահպանման, թարմացման, փոխարինման գործառույթները իրականացվում են բացառապես բյուջետային ֆինանսավորման հաշվին: Ռազմավարական նշանակություն ունեցող պաշարների ձեւավորման համար պահանջվում են զգալի ֆինանսական միջոցներ, իսկ գործող իրավական դաշտը շուկայական հարաբերությունների պայմաններում բավարար չափով չի ապահովում պետական պահուստի նյութական արժեքների թարմացման եւ փոխարինման գործընթացի արդյունավետությունը, որի հետեւանքով առաջանում են կորուստներ եւ պահանջվում մեծ ֆինանսական ներդրումներ: Ներկայումս պետական նյութական պահուստի ձևավորման համար չի օգտագործվում մասնագիտացված առևտրային կազմակերպությունների պոտենցիալը, իսկ պետական պահուստի նյութական արժեքների թարմացման ընթացքում կորուստներ են առաջանում ոչ միայն ձեռք բերվող և իրացվող ապրանքների պիտանելիության ժամկետների տարբերության, այլ նաև իրավական դաշտի անկատարելիության պատճառով: Մասնավորապես, հանդիսանալով պետական մարմին, գործակալությունը հնարավորություն չունի ապրանքների թարմացման, իրացման կամ ձեռքբերման ժամանակ կատարել այդ գործարքները շուկայում լավագույն գների ձևավորվելու պահին: Նախագծերի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի համակարգի զարգացումն ու բարեփոխումները ապահովող իրավական դաշտի ստեղծումը եւ նյութական պահուստի արդիականացումը եւ համալրումը: Օրենքի նախագծով նախատեսվում է նյութական պահուստի ձեւավորման մասնակից դարձնել ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքները (ավտոմոբիլային բենզին, դիզելային վառելիք, պարենային ցորեն, շաքարավազ, բուսական յուղ) ներմուծող կազմակերպությունները, ինչպես նաև զորահավաքային առաջադրանքներ ունեցող կազմակերպությունները»: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել ՀՀ նյութական պահուստի բարեփոխումները և զարգացումը ապահովող իրավական դաշտ, որը կնպաստի Հայաստանի Հանրապետության նյութական պահուստի բարելավմանը և ընդլայնմանը, համակարգի արդիականացմանը և, որպես արդյունք՝ ազգային անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների նվազեցմանը:
07:53 - 05 դեկտեմբերի, 2019
Հաստատվեց Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը

Հաստատվեց Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի խոսքով՝ Ռազմավարության նպատակն է՝ պատժողական քաղաքականությունից անցումը վերականգնողական արդարադատության, քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքների արմատավորումը, պատժի նպատակների արդյունավետ իրացումը, քրեական ենթամշակույթի հաղթահարումը, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում կոռուպցիայի հաղթահարումը, կրկնահանցագործության նվազեցումն ու հասարակական անվտանգության ապահովումը: Ըստ այդմ՝ սահմանվել են բարեփոխումների հետևյալ ուղղությունները՝ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրենսդրության կատարելագործում, ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավում, քրեակատարողական հիմնարկների օպտիմալացում և արդիականացում, քրեակատարողական հիմնարկների և պրոբացիայի ծառայության շենքային պայմանների բարելավում ու տեխնիկական հագեցվածության բարձրացում, քրեակատարողական հիմնարկներում հաշմանդամություն ունեցող անձանց պահման մատչելի պայմանների ապահովում, ազատությունից զրկված անչափահաս անձանց պահման պայմանների բարելավում, կոռուպցիայի և քրեական ենթամշակույթի հաղթահարումը: ☑️քրեակատարողական ծառայությունում կադրային քաղաքականության և պրոբացիայի ծառայության կարգավիճակի վերանայումը, քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների միջև համագործակցության ամրապնդում, քրեակատարողական և պրոբացիայի համակարգում էլեկտրոնային կառավարման գործիքների ներդրում, դատապարտյալների և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացում, մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների որակի բարելավում: Նախարարի տեղեկացմամբ, պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակներում նախատեսվում է՝ Փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքի տարածքում (Սիլիկյան թաղամասում) կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: Փակել «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կառուցել 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ (նախագիծն արդեն առկա է, նախատեսվում է հիմնարկը կառուցել Խնձորեսկում): «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկը Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: Փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք: «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները: Քրեակատարողական հիմնարկների պայմաններից զատ՝ նախատեսվում է անհրաժեշտ աշխատանքային պայմաններ ապահովել նաև Պրոբացիայի ծառայության տարածքային մարմինների համար:
09:39 - 28 նոյեմբերի, 2019
ՀՀ-ում սահմանում են սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցման լիազոր մարմին |armenpress.am|

ՀՀ-ում սահմանում են սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների գրանցման լիազոր մարմին |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցին, որով նախատեսվում է սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին:Այս մասին օրենքի նախագիծը նոյեմբերի 28-ին կայացած հանձնաժողովի նիստում ներկայացրեց Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը: «Սույն նախագծով նախատեսվում է ընդամենը մեկ հոդվածի փոփոխություն, այն է՝ սահմանել սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման լիազոր մարմին: Համաձայն ԵԱՏՄ պայմանագրի, մենք ունենք որոշակի պարտավորություններ մի խումբ ապրանքների, այդ թվում նաև ախտահանիչ նյութերի պետական գրանցման և հսկողության պահանջներ, որոնք չենք կարողանում իրականացնել օրենսդրական բացի պատճառով: Սույն նախագիծն ուղղված է այդ օրենսդրական բացը լրացնելուն և սահմանելուն այն մարմինը, որը հսկողություն պետք է իրականացնի այդ խմբի ապրանքների նկատմամբ»,- ասաց Ավանեսյանը:
09:13 - 28 նոյեմբերի, 2019
ՔԿԱԳ-ում տեղեկանքների կրկնօրինակները կտրամադրվեն մեկ օրում |armenpress.am|

ՔԿԱԳ-ում տեղեկանքների կրկնօրինակները կտրամադրվեն մեկ օրում |armenpress.am|

armenpress.am։ ՀՀ քաղաքացիների համար այսուհետ կապահովվեն ՔԿԱԳ մարմինների կողմից քաղաքացիական կացության ակտերի մասին վկայականների կրկնօրինակների և տեղեկանքների տրամադրման ողջամիտ ժամկետներ, իսկ էլեկտրոնային միասնական գրանցամատյանում դրանց առկայության դեպքում՝ դրանց տրամադրումը ապահովվի նույն աշխատանքային օրը, առանց լրացուցիչ գանձումների: Նախագծին հավանություն տալու մասին հարցը ՀՀ կառավարության նոյեմբերի 28-ի նիստում ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: «Քաղաքացիական կացության ակտային գրանցման առկայության կամ բացակայության մասին տեղեկանքը և քաղաքացիական կացության ակտային գրանցման վկայականի կրկնօրինակը 3 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար արտաբյուջե է վճարվում 10 հազար դրամ, իսկ 4-5 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրելու համար՝ 7 հազար դրամ։ Փոփոխությունից հետո նույն օրը կտրվի, եթե տեղեկանքի թվայնացված տարբերակը կա, բայց եթե չկա տեղում թվայնացվում է դիմումի հիման վրա»,- ասաց Բադասյանը։ Նախագծի ընդունմամբ վերացվեց ակտային գրանցումների մասին տեղեկանքները և վկայականների կրկնօրինակները կարճ ժամկետում տրամադրելու համար սահմանված տուրքը, ինչը իր հերթին հնարավորություն կտա կրճատել քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետները և գանձվող վճարները, պարզեցնել վարչարարությունը: ՔԿԱԳ փաստաթղթային արխիվը կազմում է մոտ 10 000 000 ակտային գրանցումներ և ներկա պահին էլեկտրոնային միասնական գրանցամատյանում արդեն իսկ թվայնացված է 2 000 000-ից ավելին:
08:06 - 28 նոյեմբերի, 2019
Գործադիրն անհետաձգելի համարեց «Հյուսիս-հարավ»-ի մի հատվածի նկատմամբ ծառայությունների գնումը. Այն կկատարվի մեկ անձից |news.am|

Գործադիրն անհետաձգելի համարեց «Հյուսիս-հարավ»-ի մի հատվածի նկատմամբ ծառայությունների գնումը. Այն կկատարվի մեկ անձից |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում որոշում կայացրեց անհետաձգելի համարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շրջանակներում վերակառուցվող Մ1 Երեւան-Գյումրի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների նկատմամբ տեխնիկական հսկողության ծառայությունների գնման կարիքը: Կառավարությունը թույլ տվեց նշված տեխնիկական հսկողության ծառայությունները մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել «ԱյԱրԴի Ինջինիերինգ» ՍՊԸ-ից: Նշված ծառայությունների վճարման ծախսերը կազմում է 180 մլն դրամ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի Ինժեների պարտականությունների կատարումն ապահովելու նպատակով՝ ԵՄ Հարեւան երկրների ներդրումային գործիքի դրամաշնորհի (NIF Grant) շրջանակներում` Եվրոպական ներդրումային բանկի (այսուհետ՝ ԵՆԲ) եւ «Սպեա Ինջինիերինգ» եւ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության միջեւ կնքվել է ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագիր: Պայմանագրի գործողության ժամկետն ավարտվել է 2019թ. սեպտեմբերի 12-ին, մինչդեռ  ԵՆԲ-ի հետ տեղի ունեցած բազմաթիվ բանակցությունների արդյունքում պարզվել է, որ ԵՆԲ-ը հնարավոր չի համարում դրամաշնորհի շրջանակներում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացումը եւ հետեւաբար «Սպեա Ինջինիերինգ» եւ «ԱյԱրԴի Ինջինիերինգ» համատեղ գործող ընկերության հետ կնքված ինժեներական ծառայությունների մատուցման պայմանագրի երկարաձգումը։ Հասանելի այլ աղբյուրներից ինժեներական ծառայությունները ֆինանսավորելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը դիմել է Ասիական զարգացման բանկին, սակայն2019թ. սեպտեմբերի 4-ին ԱԶԲ գրասենյակում տեղի ունեցած տեսազանգի ընթացքում պարզաբանվել է, որ ԱԶԲ կողմից Ինժեների ծառայությունների ֆինանսավորումը հնարավոր չէ: Այնուհետ՝ ԵՆԲ-ի հետ քննարկվել է ինժեներական ծառայությունները ՀՀ եւ ԵՆԲ-ի միջեւ 2013 թվականի նոյեմբերի 7-ին եւ 2013 թվականի նոյեմբերի 18-ին ստորագրված՝ Հայաստանի «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցք ֆինանսական պայմանագրի շրջանակներում ֆինանսավորելու հնարավորության հարցը: Թեպետ հիշյալ ֆինանսական պայմանագրում խորհրդատվական ծառայությունների բաղադրիչ առկա չէ, սակայն ԵՆԲ-ն համաձայնվել է Ինժեների ֆինանսավորումն իրականացնել ֆինանսական պայմանագրի միջոցների հաշվին՝ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածի վերակառուցման աշխատանքների բաղադրիչից՝ պահանջելով կազմակերպել ինժեներական ծառայությունների ձեռքբերման նոր գնման գործընթաց։ Մինչդեռ, նոր ինժեներական ծառայությունների գնման գործընթացը կարող է տեւել մոտ 9 ամիս, քանի որ ընթացակարգերը կազմակերպելու է միջազգային գնման ընթացակարգերի պահանջներին համապատասխան, իսկ նշված ժամանակահատվածում կապալառուն հարկադրված է լինելու դադարեցնել շինարարական աշխատանքները, ինչը պատվիրատուի համար բացասական ֆինանսական, իրավական հետեւանքների պատճառ կարող է հանդիսանալ: Արդյունքում, նկատի ունենալով, որ շինարարական աշխատանքները գտնվում են ընթացքի մեջ, իսկ կապալի պայմանագրի համաձայն շինարարական աշխատանքների ընթացքում Ինժեների ներգրավվածությունը պարտադիր պայման է, ուստի ծագել է տեխնիկական հսկողության ծառայությունների գնման անհետաձգելի պահանջ, որը պատվիրատուն չէր կարող օբյեկտիվորեն կանխատեսել, մասնավորապես պատվիրատուն չէր կարող կանխատեսել ԵՆԲ-ի կողմից պայմանագրի չերկարաձգման հանգամանքը: Իսկ գնման այլ ձեւերի կիրառումը ժամկետի առումով անընդունելի է, քանզի կհանգեցնի շինարարական աշխատանքների դադարեցմամը՝ հետեւաբար ողջ Ծրագրի ձգձգմանը: Այս որոշումը թույլ կտա ապահովել շինարարական աշխատանքների անընդհատությունը եւ շարունակականությունը եւ Ծրագրի բնականոն ընթացքը:
08:01 - 28 նոյեմբերի, 2019
ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը |armenpress.am|

ՀՀ քաղաքացիները առավել սեղմ ժամկետում կկարողանան փոխել իրենց անունը |armenpress.am|

armenpress.am: ՀՀ քաղաքացիները կկարողանան առավել սեղմ ժամկետում կատարել անվան փոխում՝ դրա համար դիմելով ցանկացած ՔԿԱԳ մարմին։ Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հավանություն տվեց «ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 941-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագծին, որով անհրաժեշտություն էր առաջացել այդ որոշման կարգավորումները համապատասխանեցնել ինչպես «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի կարգավորումներին, այնպես էլ գործնականում կատարված բարեփոխումներին: 2019 թվականի հուլիսի 9-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2019 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Քաղաքացիական կացության ակտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը: «Քաղաքացիական կացության ակտերի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասում կատարված փոփոխությունների արդյունքում ուժը կորցրած է ճանաչվել այն դրույթը, համաձայն որի անվան փոխման դիմում կարող էր ներկայացվել միայն անունը փոխել ցանկացող անձի մշտական բնակության վայրի կամ ծննդի պետական գրանցման վայրի քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային մարմիններ: Մասնավորապես, ներկայումս անվան փոխման համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ՔԿԱԳ մարմին: Բացի այդ, քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքում քաղաքացիներն ազատվել են դիմումներ լրացնելու պարտականությունից. դիմումները նրանց փոխարեն էլեկտրոնային համակարգում լրացնում են ՔԿԱԳ մարմնի աշխատակիցները: ՔԿԱԳ ոլորտում գործող էլեկտրոնային գրանցամատյանը հնարավորություն է ստեղծում արագ և էլեկտրոնային եղանակով ստանալ անվան փոխման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ուստի ծառայության տրամադրման ժամկետները ևս վերանայման կարիք ունեն: Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
07:41 - 28 նոյեմբերի, 2019
Կառավարությունը բավարարեց մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու 2 հայտեր

Կառավարությունը բավարարեց մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու 2 հայտեր

Կառավարությունը բավարարեց «ՍՈՎԹ ՊԱՊԻՐՈՒՍ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար: Ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են անձեռոցիկների, թղթյա սրբիչների, բժշկական սավանների արտադրության համար (ք. Երևան)։  Արդեն իսկ իրականացվել է 135 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 50 մլն դրամի ներդրում փաթեթավորող սարքավորման ձեռքբերման համար:  Ներկայումս առկա է 21 աշխատատեղ, իսկ ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել ևս 10-ը՝ 100.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կազմելու է 975 մլն դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 747 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 74.3 մլն դրամ: Կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնություն տրամադրեց «ՀԱԿՈԲՅԱՆ ՌՈՒՍՏԱՄ» անհատ ձեռնարկատիրոջը: Ներմուծվող ապրանքները օգտագործվելու են տրիկոտաժի արտադրության համար (ներքնազգեստի արտադրություն) (ք. Գյումրի)։ Արդեն իրականացվել է 21 մլն դրամի ներդրում: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 70 մլն դրամի ներդրում` արտադրամասի շինարարական աշխատանքների իրականացման համար: Ներկայումս առկա է 4 աշխատատեղ, որին ներդրումային ծրագրի ընթացքում կավելանա ևս 10-ը՝ 120.000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 80 մլն դրամ, որից 32 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 48 մլն դրամի արտադրանքը` Ռուսաստանի Դաշնությունում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 77 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 6.2 մլն դրամ:
07:25 - 28 նոյեմբերի, 2019
Կառավարությունը մերժեց Վահե Էնֆիաջյանի առաջարկը. ԱԺ փոխնախագահը լսումներ հրավիրել չի կարող |news.am|

Կառավարությունը մերժեց Վահե Էնֆիաջյանի առաջարկը. ԱԺ փոխնախագահը լսումներ հրավիրել չի կարող |news.am|

news.am: Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 28-ի նիստում հավանություն չտվեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է փոոխություն կատարել ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում, որը թույլ կտա խորհրդարանական լսումներ հրավիրելու լիազորություն ունեցող անձանց շարքում ներառել նաեւ ԱԺ փոխնախագահներին: Բացի այդ, օրինագծով առաջարկվում է նաեւ խմբակցության կողմից յուրաքանչյուր հերթական նստաշրջանի ընթացքում հրավիրվի ոչ թե մեկ, այլ երկու լսում: Նախագծին կից ներկայացված հիմնավորման համաձայն՝ նախագծի ընդունումը պայմանավորված է ԱԺ-ում հավասարակշռության ապահովման անհրաժեշտությամբ, քանզի ԱԺ-ում կառավարող ուժը՝ հանձինս Ազգային ժողովի նախագահի եւ երկու տեղակալների, Ազգային ժողովի նախագահի որոշման հիման վրա կարող է նախաձեռնել խորհրդարանական լսումներ, մինչդեռ ընդդիմադիր խմբակցության կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրված տեղակալը նման հնարավորությամբ օժտված չէ: Իսկ երկու լսում հրավիրելու անհրաժեշտությունը պայմանավորված է խմբակցությունների կողմից կազմակերպվող քաղաքացիների ընդունելությունների արդյունքում բացահայտվող հասարակական հնչեղություն եւ կարեւորություն ունեցող բազմաթիվ խնդիրներով, որոնք հիմք են հանդիսանում հանրային լայնամաշտաբ քննարկման եւ արդյունքում նաեւ օրենսդրական բարեփոխումների իրականացման համար: Կառավարության հիմնավորման մեջ նշվում է, որ ԱԺ փոխնախագահին խորհրդարանական լսումներ հրավիրելու իրավասության վերապահումը չի բխում Սահմանադրությամբ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված Ազգային ժողովի նախագահի տեղակալի կարգավիճակից, ինչպես նաեւ վերջիններիս վերապահված գործառույթների եւ լիազորությունների շրջանակից: Կառավարությաունը նաեւ նշում է, որ կարելի է քննարկել խմբակցությունների կողմից խորհրդարանական լսումներ իրականացնելու հարցերի շրջանակը ընդլայնելու հնարավորությունը: Հակառակ պարագայում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ նախագծի հեղինակի կողմից վկայակոչված հավասարակշռության ապահովումը կհանգեցնի անհավասարակշռության մյուս ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ՝ ելնելով այն հանգամանքից, որ նախագծով նախատեսված կարգավորման պարագայում խորհրդարանական լսումներ իրականացնելու լիազորություն կվերապահվի միայն այն ընդդիմադիր խմբակցությանը, որի կազմում ընդգրկված պատգամավորների թվից առաջադրվել է Հայաստանի ՀանրապետությանԱզգային ժողովի նախագահի տվյալ տեղակալը: Ելնելով վերոգրյալից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ բարձ-րացված խնդիրների համատեքստում նախագիծն ունի լրացուցիչ հիմնավորման եւ լրամշակման կարիք:
07:23 - 28 նոյեմբերի, 2019
Կառավարությունը հաստատեց Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը |armenpress.am|

Կառավարությունը հաստատեց Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը |armenpress.am|

armenpress.am։ Կառավարությունը նոյեմբերի 28-ի նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ նրա գործունեությունը համապատասխանեցնելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի պահանջներին, դրանով իսկ ապահովելով Տեսչական մարմնի ստուգումների նպատակաուղղումը դեպի առավել ռիսկային ոլորտները և տնտեսավարող սուբյեկտները։ Նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 2.1-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջով, համաձայն որի ՀՀ կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող մարմնի կողմից մշակված վերջինիս վերահսկողության ոլորտներում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները և ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը: Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից:
07:15 - 28 նոյեմբերի, 2019