Սերգեյ Լավրով

ՌԴ արտաքին գործերի գործող նախագահն է։ Ծնվել է 1950թ. մարտի 21-ին։ 1972-1976 թվականներին եղել է ստաժյոր՝ Շրի Լանկայում ԽՍՀՄ դեսպանի կցորդը: 1976-1981 թվականներին զբաղեցրել է ԽՍՀՄ ԱԳՆ միջազգային տնտեսական կազմարկերպության երրորդ բաժնի, երկրորդ քարտուղարի պաշտոնը։ 1981-1988 թվականներին առաջին քոարտուղար, խորհրդատու, ավագ խորհրդատու ՄԱԿում Ռուսաստանի եւ ԽՍՀՄ մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում։ 1988-ից մինչեւ 1992 թվականը եղել է միջազգային կառավարման տնտեսական կազմակերպության նախագահի տեղակալը եւ նույն կազմակերպության ղեկավարը Սովետական Միության արտաքին գործերի նախարարությունում: Մինչեւ 1991 թվականը եղել է Կոմունիստական կուսակցության անդամ։

1991-ից մինչեւ 1992 թվականը եղել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում միջազգային տնտեսական կազմակերպության ղեկավար։ 1992 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարարությունում միջազգային խնդիրների եւ միջազգային կազմակերպությունների դեպարտամենտի տնօրեն։ 1992 թվականի ապրիլի 3-ին նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ (փոխնախարար)։ Ղեկավարել է Ռուսաստանի ԱԳՆի մարդու իրավունքների պաշտպանության եւ միջազգային մշակութային համագործակցության բաժինը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՊՀ եկրների գործերով դեպարտամենտի ղեկավար, այս պաշտոնում է եղել մինչեւ 1994 թվականի հունվարը։

1993 թվականի մարտից եղել է Ռուսաստանի մասնակցությունը միջազգային կազմակերպությունների համակարգի, ՄԱԿի միջգերատեսչական հանձնաժողովի փոխնախագահ։ 1993-ի նոյեմբերից եղել է Ռուսաստանի կողմից միջգերատեսչական հանձնաժողովում ընտրված համնախագահ եւ ապահովել Ռուսաստանի մասնակցությունը խաղաղապահական գործունեությունում։ 1994ից մինչեւ 2004 թվականը եղել է Միացյալ Ազգերի Կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։ 2004 թվականի մարտի 9-ին Ռուսաստանի նախագահի հրամանով նշանակվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար:

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
 |hetq.am|

Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը |hetq.am|

hetq.am: Կայացել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը։ Այդ մասին հայտնում են երկու երկրների ԱԳՆ մամուլի ծառայությունները։ ՌԴ ԱԳՆ տարածած մամլո հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների արտաքին գործերի նախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր, այդ թվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Ընդգծվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների շրջանակում Ռուսաստանի միջնորդական դերակատարության հարցում համապատասխան աշխատանքի կարևորությունը»,- նշվում է տարածված հաղորդագրության մեջ։ Ըստ ռուսական կողմի՝ երկու երկրների նախարաները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում այս տարվա փետրվարի 22-ին Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների մակարդակով ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների իրականացումը։ Հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռքբերվել այդ հարցերը շարունակել քննարկել Ադրբեջան Լավրովի առաջիկա այցի ընթացքում։ Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ը կայցելի Ադրբեջան, որտեղ հանդիպումներ կունենա այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ «Հունիսի 23-24-ը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով կայցելի Ադրբեջանի Հանրապետություն։ Նախատեսվում են բանակցություններ արտաքին գործերի նախարարի և հանդիպում նախագահի հետ։ Կդիտարկվի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման հարցերի ողջ համալիրը»,- Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Հետևե՛ք մեզ նաև Telegram-ում
12:52 - 18 հունիսի, 2022
Լավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը


 |armenpress.am|

Լավրովը Բաքվում քննարկելու է եռակողմ հայտարարությունների կյանքի կոչման ընթացքը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հունիսի 23-24-ն աշխատանքային այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա տեղեկացրել է, որ Բաքվում ակնկալվում են Լավրովի հանդիպումներն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի, նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Ակնկալվում է դիտարկել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի ողջ համալիրը՝ համաձայն փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթների»,- հայտնել է Զախարովան: Նա նշել է նաև, որ նախարարները քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային ակտուալ հարցեր, հատուկ ուշադրություն է հատկացվելու 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքին:   Հետևե՛ք մեզ նաև Telegram -ում
14:42 - 15 հունիսի, 2022
ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական սղագրության մեջ փոխել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում տված պատասխանը |tert.am|

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական սղագրության մեջ փոխել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում տված պատասխանը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի սղագրությունը, որում արցախյան Փառուխ գյուղի վերաբերյալ Լավրովի պատասխանն էականորեն փոփոխվել է:Հիշեցնենք, որ երեկ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել էր ՌԴ ԱԳ նախարարը:Մինչդեռ ՌԴ ԱԳՆ սղագրությունում որպես Լավրովի պատասխան նշվել է հետևյալը.«Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանտվության գոտում թույլ չի տա Փառուխի տիպի միջադեպեր»:
13:28 - 10 հունիսի, 2022
Ապաշրջափակումը կարևոր է մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար. ՌԴ ԱԳ նախարարը՝ ՀՀ նախագահին

Ապաշրջափակումը կարևոր է մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար. ՌԴ ԱԳ նախարարը՝ ՀՀ նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։  Ողջունելով ՌԴ արտաքին գործերի նախարարին՝ նախագահ Վահագն Խաչատուրյանը նշել է. «Ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և նախագահի նստավայրում ձեզ ողջունելու հնարավորության համար: Դուք միշտ ցանկալի հյուր եք Հայաստանի և հայ ժողովրդի համար: Մենք շատ լավ գիտենք այն դերի մասին, որը Դուք ունեցել եք Հայաստանի համար դժվարին ժամանակներում: Համոզված եմ, որ Հայաստանի ժողովուրդը գնահատում է Ձեր ջանքերը: Մենք այսօր խաղաղ պայմաններում ենք ապրում Ձեր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ: Ես մշտապես առաջնորդվում եմ այն սկզբունքով, որ պետք է ընկերությունն ու բարեկամությունը գնահատել և փայփայել: Հարևանի, երկրի հետ բարեկամությունը հարկավոր է գնահատել, հատկապես պետք է առանձնահատուկ գնահատել դարավոր կապեր ունեցող երկրի հետ հարաբերությունները: Այս իմաստով, իհարկե, Ռուսաստանն առաջին տեղում է: Համոզված եմ, որ Ձեր, ինչպես նաև պաշտոնական պատվիրակությունների և անձանց փոխայցելություններն իրենց նպաստն են բերում մեր հարաբերությունների զարգացման գործում: Այս տարին առանձնահատուկ է մեզ համար, քանի որ նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի 25-ամյակը: Այս պայմանագրի տարեթիվն ինձ համար մի փոքր առանձնահատուկ է, քանի որ պատիվ եմ ունեցել որպես պատգամավոր քվեարկել այդ պայմանագրի վավերացման օգտին: Դա 1997 թվականն էր: Այդ պայմանագիրը այդ ժամանակահատվածում մեծ նշանակություն ուներ Հայաստանի համար և մենք ևս մեկ անգամ վերահաստատեցինք մեր մտադրությունները, որ մեր հետագա ռազմավարական գործընկերությունը պետք է լինի Ռուսաստանի հետ: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ ձեր այցելության համար: Ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ հետ և հնարավորություն ունենալ քննարկել հարցեր, որոնք շատ կարևոր են և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար»: Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը նշել է. «Մենք կիսում ենք Ձեր տեսակետը և ցանկությունը՝ ռուս-հայկական դաշնակցային հարաբերութունները զարգացնելու առումով: Դաշնակցային հարաբերությունները հիմնականում առնչվում են միջպետական գործակցությանը, իսկ, մենք իրականում ունենք մարդկային հարաբերություններ և կապեր, որոնք անքակտելի են, և ինչպես Դուք նշեցիք բազմադարյա են: Դա միջպետական հարաբերությունների ամենալավ հիմքն է: Շնորհակալություն մեզ ընդունելու հնարավորության համար: Մեզ համար միշտ մեծ պատիվ է շփվել Հայաստանի ղեկավարության հետ, մտքեր փոխանակել, թե ինչպես են իրականացվում պայմանավորվածությունները, ինչպես են իրագործվում պայմանագրերը՝ սկսած այն մեծ պայմանագրից, որի մասին նշեցիք, մինչև վերջին որոշումները, որոնք հավանության են արժանանում պետությունների կողմից, վավերացվում՝ մեր խորհրդարաններում: Դրանք արդեն իսկ բազմաթիվ են և, ըստ էության, ներառում են բոլոր ոլորտները և բնագավառները, այդ թվում՝ տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար, կրթական, բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը ձեզ հարազատ է և Ձեր նախորդ պաշտոնում այս ոլորտի զարգացման գործում Դուք ունեցել եք նշանակալի ներդրում և համոզված եմ, որ կշարունակեք հետագայում ևս նպաստել այս բնագավառում հայ-ռուսական համագործակցության ընդլայնմանը: Մեզ համար դա շատ կարևոր է: Ընդհանուր առմամբ հարցերը կապված են մեր երկկողմ հարաբերությունների ամբողջական օրակարգին և իհարկե այն ջանքերին, որոնք այսօր գործադրվում են Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ՝ հիմված Ադրբեջանի, Ռուսաստանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների վրա: Կա պայմանավորվածությունների երեք փաթեթներ, որոնք մաքսիմալ կոնկրետ են և ուղղված են այս տարածաշրջանում իրավիճակի ամբողջական կարգավորմանը: Գիտենք, որ հայ ժողովրդի համար դա առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ տրանսպորտային, տնտեսական կապերի ապաշրջափակումը կարևոր նշանակություն ունի ձեր երկրի, մեր առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար, ինչպես նաև զուտ մարդկային հարաբերությունների համար: Այդ ամենը շատ օգտակար է մեր բոլորի ընդհանուր հարավկովկասյան «տան» համար: Շնորհակալություն ևս մեկ անգամ»: Հայաստանի նախագահը և Ռուսաստանի արտգործնախարարն անդրադարձել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցերին, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, տարածաշրջանային անվտանգությանը:
20:51 - 09 հունիսի, 2022
Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը

 |armenpress.am|

Մոսկվան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն ուղղված գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը՝ Երևանում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորումը կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի առողջացմանն ու կայունացմանը: «Այս համատեքստում, մեր ընդհանուր կարծիքով, անհրաժեշտ է ապահովել հարավկովկասյան երեք երկրների և նրանց երեք հարևանների մասնակցությամբ «3+3» տարածաշրջանային հարթակի ռիթմիկ աշխատանքը: Սա կարևոր հավելյալ խողովակ է տարածաշրջանային երկրների և նրանց հարևանների միջև երկխոսության ձևավորման և բազմակողմ համագործակցության զարգացման համար», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը: Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը իր հերթին ողջունեց Թուրքիայի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների այն հայտարարությունները, որ իրենք պատրաստ են կարգավորել և դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի Հանրապետության հետ, ինչպես նաև բացել հայ-թուրքական սահմանը, բայց նաև հավելեց, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական խնդիրների միջև կապ գտնելու Թուրքիայի ղեկավարության փորձերը կառուցողական չեն:
20:13 - 09 հունիսի, 2022
Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի Սերգեյ Վիկտորի, Ողջունում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետությունում: Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել: Ռուսաստանը և Հայաստանը ռազմավարական գործընկերներ և դաշնակիցներ են, և, իհարկե, դա ենթադրում է, որ երկկողմ այցերի ինտենսիվությունն ու շփումները պետք է բավական բարձր լինեն, ու մենք դա տեսնում ենք: Մեր հարաբերությունների օրակարգը շատ լայն է ու բազմակողմ. դա և՛ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր են, և՛ տարածաշրջանային, միջազգային հարցեր: Ուրախ եմ, որ այսօր հնարավորություն կլինի քննարկել մեր հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս պահին մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային իրավիճակի և անվտանգության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ: Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության: Շատ կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով և լինի արդյունավետ: Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնության աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա: Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր արգասաբեր բանակցություններ կունենանք»: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, Շատ շնորհակալություն Հայաստանի Հանրապետություն մեր հագեցած այցի շրջանակում Ձեզ հետ հանդիպելու հնարավորության համար: Վլադիմիր Վլադիմիրի Պուտինն ամենաջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ և վերահաստատում հանձնառությունն բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ձեր շփումների ընթացքում՝ հատկապես այս տարվա ապրիլին Ռուսաստանի Դաշնություն Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Դուք նաև հանդիպում եք ունեցել Մոսկվայում՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել: Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են մեր ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը և ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այսօր մենք Արարատ Սամվելիի հետ մանրամասն քննարկել ենք, թե դուք՝ բարձրագույն մակարդակով ինչ խնդիրներ եք մեր առջև դրել, և գիտեմ, որ Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ևս այդ աշխատանքն առաջնահերթությունների շարքում է: Բայց, անկասկած, հարգելի Նիկոլ Վովայի, ինչպես և նշեցիք, տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի: 2020 թվականի նոյեմբերի, 2021 թվականի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը մեր առաջնահերթությունն է: Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և Դուք հիշատակեցիք, փոխվարչապետերի մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, և Ձեզ կզեկուցենք այդ մասին: Նույնը վերաբերում է նաև դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ և՛ ձեր, և՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, և մենք դա շատ կարևոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ռուսաստանյան ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր: Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը: Մեզ համար առանձնահատուկ կարևոր է, որ հնարավորություն ունենք այսօր լսելու Ձեր գնահատականները և ևս մեկ անգամ շնորհակալություն այս հանդիպման համար»: Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր: ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գիտակրթական, մշակութային կապերի զարգացման շուրջ: Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հայկական կողմի վերաբերմունքն ու հյուրընկալությունը վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների նկատմամբ:
17:22 - 09 հունիսի, 2022
Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

Ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, բայց Հայաստանի ինքնիշխանության առնչությամբ երկիմաստություն լինել չի կարող. Լավրով |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցական ուղիները գործելու են պարզեցված ռեժիմով, սակայն հայկական տարածքների նկատմամբ Երևանի ինքնիշխանության առնչությամբ որևէ երկիմաստություն լինել չի կարող՝ այսօր Երևանում Հայաստանի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը։ Լավրովը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան, ուր վաղը կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ «Ինչպես գիտեք, [Հայաստանի ու Ադրբեջանի միջև] երկաթգծային ուղին համաձայնեցված է։ Ներկայում ավարտվում է ավտոմոբիլային ուղու համաձայնեցումը և ավարտվում է այն ռեժիմի համաձայնեցումը, որը պետք է հաստատվի։ Այն պարզեցված է լինելու, բայց այն հաստատապես հիմնվելու է հայկական տարածքի ինքնիշխանության ճանաչման վրա, և որևէ երկիմաստություն այստեղ լինել չի կարող։ Սրանք բաներ են, որ կապված են պրակտիկ գործողությունների հետ, որոնք կապված են տևական ենթակառուցվածքի ստեղծման հետ, ուստի այստեղ ավելի լավ է տասը անգամ չափել, մինչ կտրելը։ Մեզ մոտ ընկալում կա, որ և՛ ադրբեջանական, և՛ հայկական գործընկերները ելնում են սրանից», - նշեց Սերգեյ լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը, սակայն, չհստակեցրեց, թե ինչ է նշանակում «պարզեցված ռեժիմ», արդյո՞ք ադրբեջանական բեռնատարները, ուղևորափոխադրումներն անցնելու են հայաստանյան մաքսային, անձնագրային ստուգում։ Հայտնի չէ նաև՝ եթե Ադրբեջանը պարզեցված ռեժիմով է մուտք ունենալու դեպի Նախիջևան, արդյո՞ք նույն՝ պարզեցված ռեժմիով Հայաստանը Ադրբեջանի տարածքով կապվելու է Իրանի կամ Ռուսաստանի հետ։ Կամ արդյո՞ք Սյունիքով անցնող ճանապարհների պարզեցված ռեժիմը հավասարեցվել է Լաչինի միջանցքի ներկայիս ռեժիմին, որով Հայաստանը կապվում է Լեռնային Ղարաբաղին։ Հայաստան-Ադրբեջան հաղորդակցական ուղիների վերագործարկմանը այսօր անդրադարձավ նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, սակայն այս հարցերի պատասխանը չհնչեց։ «Ես արդեն ասացի, որ բազմաթիվ հարցերում այս ուղղությամբ կա համընդհանուր ընկալում և համաձայնություն: Առաջին հերթին սա վերաբերում է նրան, որ բոլոր ճանապարհները, որոնք պետք է վերաբացվեն կամ բացվեն, մնալու են և գործելու են այն երկրների սուվերենության և իրավասությունների ներքո, որոնց տարածքով անցնում են: Այսինքն, բնականաբար, միջանցքային տրամաբանությունը տեղ չունի, և սա ուզում եմ ընդգծել՝ համընդհանուր ընկալում է: Միևնույն ժամանակ նաև առիթ ունեցա այսօր ասելու, որ կան նաև մի շարք մանրամասներ, բազմաթիվ մանրամասներ, որոնցում դեռևս կողմերը տարբեր պատկերացումներ ունեն, բայց աշխատանքները շարունակվում են, և ես կարծում եմ, որ կունենանք փոխադարձ ընդունելի լուծումներ այստեղ», - նշեց Միրզոյանը:
16:19 - 09 հունիսի, 2022
Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

Ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում. Լավրովը՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի արտգործնախարարը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ վերջնական պայմանավորվածություններ լինելու են: Այդ մասին Սերգեյ Լավրովը հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով ռուս լրագրողի՝ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջխաղացմանը վերաբերող հարցին: Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հիշեցրեց, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երեք եռակողմ հանդիպումներ են ունեցել  2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ պատերազմից հետո՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հանգուցալուծման և հարաբերությունների կարգավորման հետ կապված գործնական հարցերը լուծելու նպատակով: «Ըստ իս՝ մենք ունենք ընդհանուր ըմբռնում, որ գործընթացն առաջ է գնում: Գուցե, ցանկալի կլիներ, որ տեմպերն ավելի արագ լինեին, բայց, այդուհանդերձ, պրոցեսն առաջ է գնում, ձեռք են բերվում առարկայական, պոզիտիվ, թեկուզև դեռ միջանկյալ արդյունքներ, բայց կասկած չկա, որ կլինեն նաև վերջնական պայմանավորվածություններ: Մենք փորձում ենք ամեն կերպ նպաստել դրան: Իհարկե, կողմերն ունեն իրենց առանձնահատուկ տեսլականները, որոնք միշտ չէ, որ համընկնում են,  մասնավորապես այն հարցում, թե ինչպես պետք է աշխատել գալիք շրջափուլում, բայց ամեն դեպքում մեր բոլոր գործընկերներն էլ և մենք էլ համամիտ ենք, որ բարձրագույն մակարդակով ընդունված երեք հայտարարությունները շատ պարզ ճանապարհային քարտեզներ են, որոնցով մենք բոլորս պետք է առաջնորդվենք», - պարզաբանեց Լավրովը: Ռուսաստանի արտգործնախարարը հիշեցրեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հարցերով հայկական և ադրբեջանական հանձնաժողովների հանդիպումը վերջերս է տեղի ունեցել, իսկ հերթական հանդիպումը նախատեսված է Մոսկվայում: Լավրովի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է այդ առումով խորհրդատվական աջակցություն ցուցաբերել: Ըստ ռուսաստանցի դիվանագետի՝ զուգահեռաբար նաև էապես առաջ են գնացել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ապաշրջափակման հարցով ձևավորված աշխատանքային խմբի աշխատանքները՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ: «Այնպես որ, համոզված եմ, որ այլ ճանապարհ, քան հարաբերությունների լիարժեք նորմալացումը, գոյություն չունի», - հավելեց Ռուսաստանի արտգործնախարարը: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 8-ին աշխատանքային այցով ժամանել է Երևան: Հունիսի 9-ին նա հանդիպում է ունեցել իր հայ պաշտոնակցի՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ, որից հետո կողմերը հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով: Նույն օրը Սերգեյ Լավրովին ընդունելու են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը: Իսկ հունիսի 10-ին ՌԴ արտգործնախարարն իր գործընկերների հետ միասին Երևանում մասնակցելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի հերթական նիստին:
15:38 - 09 հունիսի, 2022
Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա. Արարատ Միրզոյան |1lurer.am|

Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա. Արարատ Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Նախ՝ անցած ամառ տեղի են ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որտեղ ՀՀ քաղաքացիները  շատ հստակ պատասխաններ են տվել մի շարք հարցերի, հանգուցալուծել են այն ժամանակ առկա քաղաքական ճգնաժամը: Հարկ է նշել նաև, որ այս ընտրությունները ճանաչվել են իբրև ժողովրդավարական և թափանցիկ բոլոր դիտորդական առաքելությունների կողմից»,- ասաց Միրզոյանը: Նա նշեց, որ տեղի ունեցող քաղաքական ակցիաները բազմամարդ չեն: «Տեղի ունեցող միտինգների սակավամարդությունը չի խոսում այն մասին, որ այդ հանրահավաքներն աջակցություն ունեն ՀՀ քաղաքացիների կողմից: Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, բոլորը խաղաղ հանրահավաքներ անցկացնելու իրավունք ունեն»,- ասաց Միրզոյանը:
15:18 - 09 հունիսի, 2022
Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին

 |factor.am|

Լավրովն անդրադարձավ Փառուխից ադրբեջանական զորքերի հետքաշման խնդրին |factor.am|

factor.am: Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները լավ տեղեկացված են Փառուխի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այդ մասին Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ ի պատասխան լրագրողի այն հարցին, թե կա՞ որևէ առաջընթաց ադրբեջանական զորքերի Փառուխ ներխուժման հանգամանքների բացահայտման ուղղությամբ և ի՞նչ է արվում ադրբեջանական զորքերը ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ։ «Ռուս զինվորականները և մեր հայ ընկերները խնդիրը պահում են ուշադրության կենտրոնում՝ որպես առաջնահերթություն։ Այնտեղ արդեն որոշակի արդյունքներ կան՝ իրավիճակի հանգուցալուծման հետ կապված։ Եվ մենք փոխըմբռնում ունենք, որ մեկնարկվող սահմանագծման գործընթացի շրջանակում այդ հարցը կքննարկվի և անպայման լուծում կստանա»,- նշեց Լավրովը։  
15:16 - 09 հունիսի, 2022
Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան |civilnet.am|

Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացների միջև․ Միրզոյան |civilnet.am|

civilnet.am: «Հայաստանը կապ է տեսնում Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան գործընթացների միջև, կապ, որ Թուրքիան է փորձում գտնել կամ ընդգծել յուրաքանչյուր առիթով»․ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հունիսի 9-ի համատեղ ասուլիսում հայտարարեց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանն ուրախ է Թուրքիայի բարձրագույն իշխանությունից լսել հարաբերությունների կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման պատրաստակամության մասին, սակայն Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման գործըթնացը կապել հայ-ադրբեջանական գործընթացի հետ, ըստ Միրզոյանի, կառուցողական չէ։ «Կան որոշակի տարբերություններ նաև այն առումով, որ մենք այլ պատկերացումներ ունենք տեմպի մասին»,- ասաց Միրզոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի հետ Հայաստանի բանակցությունններում տարբեր ուղղություններով դիրքորոշումները չեն համընկնում։ «Հնարավաոր չէ չանդրադառնալ Ղարաբաղի հակամարտությանը, քաղաքական կարգավորում չտալ այդ հակամարտությանը, ԵԱՀԿ Մինսկի խումբն է այն ձևաչափը, որն ստեղծվել է՝ խաղաղ կարգավորում գտնելու նպատակով», -հայտարարեց Միրզոյանը՝ շեշտելով, որ որոշակի դրական տեղաշարժ կա տարածաշրջանային, տրանսպորտային ապաշրջափակման առումով։ Իր խոսքում Միրզոյանը շեշտեց՝ Հայաստանը շարունակում է հավատալ, որ Ռուսաստանի խաղաղապահ առաքելությունն ի վիճակի է վերականգնել նոյեմբերի 9-ի դրությամբ հաստատված ստատուս քվոն և մարտի 23-ի դրությամբ եղած վիճակը, որը խախտվել էր Ադրբեջանի զինուժի կողմից Փառուխ գյուղ ներխուժմամբ։
14:47 - 09 հունիսի, 2022