ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական սղագրության մեջ փոխել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում տված պատասխանը |tert.am|
13:28 - 10 հունիսի, 2022

ՌԴ ԱԳՆ-ն պաշտոնական սղագրության մեջ փոխել է Լավրովի՝ Փառուխի վերաբերյալ Երևանում տված պատասխանը |tert.am|

tert.am: ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի սղագրությունը, որում արցախյան Փառուխ գյուղի վերաբերյալ Լավրովի պատասխանն էականորեն փոփոխվել է:

Հիշեցնենք, որ երեկ Լավրովը, պատասխանելով համապատասխան հարցին, ասել էր, որ Փառուխ գյուղի շուրջ ստեղծված իրավիճակն առաջնահերթություն է ռուս զինվորականների համար: Լավրովի խոսքով՝ այնտեղ արդեն կան որոշակի արդյունքներ իրավիճակի ապաէսկալացման տեսակյունից:

«Եվ մենք ունենք գիտակցումն առ այն, որ սահմանազատման հարցով արդեն սկսվող առարկայական աշխատանքի շրջանակում այս հարցերը կքննարկվեն ու անպայման կլուծվեն», - ասել էր ՌԴ ԱԳ նախարարը:

Մինչդեռ ՌԴ ԱԳՆ սղագրությունում որպես Լավրովի պատասխան նշվել է հետևյալը.«Հույս ունենք, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի գործարկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության բարձրացմանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանտվության գոտում թույլ չի տա Փառուխի տիպի միջադեպեր»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել