Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

Ուկրաինայի սահմանների մոտ տեղակայվել է ՌԴ ԶՈւ ավելի քան 100 000 զինծառայող. ԵՄ |0.1.251.109|

0.1.251.109: Ռուսաստանն Ուկրաինայի սահմանին և Ղրիմում տեղակայել է ավելի քան 100 000 զինծառայող։ Այդ մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների տեսակոնֆերանսից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ։ Ճեպազրույցին մասնակցել է նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան։ Ռուսական զորքի թվաքանակի վերաբերյալ Բորելի տվյալներն ավելի ուշ փոփոխվել են։ Այսպես, ճեպազրույցի ժամանակ Բորելը հայտարարել է 150 000 զինծառայողների մասին, սակայն նրա մամուլի քարտուղարը հայտարարել է, որ գլխավոր հանձնակատարը շփոթվել է և հավելել, որ խոսքը 100 000 զինծառայողի մասին է։ «Մենք խիստ մտահոգված ենք ուկրաինական սահմանին ռուսական զորքերի թվաքանակի աճի կապակցությամբ։ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում տեղակայված են ավելի քան 150 000 ռուս զինծառայողներ։ Հետագա սրման ռիսկը ակնհայտ է»,- հայտարարել է Բորելը։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, այդ տվյալների աղբյուրներն անվանելու լրագրողների խնդրանքը եվրոպական դիվանագիտության ղեկավարը մերժել է, սակայն նշել, որ հենց նրանց է հղում անում։ Բորելը հավելել է, որ Ուկրաինայի հետ սահմանին և Ղրիմում ռուսական զորքերի կուտակումները շարունակվում են և հասել են վերջին տարիների մաքսիմումին։
23:15 - 20 ապրիլի, 2021
ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

ԵՄ-ն ՌԴ-ին կոչ է անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից. Բորել |tert.am|

tert.am: Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ կանչել իր զորքերը ուկրաինական սահմանից:Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների գծով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, գրում է Al Arabiya-ն: «Մենք կքննարկենք Ուկրաինայի սահմանին տիրող իրավիճակը, որտեղ ռուսական զորքերը տեղակայված են դաշտային զորավարժությունների համար: Սա շատ վտանգավոր իրավիճակ է, մենք Ռուսաստանին կոչ ենք անում հետ կանչել իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանից»,- ասել է Բորելը: Միևնույն ժամանակ, նա նշել է՝ ԵՄ-ի և Ռուսաստանի միջև լարվածությունը շարունակում է աճել  երկու երկրների հարաբերությունների շատ ոլորտներում:Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բորելը նախատեսում է այցելել Ուկրաինա և մասնավորապես Դոնբասի շփման գիծ:Նշենք՝ Դոնբասում իրավիճակի սրման ֆոնին Մոսկվայի և Կիևի հարաբերությունները վատթարացել են: Ուկրաինայի իշխանությունները և արևմտյան երկրները բազմիցս մեղադրել են Ռուսաստանին Ուկրաինայի ներքին գործերին միջամտելու համար: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ ինքը ներքին ուկրաինական հակամարտության կողմ չէ, և շահագրգռված է, որ Կիևը դուրս գա քաղաքական և տնտեսական ճգնաժամից:2014 թվականի ապրիլին Ուկրաինայի իշխանությունները ռազմական գործողություններ են սկսել ինքնահռչակ հանրապետությունների դեմ, որոնք իրենց անկախությունն էին հռչակել 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջումից հետո:ՄԱԿ-ի վերջին տվյալների համաձայն՝ հակամարտության զոհ է դարձել շուրջ 13 հազար մարդ:
13:12 - 19 ապրիլի, 2021
Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

Պուտինի, Զելենսկու, Մակրոնի և Մերկելի խորհրդականներն այսօր կքննարկեն գագաթնաժողովի հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարների գլխավոր խորհրդականներն այսօր խորհրդակցություններ կանցկացնեն՝ Ուկրաինայի արևելքում լարվածության թուլացմանն ուղղված գագաթնաժողովի անցկացման հնարավորությունը քննարկելու համար: Անցյալ շաբաթ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանին կոչ արեցին դադարեցնել զորքի կուտակումը Ուկրաինայի սահմանի մոտ և Ղրիմում: Անցած ամռանը ձեռք բերված փխրուն հրադադարի ռեժիմը խախտվել է, այս տարվա սկզբից առնվազն 30 ուկրաինացի զինծառայող է զոհվել: Զելենսկին հայտարարել է, որ ձգտում է հասնել քառակողմ բանակցությունների՝ «նորմանդյան ձևաչափով», որում ներգրավված են Ուկրաինան, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան: 2015 թվականից ի վեր Ֆրանսիան ու Գերմանիան միջնորդ են հանդիսանում ուկրաինական հակամարտությունում: Ապրիլի 16-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հնարավոր գագաթնաժողովին նախապատրաստվելու համար Զելենսկին Փարիզում հանդիպեց Մակրոնին: Ավելի ուշ նրանց միացավ Մերկելը՝ տեսակապի միջոցով:
11:58 - 19 ապրիլի, 2021
Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին
 |1lurer.am|

Զելենսկին Մակրոնին առաջարկել է քննարկել Ուկրաինայի անդամակցության հարցը ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին |1lurer.am|

1lurer.am: Ուկրաինայի նախագահ Վոլադիմիր Զելենսկին ասել է, որ Ֆրանսիայի ղեկավար Էմանուել Մակրոնի հետ քննարկել է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը, հաղորդում է ТАСС-ը: Զելենսկին Մակրոնին առաջարկել է ստորագրել ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցությանն աջակցելու հռչակագիրը: «Մի քանի երկիր արդեն ստորագրել է այս փաստաթուղթը: Կան երկրներ, որոնք այժմ ծանոթանում են հռչակագրին»,- ասել է Ուկրաինայի ղեկավարը:   Զելենսկին սպասում է Մակրոնի պատասխանին: Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը կոչ էր արել Ֆրանսիայի նախագահին արհեստական ​​շնչառություն հաղորդել Դոնբասի իրավիճակի կարգավորմանն ուղղված նորմանդական ձևաչափի բանակցություններին: Նորմանդական քառյակը ներառում է Ռուսաստանը, Ուկրաինան, Գերմանիան և Ֆրանսիան: Քառյակի վերջին բարձր մակարդակի գագաթնաժողովը տեղի է ունեցել Փարիզում 2019 թվականի դեկտեմբերին:
21:18 - 16 ապրիլի, 2021
Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը
 |1lurer.am|

Ելիսեյան պալատում կայացել է Մակրոնի և Զելենսկու հանդիպումը |1lurer.am|

1lurer.am: Այսօր Ելիսեյան պալատում կայացել է  Ֆրանսիայի և Ուկրաինայի նախագահներ Մակրոնի ու Զելենսկու հանդիպումը: France-Presse գործակալությունը, վկայակոչելով Ելիսեյան պալատի իր աղբյուրը, նախօրեին հայտնել էր, որ Փարիզում բանակցությունների թեմաներից մեկը կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունները: Դրանից առաջ Ուկրաինայի ղեկավարի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը տեղեկացրել էր, որ Զելենսկին բարձրացնելու է Դոնբասում տիրող իրավիճակի և Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի հարցը: Մինչև Փարիզ մեկնելը Զելենսին լրատվամիջոցների հետ հարցազրույցում հայտարարել էր, որ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ քննարկելու են անվտանգային հարցեր, մասնավորապես, Դոնբասի շուրջ վերջին զարգացումները:  Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան էլ հինգշաբթի ասել էր, որ Ֆրանսիան ու Գերմանիան պետք է դադարեցնեն մասնակցությունը Ռուսաստանում տեղի ունեցող և ոչ մեկին չսպառնացող զորավարժությունների դեմ քարոզարշավին: Նրա խոսքով՝ Փարիզը և Բեռլինը պետք է խրախուսեն Կիևին թուլացնելու լարվածությունը Դոնբասում և կյանքի կոչելու Մինսկի միջոցառումների փաթեթը:
18:40 - 16 ապրիլի, 2021
ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ

 |armenpress.am|

ՌԴ դեսպանները կանչվել են Մեծ Բրիտանիայի և Լեհաստանի ԱԳՆ-ներ |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունը Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինին «Ռուսաստանի թշնամական վարքագծի» հետ կապված կանչել է ԱԳՆ: Այդ մասին ասված է ՄԲ ԱԳՆ-ի կողմից «Ռիա-նովոստի»-ին տրամադրված հայտարարության մեջ: «Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին Ռուսաստանի թշնամական վարքագծի հետ կապված, այդ թվում կիբերհարձակումների, ժողովրդավարական գհործընթացներին ներգրավվածության, ուկրաինական սահմանին ռազմական ներկայության ուժեղացման ու Ղրիմի անօրինական բռնազավթման հետ կապված խոր մտահոգությամբ կանչել է ԱԳՆ»,- ասված է հայտարարության մեջ:    Գործնականում միաժամանակ հայտնի է դարձել, որ Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեեվին կանչել են Լեհաստանի ԱԳՆ: Դիվանագիտական աղբյուրների տեղեկությունների համաձայն, «կանչը կապված է ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հետ»: Եվս մեկ պատճառ կարող է լինել Ուկրաինայի հարավային սահմանին իրավիճակը:  
22:55 - 15 ապրիլի, 2021
Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

Թուրքիայում հայտարարել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության հարցում իրենց չեզոքության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան կողմերից ոչ մեկին չի պաշտպանում ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ ստեղծված ճգնաժամում, բայց պատրաստ Է աջակցություն ցուցաբերել դրա կարգավորման ուղղությամբ դիվանագիտական ջանքերին: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն: «Այժմ խնդիրներ կան Դոնբասում, սակայն առկա են Մինսկի պայմանավորվածությունները: Մենք կողմերին առաջարկում ենք այդ խնդիրը լուծել խաղաղ եւ դիվանագիտական ճանապարհով: Թուրքիան պաշտպանում Է բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը՝ Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուսների: Եվ մենք հարաբերությունները կառուցում ենք ե՛ւ Ռուսաստանի, ե՛ւ Ուկրաինայի հետ: Յուրաքանչյուրի երկրի հետ մեր հարաբերությունները չպետք Է ազդեն մյուս երկրների հետ հարաբերությունների վրա: Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ թերիմացության հարցում մենք կողմերից ոչ մեկին չենք պաշտպանում»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով NTV հեռուստաալիքի եթերում: Նա հավելել Է, որ Թուրքիայի քաղաքականությունը «հստակ Է բոլոր խնդիրների հարցում, այդ թվում՝ Ղրիմի»: «Մենք անկեղծորեն եւ բացեիբաց մեր կարծիքները կիսում ենք երկու կողմերի հետ, մեր քաղաքականությունը կառուցողական Է: Այժմ իրադրության լարվածությունն սկսել Է մեղմանել, ինչը մեզ ուրախացնում Է: Թուրքիան պատրաստ Է ավանդ ներդնել այդ գործընթացում»,-ասել Է թուրք նախարարը: Ուկրաինացի ուժայինները մարտի վերջին հայտարարել են, որ Դոնեցկի մարզի Շումի ավանի մոտ զոհվել Է չորս զինվորական, եւս երկուսը վիրավորվել են: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել Է, որ մոտ ժամանակներս իրադրությունը կքննարկի «նորմանդական քառյակի» (Ուկրաինա, Գերմանիա, Ռուսաստան եւ Ֆրանսիա) ղեկավարների հետ: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել Է, որ Ռուսաստանը, չհանդիսանալով հակամարտության կողմ, չի կարող ապահովել համապարփակ զինադադարը Դոնբասում, բայց իր ազդեցությունը կօգտագործի համաձայնությունների կատարման համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
16:48 - 15 ապրիլի, 2021
ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

ԵԱՀԿ-ն հայտարարել է Դոնբասի շփման գծում գնդակոծությունների ակտիվացման մասին |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայում ԵԱՀԿ-ի Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչությունը (ՀՄՆ) վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է գրանցում Դոնբասի շփման գծի երկայնքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին հաղորդել են ներկայացուցչությունում: «Այս վերջին շաբաթներին կրակային ակտիվության սրում է դիտվում շփման գծի երկայնքով: Մարտի 22-ից մինչեւ ապրիլի 4-ը ՀՄՆ-ն հրադադարի ռեժիմի 3922 խախտում է գրանցվել նախորդ երկշաբաթյա ժամանակաշրջանում գրանցված 1260 խախտման համեմատությամբ: Բռնության մակարդակը հատկապես բարձր է եղել ապրիլի 2-ին եւ 3-ին, երբ Ներկայացուցչությունը գրանցել է հրադադարի ռեժիմի՝ համապատասխանաբար 1170 եւ 1355 խախտում»,-հայտնել են ներկայացուցչությունում: ԶԼՄ-ների տվյալներով՝ բռնության այդ սաստկացումն ընդհանուր առմամբ հակադրվում է 2020 թվականի հուլիսի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի ռեժիմի խստացման միջոցառումների համաձայնեցումից հետո ընկած ժամանակաշրջանին: «Օրինակ, 2020 թվականի հունվարի 1-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակաշրջանում ՀՄՆ-ն մեկ ամսում գրանցել է հրադադարի ռեժիմի 411-ից մինչեւ 752 խախտում: Իսկ ահա 2020 թվականի հուլիսի 27-ից մինչեւ 2021 թվականի մարտի 31-ը, Ներկայացուցչության դիտարկումներով, ամսական ցուցանիշը տատանվել է 20-ից մինչեւ 107 խախտման սահմաններում»,-ճշտել են դիտորդական ներկայացուցչությունում: ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը երկարացրել է Ուկրաինայում կազմակերպության Հատուկ մոնիթորինգային ներկայացուցչության մանդատը մինչեւ 2022 թվականի մարտի 31-ը:
12:23 - 15 ապրիլի, 2021
«Հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարելով՝ Կիևն օրինականացրել է իր հանցագործությունները Դոնբասում․ ԴԺՀ ժողովրդական խորհրդի նախագահ
 |tert.am|

«Հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարելով՝ Կիևն օրինականացրել է իր հանցագործությունները Դոնբասում․ ԴԺՀ ժողովրդական խորհրդի նախագահ |tert.am|

tert.am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Բիդյովկան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ 2014 թվականին Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարելով` Կիևն օրինականացրել է տարածաշրջանում իր հանցագործությունները և հավելել, որ ուկրաինական անվտանգության ուժերի գործողությունները ցեղասպանություն են։2014 թվականի ապրիլի 13-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ զինված ուժերի ներգրավմամբ «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին որոշում են ընդունել։ Չորս տարի անց Կիևը փոխել է ռազմական գործողության ձևաչափը՝ այն անվանելով «համատեղ ուժերի գործողություն»։«Իրականում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարությունը դարձել է Դոնբասի նկատմամբ Կիևի մայդանյան իշխանությունների հանցագործությունների օրինականացումը», - նշել է Բիդյովկան՝ հավելելով, որ Կիևը հանցագործություն է իրականացրել ոչ միայն իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակչության, այլ նաև բոլոր ուկրաինացիների նկատմամբ։ Շարունակությունը՝ tert.am-ում։
10:48 - 13 ապրիլի, 2021