tert.am: Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական խորհրդի նախագահ Վլադիմիր Բիդյովկան «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ 2014 թվականին Դոնբասում ռազմական գործողություններ սկսելու մասին հայտարարելով` Կիևն օրինականացրել է տարածաշրջանում իր հանցագործությունները և հավելել, որ ուկրաինական անվտանգության ուժերի գործողությունները ցեղասպանություն են։
2014 թվականի ապրիլի 13-ին Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը՝ զինված ուժերի ներգրավմամբ «հակաահաբեկչական գործողություն» անցկացնելու մասին որոշում են ընդունել։ Չորս տարի անց Կիևը փոխել է ռազմական գործողության ձևաչափը՝ այն անվանելով «համատեղ ուժերի գործողություն»։
«Իրականում, այսպես կոչված, «հակաահաբեկչական գործողության» մասին հայտարարությունը դարձել է Դոնբասի նկատմամբ Կիևի մայդանյան իշխանությունների հանցագործությունների օրինականացումը», - նշել է Բիդյովկան՝ հավելելով, որ Կիևը հանցագործություն է իրականացրել ոչ միայն իր վերահսկողության տակ չգտնվող տարածքների բնակչության, այլ նաև բոլոր ուկրաինացիների նկատմամբ։
Շարունակությունը՝ tert.am-ում։
comment.count (0)