ԱՄՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է Հյուսիսային Ամերիկայում, որը բաղկացած է որոշակի ինքնավարություն ունեցող 50 նահանգներից և դաշնային նշանակության Կոլումբիա մարզից։ Ամերիկայի Միացյալ Նահանգները հյուսիսում սահմանակցում է Կանադային, հարավում՝ Մեքսիկային, ծովային սահման ունի Ռուսաստանի հետ։

Մայրաքաղաքը՝ Վաշինգտոն, տարածքը 9,826,675 կմ² է։ 2019 թվականին դրությամբ բնակչությունը կազմում է 328 239 523 մարդ։ Գործող նախագահը Ջոզեֆ Բայդենն է։

Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայումս անդամակցում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, Հյուսիսատլանտյան դաշինքին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությանը և այլ միջազգային կազմակերպությունների։

ԱՄՆ-ն ՌԴ-ից պահանջել է բացատրել Ուկրաինայի սահմանին տեղի ունեցող «սադրանքները» |tert.am|

ԱՄՆ-ն ՌԴ-ից պահանջել է բացատրել Ուկրաինայի սահմանին տեղի ունեցող «սադրանքները» |tert.am|

tert.am: ԱՄՆ-ն համարում է, որ Ուկրաինայի սահմանին ռուսական ռազմական տեղաշարժերի մասին հաղորդագրությունները «հավաստի» են և Մոսկվայից պահանջում է բացատրել «սադրանքները»` պատրաստ լինելով զբաղվել իրավիճակով: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` հղում տալով ԱՄՆ Պետդեպարտամենտին:Հաղորդվում է, որ ռուսական զորքերի կուտակումն ու շարժերը Ուկրաինայի արևելյան սահմանին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից երեք ամիս չանցած դարձել են ԱՄՆ-Ռուսաստան «սառած» հարաբերություններում լարվածության վերջին կետը:Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն կենտրոնանալու է Մոսկվայի կողմից Ուկրաինային վախեցնելու ցանկացած փորձի վրա` լինի դա Ռուսաստանի տարածքում, թե Ուկրաինայի սահմաններում:Նրա խոսքերով` ռուսական զորքերի տեղաշարժին նախորդել է հրադադարի խախտումը 2020 թվականի հուլիսին, ինչի հետևանքով 4 ուկրաինացի զինծառայող է մահացել, ևս 4-ը վիրավորվել է:  
10:46 - 06 ապրիլի, 2021
Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր մակարդակի վրա են պահում շփումներն Ուկրաինայի հարցով: Մոսկվան Վաշինգտոնին հավաստիացրել է, որ անհիմն են մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում ապակայունացնում է իրավիճակը: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն «ռուսական կողմը Նահանգներին ի պատասխան վստահեցրել է, որ այդ անհանգստությունն անհիմն է»:«Եվ նրանց պետք է անհանգստացնի ոչ թե սա, այլ Կիևի անընդունելի պահվածքը, որը ոչ միայն չի համապատասխանում Մինսկի միջոցառումների փաթեթին, այլև ավելի ու ավելի արհամարհական  ձևով ինքնին հերքում է այդ համաձայնագրերը»,- շեշտել է պաշտոնյան: 
17:31 - 05 ապրիլի, 2021
Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը չի ընդունի պատժամիջոցների աստիճանական վերացման մասին ԱՄՆ-ի առաջարկը |pastinfo.am|

pastinfo.am: Իրանական կողմը մտադիր չէ ընդունել պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին ԱՄՆ առաջարկը։ Այս մասին շաբաթ Press TV հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն։ «Պատժամիջոցների աստիճանական չեղարկման մասին առաջարկը չի քննարկվում», - ասել է նա: Դիվանագետի խոսքով՝ «Իրանի վերջնական դիրքորոշումը ԱՄՆ-ի բոլոր պատժամիջոցների չեղարկումն է»: Ուրբաթ օրը Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել էր, որ միջուկային գործարքին վերադարձը կարող է ձգձգվել։ Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ Վիեննայում կայանալիք հանդիպումը, որը նվիրված Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանին (ԳՀՀԾ), կարող է օգտակար լինել, նույնիսկ եթե առջեւում երկար դիվանագիտական ճանապարհ կա:
15:20 - 03 ապրիլի, 2021
Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից |tert.am|

Պենտագոնի ղեկավարը Թուրքիային կոչ է արել հրաժարվել ռուսական С-400 համակարգերից |tert.am|

tert.am: Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում կոչ է արել Թուրքիային հրաժարվել ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերից: Պենտագոնի հայտարարությունը հրապարակվել է Օստինի թվիթերյան էջում:«Նախարար Օսթինը նշել է ռազմական կառույցների միջև ամերիկա-թուրքական համագործակցության ամրապնդման ուղղությամբ աշխատանքների կարևորությունը և հորդորել Թուրքիային իր տրամադրության տակ չթողնել ռուսական С-400 հակաօդային պաշտպանության համակարգերը»,-ասված է հայտարարության մեջ:2019-ի հուլիսի կեսերին մեկնարկել են ռուսական նորագույն «С-400» հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարումները, որոնք «ճգնաժամի» պատճառ են դարձել ԱՄՆ-ի հետ Թուրքիայի հարաբերություններում:
11:11 - 02 ապրիլի, 2021
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում շուրջ 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը ԱՄՆ-ին կոչ է անում շուրջ 100 մլն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին |azatutyun.am|

azatutyun.am: Ամերիկյան Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբը Միացյալ Նահանգներին կոչ է անում ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին՝ հաշվի առնելով իրավիճակը, որ ստեղծվել է անցյալ տարի թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո: Կոնգրեսականների նամակում ասվում է, որ օգնությունն անհրաժեշտ է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը՝ տների վերականգնման, վերակառուցման աշխատանքների, սննդային անվտանգության ապահովման, դեղերի, ջրի մատակարարման և այլ առաջնահերթ խնդիրների լուծման համար: Հայամետ կոնգրեսականներն առաջարկում են, մասնավորապես, 2 միլիոն դոլար ուղղել Լեռնային Ղարաբաղում կոնվենցիոնալ զենքի ոչնչացման ծրագրին, 100 միլիոն դոլար՝ Պետդեպարտամենտի և USAID-ի միջոցով Հայաստանին տնտեսական, կառավարման, օրենքի գերակայության և անվտանգության ոլորտներում աջակցությանը: Կոնգրեսականները կոչ են անում նաև դադարեցնել ամեն տեսակի ֆինանսական օգնությունն Ադրբեջանին, քանի դեռ երաշխավորված չէ Հայաստանի և Արցախի դեմ հարձակումների դադարեցումը:
10:40 - 02 ապրիլի, 2021
Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ |hetq.am|

Հուլուսի Աքարը բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ |hetq.am|

hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։ «Հեռախոսային բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը ուշադրություն են դարձրել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտագության հեռանկարների ընդհանուր ըմբռնման զարգացման ու «ռազմավարական գործընկերության ոգու հիման վրա հարցերի լուծման վրա»։ Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը հաստատել են իրենց պատրաստակամությունը ԱՄՆ-ի և Թորքիայի միջև առավել սերտ համագործակցության ուղղությամբ։
22:40 - 01 ապրիլի, 2021
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է անում անհապաղ ազատ արձակել Նավալնիին |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com: v class="intro intro--bold"> ԱՄՆ դիվանագետները շեշտում են, որ կոռուպցիան սերտորեն կապված է մարդու իրավունքների ոտնահարումների հետ։ «Մենք խորապես մտահոգված ենք, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում Ալեքսեյ Նավալնիին», - չորեքշաբթի ասաց պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Թոմ Սելինջերը ՝ պատասխանելով ընդդիմադիր գործչի մասին հարցին: Դիվանագետը իր պատասխանում հիշեցրեց, որ Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Նավալնիի թունավորումը՝ Ռուսաստանին կոչ անելով լիովին համագործակցել միջազգային հետաքննության շրջանակներում: Վաշինգտոնը քննադատել է հակակոռուպցիոն հիմնադրամի ղեկավարին ձերբակալելու Ռուսաստանի իշխանությունների որոշումը: «Մենք համախմբված ենք մեր դաշնակիցների հետ` կոչ անելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել պարոն Նավալնիին, նրա գործընկերներին և բոլոր նրանց, ովքեր ապօրինաբար ձերբակալվել են, ինչպես նաև դադարեցնել նրա կողմնակիցների հետապնդումները: Ռուսաստանի գործողություններն այս հարցում ակնհայտորեն թելադրված են քաղաքական դրդապատճառներով: Պարոն Նավալնիի ձերբակալումն ու ազատազրկումը ծաղրանք է Ռուսաստանի արդարադատության համակարգի նկատմամբ: Սա պարզապես Կրեմլի կողմից պարոն Նավալնիին լռեցնելու հերթական փորձն է: Ինչպես Ռուսաստանի յուրաքանչյուր քաղաքացի, նա նույնպես ունի Ռուսաստանի սահմանադրության մեջ նշված բոլոր իրավունքները», - ասաց Թոմ Սելինջերը: «Եթե մենք խոսում ենք պատժամիջոցների հնարավորության մասին, ապա չենք կարող նախապես քննարկել պատժամիջոցների հնարավոր գործողությունները, բայց կարող եմ նշել, որ մենք ակտիվորեն քննարկում ենք բոլոր դեպքերը և կիրառում մեզ տրված լիազորություններն ամբողջ աշխարհում», - ավելացրեց պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ Թոմ Սելինջերի, Միացյալ Նահանգները հավատարիմ է կոռուպցիայի դեմ պայքարին և աջակցում է նրանց, ովքեր պայքարում են դրա դեմ: Կոռուպցիան պատրվակ է քաղաքացիական հասարակության և ազատ լրատվամիջոցների դեմ բռնաճնշումներ և այլ գործողություններ իրականացնելու համար: Մենք վերահաստատում ենք մեր հանձնառությունը, ինչպես ավելի վաղ ասել է նախագահ Բայդենը, կանխելու և պայքարելու կոռուպցիայի դեմ ողջ աշխարհում»:
13:17 - 01 ապրիլի, 2021
Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Պենտագոնի մամուլի քարտուղարն անդրադարձել է Ուկրաինիայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններին

Մենք մտահոգված ենք Ուկրաինայի արևելքում արձանագրված ռուսական ագրեսիայի սրմամբ ու 2020թ․ հուլիսին կնքած զինադադարի խախտումներով, ինչի պատճառով մարտի 26-ին 40 ուկրաինացի զինվոր է մահացել, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Կիրբին։ Նա նշել է, որ «Ռուսաստանի ապակայունացնող քայլերը վտանգում են լարվածության թուլացմանն ուղղված պայմանավորվածությունը, որին կարողացել ենք հասնել անցած տարվա հուլիսին ԵԱՀԿ միջնորդությամբ»։ Կիրբիի խոսքով՝ իրենք նաև ծանոթ են ուկրաինական զինվորականների հաղորդումներին սահմանային գոտում ռուսական զորքերի տեղաշարժերի վերաբերյալ։  «Մենք քննարկում ենք այս խնդիրները ՆԱՏՕ-ի գործընկերների հետ։ Ուզում եմ նաև նշել, որ ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի օրը զրուցել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի հետ ու հաստատել ԱՄՆ անվերապահ աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը ռուսական շարունակական ագրեսիայի նկատմամբ»,- ասել է խոսնակը։   Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
11:38 - 01 ապրիլի, 2021
ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը

ԱՄՆ ռազմական փորձագետները լրջորեն ուսումնասիրում են 44 օրյա պատերազմի փորձը։ Այս մասին գրում է Foreign Policy կայքը։  Արցախյան երկրորդ պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանը կարողացավ հասնել հաջողության մեծապես ի շնորհիվ օդում եղած առավելության ու թուրքական Բայրաքթարների, ինչպես նաև Կամիկադզե թռչող սարքերի կիրառման, ինչը նաև ցույց է տալիս, թե  այժմ որքանով է  հեշտացել հակառակորդ զորքի ոչնչացումը առանց մեծ ֆինանսական ծախսերի։  Ասիմետրիկ պատերազմների խնդրիներով զբաղվող ԱՄՆ բանակի ստորաբաժանման ղեկավար գնդապետ Սքոթ Շոուի խոսքերով, ապագայում պատերազմների ժամանակ հենց ԱԹՍ-ներն են խաղալու հիմնական դեր և  դրանք գնալով ավելի մեծ տարածում են գտնելու, քանի որ էժան են։ Ըստ գնդապետ Շոուի, խոսքը գնում է ոչ միայն թռչող անօդաչու սարքերի, այլև ցամաքային ու ծովային անօդաչու սարքերի մասին, որոնք ևս աստիճանաբար կսկսեն կիրառվել։  Հաշվի առնելով այս ամենը՝ ԱՄՆ մարտական պատրաստվածության մակարդակն ու մարտունակությունը պահպանելու համար բանակը պետք է վերանայի և՛ իր տեխնիկական վերազինումը, և՛ ռազմական մարտավարությունը, անգամ՝ ռազմական հանդերձանքը ու հաղորդակցության եղանակները։
18:09 - 31 մարտի, 2021
ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր ծառայողներին կարգադրել է հեռանալ Մյանմայից |armenpress.am|

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտն իր ծառայողներին կարգադրել է հեռանալ Մյանմայից |armenpress.am|

armenpress.am: Պետդեպարտամենտը մարտի 30-ին ամերիկացի դիվանագետներին եւ նրանց ընտանիքներին կարգադրել Է հեռանալ Մյանմայից զինվորական հեղաշրջման պատճառով, որը երկրում տեղի Է ունեցել փետրվարի 1-ին: Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունում կարծում են, որ փետրվարին սկսված բողոքները զինվորականների իշխանության դեմ կշարունակվեն: Փետրվարի 14-ին Պետդեպարտամենտը պետական ծառայողներին թույլ Էր տվել կամավոր հեռանալ Մյանմայից: Այժմ դա պարտադիր պայման Է: Մնալ կարող են սոսկ այն դիվանագետները, որոնց աշխատանքը չափազանց անհրաժեշտ Է: Պետդեպարտամենտը նաեւ ԱՄՆ-ի քաղաքացիներին խորհուրդ Է տվել խուսափել Մյանմա ուղեւորություններից քաղաքացիական անկարգությունների եւ զինված բռնության սրման պատճառով: Մյանմայում փետրվարի 1-ին զինվորականները մեկ տարով արտակարգ դրություն են սահմանել եւ կալանավորել երկրի քաղաքացիական ղեկավարությանը՝ դա բացատրելով նոյեմբերին կայացած ընտրություններում ընդգրկուն կեղծումներով: Զինված ուժերը կազմել են նախարարների նոր կաբինետ: Զինվորականների գործողությունները հարուցել են բողոքների աիք, որոնք զինվորական վարչակարգը դաժանորեն ճնշում Է, հաղորդել Է INTERFAX.RU գործակալությունը:
16:37 - 31 մարտի, 2021
Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

Կրեմլը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը համաձայն չէ մարդու իրավունքների հարցով ԱՄՆ պետական դեպարտամենտի տարեկան զեկույցում Ռուսաստանի վերաբերյալ հրապարակված եզրահանգումների հետ: «ԱՄՆ պետական դեպարտամենտի այդ փաստաթղթում պարբերաբար տեղ են գտնում նույն պնդումները, կախված մեր երկու երկրների հարաբերությունների վիճակից՝ դրանց սրությունը մերթ աճում է, մերթ նվազում, իհարկե, համաձայն չենք այդ ամենի հետ և դրա նկատմամբ ունենք համապատասխան վերաբերմունք»,- ասել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակը: Երեկ հրապարակված «Աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության մասին» զեկույցում ԱՄՆ պետական դեպարտամենտը քննադատել է Ռուսաստանի և մի շարք այլ երկրների իշխանությունների կողմից մարդու իրավունքները ոտնահարելու գործելակերպը: Զեկույցի ռուսաստանյան բաժնում պետական դեպարտամենտը, մասնավորապես, նշել է, որ «Ռուսաստանում քաղաքական համակարգը ավտորիտար է և չափից շատ կենտրոնացված, իսկ խորհրդարանը կախված է գործադիր իշխանությունից»: Բացի այդ, զեկույցում ասվում է, թե «Սահմանադրությունը լրամշակելու հարցով անցյալ տարի տեղի ունեցած համազգային քվեարկությունը չի համապատասխանել միջազգայնորեն ճանաչված ընտրական չափանիշներին»: ԱՄՆ պետական դեպարտամենտի զեկույցում որպես մարդու իրավունքների ոտնահարման օրինակներ են նշվել Ալեքսեյ Նավալնիի դատական գործը, Ղրիմի բռնազավթումը և իրավիճակը Չեչնիայում:
15:38 - 31 մարտի, 2021
Դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել. Պետդեպը ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել |tert.am|

Դատական համակարգն անկախ և անկողմնակալ չէ, դատավորների շրջանում կոռուպցիան շարունակում է մտահոգել. Պետդեպը ՀՀ-ում մարդու իրավունքների վերաբերյալ զեկույց է ներկայացրել |tert.am|

tert.am: ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2020-ին Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ ամենամյա զեկույցը, որում անդրադարձ է արվում ՄԻ-ին առչվող մի շարք ոլորտների:Կյանքից կամայական զրկումԶեկույցում նշվում է, որ 2020-ի ընթացքում ոչ կառավարական իրավապաշտպան կազմակերպությունները բանակում մահերի (ոչ մարտական գործողությունների հետևանքով) և իրավապահ մարմինների կողմից այդ դեպքերը բացահայտելու ու վստահելի հետաքննություն անցկացնելու անկարողության վերաբերյալ շարունակել են մտահոգություն հայտնել։Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և զոհերի ընտանիքների խոսքով՝ բանակում մահվան բազմաթիվ դեպքերն ինքնասպանություն որակելու պրակտիկան նվազեցնում է հետաքննության ընթացքում բռնության և չարաշահումների դեպքերը բացահայտելու հավանականությունը։Ձերբակալման և ձերբակալվածների հետ վարվելու ընթացակարգըԸստ օրենքի՝ քննչական մարմինը պարտավոր է ձերբակալման պահից երեք ժամվա ընթացքում կա՛մ կալանավորել, կա՛մ ազատ արձակել անձանց: 72 ժամվա ընթացքում քննչական մարմինը պետք է ազատի ձերբակալվածին կամ նրա դեմ մեղադրանք առաջադրի և դատավորից ստանա ձերբակալման հրաման։ Մինչդեռ իրավապաշտպանները հաղորդում են, որ 2018 թվականի «թավշյա հեղափոխությունից» հետո դատարաններն ավելի քիչ են հակված կիրառել մինչդատական կալանք՝ նախընտրելով այլ խափանման միջոցներ, ինչպիսին է՝ գրավը, ասված է զեկույցում։Արդար հրապարակային դատաքննության բացակայությունԻնչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հրապարակած զեկույցում, թեև օրենքը նախատեսում է անկախ դատական համակարգ, ՀՀ-ում դատական համակարգը, որպես կանոն, անկախություն և անկողմնակալություն չի ցուցաբերել։ 2020-ի ընթացքում դատավորների անկողմնակալության նկատմամբ բնակչության վստահությունը շարունակել է նվազել։Դատավորների շրջանում կոռուպցիան նույնպես շարունակում է մտահոգություն առաջացնել։ Մեկ տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են հայտնել, որ որոշ դատավորներ ձեռք են բերել մեծ քանակությամբ անշարժ գույք և ակտիվներ, որոնք անհամաչափ են իրենց աշխատավարձին։Կարծիքների արտահայտման ազատություն, այդ թվում՝ մամուլիՍահմանադրությունը և օրենքը նախատեսում են խոսքի ազատություն, այդ թվում՝ մամուլի համար, որը կառավարությունը սահմանափակել է COVID-19-ի հետ կապված արտակարգ դրության և Լեռնային Ղարաբաղում պատերազմի ֆոնին հայտարարված ռազմական դրության կապակցությամբ։Մարտի 16-ին COVID-19 համարվարակը զսպելու համար սահմանված արտակարգ դրության առաջին ամսվա ընթացքում կառավարությունը սահմանափակումներ է մտցրել զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ՝ համավարակի մասին պաշտոնական կառավարական աղբյուրներին հակասող տեղեկատվություն հրապարակելու համար սահմանելով վարչական տուգանքներ։Արդյունքում ոստիկանության աշխատակիցները մի շարք այցելություններ են կատարել տարբեր լրատվամիջոցների խմբագրություններ՝ ստիպելով նրանց հեռացնել առանձին հոդվածներ՝ տուգանքների սպառնալիքով։Խոսքի ազատության պաշտպանության ՀԿ-ի տեղական կոմիտեն հաղորդել է 2020-ի ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության մի քանի դեպքերի մասին: Մասնավորապես՝ բռնության զոհ են դարձել News.am լուրերի թղթակից Լիանա Սարգսյանը, Tert.am-ի լրագրող Անի Գևորգյանը, Yerkir.am թղթակից Տաթևիկ Կոստանդյանը, «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրող Արթուր Հակոբյանը և MegaNews.am կայքի խմբագիր Մարգարիտա Դավթյանը։Հաղորդումներ են ստացվել նաև իրավապահ մարմինների կողմից լրագրողներին ահաբեկելու մասին: Օրինակ՝ հուլիսի 3-ին ոստիկանությունն այցելել է «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաալիքներ՝ նրանց դեմ վարչական գործեր հարուցելու նպատակով, քանի որ նրանց աշխատակիցները եթերում պաշտպանիչ դիմակ չեն կրել։Դիտորդները այդ գործողությունները որակել են որպես իշխանության չարաշահում, կոչ են արել իրավապահ մարմիններին զերծ մնալ ԶԼՄ-ների գործունեությանը միջամտելուց։ Շարունակությունը՝ tert.am–ում։
14:33 - 31 մարտի, 2021