Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ |tert.am|
17:31 - 05 ապրիլի, 2021

Մոսկվան և Վաշինգտոնը բարձր մակարդակի վրա են պահում Ուկրաինայի հարցով շփումները. ՌԴ ԱԳՆ |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները բարձր մակարդակի վրա են պահում շփումներն Ուկրաինայի հարցով: Մոսկվան Վաշինգտոնին հավաստիացրել է, որ անհիմն են մեղադրանքներն այն մասին, թե Ռուսաստանն Ուկրաինայի արևելքում ապակայունացնում է իրավիճակը: 

Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նրա խոսքով՝ ամերիկյան կողմն իր մտահոգությունն է հայտնել Ռուսաստանի Դաշնությանը, սակայն «ռուսական կողմը Նահանգներին ի պատասխան վստահեցրել է, որ այդ անհանգստությունն անհիմն է»:

«Եվ նրանց պետք է անհանգստացնի ոչ թե սա, այլ Կիևի անընդունելի պահվածքը, որը ոչ միայն չի համապատասխանում Մինսկի միջոցառումների փաթեթին, այլև ավելի ու ավելի արհամարհական  ձևով ինքնին հերքում է այդ համաձայնագրերը»,- շեշտել է պաշտոնյան: 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել