hetq.am: Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հինգշաբթի օրը հեռախոսային բանակցություններ է վարել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ։ Այդ մասին գրում է TACC-ը՝ հղում անելով թուրքական պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրության վրա։
«Հեռախոսային բանակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության և պաշտպանական ոլորտում երկկողմ համագործակցության հարցերի շուրջ»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Կողմերը ուշադրություն են դարձրել նաև տարածաշրջանային և գլոբալ անվտագության հեռանկարների ընդհանուր ըմբռնման զարգացման ու «ռազմավարական գործընկերության ոգու հիման վրա հարցերի լուծման վրա»։
Հուլուսի Աքարը և Լլոյդ Օսթինը հաստատել են իրենց պատրաստակամությունը ԱՄՆ-ի և Թորքիայի միջև առավել սերտ համագործակցության ուղղությամբ։
comment.count (0)