Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Զախարովան Ուկրաինային զգուշացրել է զերծ մնալ Դոնբասում ուժային սցենարի իրականացումից
 |tert.am|

Զախարովան Ուկրաինային զգուշացրել է զերծ մնալ Դոնբասում ուժային սցենարի իրականացումից |tert.am|

tert.am: Ուկրաինան Մոսկվային ուղղված մեղադրանքներով «նախանձելի հաճախականությամբ» քողարկում է իր անգործությունը Դոնբասում: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:«Ուկրաինայի պաշտոնական դեմքերը նախանձելի հաճախականությամբ, հատկապես վերջին շրջանում, քողարկում են իրենց անգործությունը և ակնհայտորեն խախտում են երկրի արևելքում իրավիճակի կարգավորմանն ուղղված պայմանավորվածությունները՝ Ռուսաստանի հասցեին մեղադրանքներ հնչեցնելով և մեզ վրա բարդելով այն հարցի պատասխանատվությունը, որ Ուկրաինան գործանականում փակուղի է մտցրել բանակցային գործընթացը»,- ասել է Զախարովան՝ ելույթ ունենալով ամենաշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:Դիվանագետն Ուկրաինային կոչ է արել զերծ մնալ Դոնբասում իրավիճակի հետագա էսկալացիայից:
15:01 - 12 մարտի, 2021
Հետխորհրդային երկրների ավելի քան 1100 լրագրող հետապնդումների թիրախ է դարձել |hetq.am|

Հետխորհրդային երկրների ավելի քան 1100 լրագրող հետապնդումների թիրախ է դարձել |hetq.am|

hetq.am: 2020 թվականին հետխորհրդային տարածաշրջանի առնվազն 1129 լրագրող դարձել է հետապնդումների թիրախ։ Երկուշաբթի օրը՝ մարտի 8-ին, այդպիսի տվյալներ է հրապարակել «Արդարություն լրագրողների համար» հիմնադրամը։ Հետազոտության մեջ չեն ներառվել բալթյան երկրները։ Հետապնդումների մեծ մասը՝ շուրջ 890 դեպք, իրականացվել է իշխանությունների ներկայացուցիչների կողմից։ Ընդ որում, 887 դեպքի պարագայում հետապնդման հետևում կանգնած են եղել այն երկրների իշխանությունները, որտեղ գործել են լրագրողները։ Հետապնդումների մեծ մասը գրանցվել է Բելառուսում (382 դեպք), Ռուսաստանում (341 դեպք) և Ուկրաինայում (123 դեպք), իսկ ամենաքիչ թվով դեպքերը՝ Թուրքմենստանում (2 դեպք), Ղրղզստանում (14 դեպք) և Տաջիկստանում (17 դեպք): Հետխորհրդային բոլոր երկրների շարքում Բելառուսը ամենավտանգավորն է լրագրողների համար, քանի որ 100 000 բնակչության հաշվով (ռիսկի գործակիցը) հետապնդումների թիվը կազմել է 14,61։ Այդ ցուցանիշն ամենացածրն է Ուզբեկստանում՝ 0,37: 2020 թվականի ընթացքում զոհվել է 3 լրագրող, որոնցից երկուսը՝ Ռուսաստանում, մեկը՝ Բելառուսում։
20:27 - 08 մարտի, 2021
Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել ՄԻԵԴ |tert.am|

Ուկրաինան Ռուսաստանի դեմ նոր բողոք է ներկայացրել ՄԻԵԴ |tert.am|

tert.am: Ուկրաինան Ռուսաստանի դեմ միջպետական բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ հակառակորդների «նպատակային սպանությունների» մեղադրանքով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանի մամուլի հաղորդագրությանը:Վերաքննիչ բողոքն ուղարկվել է փետրվարի 19-ին: Դիմումատուները հայցի վերաբերյալ ոչ մի ապացույց չեն ներկայացրել: Ուկրաինայի իշխանությունները հայտարարել են կյանքի իրավունքի «նյութական և ընթացակարգային խախտման» մասին, որը ներառված է Մարդու իրավունքների կոնվենցիայի 2-րդ հոդվածում:Բողոքը վերաբերում է վարչական գործընթացին, որը Մոսկվան ենթադրաբար օգտագործում է պետության կողմից հաստատված «հատուկ գործողությունների» համար: Նման գործողությունները, ըստ Կիևի, ներառում են հակառակորդների «նպատակային սպանություններ», այդ թվում՝ այլ պետությունների տարածքում: «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» բողոքը դատարան է ներկայացվել է 2014 թվականի մարտին: Դրանում Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ 2014 թվականի փետրվարի 27-ից Ռուսաստանն «արդյունավետ վերահսկողություն է իրականացնում Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածքում, որը հանգեցրել է Մարդու իրավունքների պաշտպանության կոնվենցիայի բազմաթիվ խախտումների»: Մասնավորապես, մեղադրանք է առաջադրվել 12 հոդվածներով, ներառյալ քաղաքացիական անձանց սպանություններ, լրագրողների կալանավորումներ և ահաբեկումներ, էթնիկ ուկրաինացիների նկատմամբ խտրականություն և քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումներ:Հունվարին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը սույն գործով ժամանակավոր վճիռ է կայացրել: ՄԻԵԴ-ի Մեծ պալատը ձայների մեծամասնությամբ ընդունել է, որ «Ռուսաստանը պատասխանատվություն է վարչական գործընթացի առնչությամբ՝ Ղրիմում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի բազմաթիվ խախտումների վերբերյալ:Ռուսաստանի արդարադատության նախարարությունն ասել է, որ այս որոշմամբ Ստրասբուրգի դատարանը 2014 թվականի փետրվարի 27-ից ճանաչել է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի վերահսկողությունը:
18:13 - 23 փետրվարի, 2021
Ուկրաինան պատրաստվում Է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից |armenpress.am|

Ուկրաինան պատրաստվում Է դուրս գալ ԱՊՀ-ի հերթական համաձայնագրից |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի նախարարների կաբինետը մտադիր Է դուրս գալ Փոստային եւ Էլեկտրական կապի բնագավառում միջպետական հարաբերությունների համակարգման համաձայնագրից, որը կնքվել Է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) շրջանակներում: Այդ մասին ասվում Է փետրվարի 17-ին կառավարությունների նիստի օրակարգում: Այդ համաձայնագիրն ստորագրվել Է 1992 թվականի հոկտեմբերի 9-ին, Բիշքեկում: Փաստաթղթով կողմերը համաձայնություն են ձեռք բերել համակարգելու իրենց գործողությունները կապի ծառայությունների տրամադրման բնագավառում, ցանցերի եւ կապի միջոցների զարգացման ներդաշնակեցումը, գիտատեխնիկական եւ տարիֆային քաղաքականության հայեցակարգերի մշակումը, կադրերի պատրաստումը եւ կապի ուսումնական հաստատությունների աշխատանքները, կապի եւ դրանց մարմինների գծով միջազգային կազմակերպություններում պետությունների ընդհանուր շահերի պաշտպանությունը: Նշվում Է, որ Համաձայնագրի ստորագրման պահից ի վեր ընկած ժամանակաշրջանում Ուկրաինայի համար այն գործնականում չի իրագործվել: Բացի այդ, կառավարությունում ընդգծում են, որ համաձայնագրից երկրի դուրս գալը չի ազդի Ուկրաինայի քաղաքացիների շահերի վրա: 2020 թվականի օգոստոսին հաղորդվել Է, որ Ուկրաինայի կառավարությունը որոշում Է ընդունել չեղյալ հայտարարել յոթ միջազգային պայմանագրեր, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են 1993-ից մինչեւ 2001 թվականն ընկած ժամանակաշրջանում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
16:04 - 17 փետրվարի, 2021
Ուկրաինական 2 նորագույն ինքնաթիռի արգելվել է օդ բարձրանալ |tert.am|

Ուկրաինական 2 նորագույն ինքնաթիռի արգելվել է օդ բարձրանալ |tert.am|

tert.am: Ուկրաինական երկու նորագույն An-132D և An-178 ինքնաթիռները հանվել են քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրից: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է երկրի պետական ավիացիոն ծառայության պորտալում, հաղորդում է EurAsiaDaily-ն:Ինչպես նշված է փաստաթղթում, այս որոշումը կայացվել է այն բանի հետևանքով, որ վերոնշյալ ինքնաթիռները երկու տարի շարունակ թռիչքային պիտանիության արտոնագիր չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 50 տարբեր ինքնաթիռ և ուղղաթիռ:An-132D-ն միջին մագիստրալային բեռնատար ինքնաթիռ է, որը հանդիսանում է խորհրդային An-32-ի փոփոխված տարբերակը: 2015 թվականին համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի պետական «Անտոնով» ձեռնարկության և սաուդական Taqnia Aeronautics ընկերության միջև՝  ինքնաթիռի համատեղ զարգացման ծրագրերի շուրջ: 2019 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ այս նախագծի շրջանակներում համագործակցությունը դադարեցվել է: Օդանավն առաջինն էր, որը ստեղծվել է առանց ռուսական բաղադրիչների:
12:35 - 13 փետրվարի, 2021
Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել. Իվան Կուլեբայի հարցազրույցը |armenpress.am|

Ուկրաինան մտադիր է ՀՀ-ի հետ համագործակցության նոր ուղիներ գտնել. Իվան Կուլեբայի հարցազրույցը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի կառավարությունը մտադիր է Հայաստանի հետ համագործակցության զարգացման նոր ուղիների գտնել:  AnalitikaUA.net-ի  հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբան: «Մենք ուշադրությամբ հետևում ենք տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված Հայաստանի կառավարության ջանքերին, կարծում ենք, որ այդ ուղղությունը կարող է պոտենցիալ դառնալ մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցության զարգացման համար: Նաեւ ակնկալում ենք, որ ընթացիկ տարում կվերականգնվի տնտեսական համագործակցության հարցերով հայ-ուկրաինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը»,- նշել է Կուլեբան: Հայաստանում Ուկրաինայի դեսպանի խոսքով՝ կորոնավիրուսային համավարակը խոչընդոտել է  արտաքին քաղաքական գործընթացները ողջ աշխարհում, և դիվանագետները ստիպված են եղել հաղորդակցության նոր ձևեր փնտրել։ «Բացառություն չէին նաև հայ-ուկրաինական երկկողմ հարաբերությունները, սակայն անցյալ տարվա հունիսի 26-ին բարձր մակարդակով տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Ուկրաինայի և Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև տեսակոնֆերանսի ձևաչափով, որի ընթացքում կողմերը դրական գնահատական տվեցին առկա երկկողմ երկխոսությանը: Ցավոք, մեզ չհաջողվեց լիարժեք իրականացնել մեր մտադրությունները, որոնք արտացոլված էին Ուկրաինայի և Հայաստանի ԱԳՆ-ների միջև 2019-2020 թվականների խորհրդատվությունների պլանում, և այժմ մենք հայ գործընկերների հետ համատեղ աշխատում ենք մեր միջպետական երկխոսությունը շարունակելու և այն համակողմանի հարստացնելու ուղղությամբ»,- ընդգծել է դեսպանը: Կուլեբան հավելել է, որ ՀՀ ԱԳՆ գործընկերների հետ համատեղ մշակում են հեռանկարային օրակարգի հարցեր, խոսքը նախ և առաջ քաղաքական երկխոսության աշխուժացման, առեւտրատնտեսական, մշակութային-հումանիտար, միջխորհրդարանական համագործակցության ուղիների որոնման, երկու պետությունների միջեւ առկա իրավապայմանագրային բազայի գույքագրման մասին է։
18:40 - 12 փետրվարի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը

ՀՀ ՄԻՊ-ը Ուկրաինայի դեսպանի հետ զրույցում շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 10-ին հանդիպել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուլեբայի հետ։ Այս մասին տեղեկացնում է Պաշտպանը: Արման Թաթոյանը շեշտել է Ադրբեջանում պահվող գերիների վերադարձի անհապաղությունը և նշել, որ դա պետք է դիտարկվի բացառապես մարդու իրավունքների ու մարդասիրական գործընթացի շրջանակում՝ որպես ավտոմատ գործողության միջազգային պահանջ։ Պաշտպանը նշել է, որ ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու, շահարկումների ու լարվածություն առաջացնելու նպատակով: Կարևորվել է մարդու իրավունքների պաշտպանության խթանման հարցում Ուկրաինայի գերագույն ռադայի Մարդու իրավունքների հանձնակատարի հետ համագործակցությունը։ Հանդիպմանը կողմերը պայմանավորվել են խորացնել համագործացկությունը մարդու իրավունքների պաշտպանության հարցերում։
21:56 - 10 փետրվարի, 2021
Ուկրաինայում եթերազրկվում են ռուսամետ հեռուստաալիքները |azatutyun.am|

Ուկրաինայում եթերազրկվում են ռուսամետ հեռուստաալիքները |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրիանայում գործող կաբելային ցանցերն այսօր սկսել են եթերազրկել Ռուսաստանից ֆինանսավորվող երեք հեռուստաընկերությունները։ 112 Украина, Newsone и ZIK հեռուստաընկերությունների հաճախականություններն արգելափակվում են երկրի Ազգային անվտանգության և Պաշտպանության խորհրդի որոշման հիման վրա։ «Այդ հեռուստաալիքների ռուսաստանյան ֆինանսավորման փաստը արդեն իսկ ապացուցված է։ Այդ հեռուստաընկերությունները Ուկրաինայի դեմ վարվող պատերազմի գործիքներից մեկն են, և դրանց հեռարձակումը արգելափակվում է երկրի ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով», - Ֆեյսբուքում գրել է Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլիա Մենդելը։ Տեղական աղբյուրների փոխանցմամբ` եթերազրկված հեռուստաալիքները պատկանում են Վլադիմիր Պուտինի մերձավորը համարվող գործարար Վիկտոր Մեդվեդչուկին, որը նաև Ուկրաինայի Գերագույն ռադայում ներկայացված «Ընդդիմադիր պլատֆորմ» կուսակցության առաջնորդն է։
14:50 - 03 փետրվարի, 2021
Մոսկվայում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և ԵԱՀԿ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարարները |azatutyun.am|

Մոսկվայում այսօր կհանդիպեն Ռուսաստանի և ԵԱՀԿ-ում նախագահող Շվեդիայի ԱԳ նախարարները |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր կհանդիպի Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հետ, ով աշխատանքային այցով Մոսկվա է ժամանելու որպես ԵԱՀԿ գործող նախագահ: ԵԱՀԿ նախագահությունը Շվեդիան ստանձնել է հունվարի 1-ից: Մոսկվա այցից առաջ Լինդեն հայտարարել է, որ հույս ունի Ռուսաստանի արտգործնախարարի հետ արդյունավետ և անկեղծ քննարկումներ անցկացնելու ԵԱՀԿ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հատուկ ուշադրություն կդարձվի Ուկրաինայում տիրող իրավիճակին: Բանակցություններում կարևոր տեղ կզբաղեցնի նաև ԵԱՀԿ-ի կողմից Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանն օժանդակության թեման: Նախարարները կքննարկեն կազմակերպության միջնորդությունը Կովկասում անվտանգության և կայունության հարցերում:
10:39 - 02 փետրվարի, 2021