Ուկրաինայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել հանդարտությունը և միասնականությունը
 |azatutyun.am|
14:58 - 12 փետրվարի, 2022

Ուկրաինայի կառավարությունը քաղաքացիներին կոչ է անում պահպանել հանդարտությունը և միասնականությունը |azatutyun.am|

azatutyun.am: Հարևան Ռուսաստանի կողմից հնարավոր հարձակման շուրջ աճող մտահոգությունների ֆոնին Ուկրաինայի կառավարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել հանդարտությունը և միասնականությունը, հավաստիացնելով, որ երկրի զինված ուժերը պատրաստ են կանխել ցանկացած հարձակում։

Նախօրեին մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին հորդորել են անհապաղ լքել Ուկրաինան ռուսաստանյան զինուժի կողմից լայնածավալ հարձակման մտավախությունների պատճառով։

«Այս պահին ծայրաստիճան կարևոր է պահպանել հանդարտությունը և միասնականությունը երկրի ներսում, խուսափել քայլերից, որոնք խարխլում են կայունությունը և խուճապ սերմանում»,- ասվում է Ուկրաինայի արտգործնախարարության հայտարարությունում։

Ռուսաստանը ավելի քան 100 հազար զինվորական և ռազմական տեխնիկա է կենտրոնացրել Ուկրաինայի սահմաններին, նախօրեին Վաշինգտոնը զգուշացրել է, որ Ռուսաստանը ցանկացած պահի կարող է հարձակվել։ Մոսկվան կտրականապես հերքում է և պնդում, որ իրավունք ունի սեփական զորքը տեղակայել Ռուսաստանի ցանկացած վայրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել