Կիևը հերքում է Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկությունները
 |azatutyun.am|
17:48 - 13 փետրվարի, 2022

Կիևը հերքում է Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկությունները |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի օդային տարածքը փակելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են երկրի ենթակառուցվածքների նախարարությունից։

Օդային տարածքի փակումը երկրի ինքնիշխան իրավունքն է, և որևէ որոշում չի կայացվել, հավելել են գերատեսչությունից:

Գործակալության տվյալներով՝ ավիաընկերությունների մեծ մասը շարունակում է գործել առանց սահմանափակումների։

Նախարարությունը հավելել է, որ Ուկրաինան խորհրդակցում է միջազգային գործընկերների հետ և պատրաստում կառավարության համապատասխան որոշումները։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ուկրաինական Sky Up ավիաընկերության օդանավը Քիշնևում վայրէջք է կատարել, քանի որ սեփականատերը նրան արգելել է մտնել Ուկրաինայի օդային տարածք:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել