Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը

 |armenpress.am|
17:17 - 12 փետրվարի, 2022

Սերգեյ Լավրովը և Էնթոնի Բլինկենը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները:

Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ն։ 

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Ուկրաինայի դեմ «ռուսական ագրեսիայի» վերաբերյալ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից սկսված քարոզչական արշավը հետապնդում է սադրիչ նպատակներ՝ խրախուսելով Կիևի իշխանություններին սաբոտաժի ենթարկել Մինսկի պայմանավորվածությունները և «Դոնբասի խնդիրը» ուժային ճանապարհով լուծելու վնասակար փորձերը։

Ինչպես նշել է Լավրովը`  ՌԴ կողմից փոխանցված ռուս-ամերիկյան պայմանագրի ծրագրերին և ՆԱՏՕ-ի հետ անվտանգության համաձայնագրի երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի եւ Բրյուսելի արձագանքն անտեսում են Ռուսաստանի համար առանցքային դրույթները, առաջին հերթին ՌԴ սահմանների մոտ Դաշինքի ծավալման և հարվածային սպառազինությունների համակարգերի տեղակայման արգելքը»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել