Ըստ Զախարովայի՝ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունն օգտագործում են որպես գործիք՝ հնարավոր սադրանքի համար |news.am|
19:29 - 13 փետրվարի, 2022

Ըստ Զախարովայի՝ Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունն օգտագործում են որպես գործիք՝ հնարավոր սադրանքի համար |news.am|

news.am: Մոսկվան մտահոգված է Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության աշխատակիցներին տեղափոխելու մասին որոշ երկրների որոշմամբ. առաքելությանը նպատակաուղղված կերպով ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող ռազմական փսիխոզի մեջ եւ օգտագործում են՝ որպես գործիք հնարավոր սադրանքի համար: Այդ մասին ասվում է կիրակի ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած մեկնաբանության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԵԱՀԿ գործող նախագահությունն եւ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարը տեղեկացրել են անդամ պետություններին Ուկրաինայում ԵԱՀԿ Հատուկ մոնիթորինգային առաքելության իրենց քաղաքացի աշխատակիցներին տեղափոխելու մի շարք երկրների որոշման մասին անվտանգության պայմանների վատթարացման կապակցությամբ: Առաքելությանը նպատակաուղղված կերպով ներքաշում են Վաշինգտոնի կողմից հրահրվող ռազմական փսիխոզի մեջ եւ օգտագործում՝ որպես գործիք հնարավոր սադրանքի համար»,- նշել է դիվանագետը:

Զախարովան նաեւ հայտնել է, որ Մոսկվան կոչ է անում ԵԱՀԿ ղեկավարությանը թույլ չտալ կազմակերպության ներքաշումը Ուկրաինայի շուրջ «անմաքուր քաղաքական խաղերի մեջ»:

«Կոչ ենք անում ԵԱՀԿ ղեկավարությանը վճռական կերպով կանխել առաքելությունը մանիպուլացնելու փորձերն ու թույլ չտալ ներքաշել կազմակերպությանը դրա շուրջ շահարկվող անմաքուր քաղաքական խաղերի մեջ: Ելնում ենք հանգամանքից, որ արհեստականորեն հրահրվող լարվածության պայմաններում առաքելության մոնիթորինգային գործունեությունը պահանջված է, ինչպես երբեք»,- նշել է դիվանագետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել