Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը |azatutyun.am|
18:03 - 13 փետրվարի, 2022

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարն Ուկրաինայի ճգնաժամի կապակցությամբ չեղարկել է արձակուրդը |azatutyun.am|

azatutyun.am: Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտնել է Ուկրաինայի սահմանների շուրջ սրված ճգնաժամի կապակցությամբ արձակուրդը չեղարկելու մասին: Այդ մասին նա տեղեկացրել է Թվիթերում տեղադրված գրառմամբ:

«Քանի որ Մոսկվայից օդանավով միայն շաբաթ օրն առավոտյան եմ վերադարձել, հաշվի առնելով Ուկրաինայի ճգնաժամը` որոշել եմ հետաձգել արտասահմանում ընտանիքիս հետ ծրագրված արձակուրդը»,- հայտնել է Ուոլեսը:

Անցած ուրբաթ օրը նա Մոկսվայում հանդիպել է իր ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Շոյգուի հետ: Շաբաթ օրը The Sunday Times պարբերականում լույս տեսած հարցազրույցում նա «միանգամայն իրատեսական» է համարել Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը:

Բրիտանիայի նախկին արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը խիստ քննադատության է ենթարկվել անցյալ տարվա օգոստոսին Աֆղանստանում իրավիճակի կտրուկ սրման օրերին արձակուրը վայելելու համար և, ի վերջո, ստիպված հրաժարական է ներկայացրել ու նշանակվել է արդարադատության նախարար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել