Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը
23:42 - 12 փետրվարի, 2022

Կայացել է Բայդեն-Պուտին հեռախոսազրույցը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ուկրաինայի սահմաններին ռուսաստանյան աճող ռազմական կուտակումների մասին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

Բայդենն ասել է, որ եթե Ռուսաստանը հետագա ներխուժում ձեռնարկի Ուկրաինա, Միացյալ Նահանգները դաշնակիցների և գործընկերների հետ վճռականորեն կպատասխանի և Ռուսաստանին արագ և ծանր ծախսեր կպարտադրի։

«Բայդենը կրկնել է, որ Ռուսաստանի հետագա ներխուժումն Ուկրաինա կհանգեցնի համատարած մարդկային տառապանքի և կնվազեցնի Ռուսաստանի վարկանիշը»,-ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:

Բայդենը նշել է, որ թեև Միացյալ Նահանգները պատրաստ է դիվանագիտական գործունեությամբ զբաղվել՝ դաշնակիցների և գործընկերների հետ լիարժեք համակարգմամբ, հավասարապես պատրաստ է նաև այլ սցենարների:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել