Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

Նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել. Տիգրան Գալստյան

Նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել. Տիգրան Գալստյան

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի իր էջում մեկ անգամ ևս անդրադարձել է մամուլում այսօր կրկին շրջանառվող Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրման մասին լուրերին։ Ըստ Գալստյանի, որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել։ «Դեկտեմբերի 14-ին ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին այսօր կրկին հոդվածների տիրաժավորումն այլ կերպ, քան մանիպուլյացիա որակել չեմ կարող։ Ստորև կցում եմ նաև նախորդ պարզաբանումս այս թեմայի վերաբերյալ։ «16.12.2020թ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։ Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։ Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը: Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»,-ասված է գրառման մեջ:    
19:36 - 22 դեկտեմբերի, 2020
ԱԺ աշխատակազմը չի պարգևատրվել. հերքում

ԱԺ աշխատակազմը չի պարգևատրվել. հերքում

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը Ֆեյսբուքի էջում գրել է.   «Մամուլում այսօր կրկին սկսել է շրջանառվել Ազգային ժողովի աշխատակազմին պարգևատրման մասին լուրեր։   Որևէ նոր կարգադրություն ԱԺ նախագահի կողմից չի ստորագրվել։ Դեկտեմբերի 14-ին ԱԺ նախագահի ստորագրած կարգադրության մասին այսօր կրկին հոդվածների տիրաժավորումն այլ կերպ, քան մանիպուլյացիա, որակել չեմ կարող։   Ստորև կցում եմ նաև նախորդ պարզաբանումս այս թեմայի վերաբերյալ։   «16.12.2020 թ. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ. ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։   Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։   Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։   Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020 թ. ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը:   Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»»,- գրել է Գալստյանը:
18:17 - 22 դեկտեմբերի, 2020
Պատգամավորը Մեծ Շենի սկզբնամասում խաղաղապահների հենակետի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

Պատգամավորը Մեծ Շենի սկզբնամասում խաղաղապահների հենակետի տեղակայման անհրաժեշտություն է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի խոսքով՝ Արցախի Հին Շենի բնակիչների համար անվտանգության առումով խնդիրներ չկան, գյուղի սկզբնամասում հենց տեղակայված են ռուս խաղաղապահները, սակայն պատգամավորը Մեծ Շենը դեռ այնքան էլ ապահով չի համարում, այս հատվածում խաղաղապահներ դեռ չկան: Պատգամավորն այս մասին ասաց ասուլիսում՝ մանրամասներ ներկայացնելով Նազելի Բաղդասարյանի հետ Արցախ այցի մանրամասներից: «Տեղացիների վստահեցմամբ՝ Հին Շենում կան 40-ից ավելի ընտանիքներ, որևէ անվտանգության խնդիր իրենց համար չկա: Գյուղի հենց սկզբնամասում տեղակայված են ռուս խաղաղապահները, որոնք վստահեցրեցին գյուղի անվտանգ լինելու մասին: Մի փոքր մտահոգիչ էր Մեծ Շեն համայնքում բնակիչներ չլինելու փաստը: Ընդամենը 2 հոգի կային այնտեղ: Հավանաբար դա կապված է նրա հետ, որ մինչև Հին Շեն խաղաղապահներ չկային: Այդ հարցը կարծում եմ, որ մոտ ապագայում կկարգավորվի: Սկզբից (Արցախից Հայաստան ճանապարհին- հեղ.) Մեծ Շենն է, հետո նոր Հին Շենը: Խաղաղապահները Մեծ Շենը բաց են թողել, Հին Շենում են տեղակայվել»,-ասաց պատգամավորը:  Հովսեփյանի կարծիքով՝ հնարավորություն կա, որ Մեծ Շենի հատվածում հայտնվեն ադրբեջանցիները, կարծում է, որ սա է պատճառը, որ բնակիչները չեն վերադարձել այնտեղ: «Մեղ տեղեկացրին, որ օրեր առաջ այդ ճանապարհահատվածի վրա հայտնվել են 30 ադրբեջանցիներ, և ռուսական խաղաղապահների միջնորդությամբ բացել են ճանապարհը: Հայտնվել էին հենց ուղիղ գյուղամեջ տանող ճանապարհին: Սա էր պատճառը, որ բարձրացվել էր աղմուկ, որ շրջափակման մեջ են: Եթե տեղանքին ծանոթ եք, մի փոքր անհավանական իրավիճակ էր շրջափակվելը»,-ասաց Հովսեփյանը: Պատգամավորի կարծիքով՝ հենակետը պետք է դրվի մինչև գյուղ, որ ապահովագրված լինի: «Այս պահին Մեծ Շենն այնքան էլ ապահով չէ»,-նշեց պատգամավորը:
14:26 - 22 դեկտեմբերի, 2020
Փաստաբանները հասան ԱԺ․ նրանք «Իմ քայլից» 5 պատգամավորի հորդորեցին դուրս գալ խմբակցությունից |news.am|

Փաստաբանները հասան ԱԺ․ նրանք «Իմ քայլից» 5 պատգամավորի հորդորեցին դուրս գալ խմբակցությունից |news.am|

news.am: Երթով շարժվող փաստաբանները քիչ առաջ հասան Ազգային ժողովի շենքի դիմաց, որտեղ նրանք երկու պահանջ ներկայացրեցին մեկն ուղղված ԱԺ նախագահին, մյուսն այն պատգամավորներին, որոնք կասեցրել են իրենց փաստաբանական արտոնագիրը՝ պայմանավորված պատգամավորական մանդատով։ Փաստաբանների պալատի նախագահը ընթերցեց «Իմ քայլից» Նիկոլայ Բաղդասարյանի, Սուրեն Գրիգորյանի, Հերիքնազ Տիգրանյանի, Աննա Կարապետյանի եւ Արթուր Դավթյանի անունները եւ կոչ արեց նրանց չդառնալ հայրենադավ գործընթացի մաս, կանգնել քաղաքացու եւ պետականության կողքին, նպաստել գերիների վերադարձմանը, ՀՀ սահմանների պաշտպանությանը, դրսեւորել բարձր քաղաքացիական գիտակցություն՝ դուրս գալով «Իմ քայլը» խմբակցությունից, բայց  պահպանել մանդատը, որպեսզի հետագայում հնարավորություն ունենան քվեարկել հայանպաստ որոշումների օգտին։ «Մենք հիշելու ենք ձեզ եւ բնականաբար ձեր վարքագիծը»,-դիմելով այդ պատգամավորներին  շեշտեց Արա Զոհրաբյանը։ Մյուս պահանջն ուղղված էր Ազգային ժողովի նախագահին եւ բոլոր պատգամավորներին, որպեսզի վերացվի ռազմական դրությունը, եւ հնարավորություն տրվի անվստահություն հայտնել  վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ «Այսօր անհարկի ռազմական դրություն է հայտարարված եւ  մենք պահանջում ենք դա վերացնել»,- ասաց Զոհրաբյանը։ Պահանջները ներկայացնելուց հետո, փաստաբանները երթով շարժվեցին դեպի գլխավոր դատախազություն, որպեսզի  հանցագործության մասին հաղորդում ներկայացնեն։
13:12 - 22 դեկտեմբերի, 2020
ԵՄ «Թվինինգ» ծրագիրը ՀՀ Ազգային ժողովին երկու տարի աջակցություն կցուցաբերի

ԵՄ «Թվինինգ» ծրագիրը ՀՀ Ազգային ժողովին երկու տարի աջակցություն կցուցաբերի

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, տեղի է ունեցել ԵՄ կողմից ֆինանսավորվող Թվինինգ ծրագրի անդրանիկ առցանց հանդիպումը։ Երկու տարի տևողությամբ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ծրագրի իրականացումը վերապահվել է Հունաստանի և Իտալիայի խորհրդարաններին։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը: Հանդիպմանը ելույթով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Եվրահանձնաժողովի եվրոպական հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Իտալիայի Սենատի փոխնախագահ Պաոլա Տավերնան,Հունաստանի խորհրդարանի նախագահի հատուկ ներկայացուցիչ,Թվինինգ ծրագրի քաղաքական հարցերի համակարգող Վասիլիոս Բագիոկոսը,Աժ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ մասնակից երկրների խորհրդարաններից։ Կողմերը քննարկել են ԵՄ Թվինինգ ծրագրի դրույթները, նախանշել առաջիկա համատեղանելիքները, հատկապես կարևորել նմանատիպ ծրագրերի իրականացումը Հայաստանի համար այս ծանր ժամանակներում։ Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ծրագրի պաշտոնական մեկնարկի միջոցառումը կանցկացնվի 2021թ․ փետրվարին։
18:42 - 21 դեկտեմբերի, 2020
ԱԺ-ում հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման նախագիծ կա. ԱՆ-ն կոչ է անում հանել այն օրակարգից

ԱԺ-ում հակածխախոտային օրենքի ուժի մեջ մտնող դրույթների հետաձգման նախագիծ կա. ԱՆ-ն կոչ է անում հանել այն օրակարգից

2021 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում 2020թ. փետրվարի 13-ին ընդունված «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի շարք կարևոր դրույթներ: Այս մասին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից: Միևնույն ժամանակ, նախարարությունը հայտնում է, որ այդ դրույթներն ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու օրենքի նախագիծ կա ԱԺ օրակարգում: Առողջապահության նախարարությունը կոչ է արել այդ նախագիծը հանել օրակարգից:  Մասնավորապես. ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում՝ դրանց կամ դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշների՝ սպառողի համար տեսանելի վայրում տեղադրման արգելքը, ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման արգելքը hյուրանոցային տնտեսության օբյեկտներում, աշխատանքային այլ փակ տարածքներում՝ անկախ սեփականության ձևից, առևտրի կենտրոններում, ցանկացած փակ հանրային այլ տարածքներում, ներառյալ՝ ընդհանուր օգտագործման տարածքները (որոշ բացառություններով): Օրենքի մյուս կարևոր հոդվածները և մասնավորապես` հանրային սննդի օբյեկտներում ծխախոտային արտադրատեսակների և փոխարինիչների օգտագործման արգելքն ուժի մեջ է մտնում 2022թ. մարտի 15-ից: «Այսօր ԱԺ պաշտոնական կայքի նախագծեր բաժնում տեղադրվել է սույն օրենքի 2021թ. հունվարի 1-ից ուժի մտնող դրույթների հետաձգման վերաբերյալ նախագիծ: Ուզում ենք հիշեցնել, որ օրենքն ընդունելիս համակողմանիորեն քննարկվել են դրա բոլոր դրույթների ուժի մեջ մտնելու ժամկետները և հաշվի առնելով ԱԺ պատգամավորների առաջարկները` որոշվել է այնպես խմբագրել օրենքը, որպեսզի դրա դրույթներն ուժի մեջ մտնեն աստիճանաբար` ժամանակ տալով հանրությանը և տնտեսվարողներին պատրաստվել դրան: Մեզ համար անհասկանալի է այս հարցը կրկին ԱԺ օրակարգ բերելը, երբ երկիրը կանգնած է բազմաթիվ մարտահրավերների առջև, որոնք հանգուցալուծում կամ դիմագրավում են պահանջում պետական բոլոր ինստիտուտների կողմից, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ սույն օրենքը միտված է ավելի առողջ սերունդ ունենալուն, ինչն ախուսափելիորեն ավելի է ուժեղացնելու մեր երկրի տնտեսությունը և ընդհանուր դիմադրողականությունը: Բազմիցս ներկայացվել են ապացուցողական փաստեր, որ օրենքով սահմանված դրույթները ոչ միայն նպաստելու են երկրի զարգացմանը, այլև հնարավորություն են ընձեռելու նվազեցնել տարբեր ոչ վարակիչ հիվանդությունների, այդ թվում` դիաբետի, սրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի դեպքերը` նպաստելով դրանց դեմ արդյունավետ պայքարին ու նաև տարբեր համավարակների դեպքում (ինչպիսին է կորոնավիրուսը) այս հիվանդությամբ ապրող անձանց շրջանում ծանր հիվանդացության դեպքերի և մահերի կանխմանը: Հաշվի առնելով վերոշարադրյալը, կոչ ենք անում մեր գործընկերներին հիշյալ փոփոխությունը հանել ԱԺ օրակարգ ից։ Միաժամանակ պատրաստակամություն ենք հայտնում ինչպես նախկինում քննարկել երկրի բնակչության առողջության ամրապնդմանը միտված ցանկացած նախաձեռնություն,- ասված է առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ
13:56 - 18 դեկտեմբերի, 2020
Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ Շաքե Իսայան

Այս իշխանությունները խայտառակ կապիտուլյացիա ստորագրելուց անմիջապես հետո պետք է հեռանային, գուցե նույնիսկ դրանից առաջ, երբ պատերազմից օրեր անց, հասկանալով մեր դեմ կռվող ադրբեջանա-թուրքական տանդեմի արսենալը, չի կանգնեցվել պատերազմն այն կետում, երբ Հայաստանի համար կլինեին նվազագույն մարդկային եւ տարածքային կորուստներ: Infocom-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը։ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն ընդդիմադիր դիրքերից հանդես եկող 17 ուժերի շարքում պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը՝ պնդելով՝ պարտված ղեկավարը չի կարող ղեկավարել երկիրը ու ներկայանալ բանակցությունների։ ԲՀԿ-ական պատգամավորի համոզմամբ՝ երկիրը ջախջախած, հազարավոր ընտանիքների լույսը մարած ղեկավարը, գոնե բարոյական նկատառումներից ելնելով, անմիջապես հրաժարական պիտի ներկայացներ․ «Խնդիրը խիստ պրակտիկ է՝ Փաշինյանը երկրին պետք է շանս տա, շանս՝ բանակցելու, իսկ բանակցել կարող է չպարտված ղեկավարը: Այս օրերին տեսնում ենք, թե թշնամին ինչպես է «պահպանում» եռակողմ հայտարարության ոգին եւ տառը, տեսնում ենք նաեւ մեր երկրի ղեկավարի արձագանքը այդ ամենին եւ կարողությունը՝ նման սադրանքները կանխելու: Ինչ խոսք, անպատվաբեր տեսարան է: Ահա՛ թե ինչու ենք ես եւ իմ քաղաքական համախոհները պնդում նրա հեռացումը»,- մեր զրույցում մանրամասնեց Իսայանը: Վերջինս կարծից հայտնեց, որ Փաշինյանի հրաժարականից հետո պետք է ձեւավորվի ժամանակավոր կառավարություն՝ ազգային համաձայնության կառավարություն, որի մեջ ընդգրկված կլինեն կոմպետենտ, խոհեմ, հավասարակշռված, կառավարման հմտություններ ունեցող եւ հայրենասեր մարդիկ: Թե ովքեր պետք է լինեն ժամանակավոր կառավարության անդամները՝ պատգամավորն ասաց՝ դա պարզ կլինի արդեն ձեւավորումից հետո․ «Մենք բազմիցս նշել ենք, որ այդ կառավարության կազմում գոնե սեւերի եւ սպիտակների բաժանում չի լինելու: Երկրին օդ ու ջրի պես համերաշխություն է հարկավոր»,- շեշտեց մեր զրուցակիցը: Ինչ վերաբերում է գործող խորհրդարանի՝ վարչապետ ընտրելուն, ապա, ըստ Շաքե Իսայանի, այսօրվա խորհրդարանը այլեւս չի արտացոլում ժողովրդի իղձերն ու նպատակները, այլեւս չի պաշտպանում ազգի շահերը: Նրա պնդմամբ՝ խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները լծված են իրենց քաղաքական առաջնորդի մտացածին թեզերն արդարացնելու գործին․ «Հասարակ մի բան՝ պատգամավորն իր երդման մեջ ասում է, որ երդվում է նպաստել ՀՀ ինքնիշխանության եւ շահերի պահպանմանը, անել ամեն ինչ՝ քաղաքացիական համերաշխության պահպանման համար: Այսօրվա խորհրդարանական իշխող ուժը այս երդման հակառակ արտացոլանքն է, այն լեգիտիմ չի կարող լինել»: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի ժամանակավոր կառավարությունը․ «Ի դեպ՝ 17 կուսակցությունների եւ նրանց միացյալ թեկնածուի պայմաններից մեկն այն է, որ Ժամանակավոր կառավարության ղեկավարը արտահերթ խորհրդարանական ընտրություններին չի առաջադրվելու: Սա արդարության տեսանկյունից կարեւոր նկատառում է»,- ասաց Իսայանը՝ հավելելով, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են: «Գործող իշխանությունները տապալել են ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին քաղաքականությունը, երկրի ռազմավարական դաշնակիցների հետ փոխահարաբերությունները հասցնելով կասկածելի որակի՝ Հայաստանը դարձրել պատերազմի գայթակղիչ թիրախ՝ թշնամու համար: Սակայն ընտրություններն անցկացնելու համար որոշակի ժամանակ է հարկավոր՝ երկրում իրավիճակի կայունացման մասով: Բայց, կրկնում եմ, դա ժամանակավոր կառավարության գործառույթների մեջ է, որովհետեւ այս իշխանությունները քաղաքացիական հակադիր բեւեռների ձեւավորումից զատ՝ այլ գործով չեն զբաղվել»: Իսկ ահա ինչ վերաբերում է նախքան արտահերթ ընտրությունները՝ օրենսդրական կարեւոր փոփոխություններ կատարելու անհրաժետությանը՝ Իսայանը նկատեց՝ նույն «Կուսակցությունների մասին» օրենքի եւ Ընտրական օրենսգրքի պատշաճ մշակման համար 2.5 տարին քիչ չէր․ «Սակայն առավել գայթակղիչ էր ԱԺ ողջ գործունեությունը նվիրել ՍԴ-ն կազմաքանդելուն: Եվ հիմա, պատերազմից հետո, երբ սոցիալական, տնտեսական լրջագույն մարտահրավերներ են նետված պետությանը, նրանք նոր հիշել են «Կուսակցությունների մասին» օրենքը: Իրադարձություններին իշխանությունների արձագանքը ժամանակավրեպ է եւ պայմանավորված է բացառապես իշխանության վերարտադրության ապահովման մղումով․ սա խիստ վտանգավոր ախտանշան է»,- ասաց մեր զրուցակիցը՝ միեւնույն ժամանակ նշելով, որ, իհարկե, փոփոխություններ պետք են այս օրենքներում։ Ըստ պատգամավորի՝ առաջնահերթ պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը․ «Այս առաջարկով ԲՀԿ-ն հանդես էր եկել դեռեւս նախորդ գումարման ԱԺ-ում, սակայն այն ժամանակվա իշխանությունները սա թողեցին հետոյին: Եկավ «Իմ քայլը» դաշինքը, սկզբունքորեն համաձայն լինելով սրան՝ 2.5 տարի ԱԺ ամբիոնը լցրեց կեղծ օրակարգով»: Պատգամավորի վստահեցմամբ՝ ժամանակավոր կառավարությունը սեղմ ժամկետներում կավարտի ընտրական օրենսդրության բարեփոխման գործընթացը՝ երկիրը բարեհաջող նախապատրաստելով արտահերթ ընտրությունների․ «Մնացյալ մանրամասներն արդեն առավել առարկայական իրադարձություններից հետո կներկայացվեն»: Հարցին՝ արտահերթ ընտրություններից հետո որո՞նք են լինելու այն առաջնային անելիքները, որ պետք է անի նոր կառավարող ուժը՝ որն էլ լինի, Իսայանը պատասխանեց․ «Ով էլ լինի, հասարակության հրամայականը նրանց հետեւյալն է՝ լիարժեք վերականգնել դրական համագործակցությունը ռազմավարական դաշնակիցների հետ, բանակցել՝ եռակողմ հայտարարության տեքստում առկա բացերը հնարավորինս Հայաստանի շահերին համապատասխանեցնելու համար, մոդեռնիզացնել զինված ուժերն ու վերականգնել բեւեռացված հասարակության քաղաքացիական համերաշխությունը: Առհասարակ՝ վերադարձնել երկրի պատիվն ու արժանապատվությունը»: Անդրադառնալով արտաքին քաղաքականությանն ու բանակցություններին՝ մեր զրուցակիցը նկատեց՝ այս իշխանությունների եւ Նիկոլ Փաշինյանի համար, որին Ալիեւը պարբերաբար վիրավորում է, բանակցային սեղանի շուրջ անհնար է լինելու․ «Անհնարն այս դեպքում չընկալեք որպես վերամբարձ արտահայտություն․ ցավոք, այն իրողության պարզ գնահատականն է: Եվ հետո, պատերազմից Ալիեւը ստացավ ավելին, քան նույնիսկ երազում էր, ստացավ ոչ միայն 7 շրջանները, այլ խորհրդային ԼՂԻՄ-ի տարածքից զգալի հատված՝ Հադրութի շրջանը, անառիկ Շուշին, որի ազատագրումը հայերի կողմից ադրբեջանցիների բարոյական կերպին մի այնպիսի ապտակ էր հասցրել, որից մինչ օրս հոգեպես չէին վերականգնվել: Եվ ահա այս պայմաններում, երբ Ալիեւը ստացել է մաքսիմալը, որովհետեւ Հայաստանի ղեկավարը կա՛մ չի ունեցել բավարար կամք՝ ժամանակին կանգնեցնել պատերազմը, կա՛մ բավարար հոտառություն, ո՞վ պետք է Ալիեւին կարողանա հետ բերել բանակցային սեղանի շուրջ: Նիկոլ Փաշինյա՞նը, իսկապե՞ս: Կարծում եմ՝ ինքներդ էլ եք համաձայն, որ Ալիեւին դեռ պետք է կարողանալ վերադարձնել Մինսկի խմբի բանակցությունների շրջանակ: Նա ստատուս քվոն այլեւս չի ընդունում»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ Նիկոլ Փաշինյանի՝ բանակցությունները սեփական կետից սկսելու որոշումը խիստ թանկ նստեց Հայաստանի վրա․ «Երբ նա նման հայտարարություն էր կատարում, հասկանու՞մ էր արդյոք, որ պատերազմի նախերգանքն է «ավետում»: Բանակցությունների վերսկսումը հսկայական դիվանագիտական ջանքեր է պահանջելու, եւ որքան էլ Փաշինյանը հայտարարի, թե եռակողմ հայտարարությունը զինադադարի վերաբերյալ է միայն, եւ որ բանակցությունները Արցախի կարգավիճակի վերաբերյալ պետք է շարունակվեն, նա ինքը այս գործընթացը կազմակերպել վստահաբար չի կարողանա: Նա այլեւս լեգիտիմ չէ»,- եզրափակեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը: Ասպրամ Փարսադանյան
16:05 - 17 դեկտեմբերի, 2020
ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ստացել են «13-րդ աշխատավարձ», պատգամավորներն այն չեն ստանա․ պարզաբանում

ԱԺ աշխատակազմի աշխատակիցներն ստացել են «13-րդ աշխատավարձ», պատգամավորներն այն չեն ստանա․ պարզաբանում

ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը պարզաբանում է տարածել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների պարգևավճար ստանալու մասին։ Պարզաբանման մեջ ասվում է․ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։ Հատուկ ուզում ենք ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։ Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։ Օգտվելով առիթից՝ տեղեկացնում ենք նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը: Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան  բյուջեի 20 տոկոսը»:
18:56 - 16 դեկտեմբերի, 2020
ԱԺ նախագահը որոշել է պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ․ ԱԺ  աշխատակազմի ղեկավարի պարզաբանումը

ԱԺ նախագահը որոշել է պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ․ ԱԺ աշխատակազմի ղեկավարի պարզաբանումը

ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցներն Ամանորին ընդառաջ վարձատրվել են, ինչպես ընդունված է ասել, «13-րդ աշխատավարձով», ինչը տարիներ շարունակ ընդունված պրակտիկա է թե՛ պետական և թե՛ մասնավոր կառույցներում, և աշխատակիցներն իրենց ընտանեկան բյուջեն նախատեսելիս մշտապես հաշվի են առնում այս ֆինանսական միջոցների առկայությունը։ Հատուկ ուզում եմ ընդգծել, որ ԱԺ նախագահը որոշում է կայացրել պատգամավորներին չհատկացնել 13-րդ աշխատավարձ։ Համապատասխան կարգադրությունն ԱԺ նախագահի կողմից ստորագրվել է դեկտեմբերի 14-ին, որը ենթակա է հրապարակման երկօրյա ժամկետում։ Օգտվելով առիթից՝ տեղեկացնում եմ նաև, որ 2020թ-ի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին արդեն իսկ հաջողվել է պարգևատրումների և բազմաթիվ այլ հոդվածներից տնտեսել և պետական բյուջե ուղղել շուրջ 845 մլն դրամ, որը ծառայել է համավարակով և պատերազմով պայմանավորված խնդիրների լուծմանը: Նպատակադրվել ենք մինչև տարեվերջ պետական բյուջե ուղղվող ընդհանուր տնտեսումների չափը հասցնել առնվազն 1․2 միլիարդի, որը կազմում է ԱԺ տարեկան բյուջեի 20 տոկոսը»:  
17:36 - 16 դեկտեմբերի, 2020
Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են |azatutyun.am|

Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել են |azatutyun.am|

azatutyun.am: Ազգային ժողովը երեկ դադարեցրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանի պատգամավորական լիազորությունները։ Ըստ ԱԺ հաղորդագրության, Ազգային ժողովը հիմք է ընդունել պատգամավորի՝ հրաժարականի մասին դիմումը։ Արամ Խաչատրյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել դեկտեմբերի 9-ին։ Լոռու մարզից ընտրված պատգամավորը նշել էր, որ մանդատից հրաժարվում է գործադիրում աշխատանքը շարունակելու նպատակով։ Նշենք, որ այսօր սպասվում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հրաժարականը։ Թե ով կլինի հաջորդ մարզպետը, Ղուկասյանը անուններ չի նշում։ Խաչատրյանը ո՛չ հաստատել, ո՛չ հերքել է իր մարզպետ դառնալու հավանականությունը. «Քննարկումը տեղի է ունեցել, որ ես պիտի անցնեմ գործադիրում, գործադիրում որտեղ, մի քանի տարբերակներ ենք քննարկել, թույլ տվեք` փակագծերը չբացեմ, մոտ օրերս կիմանաք»: Ճշտմանը` ամեն դեպքում որևէ տեղ պաշտոն ստանալո՞ւ է առաջիկայում, պատասխանել է` այո:
13:50 - 16 դեկտեմբերի, 2020
Նազելի Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից |armenpress.am|

Նազելի Բաղդասարյանը մանրամասներ ներկայացրեց վարչապետի հետ «Իմ քայլը» խմբակցության հանդիպումից |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվելու է Ընտրական օրենսգիրքը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական իրավիճակի և գերիների վերադարձի աշխատանքների կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր: Այս մասին հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը:  «Այսօր օրակարգում հիմնական քննարկման թեման պետք է լիներ Ընտրական օրենսգիրքը: Սա էր պատճառը, որ քաղաքական թիմի բոլոր անդամներն այստեղ էին և՛ կառավարությունից, և՛ Ազգային ժողովից, բայց քանի որ կային հրատապ, ավելի օրակարգային խնդիրներ, թեման և խոսակցությունը զարգացան այլ ուղղությամբ: Մասնավորապես, քննարկվել են այն խնդիրները, որոնք վերաբերում էին ներքաղաքական հարցերին, սահմանում տիրող իրավիճակին: Նախօրեին գերիների մեծ քանակի վերադարձ է եղել, քննարկել ենք հաջորդ փուլերի տրամաբանությունը և ինչ գործողություններով ենք առաջ գնալու»,- ասաց Բաղդասարյանը: Նազելի Բաղդասարյանը հավելեց, որ խորհրդարանում վարչապետի և խմբակցության հանդիպումը եղել է «Իմ քայլը»-ի նախաձեռնությամբ:
17:37 - 15 դեկտեմբերի, 2020
Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը. Փաստաբանների պալատը դիմել է ԱԺ նախագահին`ռազմական դրությունը վերացնելու հարցով

Ռազմական դրության ռեժիմը կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը. Փաստաբանների պալատը դիմել է ԱԺ նախագահին`ռազմական դրությունը վերացնելու հարցով

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անունից դիմել եմ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` խնդրելով Հայաստանի Հանրապետության կառավարության 27.09.2020թ. թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրությունը վերացնել: Այս մասին հայտնել է ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը: «Գրության մեջ որպես փաստական և իրավական հիմնավորում ներկայացված է հետևյալը. 2020թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ռուսաստանի Դաշնության նախագահի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի կողմից հայտարարվել է (այսուհետ՝ Հայտարարություն) գրավոր համաձայնության մասին, որի համաձայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայտարարվում է կրակի և բոլոր ռազմական գործողությունների լիակատար դադարեցում՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ին Մոսկվայի ժամանակով 00:00-ից: Հայտարարության 8-րդ կետի համաձայն՝ «Իրականացվում է ռազմագերիների և այլ ձերբակալվածների և մահացածների մարմինների փոխանակում»: 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո առ այսօր հայտարարված ռազմական դրությունը չի վերացվել: 2020 թվականի նոյեմբերի 10-ից առ այսօր չի լուծվել ռազմագերիների հայրենադարձման հարցը: ՀՀ Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն, ուղերձով դիմում է ժողովրդին և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք: Նշված նորմից հետևում է, որ ռազմական դրությունը պետության, հասարակության բնականոն ռիթմից և պայմաններից տարբերվող ռեժիմ է, որին պետությունն անցնում է վտանգներն առավել արդյունավետ ձևով չեզոքացնելու նպատակով: Չանդրառնալով ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշման հիմնավորվածությանը, ակնհայտ է, որ այս պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրությունը պահպանելու հիմքեր չկան: ՀՀ Սահմանադրության 14-րդ հոդվածի ուժով Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, անկախ նրանից ռազմական դրություն է հայտարարված, թե՝ ոչ: Այս պահի դրությամբ ռազմական դրության ռեժիմը ոչ միայն վնասում է քաղաքացիներին՝ նրանց իրավունքների լիարժեք իրականացման համատեքստում, այլ նաև կարող է վնասել ռազմագերիների հայրենադարձման խնդրի լուծմանը: Ռազմագերիների փոխանակմանը վերաբերող Հայտարարության 8-րդ կետում որևէ ժամկետ չի նշվել, ինչը բնականաբար ձևական առումով Ադրբեջանը կարող է շահարկել: Մեր կարծիքով, կարելի է վկայակոչել Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 118-րդ հոդվածի պահանջն առ այն, որ՝ ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո: Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Գերագույն խորհրդի) 31.03.1993թ. Հ.Ն-0790-I որոշմամբ, իսկ Ադրբեջանը Կոնվենցիային միացել է օրենսդիր մարմնի (Միլլի Մեջլիսի) 21.04.1993թ. N 573 որոշմամբ, հետևաբար Կոնվենցիան երկու պետությունների համար իրավունքներ և պարտականություններ է առաջացնում: Հայաստանի Հանրապետությունը կարող է Հայտարարության 8-րդ կետի և Կոնվենցիայի 118-րդ հոդվածի վկայակոչմամբ պնդել, որ ռազմագերիների հարցը պետք է լուծվի անմիջապես, քանի որ Կոնվենցիայի նշված պայմանն առկա է, այն է՝ ռազմական գործողությունները դադարեցվել են: Այս տեսակետից, որպեսզի Ադրբեջանը զրկվի իր առարկելու իրավունքից, պետք է վերացնել ռազմական դրությունը, հակառակ դեպքում, Ադրբեջանը կարող է այդ փաստը ձևական առումով վկայակոչել իր պարտավորությունը չկատարելու համար»,- նշել է նա:
18:20 - 14 դեկտեմբերի, 2020
Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց |1lurer.am|

Առաջարկել եմ, որ Արցախին և բնագծերի ճշգրտմանն առնչվող տեղեկությունները կառավարվեն մեկ կենտրոնից. Մակունց |1lurer.am|

1lurer.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով «մեդիատեռոր» ասվածին ու լրատվական դաշտում ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ այն կեղծ տեղեկատվությունը, որն անդադար հրամցվում է ՀՀ քաղաքացիներին, միանշանակ սպառնալիք է ՀՀ անվտանգությանը:  «Երեկ Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է այս թեման բավականին մանրամասն: Առաջարկվել են մեխանիզմներ, թե ինչպես կարելի է դա կանխել: Սա մտահոգում է ոչ միայն իշխանական խմբակցությանը, այլ նաև ընդդիմությանը, և այստեղ ուժերը համադրելու կարիք կա: Չի բացառվում նաև, որ դրան նպաստում է ադրբեջանական կողմը: Չի բացառվում, որ այնտեղից նույնպես ինչ-որ սուտ թեմա է գցվում ասպարեզ, որը սկսվում է առանց ճշտելու, առանց պաշտոնական հերքման կամ հաստատման շրջանառվել:Պետք է խնդրեմ, առաջարկեմ և հորդորեմ, որ հետևենք միայն պաշտոնական լրատվությանը: Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ ես «Իմ քայլը» խմբակցության անունից առաջարկել եմ, որպեսզի միակենտրոն կառավարում լինի մեդիահոսքերի: Այսինքն՝ այն տեղեկատվությունը, որն առնչվում է Արցախում իրավիճակին, բնագծերի ճշտմանը, պարզաբանի մեկ անձ, և դա կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Մակունցը:  Լիլիթ Մակունցի խոսքով՝ սա կարևոր է նաև այն առումով, որ բնագծերի ճշտման հետ կապված նաև որոշակի բանակցություններ են գնում, և չափազանց կարևոր է զսպվածություն դրսևորել և այն գիտակցումն ունենալ, որ չճշտված խոսքը, չհիմնավորված խուճապը կարող են խնդիրներ առաջացնել մեր պետության, Արցախի, մեր հայրենակիցների համար: Անդրադառնալով հարցին՝ գուցե հակադարձեն, որ 44 օր մեկ կենտրոնից տեղեկատվություն են ստացել, բայց հետո պարզվել է, որ այն իրականությանը չի համապատասխանում՝ Մակունցն ասաց. «Դրա հետ կապված արդեն պարզաբանումներ հնչել են: Տեղեկատվությունը պատերազմի ժամանակ փոխանցվում է պաշտպանության նախարարության վերահսկողության ներքո և տեղեկատվությունը տրամադրվում է պատերազմական կանոններին համապատասխան: Մնացյալն արդեն պետք է մանրամասն վերլուծելու, քննարկելու առարկա լինի մեր քաղաքացիների համար»: Նա նշեց, որ գերատեսչությունները՝ լինի ԱԳՆ-ն, ՊՆ-ն, պետք է որոշում կայացնեն՝ թե՛ խոսնակների մակարդակով, թե՛ այլ ձևաչափով ներկայացնեն հավաստի տեղեկություն:  Մակունցը շեշտեց, որ մեկ օրվա մեջ անասելի թվով կեղծ լուրեր հանրությանը հրամցնելը, լրատվություն ապահովելն անընդունելի են: «Այնպիսի տպավորություն է, որ բավականին համակարգված կեղծ լուրերի մեդիագրոհ է տեղի ունենում»,- ընդգծեց Մակունցը:
17:54 - 14 դեկտեմբերի, 2020
Արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են․ ցանկացած այլ զարգացում կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը․ Ռոբերտ Ղեւոնդյան

Արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են․ ցանկացած այլ զարգացում կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը․ Ռոբերտ Ղեւոնդյան

Պատերազմից հետո Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր տարբեր խմբեր, այդ թվում՝ նախկինում պետական կառավարման համակարգում ներկայացված կուսակցություններ, պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի անհապաղ հրաժարականը։  «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, սակայն, ի դեմս ղեկավար, ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի, հայտարարում է, որ թեեւ Փաշինյանի հրաժարականի լեգիտիմ պահանջը պետք է մնա օրակարգում, սակայն ճանապարհային քարտեզ պիտի լինի, արտահերթ ընտրությունների կոնկրետ ամսաթիվ, եւ որ դրանք պետք է կազմակերպի գործող կառավարությունը՝ Ընտրական օրենսգրքի, «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխություններից եւ այլ օրակարգային բարեփոխումներից հետո միայն։ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքագետ Ռոբերտ Ղեւոնդյանն Infocom-ի հետ զրույցում պարզաբանեց՝ արտահերթ ընտրությունների պահանջի տրամաբանությունն այն է, որ պատերազմից հետո երկրում ստեղծված իրավիճակը սկզբունքորեն տարբերվում է 2018 թվականի դեկտեմբերին եղած իրավիճակից, երբ ձեւավորվել է ներկա քաղաքական լանդշաֆտը՝ մասնավորապես խորհրդարանի մակարդակում, դրա համար էլ հասարակության իրական տրամադրությունները հասկանալու համար անհրաժեշտ են նոր ընտրություններ։ «Հանուն Հանրապետության» կուսակցությունն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, այս գործընթացն է համարում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու միակ լեգիտիմ ճանապարհը․ «Կարծում ենք՝ արտահերթ ընտրությունները միակ ճիշտ ուղին են, եւ ցանկացած այլ զարգացում, օրինակ՝ վարչապետի հրաժարականը, որին կհետեւի այլ կուսակցությունից մի անձի առաջադրում, կտրանսֆորմացնի քաղաքական ճգնաժամը այլ ձեւերի եւ չի բերի լարվածության թուլացման ու ներհասարակական կայունության ապահովման»,- ասաց Ղեւոնդյանը՝ շեշտելով, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացնի հենց գործող կառավարությունը, քանի որ լեգիտիմ ձեւավերված իշխանություն է․ «Այն, որ այսօր հասարակության տրամադրությունները փոխվել են քաղաքական ուժերի նկատմամաբ, չի նշանակում, որ մենք ապրիորի կարող ենք ընդունել, որ կա մեկ այլ ուժ, որը կարող է ունենալ համարժեք լեգիտիմություն, եւ ընտրությունները այդ ուժին վստահելը որեւէ կերպ կարող է արդարացված լինել։ Արտահերթ ընտրությունները պետք է իրականացնի այն ուժը, որին ՀՀ քաղաքացին տվել է իր քվեն, սակայն ե՛ւ ես, ե՛ւ մեր քաղաքական ուժը կարծում ենք, որ ընտրությունների գնալուց առաջ անհրաժեշտ են փոփոխություններ Ընտրական օրենսգրքում, անհրաժեշտ է, որ նոր Սահմանադրության գոնե նախնական պատկեր ունենանք, որի ընդունումը կամ փոփոխությունները տեղի կունենան արդեն արտահերթ ընտրություններից հետո»։  Ղեւոնդյանի համոզմամբ՝ պետությունը պետք է շարունակի գործել, եւ, իր բնորոշմամբ, 2,5 տարվա ընթացքում հանցավոր անգործության պատճառով չիրականացրած, բայց ժամանակին խոստացած ծրագրերը կառավարությունն առաջիկայում շուտափույթ պետք է կատարի, որից հետո արդեն ՀՀ քաղաքացին իր քվեի միջոցով կձեւավորի նոր իշխանություն։  «Այս ամբողջ ժամանակահատվածում կառավարող քաղաքական ուժը դրսեւորել է հանցավոր անգործություն, այդ անգործության հետեւանքներն ենք մենք այսօր տեսնում՝ ոչ միայն Արցախի հարցում, այլ նաեւ մեր ներքաղաքական իրավիճակում։ Վեց ամսվա ընթացքում, այսպես, թե այնպես, հարկավոր է գտնել լուծումներ, որոնք կբերեն գոնե այն հիմնարար դրույթների իրականացմանը, որոնք անհրաժեշտ են, որպեսզի արտահերթ ընտրությունները կայանան ժողովրդավարական ընթացակարգերով, կայանան այնպիսի ընտրություններ, որոնց համար 2018 թվականին քաղաքացին իր քվեն տվեց այս իշխանությանը։ Եթե փոփոխություններ չլինեն, ապա այդ ընտրությունները կարող են կասկածի տեղիք տալ, եւ մենք կընկնենք շրջապտույտի մեջ, որը կարող է ժամանակ առ ժամանակ հանգեցնել այնպիսի ներքաղական լարվածության եւ ճգնաժամերի, որոնք արգելակում են Հայաստանի զարգացումը»։  Ինչ վերաբերում է այս օրերին Փաշինյանի ընդդիմախոսների կազմակերպած ակցիաներին՝ Ղեւոնդյանի կարծիքով՝ դրանք հիմա ոչ կմարեն, ոչ էլ թափ կհավաքեն, այլ որոշակի ամպլիտուդով ժամանակ առ ժամանակ կլինեն․ «Մարգինալացված այդ խմբերի ռեսուրսն այնքան է, ինչքան տեսնում ենք, այդ ռեսուրսը բավարար չէ, որպեսզի ստիպի Փաշինյանին հրաժարական տալ եւ երկրում իշխանափոխություն անել, սակայն բավարար է, որպեսզի լարված մթնոլորտը պահպանվի։ Իսկ թե ինչպիսի զրագցումներ կլինեն, կախված է իշխանության քայլերից․ ինչպես նշեցի՝ մեր պատկերացմամբ՝ լարվածությունը թուլացնելու քայլը արտահերթ ընտրությունների հայտարարումն է՝ ճանապարհային քարտեզում կոնկրետ թվերի ու ժամկետների ֆիքսումով»,- ասաց քաղաքագետը՝ հավելելով՝ անպայման է, որ ընտրություններին մասնակցի նաեւ ներկա քաղաքական ուժը․ «Գուցե կստանան քաղաքացու վստահության քվեն, բայց մեծ նշանակություն կունենա՝ քանի տոկոս կլինի այն»։ Մեր դիտարկմանը, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավարը՝ Արման Բաբաջանյանը, հայտարարել է նաեւ՝ վստահության այս պաշարով Փաշինյանը չի կարող ներկայացնել Հայաստանը, Ռոբերտ Ղեւոնդյանն արձագանքեց, որ հարցն այս պարագայում անձին չի վերաբերում, այլ ինստիտուտներին․ «Խնդիրն այն է, թե որ ինստիտուտը պետք է Հայաստանում ձեւավորվի քաղաքացու քվեի եւ հասարակության տրամադրությունների հիման վրա եւ գնա բանակցության։ Եթե կառավարության ղեկավարը գնա՝ վարչապետը, ապա, ըստ մեր տրամաբանության, այդ անձը պետք է ունենա վստահության այնքան մեծ պաշար, որը բավարար լինի, որպեսզի նա խոսի ՀՀ քաղաքացու անունից։ Մենք դրա համար ենք ասում, որ այսօրվա իրավիճակում պետք են արտահերթ ընտրություններ՝ հասկանալու՝ իրականում որ քաղաքական ուժը որքան աջակցություն ունի Հայաստանում, եւ որ քաղաքական ուժը կարող է ընտրել այն անհատին, որը կարող է բանակցել»։  Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե որ կետից պետք է սկսեն Արցախի հարցով բանակցությունները, երբ բանակցային սեղանին կարծես այլեւս որեւէ փաստաթուղթ հիմնարար չէ, այդ թվում՝ Լավրովյան պլանը, քանզի ներկա իրավիճակն այդ պլանից էլ դուրս է, մեր զրուցակիցը դժվարացավ պատասխանել․ «Փաստացիորեն, Հայաստանը պարտվել է պատերազմում, եւ թելադրողը ադրբեջանական կողմն է։ Հայաստանի դիվանագիտությունը պետք է շատ բարդ, շատ լուրջ աշխատանք իրականացնի, որպեսզի կարողանա գոնե ֆիքսել այն կետը, որտեղից կսկսեն նոր բանակցությունները, եւ թույլ չտալ, որ Ադրբեջանը կրկին մանիպուլացնի, շահարկի այդ բանակցությունները սկսելու կետը։ Բնական է, որ Ադրբեջանն անընդահատ փորձելու է այդ կետը Հայաստանի համար ավելի վատացնել»,- ասաց Ղեւոնդյանը՝ կրկնելով, որ այս դեպքում էլ ոչինչ ապրիորի չէ, եւ այն, որ բանակցությունները տեղի են ունենում Մինսկի խմբի շրջանակներում, համընդհանուր համաձայնության արդյունք է՝ թե՛ աշխարհաքաղաքական դերակատարների, թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի․ «Այդ համաձայնությունից դուրս որեւէ այլ պայմանավորվածություն գոյություն չունի, այսինքն՝ մենք ուզենք, թե չուզենք, Մինսկի խումբը այն շրջանակն է, որտեղ տեղի է ունենում այս գործընթացը։ Պետք է մի շատ կարեւոր բան էլ հաշվի առնենք․ Մինսկի խմբի համանախագահները՝ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ինչպես հասկանալի է նրանց հայտարարությունների վերլուծություններից, որեւէ կերպ թույլ չեն տալիս Թուրքիային, ՌԴ-ին Մինսկի խմբի ֆորմատը ենթարկել փոփոխության։ Անհրաժեշտ է Մինսկի խմբի շրջանակներում գնահատել ՀՀ շահերի սպասարկման գործընթացը, հասկանալ եւ հաշվի առնել շատ էական մի գործոն, թե Արցախի հասարակությունը, իշխանությունները, հայությունը նոր ձեւավորված պայմաններում ինչպիսի ցանկություններ եւ տեսլական ունեն Արցախի ապագայի հարցում։ Շատ աշխատանքի տեղ կա»,- եզրափակեց «Հանուն Հանրապետության» կուսակցության անդամ Ռոբերտ Ղեւոնդյանը։ Հայարփի Բաղդասարյան
17:24 - 13 դեկտեմբերի, 2020