Ուկրաինա

Ուկրաինան  գտնվում է Արևելյան Եվրոպայում։ Այն հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից է Ռուսաստանին, հյուսիս արևմուտքից՝ Բելառուսին, արևմուտքից՝ Լեհաստանին, Սլովակիային և Հունգարիային, հարավ արևմուտքից՝ Մոլդովային, հարավից և հարավ-արևելքից համապատասխանաբար Սև ծովին և Ազովի ծովին։

Այն 603,628 կմ² ցուցանիշով Եվրոպային հարակից երկրների մեջ Ռուսաստանի Դաշնությունից հետո երկրորդն է իր տարածքով։ Գործող նախագահը Վլադիմիր Զելենսկին է։

Սաակաշվիլիի կուսակցությանը թույլատրել են մասնակցել Ռադայի ընտրություններին |shantnews.am|

Սաակաշվիլիի կուսակցությանը թույլատրել են մասնակցել Ռադայի ընտրություններին |shantnews.am|

shantnews.am: Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը կմասնակցի Ուկրաինայի Գերագույն ռադայի ընտրություններին: «Մենք հաղթեցինք, շահեցինք դատն ու կգնանք ընտրությունների»,-գրել է Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում:Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել «Նոր ուժերի շարժում» կուսակցությանը և բողոք է ներկայացրել իրավապահ մարմիններ: Հանձնաժողովում ասել են, որ կուսակցության համագումարն անցկացվել է կանոնադրության խախտմամբ: Միջոցառումն անցկացվել է մայիսի 8-ին և 10-ին, և ԿԸՀ ներկայացուցիչների կարծիքով՝ քաղաքական ուժի անդամները չեն կարողացել այդ ժամանակ քննարկել իրենց մասնակցությունն ընտրություններին, քանի որ ընտրությունների ամսաթիվը նշանակվել է միայն մայիսի 21-ին: Սաակաշվիլին դատական հայց էր ներկայացրել՝ պահանջելով չեղարկել ԿԸՀ որոշումը:
06:20 - 29 հունիսի, 2019
Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները |shantnews.am|

Ուկրաինական ավիաընկերությունները կավելացնեն դեպի Թբիլիսի թռիչքները |shantnews.am|

shantnews.am: Ուկրաինայի ավիաընկերությունները պատրաստ են ավելացնել Թբիլիսի թռիչքների թիվը: Այս մասին Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Ուկրաինայի միջազգային օդանավակայաններ» հաղորդակցության տնօրեն Եվգենիա Սացկայան: «Այժմ մենք օրական երկու թռիչք ենք իրականացնում Թբիլիսի և դիտարկում ենք այդ թռիչքների հաճախականության ավելացման հնարավորությունը: Բաթումում մենք չենք նախատեսում թռիչքները, սա սեզոնային ուղղություն է, իսկ մենք հրաժարվում ենք այդպիսի թռիչքներից»,- ասել է Սացկայան:Նրա խոսքերով` դեպի Թբիլիսի թռիչքները կարևոր են Կիևի ավիաընկերությունների համար, քանի որ «Թբիլիսին ունի տրանզիտային դեր»:Սակայն ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրենը նշել է, որ խնդիր է օդանավակայանի բարձր վճարը.«Կա խնդիր, որը չի տալիս Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին Վրաստանում զարգանալու հնարավորություն: Պատճառը Թբիլիսիի և Բաթումի օդանավակայանների բարձր գներն են, քանի որ այդ օդանավակայանները շահագործվում են օտարերկրյա ընկերությունների կողմից: Եվ այդ վճարները շատ ավելի բարձր են, քան եվրոպական շատ քաղաքներում: Այդ վճարումների կրճատումը ինքնաբերաբար կնվազեցնի թռիչքի արժեքը»:
12:18 - 27 հունիսի, 2019
Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները |tert.am|

Սաակաշվիլին կոչ է արել շարունակել Թբիլիսիում բողոքի ակցիաները |tert.am|

tert.am։ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է արել շարունակել հունիսի 20-ին Թբիլիսիում սկսված բողոքի ակցիաները՝ չնայած, որ իշխանությունները գնացել են զիջման և որոշել 2020թ. խորհրդարանական ընտրություններն անցկացնել համամասնական ընտրակարգով՝ անցողիկության զրոյական շեմով, գրում է ria.ru-ն: Facebook-ում հրապարակած տեսաուղերձում Սաակաշվիլին ասել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին պետք է աշխատանքից ազատի ներգին գործերի նախարարին, ազատ արձակի բոլոր ձերբակալվածներին, անհապաղ համամասնական ընտրակարգով արտահերթ ընտրություններ նշանակի ու նաև պաշտոնից ազատի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին: Ըստ Վրաստանի սահմանադրության՝ 2020թ. երկրում պետք է կայանային խառը համակարգով խորհրդարանական ընտրություններ, իսկ 2024թ.՝ արդեն համամասնականով: Համամասնական կարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր կուսակցություն խորհրդարանում կստանա իր հավաքած ձայներին համապատասխան տեղեր: Վրաստանում արդեն մի քանի օր է՝ իշխանության գործունեության դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում: Այսօր երեկոյան ևս բողոքի ակցիա է նախատեսված։
12:02 - 24 հունիսի, 2019
Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա |azatutyun.am|

Զելենսկին Եվրամիությանը կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր Բեռլինում հանդիպելու է կանցլեր Անգելա Մերկելի հետ: Նախօրեին Զելինսկին Եվրամիությանը կոչ է արել Ուկրաինայի արևելքում պատերազմը դադարեցնելու նպատակով ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա: Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտն ասել է, որ կանցլերի և նախագահի հանդիպման օրակարգում Մինսկի համաձայնությունների իրագործման ընթացքն է և Արևելյան Ուկրաինայում բարեփոխումների հարցը: Մերկելը և Զելենկին կքննարկեն նաև «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցումը: Դրանով ռուսական վառելիքը պետք է Բալթյան ծովով փոխադրվի Գերմանիա, սակայն Միացյալ Նահանգները դեմ է այդ գազատարին և սպառնում է պատժամիջոցներով: Վաշինգթոնը, Կիևը և Վարշավան պնդում են, որ «Հյուսիսային հոսք-2» գազատարի շահագործումը Ռուսաստանին կընձեռի Ուկրաինայի տարածքը շրջանցելով վառելիքն Արևմտյան Եվրոպա հասցնելու հնարավորություն, ինչը Մոսկվան կօգտագործի որպես տնտեսական զենք հարևաննների նկատմամբ: Ռուսաստանը և Գերմանիան հավաստիացնւմ են, որ «Հյուսիսային հոսք-2» ծրագիրը սոսկ տնտեսական նախաձեռնություն է: Երեկ Զելենսկին Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ և Եվրամիությանը կոչ է արել չթուլացնել Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները, որոնք սահմանվել են 2014 թվականին ռուսների կողմից Ղրիմը բռնացելու և Արևելյան Ուկրաինայում ռուս անջատականներին սատարելու կապակցությամբ:
08:41 - 18 հունիսի, 2019
Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են. Զելենսկին պատմել է՝ ինչ է ասելու Պուտինին առաջին հավանական հանդիպման ժամանակ |tert.am|

Ղրիմն ու Դոնբասն Ուկրաինայինն են. Զելենսկին պատմել է՝ ինչ է ասելու Պուտինին առաջին հավանական հանդիպման ժամանակ |tert.am|

tert.am։ Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հավանական հանդիպման ժամանակ նախևառաջ կբարձրացնի Դոնբասի և Ղրիմի բռնակցման հարցը: Ինչպես նշում է korrespondent.net-ը, Զելենսկին այս մասին ասել է գերմանական Das Bild պարբերականին տված հարցազրույցում: «Սկսենք նրանից, որ Դոնբասն ու Ղրիմն Ուկրաինայինն են»,-ասել է նախագահը լրագրողի այն հարցին ի պատասխան, թե որոնք կլինեն Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ հնչած առաջին բառերը: Զելենսկին նաև հույս է հայտնել, որ Ղրիմը կրկին կներառվի Ուկրաինայի կազմում: Նրա համոզմամբ՝ հակառուսական պատժամիջոցներն այնքան ժամանակ պետք է ուժի մեջ մնան, քանի դեռ իր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը չեն վերականգնվել:
07:52 - 18 հունիսի, 2019
Զելենսկին արմատական կադրային փոփոխություններ է նախաձեռնում |azatutyun.am|

Զելենսկին արմատական կադրային փոփոխություններ է նախաձեռնում |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահի պաշտոնը ստանձնելուց մի քանի շաբաթ անց Վլադիմիր Զելենսկին արմատական կադրային փոխատեղումներ է նախաձեռնում: Երեքշաբթի օրը Ուկրաինայի նախագահի հրամանագրով պաշտոնանկ արվեցին երկրի 25 նահանգապետերից 15-ը:Բացի այդ, Վլադիմիր Զելենսկին երկրի խորհրդարանի հաստատմանը ներկայացրեց նոր արտգործնախարարի թեկնածությունը: Երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պաշտոնում Զելենսկին առաջարկում է նշանակել կադրային դիվանագետ Վադիմ Պրիստայկոյին:Կադրային փոխատեղումներից բացի, Զելենսկին երեքշաբթի օրը հասցրեց մասնակցել Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նիստին, որտեղ քննվում էր նորընտիր նախագահի առաջին հրամանագրերից մեկի` Գերագույն ռադայի լուծարման մասին որոշման սահմանադրականությունը:Դիմելով դատարանի անդամներին՝ Զելենսկին նշում էր․ - «Ես չէ, որ պետք է բացատրեմ ձեզ, թե ինչ է նշանակում «օրենքի տառին և ոգուն» համապատասխան: Ես համոզված եմ, որ Գերագույն ռադայի լուծարման մասին իմ որոշումը այդ երկու չափանիշներին էլ համապատասխանում է: Վերջին հարցումների համաձայն՝ Գերագույն ռադային վստահում է ուկրաինացիների ընդամենը չորս տոկոսը: Կարելի է արձանագրել, որ Ուկրիանայի ժողովուրդը ողջունում է խորհրդարանի լուծարումը»:Սահմանադրական դատարան հայցադիմում ներկայացրած Ռադայի պատգամավորները, սակայն, պնդում են` Զելենսկին, լուծարելով երկրի խորհրդարանը, կոպտորեն խախտել է Սահմանադրությունը:Գերագույն ռադայի լուծարման հարցով վերջնական վճիռը Ուկրաինայի Սահմանադրական դատարանը կայացնելու է մինչև հունիսի 29-ը:
09:37 - 12 հունիսի, 2019
Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել մարզերի 15 ղեկավարների |24news.am|

Ուկրաինայի նախագահը պաշտոնանկ է արել մարզերի 15 ղեկավարների |24news.am|

24news.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, նախարարների կաբինետի ներկայացմամբ, պաշտոնանկ է արել հանրապետության մարզային պետական վարչակազմերի 15 ղեկավարների: Այդ մասին հունիսի 11-ին Կիեւում կայացած բրիֆինգում հայտարարել Է նախագահի վարչակազմի փոխղեկավար Ռուսլան Ռյաբոշապկան: «Աշխատանքից ազատվել են Չեռնիգովի, Խմելնիցկու, Խերսոնի, Տեռնոպոլի, Սումի, Պոլտավայի, Օդեսայի, Նիկոլաեւի, Լվովի, Կիրովոգրադի, Կիեւի, Իվանո-Ֆրանկովսկի, Զապորոժիեի, Անդրկարպատների, ինչպես նաեւ Վոլինի մարզային պետական վարչակազմերի ղեկավարները»,-ասել Է նա՝ նշելով, որ Օդեսայի մարզային պետական վարչակազմի ղեկավարը պաշտոնակատարի կարգավիճակում Էր: Ռյաբոշապկան նաեւ հայտնել Է, որ Զելենսկին Վլադիսլավ Բուխարեւին նշանակել Է Ուկրաինայի Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
14:20 - 11 հունիսի, 2019
Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին |tert.am|

Սաակաշվիլին հայտարարել է, որ իր կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին |tert.am|

tert.am։ Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա նահանգի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր «Նոր ուժերի շարժում» կուսակցությունը միայնակ կմասնակցի Գերագույն ռադայի արտահերթ ընտրություններին:Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հրաժարվել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի առաջարկից՝ վերջինիս «ՈՒԴԱՌ» կուսակցության հետ գնալ արտահերթ ընտրությունների: «Հարգելի՛ ուկրաինացիներ, դուք կոչ եք անում մեզ մասնակցել ընտրություններին… Նայելով բոլոր այս հին քաղաքական գործիչներին, հին կուսակցություններին, այս պայմանավորվածություններին՝ մենք եկել ենք այն եզրահանգմանը, որ պետք է ինքնուրույն գնալ ընտրությունների»,- հայտարարել է Սաակաշվիլին շաբաթ հղած տեսաուղերձում:
11:55 - 08 հունիսի, 2019
Մեծ ու դժվար ճանապարհի սկիզբը. ո՞ւր կհասնեն Հայաստանը եւ Ուկրաինան |acnis.am|

Մեծ ու դժվար ճանապարհի սկիզբը. ո՞ւր կհասնեն Հայաստանը եւ Ուկրաինան |acnis.am|

acnis.am։ 2019թ․ ապրիլին Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթեց Վլադիմիր Զելենսկին։ Շատ փորձագետներ վերջին ամիսներին Ուկրաինայում տեղի ունեցող քաղաքական զարգացումները եւ, մասնավորապես, Պետրո Պորոշենկոյի պարտությունն ու Վլադիմիր Զելենսկու հաղթանակը համեմատեցին հեղափոխական մի նոր ալիքի հետ, որը եկել է փոխարինելու ուկրաինական՝ 2013-2014 թվականների հեղափոխությանը:Ի տարբերություն Եվրոմայդանի, որը հստակ ընդգծված հակառուսական ուղղվածություն եւ առաջնահերթորեն երկրի ինքնիշխանությունը վերականգնելու խնդիր ուներ, ուկրաինական «թավշյա» այս փոքր հեղափոխության սլաքները միտված են երկրի ներքին կյանքի արմատական վերափոխմանը։ Զելենսկու՝ ազատ ընտրությունների միջոցով ձեւավորված վարչակազմի ձեռամբ երկրում կատարվել է քաղաքական մի նոր ուղեգծի հիմնարկեքը։ Հայաստանում 2018-ին տեղի ունեցած հեղափոխության նման այն փորձում է հնարավորինս հեռու մնալ արտաքին քաղաքական կողմնորոշումների ցուցադրությունից՝ շեշտը դնելով Ուկրաինայում ներքին կյանքի բարելավման, պետական ինստիտուտների կայացման ու հատկապես օլիգարխիան, մենաշնորհներն ու կոռուպցիան արմատախիլ անելու հրամայականի վրա։Սակայն մայիսի 20-ին՝ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարողությունից անմիջապես հետո, պարզ դարձավ, որ Ուկրաինայում ներքաղաքական կյանքի բնականոն ընթացքն անհնար է. իշխանության բոլոր ճյուղերում անհրաժեշտ են համակարգային բարեփոխումներ, որոնք անխուսափելիորեն ուղեկցվելու են քաղաքական ցնցումներով։ Պարզ դարձավ նաեւ, որ առանց իրավական հիմնավոր կարգավորումների, առանց օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների համակարգային բարեփոխումների, հնարավոր չէ երկրում նշանակալի հաջողության հասնել օլիգարխիայի, կոռուպցիայի եւ մենաշնորհների դեմ պայքարում։ Մայիսի 21-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր ստորագրեց գործող խորհրդարանը՝ Գերագույն ռադան, արձակելու մասին, որի մեծամասնությունն իր հերթին ոչ միայն հրաժարվեց բարեփոխել Ուկրաինայի ընտրական օրենսդրությունը, այլեւ վիճարկեց Զելենսկու հրամանագիրը Սահմանադրական դատարանում։Նախքան Սահմանադրական դատարանում գործի քննությունը, ինչպես նաեւ հուլիսի 21-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, երկրի ներքաղաքական կյանքը նոր վայրիվերումներ ապրեց։ Հունիսի 3-ին Վլադիմիր Զելենսկին Գերագույն ռադա ներկայացրեց պաշտոնյաների կոռուպցիոն ակտիվները քաղաքացիական դատավարության կարգով բռնագրավելու եւ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվությունը վերականգնելու մասին օրենքի նախագիծը:Հարկ է նկատել, որ նախորդ նախագահ Պորոշենկոն հասցրել էր պաշտոնից հեռանալուց առաջ չեղարկել անօրինական հարստացումը քրեականացնող օրենքը, որպեսզի պատասխանատվությունից ազատի իր վարչակազմի բոլոր այն անձանց, ովքեր կարող էին մեղադրվել ժողովրդի հարստահարման եւ պետության թալանի մեջ։ Այդ նպատակով փետրվար ամսին Ուկրաինայի ՍԴ-ն հակասահմանադրական էր ճանաչել քրեական օրենսգրքի՝ անօրինական հարստացման համար պատասխանատվություն սահմանող հոդվածը։ Դա Զելենսկու կառավարությանը զրկել էր նախորդ վարչակազմի անօրինականությունները բացահայտելու եւ պատժելու քրեադատավարական համապատասխան գործիքակազմից։ Ուստի սպասելի էր, որ նոր մեխանիզմի ներդրումը շատ չէր ուշանա։ Այդ պատճառով փորձագիտական հանրության ուշադրության կենտրոնում հայտնվել էր այն հարցը, թե ինչպիսի գործիքակազմ կընտրի Ուկրաինայի նոր նախագահը՝ հաղթահարելու համար նախորդ համակարգի դիմակայությունը։Զելենսկու ներկայացրած օրինագիծը հնարավորություն է տալիս կիրառել պաշտոնյաների ակտիվները բռնագրավելու եւ նրանց պատասխանատվության ենթարկելու նոր մեխանիզմ՝ կախված վերջիններիս մոտ եղած անօրինական ակտիվների չափերից։ Այն է՝ ֆիզիկական անձանց մոտ մինչեւ 380 հազար եվրո կազմող անօրինական ակտիվներ բացահայտվելու դեպքում դատաքննական վարույթը կիրականացվի քաղաքացիական դատավարության ընձեռած կարգով, եւ կոնկրետ անձանց չհիմնավորված ակտիվները կպետականացվեն դատարանի որոշման հիման վրա, սակայն առանց մեղադրական դատավճիռ արձակելու։ Իսկ 380 հազար եվրոն գերազանցող անօրինական ակտիվների համար անձինք կենթարկվեն արդեն քրեական պատասխանատվության։ Այս փաստաթղթի արդյունավետությունն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարում կիրառվում են ավելի պարզեցված՝ քաղաքացիադատավարական մեխանիզմներ։ Սա թույլ է տալիս գործերը քննել արագացված կարգով՝ առանց մեղադրանքն ապացուցող լրացուցիչ փաստերի, առանց անմեղության կանխավարկածի սկզբունքի պահպանման, եւ այդ ամենի հետ մեկտեղ՝ օրենքի իրավազորությունը տարածելով նախկինում կատարված արարքների վրա։ Իսկ քրեական պատասխանատվության դեպքում խստացվում է սոսկ պատժի չափը՝ այն պայմանավորելով պետությունից հափշտակված միջոցների էական չափերով։Այսօր շատերն են նկատում, որ Ուկրաինայում եւ Հայաստանում առաջանցիկ կերպով տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնք ինչ-որ առումով կանխորոշում են հետխորհրդային տարածքի մյուս պետությունների ապագան։ Ընդ որում, երկու երկրներում տեղ գտնող ժողովրդավարացման այդ ալիքներն ընդգրկում են պետական գրեթե բոլոր ոլորտներն ու ինստիտուտները։ Առանձին դեպքերում՝ ինչպես օրինակ, նախկին մետրոպոլիայից ձերբազատվելու եւ ինքնիշխանության հաստատման հարցում Ուկրաինան դրոշակակրի դեր է կատարում։ Սակայն շատ այլ հարցերում հայաստանյան գործընթացները նախորդում են ուկրաինական զարգացումներին։ Ի տարբերություն Հայաստանի, որը կես տարի առաջ լուծեց նոր խորհրդարանի ձեւավորման հարցը, Ուկրաինայում խորհրդարանական ճգնաժամի հաղթահարումը սպասվում է առաջիկա ամիսներին։Հայաստանում սկսված դատական բարեփոխումների գործընթացն իր զուգահեռն ունի նաեւ Ուկրաինայում։ Արդեն այժմ անօրինական հարստացման դեմ Զելենսկու ներկայացրած օրինագծով առաջարկվում է, որ չհիմնավորվող ակտիվներին վերաբերող գործերը քննվեն Բարձրագույն հակակոռուպցիոն դատարանում, որը Ուկրաինայի դատական իշխանության նոր ձեւավորված կառույցներից է: Ընդ որում, կարելի է վստահորեն պնդել, որ տվյալ օրինագծի տարածումը նաեւ դատավորների ակտիվների վրա, ինչպեսեւ Սահմանադրական դատարանի կողմից Գերագույն ռադայի արձակման գործի քննությունը խթան են հանդիսանալու, որ Ուկրաինայում եւս դատական իշխանության շուրջ գործընթացներն ընթանան սուր առճակատման պայմաններում։Թե ուր կհասնի Ուկրաինան՝ առայժմ դժվար է ասել։ Հեղափոխական այս նոր ալիքը նրան փորձում է ազատել քրեաօլիգարխիկ կլանների թելադրանքից։ Սակայն, ինչպես Հայաստանում, դեռեւս հարց է մնում, թե ապամոնտաժված օլիգարխիկ համակարգի փոխարեն ինչ համակարգ է կառուցվելու նրա տեղում։ Թե ինչով կլցվի քաղաքական այդ դատարկությունը, տակավին անհայտ է։ Պետության իրավական կարգը մշտապես քաղաքական համակարգի հետ սերտ փոխազդեցության մեջ է գտնվում։ Չունենալով կայացած կուսակցություններ, չունենալով ցանկություն հիմքից՝ Սահմանադրությունից սկսել քաղաքական դաշտի առողջացման ու պետական նոր համակարգի կառուցմանը գործընթացը՝ պետականաստեղծ հանրությունները վտանգի մեջ են պահում իրենց ժողովրդավարական հիմնական ձեռքբերումը՝ ազատ ընտրությունները։Ճանապարհի կեսից կանգ առնելը հակացուցված է յուրաքանչյուր գործընթացի համար։ Պետական շինարարության մեջ հաջողությունն ուղեկցում է միայն նրանց, ովքեր ի վիճակի են կենսակոչելու առավել թարմ, առաջադիմական գաղափարներ եւ պահպանել զարգացման առաջանցիկ տեմպեր։ Թե՛ Ուկրաինան, թե՛ Հայաստանը դեռ մեծ ու դժվար ճանապարհ ունեն անցնելու։
09:27 - 08 հունիսի, 2019
Սահակաշվիլին հրաժարվել Է Ռադայի ընտրություններին մասնակցել Կլիչկոյի հետ միասին. «Ուկրաինսկայա պրավդա» |armenpress.am|

Սահակաշվիլին հրաժարվել Է Ռադայի ընտրություններին մասնակցել Կլիչկոյի հետ միասին. «Ուկրաինսկայա պրավդա» |armenpress.am|

armenpress.am: Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի մազի նախկին ղեկավար Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել Է Կիեւի քաղաքագլուխ Վիտալի Կլիչկոյի՝ խորհրդարանական ընտրություններում իր «Ուդառ» կուսակցության հետ միասին հանդես գալու առաջարկից: Այդ մասին հունիսի 7-ին հայտնել Է «Ուկրաինսկայա պրավդա» հրատարակությունը՝ վկայակոչելով մի աղբյուր: «Միխեիլ Սահակաշվիլին հրաժարվել Է Վիտալի Կլիչկոյի՝ ընտրություններին «Ուդառ» կուսակցության հետ միասին գնալու առաջարկից»,- ասված Է հաղորդագրության մեջ:Կլիչկոն նույնպես մեկնաբանել Է Սահակաշվիլիի մերժումը եւ նշել, որ իր քաղաքական պլանները չի փոխում: «Սահակաշվիլիի հետ մեր միության վերաբերյալ նորությունները Facebook-ում կարդում եմ առանց Էմոցիաների: Ես արել եմ իմ քայլը… Ես քաղաքական պլանները չեմ փոխում»,- գրել Է Կլիչկոն Facebook-ի Էջում: Նրա կարծիքով՝ «խորհրդարան պետք Է անցնեն հնարավորինս շատ դեմոկրատական ուժեր… արժանավորներն ու նրանք, ովքեր պատրաստ են պայքարել հանուն հաջողակ Ուկրաինայի», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
07:26 - 07 հունիսի, 2019