Հրազդան

Հրազդան (մինչեւ 1959 թվականը՝ Ներքին Ախտա), քաղաք Հայաստանի Կոտայքի մարզում՝ Հրազդան գետի ափին: Երեւանից հեռու է 40 կմ հյուսիս-արեւելք։ Հանդիսանում է մարզի վարչական կենտրոնը: Մինչեւ 1959 թվականին քաղաքը կոչվել է Ներքին Ախտա։ Ընդգրկված է եղել Երեւանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ 1959 թվականին քաղաքը շրջանային, 1962 թվականից՝ հանրապետական ենթակայության քաղաք, 1930-95 թվականին՝ Հրազդանի շրջանի վարչական կենտրոնը, 1995 թվականից՝ Կոտայքի մարզի մարզկենտրոնը։

Ավտոճանապարհների հանգույց է, ունի երկթուղային կայարան։ Տարածքը՝ 152 կմ²։

Քաղաքապետը Սեւակ Միքայելյանն է։

Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Հրազդանում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում, հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է․ Արշավիր Խաչատրյան

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է «Աննար» ՍՊԸ-ի տնօրեն Արշավիր Խաչատրյանը։ Նա Infocom-ի հետ զրույցում ասաց, որ «լայն» քարոզարշավ չեն անցկացնում․ «Նպատակահարմար չենք գտնում տուն-տուն, թաղ-թաղ գնալու։ Ուղղակի մեր մտերիմների շրջապատում ճանաչում են, գիտեն, իրենց հետ հանդիպումներով, ֆեյսբուքով, լրատվությամբ փորձում ենք մեր հիմնական ընտրողներին մեզ հետ բերել»։ Խաչատրյանի խոսքով՝ Հրազդանի բնակիչները դրական են արձագանքում իրենց թիմին, որովհետև, ըստ նրա, ներկայացված քաղաքական ուժերի մեջ ամենապրոֆեսիոնալն իրենց թիմն է․ «Ցանկացած պարագայում, ով էլ մտւմ է պայքարի մեջ, ակնկալում է, որ հաղթելու է, մասնակցում ենք հաղթելու ակնկալիքով։ Թե արդյունքները ինչպիսին կլինեն, ընտրություններից հետո կերևա»։ Անդրադառնալով Հրազդանի խնդիրներին՝ Խաչատրյանը նշեց՝ ինչպես ամբողջ հանրապետությունում, այդպես էլ Հրազդանում կարևոր է աշխատատեղերի խնդիրը, որը, նրա պատկերացմամբ, օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարող է լուծվել․ «Հրազդան քաղաքում, ինչպես ամբողջ հանրապետության մարզային համայնքներում հիմնական խնդիրը մարդկանց աշխատատեղերով ապահովելն է, որպեսզի մարդիկ դրսում աշխատանք չփնտրեն, մնան տեղում, և շենացնեն այս քաղաքը, մեր երկիրը։ Մենք պետք է կարողանանք այնպիսի օրենսդրական դաշտ բարելավել, որպեսզի կարողանանք ներդրումներ բերել համայնք, աշխատատեղեր ստեղծենք, իսկ դրա հնարավորությունը համայնքն ունի»։ Համայնքապետի թեկնածուն հիշեցրեց՝ ժամանակին Հրազդանը խոշոր արդյունաբերական քաղաք է եղել․ «Այսօր հիմնականում բացառությամբ Հրազդան ՋԷԿ-ից և Ցեմենտի գործարանից, բոլոր գործարանները կանգնած վիճակում են, մենք փորձելու ենք ներդրումներ բերենք համայնք և լրացուցիչ աշխատատեղեր ստեղծենք, որը նաև համայնքի  բյուջեին լրացուցիչ եկամուտներ կբերի, որն էլ կկարողանանք օգտագործել և՛ ենթակառուցվածքների վերանորոգման, կապիտալ վերակառուցման, և՛ մշակութային ու սպորտային օբյեկտների վերականգնման, վերանորոգման ուղղությամբ»։ Արշավիր Խաչատրյանը նշեց՝ քանի որ Հրազդանը խոշորացված համայնք է, որին ևս 4 գյուղեր են միացել, համայնքում կան նաև գյուղատնտեսական խնդիրներ․ «Հողերի մեծ մասը չի մշակվում, իսկ այդ ուղղությամբ իրոք անելիքներ շատ կան։ Բնակիչը պետք է վստահ լինի, որ այնպիսի կուլտուրա պետք է ցանի, որից եկամուտ կստանա, և ինքը դրանով կարողանա ընտանիք պահել, իսկ եթե նա այնպիսի կուլտուրաներ է մշակում, որոնցից եկամուտ չունի, պարզ է, որ նա ուրիշ աշխատանք է փնտրելու, և հողի մշակումը դառնալու է երկրորդային։ Կարելի է ասել, որ այսօր Հրազդանի և գյուղական շրջանի մեծ մասի հողերը չեն մշակվում, լուրջ անելիքներ ունենք այդ ուղղությամբ, և հողերի մշակման ուղղությամբ, աշխատանքների համախմբման ուղղությամբ, կուլտուրաների մշակման ուղղությամբ, թե կոնկրետ որ տարածաշրջաններում ինչպիսի կուլտուրաներ պետք է մշակվեն, եկամտաբեր բիզնես կարողանան դնել, վերամշակող արդյունաբերություն, գյուղատնտեսություն կարելի է իրականացնել, և նմանատիպ շատ ուրիշ ծրագրեր»։ Իսկ քաղաքային համայնքներում, Խաչատրյանի խոսքով, անհրաժեշտ է ջերմոցային տնտեսությունների քանակի մեծացում․ «Այսօր մենք Հրազդանում ունենք նմանատիպ փորձ, այդ ուղղությամբ կարելի է աշխատանք իրականացնել։ Դա մեր ծրագրերում կա, եթե կարողանանք համայնքում ղեկավար դիրք ունենալ, այդ ամեն ինչը կկազմակերպենք, ունենք լավ մասնագետների թիմ, որոնք այս ամենը կկարողանան կազմակերպել։ Ինչ մնում է ենթակառուցվածքներին, չեմ կարող չասել, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ասֆալտապատման ուղղությամբ աշխատանք արվել է համայնքում։ Կարելի է ավելին անել և՛ ջրամատակարարման ուղղությամբ, և՛ ոռոգման համակարգերի ուղղությամբ։ Իհարկե, այդ ամեն ինչի համար բյուջեում լրացուցիչ միջոցներ են պետք,  պետք է մուտքեր ավելացնել։ Այդ թաքնված եկամուտների տեղը մենք շատ լավ գիտենք։ Կարելի է վարչական աշխատանքի արդյունքում բյուջեն 20-30%-ով ավելացնել, իսկ դա արդեն ահագին մեծ գումար է, որ կարող է դրվել համայնքում»։ Համայնքապետի թեկնածուն նշեց նաև, որ կողմ է խոշորացման գործընթացին՝ հավելելով, որ լավ թիմ ունենալու դեպքում խոշորացումը դրական ազդեցություններ կարող է ունենալ։ Համայնքում զբոսաշրջության զարգացումը թեկնածուն նույնպես իրատեսական է համարում․ «Պետք է հաշվի առնենք, որ խոշորացված համայնքին կից այսօր գործում է և Ծաղկաձոր քաղաքը՝ իր տուրիզմի օբյեկտներով, և՛ Հանքավանի համայնքները։ Քանի որ Հրազդանը կենտրոն է, կարող ենք որոշակի չափով տուրիզմը զարգացնել, նաև հյուրանոցային համալիր ստեղծել, սպասարկման համար վերամշակվող արդյունաբերություն, գյուղատնտեսություն օգտագործել։ Վերջիվերջո այդ երկու պանսիոնատներին մատակարարում է պետք իրականացնել, իսկ դա քաղաքը իր ռեսուրսներով կարող է իրականացնել»։ Նա նաև վստահեցրեց՝ իրենց թիմը կարող է առավելագույնը անել համայնքի զարգացման համար․ «Եթե վերցնենք բոլոր թեկնածուները և թիմերը, դնենք, անալիզ անենք, և մի քիչ ոչ թե զգացմունքներով շարժվենք կամ անձնական խնամի-ծանոթ-բարեկամ թիմ հասկացություններով, նկատեմ, որ բոլոր ներկայացված կուսակցություններից, ցուցակների միջից ամենապրոֆեսիոնալը մեր թիմն է։ Ե՛վ մեր անցած ճանապարհով, և՛ փորձով, և՛ գիտելիքներով մենք կարող ենք առավելագույնը անել։ Ես, իհարկե, չեմ ուզում ասել, թե մյուս թիմերում վատ մասնագետներ կան, վատ մարդիկ են, բայց եթե տեղական ինքնակառավարման մասին է խոսքը, լավ բժիշկը կամ լավ իրավաբանը այդքան էլ չի տիրապետում համայնքային ղեկավարմանը, քան այն մարդը, որը երկար տարիներ աշխատել է համայնքում, պետական կառույցներում և շատ լավ գիտի համայնքի խնդիրները ու գիտի ինչպես կազմակերպել ազգաբնակչության հետ աշխատանքը։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Լուսանկարը՝ Արշավիր Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
13:01 - 01 դեկտեմբերի, 2021
Մենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում․ Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու

Մենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ ենք առաջարկում․ Հրազդանում «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու

Այս տարվա դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Հրազդան համայնքում կանցկացվեն ՏԻՄ ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում էր «Մայ քորներ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Ստեփանյանը․ վերջինս, սակայն, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել․ այժմ ցուցակի երկրորդ համար Մոնթե Մաթևոսյանն է կուսակցության համայնքապետի թեկնածուն։   Վերջինս Infocom-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ Լևոն Ստեփանյանի ինքնաբացարկի դիմումը տեխնիկական խնդիրներով է պայմանավորված եղել։ Խոսելով Հրազդանում առկա խնդիրների մասին՝ Մաթևոսյանն ասաց՝ նպատակ ունեն մարդկանց մտքում փոփոխություն կատարել։ Նա ընդգծեց, որ իրենք ոչ թե կոսմետիկ, այլ ֆունդամենտալ փոփոխություններ են առաջարկում․ «Մեր ուշադրության կենտրոնում կրթությունը, գիտությունը պիտի լինեն։ Մենք նաև հարցում ենք արել ժողովրդի շրջանում, թե իրենք ինչ խնդիրներ են տեսնում, և այդ խնդիրներից են թե՛ գործազրկությունը, թե՛  այգիների, զբոսայգիների, հանգստի վայրերի սակավաթվությունը, թե՛ մշակույթի զարգացման ցածր տեմպերը, և մեր ծրագրերը հիմնականում կառուցված են այդ հենքի վրա»։ Համայնքապետի թեկնածուի խոսքով՝ քանի որ դպրոցները նախարարության դաշտում են, իրենք կրթական փոփոխությունները նախատեսում են կատարել դպրոցից դուրս․ օրինակ՝ ինժեներական մտքի զարգացման համար Հրազդանում նախատեսում են «Արմաթ» ինժեներական լաբորատորիա ստեղծել։ Մաթևոսյանը նշեց, որ լաբորատորիան հիմնելու են իրենց կապերի միջոցով․ «Մեր ընկերները տարբեր համայնքներում տվյալ ծրագրերը իրականացրել են, մենք նախնական փորձն ունենք»։  Նա հավելեց, որ ուշադրություն են դարձնելու նաև հումանիտար մասնագիտություններին, քանի որ, ըստ Մաթևոսյանի, հումանիտար մասնագիտությունները Հրազդանում, և, առհասարակ, Հայաստանում, շատ քիչ են պահանջված․ «Կարող եմ վստահեցնել, որ Հրազդանում քիչ են պահանջված հումանիտար բլոկի մասնագիտությունները։ Մենք նախատեսում ենք, որ այնպես չլինի, որ աշխատաշուկան միայն թելադրի, թե մեզ ինչ մասնագետներ են պետք։ Մենք նախատեսում ենք ստեղծել հումանիտար գիտական հանդես, ինչպես Բարձրագույն որակավորման կոմիտեի հաստատած գիտական հանդեսներն են։ Ավագ դպրոցի աշակերտները և բուհում սովորող հրազդանցի ուսանողները կկարողանան գիտական հոդվածներ տպագրել այստեղ, և դրա դիմաց կվարձատրվեն։ Այսինքն՝ մենք միաժամանակ թե՛ հումանիտար, թե՛ բնագիտական մտքին ուշադրություն կդարձնենք, այլապես կստացվի, որ մենք առնվազն փիլիսոփաների, արվեստաբանների, մշակութաբանների, կոնֆլիկտաբանների և այն մասնագիտությունները, որոնք ես կարող եմ անվերջ թվել, դրանց կարիքն այնքան էլ չունենք»։ Մաթևոսյանը հավելեց նաև, որ Հրազդանում նախատեսում են ստեղծել աշակերտ-ուսանող-գործատու հարթակ․ «Դրա օգնությամբ ապագա ուսանողը նախօրոք կիմանա, թե ինչ թափուր հաստիքներ կան, և կգնա, կստանա տվյալ մասնագիտությունը՝ վերադառնալով համայնք»։ Համայնքապետի թեկնածուի խոսքով՝  նախատեսում են նաև սուբսիդավորել վճարովի համակարգում սովորող հրազդանցի ուսանողների վարձը՝ պայմանով, որ նրանք կվերադառնան Հրազդան ու կաշխատեն անհրաժեշտ մասնագիտություններով։ Նախատեսում են դասընթացներ կազմակերպել՝ մասնագիտական հմտությունների զարգացման համար։ Կրթական փոփոխություններ իրականացնելու համար նպատակ ունեն նաև լեզվի կենտրոն ստեղծելու․ «Այդտեղ սովորող աշակերտները, նաև ուսանողները, առնվազն մինչև բուհն ավարտելը 2 օտար լեզվի կտիրապետեն․ դա իրենց կօգնի ոչ միայն իրենց մասնագիտական հմտությունները զարգացնելու գործում, այլև հարակից ոլորտներում զարգանալու հարցում»։ Անդրադառնալով աշխատեղեր ստեղծելու ծրագրերին՝ Մաթևոսյանը ասաց, որ իրենց ուշադրությունը կենտրոնացնելու են նաև տուրիզմի զարգացման վրա․ «Մասնավորապես՝ Հրազդանում Ծովինար արհեստական ջրամբար կա,  նախատեսում ենք դրա տուրիստական պոտենցիալն օգտագործել։ Առհասարակ, Հրազդանը գտնվում է Ծաղկաձորի կողքին, տվյալ պոտենցիալը պիտի օգտագործվի։ Եթե մենք արհեստական ջրամբարը գործարկում ենք, այդտեղ տուրիտական կենտրոն ու ֆինանսական մուտքեր ենք ապահովում»։ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն ասաց նաև, որ գյուղական տուրիզմը զարգացնելու մտադրություն ունեն․ «Քանի որ Հրազդանում շատ են առանձնատները, որոնք ունեն մի քանի սենյակներ և հիմնականում մեծ մակերես են զբաղեցնում, նախատեսում ենք, որ այն սենյակները, որոնք չեն օգտագործվում, կվերանորոգվեն համայնքային բյուջեով, և դրանք կտրամադրենք քաղաքացիներին, կհամագործակցենք, գյուղատնտեսությունը կզարգացնենք»։ Նա ընդգծեց, որ ծրագրերի իրականացման համար կոնֆիդենցիալ պայմանավորվածություններ ունեն, ինչի պատճառով շատ մանրամասներ չեն կարող ներկայացնել։ Վերջինս հավելեց, սակայն, որ ամեն ինչ լինելու է շատ թափանցիկ։ Հրազդանը ներառվել է համայնքների խոշորացման նախագծում և գտնվում է խոշորացման փուլում․ ըստ կառավարության ներկայացրած և ԱԺ-ում ընդունված այդ նախագծի՝ Հրազդանին են միանում Լեռնանիստ, Ջրառատ, Սոլակ, Քաղսի գյուղերը։  Համայնքապետի թեկնածուն վստահեցրեց՝ ծանոթ են Հրազդանին միացող գյուղերի խնդիրներին․ «Լեռնանիստում տարիներ շարունակ խմելու ջրի խնդիր կա, մենք նախատեսում ենք խմելու ջրի կարգավորումը։ Մենք կարող ենք Լեռնանիստի պոտենցիալն օգտագործել, որովհետև մոտ 2-3 տարի այնտեղ դահուկային սպորտաձևն է զարգանում, զբոսաշրջիկներ են գալիս, այնտեղ հանգստանում են։ Քաղսիում խաղահրապարակի խնդիր կա։ Առհասարակ, նոր միացող համայնքները ունեն մեկ ընդհանուր խնդիր՝ ներհամայնքային կոմունիակացիները։ Նախատեսում ենք սուբսիդիաների միջոցով, դոտացիաների միջոցով ներհամայնքային կոմունիկացիաները բարելավել»։ Նա նաև նշեց, որ իրենց առաջարկած ծրագիրը հիմնարար է, և որ իրենք ուշադրություն են դարձրել ոչ թե ձևին, այլ բովանդակությանը․ «Օրինակ, երբ ասֆալտապատում են իրականացում, իհարկե աչք շոյող է, կարևոր է, բայց, լավ, ասֆալտապատեցինք, մեկ անգամ էլ ասֆալտապատեցինք, հինգերերոդ անգամ էլ ասֆալտապատեցինք, ասֆալտապատելուց հետո ի՞նչ ենք անելու։ Լեդ լուսատու փոխելուց բացի՝ ի՞նչ ենք անելու։ Դրա համար մենք մեզ համար ուրիշ մարտահրավեր ենք սահմանել, այդ մարտահրավերը մեզ համար մտքի փոփոխությունն է»։ Նրա կարծիքով՝ քաղաքացին պետք է ուսումնասիրի նաև, թե ովքեր են մասնակցում այս քաղաքական գործընթացին․ «Ամենայն հարգանքով բոլոր քաղաքական թիմերի նկատմամբ, մասնակցող մյուս ուժերի մասին վաղուց ամեն ինչ ասվել է»։ Հրազդան համայնքի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է 4 քաղաքական ուժ․ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Մոնթե Մաթևոսյանն է, որը աշխատում է ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչությունում՝ որպես ավագ մասնագետ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Արշավիր Խաչատրյանը, ով «Աննար» ՍՊԸ-ի տնօրենն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածուն Հրազդան համայնքի ներկայիս ղեկավար Սևակ Միքայելյանն է, իսկ «Հայ Յեղափոխական դաշնակցության» ցուցակը գլխավորում է Վարդան Գրիգորյանը, որը աշխատում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես իրավախորհրդատու։ Նանե Ավետիսյան
20:25 - 30 նոյեմբերի, 2021
Սևակ Միքայելյանը Հրազդանի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով

Սևակ Միքայելյանը Հրազդանի ՏԻՄ ընտրություններին առաջադրվել է ՔՊ ցուցակով

Հրազդանի գործող քաղաքապետ Սևակ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․   «Հրազդան համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, 2018 թվականի հոկտեմբերի 21-ին ստանալով ձեր վստահության քվեն` Հրազդան համայնքի պատմության մեջ բացեցինք մի նոր էջ` մեկնարկ տալով անհնարին թվացող բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը: Պաշտոնավարման ընթացքում մշտապես գործել եմ բաց և թափանցիկ` պահպանելով բնակիչ և համայնքի ղեկավար անմիջական կապը: Վերջին երեք տարիներին համայնքային տարբեր ոլորտներում իրականացված մեծածավալ աշխատանքներն են փաստում, որ ձեզ տրված յուրաքանչյուր խոստում իրականություն է դառնում: Ձեզանից յուրաքանչյուրի վստահությունն ինձ համար մշտապես վեր է եղել ամեն ինչից, մշտապես ուշադիր եմ եղել ձեր կողմից բարձրացված խնդիրներին և երբեք որևէ խնդիր չեմ անտեսել: Մեր քաղաքում բացերն ու խնդիրները դեռևս բազմաթիվ են, քանի որ տարիներ շարունակ համայնքային միջոցները չեն ուղղվել Հրազդանի զարգացմանը: Չնայաց այդ խնդիրներին և բացերին մենք չենք հուսահատվել և հնարավոր բոլոր միջոցները գործի ենք դրել ի բարօրություն մեր քաղաքի: Համայնքային գրեթե բոլոր ոլորտներն այս տարիների ընթացքում առաջընթաց և զարգացում են ապրել, բոլորիս աչքի առաջ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որ չէին կատարվել երկար տարիներ: Սիրելի համաքաղաքացիներ, ինձ համար Հրազդանը զարգացնելը գերխնդիր է և վստահ եմ, որ միասնական ուժերով կարող ենք այն դարձնել հանրապետությունում զարգացած և ժամանակակից քաղաքներից մեկը: Դեկտեմբերի 5-ին սպասվող համայնքային խոշորացման արդյունքում մեզ միացող նոր թաղամասերը նույնպես ինտենսիվ կերպով զարգացում են ապրելու և ներգրավվելու են բարեկարգման աշխատանքներին: Վստահեցնում եմ, մշտապես լինելու եմ ձեր կողքին, քանի որ ձեզանից յուրաքանչյուրի վստահությունն ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է: Սիրելի հայրենակիցներ, երեք տարի շարունակ մենք միասին անցել ենք դժվարին ու պատասխանատու ճանապարհ. այդ ճանապարհը եկեք միասին շարունակենք արվածս գործով և ձեր վստահության քվեյով: Այս ընթացքում արդեն իսկ կատարված բազմաբնույթ աշխատանքներն ու ծրագրերը պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը: Այս հավատով եմ ներկայացնում ձեզ բարեկեցիկ, զարգացող և օր օրի առաջընթաց ապրող Հրազդան ունենալու իմ ծրագրերն ու հետագա քայլերը: Սիրելի հրազդանցիներ, ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին և ձեր ընկերը, եկեք միասին շարունակենք մեր քաղաքը դարձնել առաջատարն ու լավագույնը: Կրկին անգամ ակնկալում եմ ձեր աջակցությունը և վստահեցնում, որ շարունակելու ենք զարգացնել և բարեկարգել մեր բոլորի հարազատ համայնքն իր բոլոր բնակավայրերով»: Նշենք, որ Հրազդանում ՏԻՄ ընտրությունները կայանալու են այս տարվա դեկտեմբերի 5-ին։ Միքայելյանը չի նշել, թե որ կուսակցության ցուցակով է առաջադրվում, բայց հրապարակմանը կից նախընտրական լուսանկարից պարզ է դառնում, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։  
11:25 - 10 նոյեմբերի, 2021
Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը |armenpress.am|

Հրազդանում սանիտարական աղբավայրը կկառուցի իրանական ընկերությունը |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը թույլատրեց  Իրանում գրանցված  «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը  «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի» շրջանակներում իրականացնել «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ բաժնի 3-րդ կետով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղաքաշինության բնագավառում շինարարության իրականացման գործունեություն: Ըստ ընդունված որոշման հիմնավորման, նախագծի ընդունումը պայմանավորված է «Կոտայքի ու Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրի շրջանակներում «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը շինարարության իրականացման թույլտվություն տալու անհրաժեշտությամբ: Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի միջև 2016 թվականի ապրիլի 5-ին ստորագրված եւ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի հունիսի 30-ին վավերացված միջազգային համաձայնագրի համաձայն` իրականացման փուլում է «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագիրը», որի շրջանակներում նախատեսվում է կառուցել ԵՄ համապատասխան չափանիշների ստանդարտներին համապատասխան սանիտարական աղբավայր ու ներդնել աղբահանության արդյունավետ համակարգ: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11 մլն եվրո է, որից 5,5 մլն-ը հանդիսանում է վարկային միջոց, 5,5 մլն եվրոն` դրամաշնորհ: Վերջինիս 3.5 մլն-ը տրամադրվում է Եվրոպական հարեւանության ներդրումային հիմնադրամի կողմից (NIF), իսկ 2,0 մլն.-ը` Արեւելյան Եվրոպայի էներգաարդյունավետության եւ բնապահպանական գործընկերության ծրագրից (E5P): Վարկի մարման ժամկետը 15 տարի է և կսպասարկվի քաղաքային համայնքների կողմից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված աղբահանության սակագների շրջանակներում բարելավել բնակչության համար աղբահանության սպասարկման որակը:  Ծրագրի շրջանակներում երկու մարզերի բոլոր համայնքներում կոշտ կենցաղային թափոնների հավաքման եւ հեռացման պատշաճ ծառայությունների մատուցման ու նոր սանիտարական աղբավայրի կառուցման ու շահագործման նպատակով նախատեսվում է `   - Հրազդանում  ԵՄ չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցում (ներառյալ ենթակառուցվածքները, շինություններն ու կառույցները),  -  2 փոխաբեռնման կայանների կառուցում (Ակունք եւ Մարտունի),     - թափոնների հավաքման բեռնատարների, թափոնների համար կոնտեյներների/արկղների ձեռք բերում, - աղբավայրի շահագործման աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումների ձեռք բերում, -  թափոնների հավաքման նոր կետերի տեղադրում: Ծրագրի շրջանակներում կառուցվող սանիտարական աղբավայրի և երկու փոխաբեռնման կայանների կառուցման համար շինարարական կազմակերպության ընտրության համար հայտարարված  միջազգային մրցութային հայտերը բացվել են ս․թ. հունվարի 24-ին։ Հայտերի գնահատման արդյունքներով «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական  ընկերությունը ճանաչվել է հաղթող, քանի որ վերջինիս մրցութային առաջարկը ճանաչվել է մրցութային փաստաթղթերին էապես համապատասխանող, բավարարել է որակավորման չափանիշներին եւ հանդիսացել  է ամենացածր գնահատված գին առաջարկած ընկերությունը: Մրցույթի առաջարկների գնահատման զեկույցն ու պայմանագրերի շնորհման առաջարկությունը ուղարկվել է ՎԶԵԲ-ին որից հետո՝ 2020 թվականի հուլիսի 7-ին ՎԶԵԲ-ից ստացվել է  «պայմանագրերի շնորհման» գրություն-հաստատումը, իսկ հուլիսի 15-ին «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է  «պայմանագրերի շնորհման» ծանուցում («Ընդունման նամակ»)։ Վերոնշյալ գործընթացի հաջորդ փուլը ենթադրում է շինարարական աշխատանքների պայմանագրերի կնքումը, սակայն մինչ այդ անհրաժեշտ է լուծել «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերության շինարարության  իրականացման թույլտվություն հարցը։ «Թունել Սադ Արիանա» փակ բաժնետիրական ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին» կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում հաղթող մասնակիցը հնարավորություն կունենա իրականացնել ՀՀ-ի եւ ՎԶԵԲ-ի միջեւ կնքված միջազգային համաձայնագրով նախատեսված աշխատանքները՝ Հրազդան համայնքում տարածաշրջանում առաջին սանիտարական աղբավայրի եւ համապատասխան ենթակառուցվածքների, ինչպես նաեւ Ակունք ու Մարտունի համայնքներում փոխաբեռնման կայանների կառուցման աշխատանքները:
13:43 - 17 սեպտեմբերի, 2020
«Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդվածում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն․ մարզպետարան

«Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդվածում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն․ մարզպետարան

Կոտայքի մարզպետարանը ֆեյսբուքյան էջում պարզաբանում է տարածել, որում ասվում է․ «Այսօր առավոտյան Hraparak.am լրատվական կայքում տեղադրվել է «Ռոմանոս Պետրոսյանի և ԲԿ տնօրենի կոնֆլիկտը չի հարթվում» վերտառությամբ հոդված, որում առկա է իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, ինչի առնչությամբ Կոտայքի մարզպետարանը հարկ է համարում պարզաբանել հետևյալը.«Հրազդանի բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Հախվերդյանը 2020 թվականի հունիսի 26-ից ոչ թե գտնվում է արձակուրդում, այլ համաձայն «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, առողջական խնդրի պատճառով գտնվում է ժամանակավոր անաշխատունակության մեջ և նրա աշխատանքի չներկայանալը պայմանավորված է հենց այդ հանգամանքով»:Միաժամանակ, հայտնում ենք, որ Կոտայքի մարզպետարանը իր ենթակայության հաստատությունների հետ հարաբերությունները չի պայմանավորում անձերով:Ըստ այդմ, ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք չտարածել իրականության հետ որևէ աղերս չունեցող, չճշտված տեղեկատվություն և զերծ մնալ անհարկի շահարկումներից»:
17:38 - 04 սեպտեմբերի, 2020
Հրազդանում կարկուտից զգալի վնաս է կրել 65 տնտեսություն. վնասի չափը կներկայացվի կառավարություն |armenpress.am|

Հրազդանում կարկուտից զգալի վնաս է կրել 65 տնտեսություն. վնասի չափը կներկայացվի կառավարություն |armenpress.am|

armenpress.am: Կոտայքի մարզի Հրազդան համայնքում օգոստոսի 1-ին տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքով զգալի վնաս է կրել 65 տնտեսություն: Հրազդան համայնքի ղեկավարի մամուլի խոսնակ Արամայիս Պողոսյանը նշեց, որ ձևավորված աշխատանքային խումբը հստակեցնում է վնասների չափը: «Այս օրերին աշխատանքային խումբն ակտիվ գործում է, նախնական տվյալներ կան, սակայն վերջնական պարզ կլինի առաջիկա օրերին: Այս պահին կարող ենք ասել, որ հորդառատ տեղումներն ու կարկուտը վնաս են հասցրել Ջրառատ և Վանատուր թաղամասերի շուրջ 100 հա տարածքի՝ կարտոֆիլ, լոբի, ցորեն գարի մշակաբույսերով»,-ասաց Արամայիս Պողոսյանը: Մինչ վնասի գնահատման վերջնական ավարտը, այսօր էլ մասնագետները նշում են, որ գյուղացիները զգալի վնաս են կրել: Կան տնտեսություններ, որոնք գրեթե 100 տոկոսով բերքը կորցրել են: Որոշ տեղերում մշակաբույսերն ամբողջությամբ ջրի տակ են անցել: Վնասի չափը վերջնական հստակեցնելուց հետո կներկայացնեն կառավարություն: Արամայիս Պողոսյանը նշեց, որ կարկուտից վնասվել են նաև որոշ տների տանիքները: Համայնքը աջակցություն է ցուցաբերել երեք ընտանիքի՝ տրամադրելով ֆինանսական օգնություն: Հորդառատ տեղումներից զգալի վնաս կրած Ջրառատի բնակիչներից է Արմեն Ալեքսանյանը: Նա պատմեց, որ 1 հա-ից ավելի հողատարածք ունի՝ կարտոֆիլ, լոբի, ցորեն մշակաբույսերով: «Զգալի ծախս եմ կատարել, երկու մլն դրամից ավելի ներդրում եմ արել՝ չհաշված սերմնացուն ու սեփական աշխատանքը: Սկզբում եղանակային պայմանները բարենպաստ էին, մոտ 50 տոննա բերք էի ակնկալում, հիմա տեղումների հետևանքով ամեն ինչ կորցրեցի: Չգիտեմ որքանը կվերականգնվի, որքանը՝ ոչ: Այս պահի դրությամբ փաստի առաջ եմ կանգնել, մեր շրջանն էլ ապահովագրական ծրագրում չկար, որ գոնե դրանից կարողանայինք օգտվել»,-ասաց Արմեն Ալեքսանյանը: Նա տեղեկացրեց, որ իր հողատարածքներում ունեցած վնասի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացրել է համայնքապետարան: Բավական դժվարին իրավիճակում են հայտնվել, մեծ հույսեր ունեն, որ կառավարությունը ինչ-որ ձևով կաջակցի: Հրազդանում եղել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, հանդիպել համայնքի ներկայացուցիչների հետ: Նա նշեց, որ ցավալի տեսարանի ականտես եղավ: Որոշ տեղումները գրեթե գետնին էին հավասարեցրել  բերքը՝ ջուրը գցելով բնակիչների կատարած աշխատանքը։ «Բավական լուրջ վնաս է եղել, այնտեղ հասունացած բերք կար, օրինակ լոբու հետ կապված, որ մարդիկ հաջորդ օրը պետք է հավաքեին, ու կարկուտի հետևանքով այդ ամենը կորցրեցին: Մարդիկ թևաթափ էին եղել»: Շարունակությունը՝ armenpress.am-ում
09:45 - 05 օգոստոսի, 2020
280 հազար դոլարով վաճառվում է ավտոկայանի` խորհրդային մոդեռնիստական ոճի մասնաշենքը |hetq.am|

280 հազար դոլարով վաճառվում է ավտոկայանի` խորհրդային մոդեռնիստական ոճի մասնաշենքը |hetq.am|

hetq.am: 280 հազար դոլարով վաճառվում է Հրազդան քաղաքի նախկին ավտոկայանի մասնաշենքը։ Վաճառքի հայտարարությունը հրապարակվել է անվճար հայտարարությունների list.am կայքում։ Հրազդանի ավտոկայանը կառուցվել է 1978 թվականին: Ճարտարապետը Հենրիկ Առաքելյանն է։ Ավտոկայանի շենքը Հայաստանի՝ Խորհրդային Միության մոդեռնիստական ոճի քիչ մնացած շենքերից է։ Այնտեղ նախկինում գործում էր «Տուրիստ» առևտրի սրահը և սրճարան։ Առևտրի կենտրոնում վաճառվում էին հագուստ, տնտեսական ապրանքներ և սնունդ։   ավտոկայանը՝ կառուցման փուլում   Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ ավտոկայանի այդ մասնաշենքը մասնավորեցվել է 2002 թվականին։ Իսկ դրա միակ սեփականատերը Հրազդանի բնակիչ, 69-ամյա Ժենիկ Սերոբյանն է՝ «Տուրիստ» խանութի նախկին աշխատակից։ «Ավտոկայանի շենքը Սովետական մոդեռնիզմի վառ օրինակներից է։ Այդ շենքը բազմաթիվ միջազգային հրատարակություններում առկա է։ Հրազդանցիները նույնպես կարող են վկայել, որ զբոսաշրջիկները, ովքեր գալիս են Հրազդան, առաջին հերթին գալիս են տեսնելու այդ ավտոկայանը»,-  ասաց ճարտարապետ Ռուբեն Արևշատյանը։ Վերջինիս գնահատմամբ՝ Հրազդանի ավտոկայանի շենքը մշակութային հուշարձան է և պետք է ներառվի նորահայտ հուշարձանների ցանկում։ Ռուբեն Արևշատյանը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանը նրան տեղեկացրել է, որ 20-րդ դարի ճարտարապետության որոշակի նմուշներ պետք է ընդգրկվեն մշակութային հուշարձանների վերանայված ցանկում, քանի որ այդ շենքերը վտանգված կառույցներ են։    շենքը՝ ներսից շենքը՝ ներսից «Եթե շենքը վաճառվի և ձևափոխվի, այդ շենքը կկորի, որովհետև եթե այն դառնում է մասնավոր սեփականություն, և չկա պետության կողմից հաստատված որևէ սահմանափակում՝ նրա ձևափոխման հետ կապված, շենքը կարող է նույնիսկ քանդվել»,- ընդգծում է ճարտարապետը։ Որպես գնորդ՝ զանգահարեցինք շենքը վաճառող անձին։ Էդվարդ անունով ներկայացած վաճառողն ասաց՝ շենքը պատկանում է ընկերոջը, ով բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում։ Նրա փոխանցմամբ՝ շենքի մակերեսը 189 քմ է, իսկ շենքը գնելու դեպքում գինը սակարկելի է։ Ինչպես մասնավորեցվեց Հրազդանի ավտոկայանը 2018 թվականին մասնավորեցվել է նաև Հրազդան քաղաքի ավտոկայանի բուն շենքը։ Ավտոկայանի սպասասրահում արդեն մի քանի տարի գործում է հանդիսությունների սրահ։     Պետական գույքի կառավարման կոմիտեից  հայտնել են, որ ավտոկայանի շենքը օտարվել է աճուրդով՝ «Հայավտոկայան» ՓԲԸ-ի բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության փոխանցմամբ՝ ավտոկայարանի, ջրավազանի, շվաքարանի տարածքն ու հողատարածքը վաճառվել են 87 մլն 440 հազար դրամով: «Հաշվի առնելով, որ այդ ավտոկայանը գտնվում էր Հրազդան քաղաքից դուրս, քաղաքացիների համար անհարմար դիրքի պատճառով երկար տարիներ ըստ նշանակության չէր օգտագործվում և նպատակահարմար չէր վերագործարկել ըստ իր նշանակության՝ ընկերության 2018 թվականի հուլիսի 12-ին կայացած բաժնետերերի արտահերթ ժողովի որոշմամբ թույլատրվել էր «Հայավտոկայան» ՓԲԸ-ին օտարել ավտոկայանը»,-հայտնել է Պետական գույքի կառավարման կոմիտեն։ Կոմիտեն նաև ընդգծել է, որ ավտոկայանի օտարման հարցը քննարկվել է նաև Տնտեսական զարգացման և ներդրումների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացուցիչների հետ, ովքեր կողմ են արտահայտվել Հրազդանի ավտոկայանի օտարմանը։      Ավտոկայանի շենքը գնել է Կարեն Սահակյանը։ Կարեն Սահակյանը Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցի նախկին տնօրենն էր, իսկ վերջինիս հայրը՝ Ռոբերտ Սահակյանը, Հրազդանի բժշկական կենտրոնի նախկին տնօրենն է։  Հրազդանի ավտոկայանը 2000 թվականի օգոստոսին սեփականության իրավունքով գրանցվել է «Հայավտոկայան» ՊՓԲԸ-ի անվամբ՝ Կառավարության 1998 թվականի որոշմամբ։ 2006 թվականի սեպտեմբերին շենքը վերագրանցվել է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի անվամբ: Արդեն 2018 թվականի նոյեմբերի 29-ին ավտոկայանի շենքը օտարվել է և իրավունքի պետական գրանցում է ստացել Կարեն Սահակյանի անվամբ։ Մինչ ավտոկայանի շենքը գնելը, Կարեն Սահակյանը 2015 թվականից 10 տարի ժամկետով վարձակալել էր շենքի 80 տոկոսը։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց նա։ Կարեն Սահակյանի փոխանցմամբ՝ շենքի աճուրդի մասին պատահական է տեղեկացել, թեև մինչև 2025 թվականը շենքի վարձակալության պայմանագիր է ունեցել։ Շարունակությունը՝ hetq.am-ում
12:38 - 20 հուլիսի, 2020
Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։  Հունիսի 16-ին հոսպիտալացվել եւ մինչ օրս ստացիոնար բուժում է ստանում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» մայրապետ Գայանե Գասպարյանը։ Նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Ինձ թույլ էի զգում, ջերմություն ու հազ ունեի, քրտնում էի։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չես կռահի, թե երբ ու ոնց ես վարակվում։ Հիվանդի հետ կշփվես։ Ճիշտ է՝ հագած, կապած էի, բայց դե ո՞նց եղավ, չհասկացա: Խայտառակ ցավ է, շատ վատ վիճակ է, ես անցել եմ դրա միջով, չեմ ցանկանա այլ մարդ այդ դժվարությունը տանի»,- նշեց Գայանե Գասպարյանը։ Նրա ինքնազգացողնությունն արդեն լավ է և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, պահել հակահամաճարակային կանոնները:  «Չեք պատկերացնի՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարկաների, բոլորի աշխատանքն ինչ դժվար է։ Արտակարգ իրավիճակում, ճգնաժամային վիճակով են աշխատում: Անհնար է հիվանդանոցում աշխատել եւ չհիվանդանալ, ինչքան կուզես, զգու՛յշ եղիր»,-ասում է Գայանե Գասպարյանը։  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» կորոնավիրուսով վարակվել է նաև լաբորատորիայի աշխատակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ լաբորատորիայի աշխատակիցը մեկուսացած է տանը։ «Մեր վարակված երկու աշխատակիցներն էլ աշխատանքի ընթացքում են վարակվել։ Երևի հոգնում են, այդ հոգնածությունից իրենց զգոնությունը կորցնում են ու վարակվում»,- նշեց Աստղիկ Բեյբությանը։ Կորոնավիրուսով վարակված, հոսպիտալացված բուժաշխատողներ Առողջապահության նախարարության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝  հունիսի 26-ի դրությամբ՝ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 295 բժիշկ և բուժքույր, 96 մայրապետ: Նրանցից 12 բժիշկ, 20 բուժքույր և 6 մայրապետ հիվանդանոցային բուժում էր ստանում։  Մինչ օրս կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել։ «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հունիսի 23-ին հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ամենաշատը վարակվել են Երևանի բուժկենտրոնների աշխատակիցները. վարակված է 63 բժիշկ, 111 բուժքույր և 78 մայրապետ։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի թիրախում հիմնականում բժշկական կենտրոնների բուժքույրերն են։  Պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ մինչ օրս որևէ բժիշկ, բուժաշխատող կամ բուժկենտրոնի այլ աշխատակից չի վարակվել կորոնավիրուսով, այստեղ չկան նաև բուժկենտրոնի ինքնամեկուսացած աշխատակիցներ։ Բացի Երևանից, վարակված և ինքնամեկուսացած բժիշկների թվով աչքի են ընկնում Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը։  Վարակված, հիվանդանոցային բուժում ստացող և ինքնամեկուսացած զգալի թվով աշխատակիցներ կան Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հունիսի 26-ի դրությամբ՝ այստեղ վարակված 15 բժիշկ, 30 բուժքույր և 6 մայրապետ կա. նրանցից 12-ը հիվանդանոցային բուժում է ստանում, իսկ 39 բուժաշխատող ինքնամեկուսացած է: Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Արա Սիմոնյանի խոսքով՝ միանշանակ չեն կարող ասել, որ բուժաշխատողները վարակվել են աշխատանքային պարտականությունները կատարելիս, քանի որ վիճակագրություն չունեն, որ կորոնավիրուսի նմուշառում կատարող, մեկուսարանում աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով։ Արա Սիմոնյանը հավաստիացնում է, որ հիվանդանոցում բժիշկն առավել ապահով է։ «Բժիշկները ռիսկային գոտում աշխատում են անընդհատ, նաև իրենց մասնագիտության բերումով կարող են վարակվել, բայց կարծում եմ՝ հիվանդանոցում բժիշկի վարակվելու հավանակությունը քիչ է, քան այլ միջավայրում։ Բժիշկը հիվանդանոցում կրում է արտահագուստ, ձեռնոցներ, նրանց աշխատանքային միջավայրը ախտահանված է»,- նշեց նա։ Բուժկենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրենի խոսքով՝ թեև բուժկենտրոնում ունեն վարակված և մեկուսացած բուժաշխատողներ, սակայն իրենց աշխատանքը չի պարալիզացվել մյուս բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի փոխանցմամբ՝ մարզի բուժկենտրոնների վարակված բուժաշխատողների առողջական վիճակը կայուն է։ «Այս պահին կյանքին վտանգ սպառնացող բուժաշխատող չունենք։ Նրանք աշխատանքից դուրս ունեն իրենց անձնական շփումները, այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ 100 տոկոսով վարակվել են հիվանդանոցային պայմաններում՝ աշխատանքային պարտականությունը կատարելիս: Ասեմ ավելին՝ բուժհաստատության ներսում նրանք ավելի ապահով են, որովհետև բոլորը կրում են դիմակներ՝ լինելով բուժաշխատող, գտնվելով հիվանդանոցում շատ ավելի ռեալ գիտակցում են, որ պետք է պահպանեն բոլոր կանոնները»,-նշեց նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:01 - 01 հուլիսի, 2020
ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր են իրականացվել Հրազդանում․ դիտարկված 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

ԱԱՏՄ ուժեղացված անակնկալ ստուգայցեր են իրականացվել Հրազդանում․ դիտարկված 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի

Հրազդան քաղաքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի այսօրվա ուժեղացված ստուգայցը մի շարք խախտումներ է արձանագրել․ դիտարկված շուրջ 40 տնտեսավարողից 16-ի կասեցման միջնորդություն կներկայացվի ՀՀ պարետին։Անվտանգության կանոնների պահպանումը դիտարկելու նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերն արձանագրել են, որ նախորդած իրազեկման, մշտադիտարկման, նաև կասեցման աշխատանքները հանգեցրել են տնտեսավարողների կողմից պարետի սահմանած նորմերն առավել բարեխղճորեն և ճշգրիտ պահպանելուն։Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են․ դրանց արդյունքները ևս լավատեսական են՝ խախտումները զգալիորեն նվազել են։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։Սակայն դեռ կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից կամ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության 48 և 72 ժամյա կասեցումներ։Արձանագրվող ամենալուրջ խախտումներն առնչվում են տնտեսավարողների մոտ դիմակ չկրելուն կամ պատշաճ չկրելուն, ախտահանման թերություններին, մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը, ջերմաչափմանը, փակվող աղբամանների առկայությանը և այլն։
19:27 - 28 հունիսի, 2020
Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս քաղաքացիների բժշկական օգնությունը պատշաճ իրականացնելու համար․ Կոտայքի մարզպետարան

Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս քաղաքացիների բժշկական օգնությունը պատշաճ իրականացնելու համար․ Կոտայքի մարզպետարան

Ի պատասխան «Ժամանակ» թերթի երեկվա համարում «Հերթեր՝ Հրազդանի հիվանդանոցում կորոնավիրուսի անալիզներ հանձնելու համար» վերտառությամբ հրապարակման, որն ակտիվորեն տարածվում է էլեկտրոնային ԶԼՄ-ների կողմից, Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը անհրաժեշտ է համարում պարզաբանում ներկայացնել․Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ ՀՀ-ում գործող ցանկացած բուժհաստատությունում այս օրերին դիմելիության աճ է արձանագրվում։ Հերթերը պայմանավորված են բացառապես այդ հանգամանքով։Բժիշկներն աշխատում են առաջնահերթ սպասարկել ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին։ Եվ դա բնական է՝ հաշվի առնելով համավարակի տարածումը կանխարգելելու կարևորությունը։Ցանկանում ենք ևս մեկ անգամ հիշեցնել, որ «Հրազդան» ԲԿ-ն ունի բավարար քանակի մարդկային, նյութատեխնիկական ռեսուրս նման ծանրաբեռնվածությամբ աշխատելու և մեր քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումը ժամանակին և պատշաճ իրականացնելու համար։ Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը։
09:56 - 27 մայիսի, 2020