Հրազդանի համայնքի թիվ 26/24 ընտրատեղամասում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միաժամանակ երկու վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը նրանցից մեկին հորդորեց ծածկել վկայականը։ Մեզ հետ զրույցում վերջինս նշեց․ «Սպասում եմ՝ մերոնք քվեարկեն, գնանք»։ Նա մոտ 10 րոպե մնաց տեղամասում և հեռացավ։
Նշենք՝ Ընտրական օրենդգիրքը սահմանում է, որ ընտրական հանձնաժողովի նիստին և քվեարկության ընթացքում քվեարկության սենյակում կարող են ներկա գտնվել համայնքի ղեկավարի և ավագանու անդամի յուրաքանչյուր թեկնածուի մեկ վստահված անձ և ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկ վստահված անձ: Այսինքն՝ քվեարկության սենյակում չեն կարող միաժամանակ գտնվել ՔՊ-ի կամ որևէ այլ կուսակցության՝ մեկից ավելի վստահված անձինք։
Տեղամասի միջանցքում ՔՊ-ի ևս երկու վստահված անձ կար։ Հանձնաժողովի քարտուղարը մեզ ասաց, որ նրանցից մեկը Ջրառատի գյուղապետն է և կարող է շրջել տեղամասերում, երկար չի մնալու այդտեղ ու հեռանալու է։ Մինչ մեր՝ ընտրատեղամասից հեռանալը նշված գյուղապետը դեռևս այդ տարածքում էր։
comment.count (0)