2018 թվականի հոկտեմբերի 21-ին ստանալով ձեր վստահության քվեն` Հրազդան համայնքի պատմության մեջ բացեցինք մի նոր էջ` մեկնարկ տալով անհնարին թվացող բազմաբնույթ ծրագրերի իրականացմանը:
Պաշտոնավարման ընթացքում մշտապես գործել եմ բաց և թափանցիկ` պահպանելով բնակիչ և համայնքի ղեկավար անմիջական կապը:
Վերջին երեք տարիներին համայնքային տարբեր ոլորտներում իրականացված մեծածավալ աշխատանքներն են փաստում, որ ձեզ տրված յուրաքանչյուր խոստում իրականություն է դառնում:
Ձեզանից յուրաքանչյուրի վստահությունն ինձ համար մշտապես վեր է եղել ամեն ինչից, մշտապես ուշադիր եմ եղել ձեր կողմից բարձրացված խնդիրներին և երբեք որևէ խնդիր չեմ անտեսել:
Մեր քաղաքում բացերն ու խնդիրները դեռևս բազմաթիվ են, քանի որ տարիներ շարունակ համայնքային միջոցները չեն ուղղվել Հրազդանի զարգացմանը:
Չնայաց այդ խնդիրներին և բացերին մենք չենք հուսահատվել և հնարավոր բոլոր միջոցները գործի ենք դրել ի բարօրություն մեր քաղաքի:
Համայնքային գրեթե բոլոր ոլորտներն այս տարիների ընթացքում առաջընթաց և զարգացում են ապրել, բոլորիս աչքի առաջ իրականացվել են լայնածավալ աշխատանքներ, որ չէին կատարվել երկար տարիներ:
Սիրելի համաքաղաքացիներ, ինձ համար Հրազդանը զարգացնելը գերխնդիր է և
վստահ եմ, որ միասնական ուժերով կարող ենք այն դարձնել հանրապետությունում զարգացած և ժամանակակից քաղաքներից մեկը:
Դեկտեմբերի 5-ին սպասվող համայնքային խոշորացման արդյունքում մեզ միացող նոր թաղամասերը նույնպես ինտենսիվ կերպով զարգացում են ապրելու և ներգրավվելու են բարեկարգման աշխատանքներին:
Վստահեցնում եմ, մշտապես լինելու եմ ձեր կողքին, քանի որ ձեզանից յուրաքանչյուրի վստահությունն ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է:
Սիրելի հայրենակիցներ, երեք տարի շարունակ մենք միասին անցել ենք դժվարին ու պատասխանատու ճանապարհ. այդ ճանապարհը եկեք միասին շարունակենք արվածս գործով և ձեր վստահության քվեյով:
Այս ընթացքում արդեն իսկ կատարված բազմաբնույթ աշխատանքներն ու ծրագրերը պետք է ունենան իրենց շարունակականությունն ու զարգացումը: Այս հավատով եմ ներկայացնում ձեզ բարեկեցիկ, զարգացող և օր օրի առաջընթաց ապրող Հրազդան ունենալու իմ ծրագրերն ու հետագա քայլերը: Սիրելի հրազդանցիներ, ես ձեզանից մեկն եմ, ձեր կողքին և ձեր ընկերը, եկեք միասին շարունակենք մեր քաղաքը դարձնել առաջատարն ու լավագույնը:
Կրկին անգամ ակնկալում եմ ձեր աջակցությունը և վստահեցնում, որ շարունակելու ենք զարգացնել և բարեկարգել մեր բոլորի հարազատ համայնքն իր բոլոր բնակավայրերով»:
Նշենք, որ Հրազդանում ՏԻՄ ընտրությունները կայանալու են այս տարվա դեկտեմբերի 5-ին։ Միքայելյանը չի նշել, թե որ կուսակցության ցուցակով է առաջադրվում, բայց հրապարակմանը կից նախընտրական լուսանկարից պարզ է դառնում, որ դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է։
comment.count (0)