Գրիգոր Մինասյան

2022 թ. դեկտեմբերի 26-ին նշանակվել է Արդարադատության նախարար։ 

Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխմաների հետ կապված հարցեր

Գրիգոր Մինասյանը 22 ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է դատաիրավական բարեփոխմաների հետ կապված հարցեր

Արդարադատության նախարարության թիմն ավելի քան 22 ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է քաղաքականության մշակման օրակարգի կարևորագույն հարցերը։ Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։   Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, նախարարի տեղակալները, «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը` Արդարադատության նախարարին կից հասարակական խորհրդի և Դատաիրական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկման հասարակական խմբի անդամ հանդիսացող քաղաքացիական հասարակության տասնյակ ներկայացուցիչների հետ ունեցել են հանդիպում՝ նվիրված Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության մշտադիտարկմանը:   Քննարկմանը ներկայացվել են Դատաիրական բարեփոխումների ռազմավարությամբ 2022 թվականին և 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված միջոցառումները և նախարարության նոր նախաձեռնությունները` կապված հրապարակային ծանուցումների նոր համակարգի ներդրման, «Արդարադատության ակադեմիայի մասին» նոր օրենքի նախագծի, Դատավորների էթիկայի և վարքագծի հարցերով նոր խորհրդատվական հանձնաժողովի ստեղծման, գումարի բռնագանձման գործերը նոտարներին փոխանցելու նախաձեռնության, գործող դատավոր, դատախազ, քննիչների բարեվարքության պարբերական ստուգման կառուցակարգերի ներդրման, «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագծի փաթեթի, ինչպես նաև փաստահավաք կառույցի ստեղծան ուղղությունների հետ:   Քննարկման ընթացքում հնչել են կարևոր դիտարկումներ և առաջարկություններ` նախատեսվող փոփոխություններն առավել կատարեգործելու համար:   Միջոցառումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի` ԳԼԿ III «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի և Արդարադատության նախարարության ու «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի հետ սերտ համագործակցության շրջանակում:
19:17 - 03 հունիսի, 2023
Գրիգոր Մինասյանը` Դիլիջանի քրեականի պետի կողմից երեխային ծեծելու մասին

 |factor.am|

Գրիգոր Մինասյանը` Դիլիջանի քրեականի պետի կողմից երեխային ծեծելու մասին |factor.am|

factor.am: ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Դիլիջանի ոստիկանության քրեական վարչության պետի կողմից անչափահասին ծեծի ենթարկելու դեպքին։ Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե մարդուն կարո՞ղ են ծեծել և զղջալ ու պատասխանատվության չենթարկվել։ «Կոնկրետ այս գործով կա հնարավորություն, որ վերադաս դատարանը չեղարկի այդ որոշումը՝ քննիչի վարույթ չհարուցելու որոշումը, եթե չեմ սխալվում, եռամսյա ժամկետ կա, այսինքն դեռ ժամանակ կա և հնարավորություն շտկելու իրավիճակը»,- նշեց նախարարը։ Նշենք, որ երեկ, հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության օրը, լրատվամիջոցներով տարածվել էր տեսանյութ, որում երևում էր, թե ինչպես է ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը ծեծի ենթարկում 16-ամյա տղայի։  Ավելի ուշ հաղորդագրություն տարածվեց, որ ապրիլի 14-ին ՆԳՆ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում դեպքի առնչությամբ սկսվել էր ծառայողական քննություն և հաստատվել վերոհիշյալ փաստը: Ինչպես նաև 16-ամյա տղան ճանաչվել է տուժող՝ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Սակայն, ավելի ուշ քրեական վարույթ չհարուցելու մասին որոշում է կայացվել՝ հաշվի առնելով Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի զղջալու։
16:33 - 02 հունիսի, 2023
Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է ոլորտի թվայնացման հաջողված փորձը

Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի արդարադատության նախարարի հետ քննարկել է ոլորտի թվայնացման հաջողված փորձը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայի Հանրապետությունում հանդիպել է Էստոնիայի արդարադատության նախարար Կալե Լանետին:   Ինչպես տեղեկացնում են նախարարությունից՝ Գրիգոր Մինասյանը գործընկերոջն է ներկայացրել արդարադատության ոլորտում ընթացող թվայնացման բարեփոխումները:   Հաշվի առնելով թվայնացման ոլորտի էստոնական առաջադեմ և հաջողված փորձը՝ անդրադարձ է կատարվել դատարանների թվայնացմանն ու դրա՝ ՀՀ-ում տեղայնացման հնարավորությանը։   Արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է նաև Էստոնիայի Հանրապետության արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայություն։ Պաշտոնական այցի ընթացքում ուսումնասիրվել են Տարտու քաղաքի քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների և կալանավորների պահման պայմանները, վերասոցիալականացման ուղղությամբ իրականացվող ծրագրերն ու ներդրված գործիքները։   Գրիգոր Մինասյանը հանդիպել է նաև Էստոնիայի Գերագույն դատարանի նախագահ Վիլու Քովյեին։ Քննարկվել են երկու երկրների դատական մարմինների գործառույթները, ընթացիկ բարեփոխումներն ու դատական համակարգը լավարկելուն ուղղված քայլերը:   Կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
18:36 - 18 մայիսի, 2023
Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Գրիգոր Մինասյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել է իրավական փոխօգնության ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցերը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին և հյուպատոսական ծառայության ղեկավար, խորհրդական Ռաշիդ Աթաևին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու պետությունների արդարադատության համակարգերի միջև առկա համագործակցությունն ու դրա հեռանկարները, ԱՊՀ անդամ պետությունների քրեակատարողական ծառայությունների միջև փոխգործակցությունը և կադրերի պատրաստմանն ուղղված համատեղ քայլերը: Միաժամանակ, քննարկվել են նաև իրավական փոխօգնությանն ու դատապարտյալների հանձնմանն ուղղված հարցեր: Նախարար Գրիգոր Մինասյանը բարձր է գնահատել հայ-ռուսական արդյունավետ աշխատանքը միջազգային իրավական համագործակցության և իրավական փոխօգնության ոլորտներում:Անդրադարձ է կատարվել նաև մայիս ամսին Սանկտ Պետերբուրգում կայանալիք իրավական 11-րդ ֆորումի՝ հայաստանյան պատվիրակությանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են հետագա համագործակցության հեռանկարները՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղիներ:
17:23 - 28 ապրիլի, 2023
Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

Գրիգոր Մինասյանն ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցչին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նորանշանակ ներկայացուցիչ Կավիտա Բելանիին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում փախստականների իրավական պաշտպանության, ապաստանի տրամադրման և համապատասխան դատական գործերի քննության վերաբերյալ հարցեր։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, կողմերը կարևորել են արդարադատության ոլորտի ընթացիկ բոլոր բարեփոխումներում փախստականներին և ապաստան հայցողներին առնչվող դրույթների պատշաճ ներառումը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել դատավորների մասնագիտացման, հանրային պաշտպանների և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների կարողությունների զարգացման անհրաժեշտությանը։ Նախարարը և Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչը պայմանավորվել են համագործակցությունն առավել զարգացնել՝ ի շահ ոլորտում առկա մի շարք խնդիրների լուծման և փախստականների ու ապաստան հայցողների իրավունքների պաշտպանության: Այս համատեքստում կարևորվել են նախանշված համագործակցության ուղղությունների համակարգման և դրանք առավել նպատակային ու արդյունավետ դարձնելու առաջնահերթությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել համատեղ կլոր սեղան-քննարկում՝ փախստականների և ապաստանի հայցողների հարցերում ներգրավված բոլոր պետական կառավարման մարմինների և ոլորտի մասնագետների մասնակցությամբ: 
15:35 - 03 ապրիլի, 2023
Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հրամանով հաստատվել է Բրյուսովի hամալսարանի ժամանակավոր խորհրդի կազմը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի մարտի 9-ի N 115-Ա հրամանով հաստատվել է «Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդը, որը կազմված է 3 անդամից՝ 1) կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյան.  2) արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյան. 3) վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարուհի Մաթևոսյան:
10:49 - 14 մարտի, 2023
Գրիգոր Մինասյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր

Գրիգոր Մինասյանը Վրաստանի դեսպանի հետ քննարկել է դատաիրավական և հանրային կառավարման բարեփոխումներին առնչվող հարցեր

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող՝ ընդհանուր հետաքրքրության մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել իրավական փոխօգնության՝ դատապարտյալների փոխանցման հարցերին և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցությանն ու փորձի փոխանակմանը: Վրացի գործընկերներին են ներկայացվել նաև իրավական, դատական հանրային կառավարման բարեփոխումներին և էլեկտրոնային արդարադատությանն առնչվող հարցերը: Քննարկվել են նաև քրեակատարողական հիմնարկներում կիրառվող գերժամանակակից սարքավորումների ձեռքբերման հնարավորություններին առնչվող հարցեր, ինչպես նաև այնպիսի համակարգի ներդրումը, որը կբացառի ՔԿՀ-ներում անազատության մեջ գտնվող անձանց հասանելիությունը բջջային և ինտերնետ ցանցին: Ողջունելով նորանշանակ դեսպանին՝ Գրիգոր Մինասյանը կարևորել է երկու հարևան պետությունների բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև իրավունքի գերակայության ու դատաիրավական համագործակցության ոլորտում արդյունավետ փոխգործակցությունը: Դեսպան Շարվաշիձեն շնորհակալություն է հայտնել հանդիպման հնարավորության համար և նշել է, որ հայ-վրացական բարեկամությունը հարուստ պատմություն ունի՝ ինչն էլ կարևոր հանգամանք է երկու երկրների հարաբերությունների ամրապնդման համար։ Արդարադատության նախարարը բարձր է գնահատել նաև փոխադարձության սկզբունքով իրականացվող հայ-վրացական իրավական ֆորումները, որոնք տեղի են ունենում Երևանում և Թբիլիսիում: Նախատեսվում է, որ հաջորդ՝ հինգերորդ իրավական համագործակցության ֆորումը տեղի կունենա 2023 թ. Երևանում: Երկու կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ իրավական դաշտում նպաստելու հայ-վրացական հարաբերությունների խորացմանը:
17:35 - 09 մարտի, 2023